
Lusine
Նոնա Տիտալի Ամոյան
Ժամանակակից սարքավորումների շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում
Ճառագայթաբանության հիմնական խնդիրը հիվանդության առավելագույն հստակ ախտորոշումն է, իսկ դա արդյունավետ բուժման անառարկելի հիմքն է: Ապացուցված է, որ ռադիոլոգիայի զարգացումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ շրջանում: Բժշկագիտության ոլորտում ռադիոլոգիան համարվում է երիտասարդ ուղղություն, բայց ուրախացնում է այն հանգամանքը, որ նորավարտ բժիշկները բավականին արագ են յուրացնում այս մասնագիտությունը: Դա, անշուշտ, պայմանավորված է նաեւ նորագույն համակարգչային տեխնոլոգիաներով: Այսօր շատերը վախենում են ռենտգեն հետազոտությունից՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Որքանո՞վ է այդ վախն արդարացված:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, «Հերացի» թիվ 1 ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆԸ: Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելու առաքելություն է, իսկ դա իր ոլորտում լավագույնը դառնալու նախապայմաններից է: Ընդհանրապես ամեն ոք մասնագիտական ոլորտ պետք է մտնի հավատով, որ հենց ինքն է փոխելու այն աշխատանքային աշխարհը, որում ապրում է։
-Տիկի´ն Ամոյան, բժշկի մասնագիտությունն ամենավեհ ու, միեւնույն ժամանակ, երբեմն անշնորհակալ մասնագիտություն է։ Ե՞րբ որոշեցինք գնալ բժիշկ դառնալու պատասխանատու քայլին:
-Մանկության տարիներին երբեւէ մտքովս չի անցել բժիշկ դառնալ: Հայրիկս սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում, եւ ես էլ էի որոշել նրա նման լեզվաբան դառնալ, բայց ընտանիքիս անդամներն ուղղորդեցին դեպի բժշկության հետաքրքիր ու հեքիաթային աշխարհը: Որոշումս կայացնելուց հետո ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, ավարտեցի բակալավրիատը, մագիստրատուրան, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում` կլինիկական օրդինատուրան ռադիոլոգ մասնագիտությամբ: Անկեղծորեն ասեմ, որ սկզբում չէի ցանկանում որպես նեղ մասնագիտացում ընտրել ուլտրաձայնային ախտորոշման ուղղությունը, որովհետեւ, այսպես ասած, բուժող բժիշկ դառնալու մեծ ցանկություն ունեի: Բայց երբ 4-րդ կուրսում հանդիպեցի Գայանե Արմենակի Գալստյանին, նա ինձ օգնեց իմ նեղ մասնագիտացման ընտրության հարցում`ինձ համար դառնալով ե´ւ ուսուցիչ է, ե´ւ մեծ ընկեր, ե´ւ խորհրդատու: Եվ ռադիոլոգիայի ասպարեզում կայանալու համար ես առաջին հերթին շնորհակալ եմ հենց նրան: Նշեմ, որ իմ արմատներում չկան բժիշկներ, ու ես եւ եղբայրս խախտեցինք այդ ավանդույթը: Եղբայրս` Սայադ Չոլոյանը, ատամնաբույժ է: Հպարտությամբ ուզում եմ ասել, որ մինչ օրս չեմ փոշմանել իմ ընտրության համար:
- Բժշկուհի´, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում:
-Մեր բաժանմունքում ախտորոշիչ հետազոտման օգնությամբ իրականացվում են տարատեսակ եւ տարաբնույթ հետազոտություններ` որովայնի եւ փոքր կոնքի օրգանների, փափուկ հյուսվածքների, վահանաձեւ գեղձի, պարանոցի օրգանների, կրծքագեղձերի, ոսկրահոդային համակարգի: Եվ միայն խոռոչային օրգանների պատկերը մեզ հստակ տեսանելի չի լինում:
-Սոնոգրաֆիան ունի՞ հակացուցումներ:
-Իրականում սոնոգրաֆիայում հակացուցումներ` որպես այդպիսին, չկան: Մինչ օրս չի արձանագրվել սոնոգրաֆիայի վնասակար ազդեցությունը, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ: Պացիենտները հետազոտութուն անցնելուց 6-8 ժամ առաջ չպետք է ընդունեն սնունդ կամ գազավորված ըմպելիքներ: Իսկ եթե լինում են անկանխատեսելի իրավիճակներ` վթար, տրավմաներ, երբ նախապես հնարավոր չէ պատրաստվել, այդ դեպքերում մեզ տեսանելի է լինում միայն այն, ինչը մեզ հնարավորություն է տալիս տեխնիկան: Պետք է նշեմ, որ իրականում կան բավականին մեծ արգելքներ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, դրանք խոռոչային օրգաններ (ստամոքս-աղիքային տրակտի գազերը` մեթեորիզմ), գնացող արտեֆակտներ են (օրինակ` որովայնում կուտակված գազեր), որոնք այդ պահին կարող են խանգարել օրգանի պատկերը լիարժեք ցույց տալուն: Այսօր ռենտգեն հետազոտության ժամանակակից սարքավորումների շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, որը չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Ռենտգեն հետազոտությունը բժշկության մեջ անփոխարինելի դեր ունի, եւ շատ հիվանդություններ անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի: Եվ սխալ է ռենտգենից վախենալն ու խուսափելը. որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է: Հարկավ, չարժե առանց պատճառի ռենտգեն անել, սակայն, եթե այդ հետազոտության ցուցումներ կան, պետք չէ դրանից վախենալ, հատկապես, եթե այն կատարվում է նորագույն սերնդի սարքավորումով:
-Տեղյակ ենք, որ ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ եք: Ըստ Ձեզ, ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժիշկներին:
-Մեր ասոցիացիան բավականին գիտելիքներ է տալիս, եւ ամեն անգամ կոնֆերանսների մասնակցելիս հաստատ ինչ-որ բան քաղում ենք, որովհետեւ բժշկությունը հարաբերական գիտություն է, եւ ամեն պացիենտ յուրովի մոտեցում է պահանջում, ամեն օրգանիզմ ունի իր յուրահատկությունները: Ռադիոլոգիան օրեցօր առաջընթաց է ապրում, եւ մեր ռադիոլոգները մշտապես մասնակցում են վերապատրաստումների տարբեր երկրներում ու իրենց գիտելիքները, փորձը բերում մեր երկիր: Եվ մեր ասոցիացիան է, որ մեզ հնարավորություն է տալիս այդ փորձի փոխանակությունից օգտվելու ու ծանոթանալու ախտորոշման մեթոդների ավելի ինֆորմատիվ եւ արդիական մոտեցումներին: Եվ ես ասոցիացիայի կողմից կազմակերպված բոլոր կոնֆերանսներին հնարավորինս մասնակցում եմ:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, եւ այսօր մեր երիտասարդ ռադիոլոգներն արտասահմանում ուսում եւ վերապատրաստում ստանալու մեծ հնարավորություններ ունեն:
-Բժշկուհի´, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել ընտանիքի հետ: Տեղյակ ենք, որ ունեք երեք փոքրիկ:
-Իհարկե անում ենք ամեն ինչ, որ հասցնենք, բայց, անկեղծ ասած, որոշ չափով թերացումներ լինում են ժամանակի առումով. չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել իմ փոքրիկներին, որովհետեւ պարտավոր եմ նաեւ իմ բնագավառից ետ չմնալ: Բայց, փառք Աստծո, ամուսնուս հետ հասցնում ենք ամեն ինչ:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնել են բժշկուհի դառնալու կայացման գործում: Ես օրդինատուրան անցել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ ախտորոշիչ ծառայության բոլոր բժիշկները եղել են իմ դասախոսները: Կցանկանամ անպայման առանձացնել Գայանե Արմենակի Գալստյանին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից` Արմինե Հայկարամի Պողոսյանին եւ մեր ոլորտի առաջատարներից մեկը համարվող «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային ծառայության ղեկավար Ռուզաննա Հարությունի Խոնդկարյանին, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գառնիկ Արայի Ավետիսյանին, ով իր ցուցումներով եւ բոլոր հարցերում ինձ աջակցելով` օգնեց ճառագայթային ախտորոշման բնագավառում որպես մասնագետ իմ հաստատման եւ կայացման գործում, որի համար նրան անչափ շնորհակալ եմ: Մարդիկ, ովքեր, լինելով իրենց ոլորտում լավագույններից լավագույնը, ինձ տվել են լավ գիտելիքների բազա եւ ծանոթացրել ռադիոլոգիայի նեղ մասնագիտացման նրբությունների հետ:
-Բժշկուհի´, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է ռադիոլոգիան Հայաստանում:
-Ուրախությամբ նշեմ, որ բժշկությունը բավականին արագ տեմպերով զարգացում է ապրում Հայաստանում, եւ նույնիսկ մի տեսակ վախի զգացում էլ կա, որ մի օր ամեն ինչ կարվի համակարգչի միջոցով: Թեպետ ռադիոլոգիան՝ ճառագայթաբանությունը, մեր երկրում տեխնիկապես չի զիջում որեւէ եվրոպական երկրի, այնուամենայնիվ, ռադիոիզոտոպային դիագնոստիկայում մենք կատարում ենք առաջին քայլերը։ Կցանկանայի, որ մեր բաժանմունքը համալրվեր ժամանակակից եւ լավագույն սարքավորումներով, չնայած, ամեն դեպքում, շատ մեծ է բժշկի գործոնը: Ճիշտ է ասված, որ լավագույն բժիշկը ամենավատ սարքավորումով էլ կտեսնի խնդիրը, սակայն լավագույն սարքավորումը բժշկին հնարավորություն է տալիս ավելի մանրակրկիտ կատարել հետազոտությունը, արգելքները ավելի քիչ են լինում, իսկ հետազոտության արդյունքն իր ինֆորմատիվությամբ` ավելի ծավալուն:
-Տիկի´ն Ամոյան, Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:
-Ես ինձ համարում եմ անչափ երջանիկ կին, քանի որ ունեմ երեք հրաշք երեխաներ եւ հրաշալի ընտանիք, լավ, հոգատար ամուսին, ինչը կնոջ համար ամենամեծ ձեռքբերումն է կյանքում: Նշեմ, որ ամուսինս ՀՀ վաստակավոր մարզիկ, սպորտի միջազգային վարպետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն է: Նա ինձ միշտ ուժ է տալիս, չի թողնում որեւէ հարցում խնդիր ունենալ եւ ամեն ինչ անում է, որ ինձ լիովին երջանիկ մայր եւ կին զգամ:
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետեւ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ եւ գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան ու, բնականաբար, հիվանդի ապաքինման եւ վերականգնման մակարդակի բարձրացումը, ու հենց այդ պատճառով տասնապատիկ մեծանում է ռադիոլոգի պատասխանատվությունը: Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Կցանկանամ բոլորին առողջություն, եւ թող ուլտրաձայնային հետազոտության էլ գան միայն կանխարգելիչ ախտորոշման նպատակով եւ ցանկալի հղիության դեպքում` մայրական բերկրանքը զգալու համար: Ամենակարեւորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար եւ բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք եւ ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, եւ, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ
Մեր կլինիկայում քայլում ենք նորարարություններին համընթաց
Ուղիղ ու առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Այսօրվա դրությամբ քիչ շարժուն կենսակերպի եւ նստակյաց կյանքի պատճառով շատ մարդկանց մոտ ողնաշարի հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչը հանգեցնում է տարբեր հիվանդությունների եւ կեցվածքի շեղումների դեռ վաղ մանկական հասակից: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանան ողնաշարային հիվանդությունները. կշարունակե՞ն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանգնեցնել դրանք ու վերադարձնել մեր ողնաշարի առողջությունը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարի ախտաբանության ծառայության բաժանմունքը հսկայական ներդրում ունի Հայաստանում վերտեբրալ վիրաբուժության զարգացման մեջ: Ողնաշարի հետ կապված խնդիրները կարող են ծագել ողնաշարի սյունը ձեւավորող մեկ կամ մի քանի բաղադրիչներում՝ մկանային հյուսվածքներում, կապաններում, հոդերում, սկավառակներում, ողերում եւ նյարդերում: Յուրաքանչյուր հիվանդությունն ունի մի շարք բնորոշ ախտանիշներ:
Ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունները նրա բաղկացուցիչ հատվածների պրոգրեսիվող մաշվածության հետեւանք են: Ողնաշարի պաթոլոգիայի առավել կարեւոր խումբ են ողնաշարի արթրոզը, միջողնային սկավառակների ճողվածքները եւ կապանների գերաճը: Տարբեր գործոնների ազդեցությամբ (մեխանիկական գերծանրաբեռնվածություն, ծերություն եւ այլն) կարող են տեղի ունենալ միջողնային սկավառակների մասնակի քայքայում եւ դոնդողանման կորիզի տեղաշարժ: Այդ ժամանակ տեղի է ունենում նյարդարմատի՝ ողնուղեղային խողովակից դուրս գալու տեղում ճնշում: Թեեւ միջողնային ճողվածքները կարող են առաջանալ ցանկացած մակարդակում, առավել հաճախ նրանք ծագում են ողնաշարի գոտկային եւ պարանոցային հատվածներում:
Տարբեր բնածին պաթոլոգիաներ եւս կարող են բերել ողնաշարի ախտահարման՝ ինֆանտիլ սկոլիոզ (ողնաշարի կողմնային թեքում), բնածին սպոնդիլոլիստեզ, ողնաշարի երկատում, մենինգոցելե եւ Առնոլդ-Կիարի մալֆորմացիա: Հիվանդության ի հայտ գալուց հետո որքան շուտ է պացիենտը դիմում մասնագիտացված օգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է դառնում: Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի վերլուծության է ենթարկվում բազմապրոֆիլ բժիշկ-մասնագետների թիմի կողմից: Հիմնականում բուժումն իրականացվում է վիրաբուժական եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների եւ գործիքների կիրառմամբ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Բժիշկները՝ Հիպոկրատի երդվյալները, նրանք են, ովքեր, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` կատարելով վիրահատություններ, հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Պարոն Մոմջյանի կատարած աշխատանքը անգնահատելի ու անուրանալի է: Բժիշկ, ով, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, սիրում է իր երկիրը, գիտակցում, որ իրենից է կախված պացիենտների հետագա կյանքի որակը:
-Պարո´ն Մոմջյան, ինչո՞ւ ընտրեցինք հենց բժշկի մասնագիտությունը:
-Երբ բժիշկ դարձա, իհարկե, բժշկության հանդեպ ամբողջական պատկերացումը դեռ մեծ չէր, սակայն աշխատելու ընթացքում աստիճանաբար հասկացա, որ ունեմ մեծ պատասխանատվություն, մեծ նվիրում իմ ընտրած գործի հանդեպ: Ես շատ ուշադիր եմ պացիենտների նկատմամբ եւ որեւէ խնդիր նկատելու դեպքում անմիջապես զգուշացնում եմ, որ անհրաժեշտ է շատ շտապ քայլեր ձեռնարկել: Սակայն, ցավոք, նրանք մեզ հաճախ դիմում են արդեն ծայրահեղ ծանր վիճակում, երբ արդեն, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Ընդհանրապես հիվանդն ինքը պիտի ձգտի տեղեկացված լինել, ցանկանա պատկերացում կազմել իր հիվանդության մասին: Ցավոք, այսօր մեր երկրում առողջապահության համակարգում դեռ որոշ հարցեր հստակ կարգավորված չեն, եւ բժիշկներս չենք կարողանում առանց ուշացնելու իրականացնել հերթական բուժական քայլերը: Անհրաժեշտ կարգավորումները կօգնեն, որպեսզի ստեղծված իրավիճակում ճիշտ եւ արագ կողմնորոշվենք, ու վնաս չկրեն ո´չ հիվանդը, ո´չ բժիշկը:
-Բժի´շկ, Ձեր մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:
-Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ այսօր կարող եմ ամեն տեսակի վիրահատական միջամտություն իրականացնել: Ճիշտ է, որոշ վիրահատություններ շատ քիչ են կատարվում, քանի որ մեր հանրապետությունը փոքր է: Օրինակ, մեր պրակտիկայում սկոլիոզների թիվը շատ մեծ է, բայց կան որոշ վիրահատություններ, որոնք, այսպես ասած, նոր են եւ կարող են հանդիպել մի քանի տարին մեկ: Ես ժամանակին երազում էի, որ մեր կլինիկան ունենա գերժամանակակից տեխնիկա, եւ այսօր արդեն ունենք գրեթե բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկան, որոնք աշխարհում կիրառվում են: Եվ մենք քայլում ենք նորարարություններին համընթաց:
-Տեղյակ ենք, որ ողնաշարի ուռուցք եք վիրահատել, կհիշե՞ք այն:
-Այդ վիրահատությունն իմ պրակտիկայում հանդիպած բարդ դեպքերից էր, որն առաջին անգամ իրականացվեց մեզ մոտ եւ, փառք Աստծո, շատ բարեհաջող ավարտ ունեցավ: Ընդհանրապես այդպիսի հիվանդությամբ տառապողներ Հայաստանում շատ քիչ են հանդիպում:
-Այսօր, շփվելով երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ կարծիք եք կազմում նրանց մասին, ի՞նչ մակարդակի վրա եք տեսնում մեր ապագա բժշկությունը:
-Այսօր մենք ունենք բավականին զարգացած երիտասարդներ, որոնք ձգտում են միշտ հասնել կատարյալին, եւ հուսով եմ, որ ապագայում կդառնան լավագույն բժիշկներ: Մենք էլ մշտապես հետեւում ենք նորարարություններին, մասնակցում կոնֆերանսների, որպեսզի տեղեկացված լինենք, փորձի փոխանակում կատարենք եւ համընթաց քայլենք ժամանակի հետ: Ու նաեւ մեր գիտելիքներն ենք փոխանցում երիտասարդներին: Իրականում բուժման մեթոդիկան չի փոխվում, բայց փոխվում են մոտեցման ձեւերը: Մեր աշխատանքի մեջ հիմնական սկզբունքային դրույթները նույնն են, պարզապես տեխնիկական հնարավորություններն են ավելի բարելավվել:
-Կարո՞ղ եք նկարագրել Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:
-Ես միշտ փորձում եմ մարդկանց զիջել` համարելով, որ մարդ արարածից մշտապես շատ բան կա սովորելու: Բայց լինում են դեպքեր, երբ զիջում եմ, հետո զգում, որ սխալվել եմ եւ փոշմանում եմ: Մարդկանց լսելու ու նրանց ասածը կիրառելու համար էլ մեծ հմտություն է պետք: Բոլոր մարդիկ հավասար են, եւ պիտի նրանց հարգես հավասարապես:
Ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային, ապա այն մեր երկրում շատ ցածր մակարդակի վրա է, եւ ես չեմ կարողանում կազմակերպել, կարգավորել մարդկանց հոսքը, նրանց հերթագրումն ու ընդունելությունը: Բայց նման բան անհնար է տեսնել արտերկում, եւ մեր հասարակության մտածելակերպում այդ առումով լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
- Մեր հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, կոչ կանեմ, որ խնայեն իրենք իրենց ու ժամանակին դիմեն բժշկի, որպեսզի բուժման հետագա ընթացքն ավելի արդյունավետ լինի: Ու նաեւ համոզված եմ, որ երկրի բարգավաճումը կբերի մեր ֆինանսական կարգավիճակի բարելավման, ինչը թույլ կտա բուժկենտրոններում տեխնիկապես նոր հնարավորություններ ձեռք բերել: Սիրե´ք Ձեզ, առողջ եղե´ք:
Սերգեյ Ռաֆիկի Գրիգորյան
ՌԱԴԻՈԼՈԳԻԱՆ ԱՎԵԼԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ռադիոլոգիան բժշկագիտության անընդմեջ զարգացող ոլորտներից է, այն այսօր աշխարհի զարգացած երկրներում լիակատար առանձին բժշկական դիսցիպլինա է, որն իր ենթաբաժիններով ընդգրկում է գրեթե բոլոր օրգան-համակարգերը: Եվ այդ առաջընթացի շնորհիվ է, որ դեռեւս մի քանի տարի առաջ անհաղթահարելի թվացող հիվանդություններն այսօր հնարավոր է վաղ ախտորոշել եւ բուժել: Ռադիոլոգիայի հիմքերը դրվել են շատ վաղուց, երբ ռենտգեն պատկերների հսկողության ներքո բժիշկները փորձում էին կատարել նվազագույն վիրահատական միջամտություններ:
Ռադիոլոգիայի զարգացումն աշխարհում առավել ակնառու դարձավ վերջին 30 տարիների ընթացքում` կապված բժշկական տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես` ախտորոշիչ զանազան սարքավորումների հայտնաբերման եւ կլինիկական պրակտիկայում դրանց լայնորեն կիրառման հետ: Ժամանակակից սարքավորումների օգնությամբ այսօր կարելի է ամենավաղ փուլերում գտնվող քաղցկեղային հիվանդությունները ժամանակին ախտորոշել, եւ այս դեպքում հիվանդը հաջողությամբ բուժվելու լավ հնարավորություններ կունենա: Ռադիոլոգիայում «մոգական» ինչ-որ բան կա. այն մարդու օրգանիզմ թափանցելու եւ նրա ներքին օրգանները հետազոտելու հնարավորություն է տալիս՝ մաշկի վրա որեւէ կտրվածք չկատարելով: Յուրաքանչյուր հիվանդ մյուսներից տարբերվում է, եւ անչափ հետաքրքիր է ամեն մեկին հետազոտելը: Ռադիոլոգիան մշտապես զարգացող ճյուղ է, որը կարելի է դիտարկել երկու` մասնագետների որակավորման ու սարքավորումների հագեցվածության տեսանկյունից: Հայ ռադիոլոգները բավականին կոմպետենտ են ու նաեւ տիրապետում են Հայաստանում առկա բոլոր սարքավորումներին: Բավականին հաճախ հենց ռադիոլոգն է հիվանդի մոտ ծանր հիվանդությունն ախտորոշում, եւ հենց ինքն էլ ստիպված է լինում այդ մասին հայտնել հիվանդին, ամեն ինչ բացատրել: Իսկ դա անչափ դժվար քայլ է հատկապես այն դեպքում, երբ ռադիոլոգը զգացմունքային մարդ է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ (2008թ.-ից մինչ օրս` ռենտգեն բաժանմունքում, 2013թ.-ից մինչ օրս` համակարգչային շերտագրում բաժանմունքում), ինչպես նաեւ, համատեղության կարգով, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի ֆլյուրոգրաֆիայի բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ռադիոլոգների ասոցիացիայի անդամ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց ռադիոլոգի գրավիչ մասնագիտության շուրջ: Բավականին բանիմաց եւ գիտակ մասնագետն աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ, հոգատար է, ուշադիր, ինչի համար էլ վայելում է իր բոլոր պացիենտների վստահությունը: Չնայած երիտասարդ տարիքին, մեր զրուցակիցն ունի բավականին լուրջ աշխատանքային փորձ եւ կատարյալ մարդկային որակներ:
-Պարո´ն Գրիգորյան, որո՞նք էին ռադիոլոգիան որպես նեղ մասնագիտություն ընտրելու շարժառիթները:
- Ես միշտ հակված եմ եղել կյանքում գտնել ստույգ պատասխաններ, իսկ ռադիոլոգիան հնարավորինս տալիս է դրանք: Սա բժշկության այն ճյուղերից է, որն ավելի շոշափելի եւ հավաստի է դարձնում ախտորոշումը: Կարծում եմ` հենց ռադիոլոգիայի հիմքում են ապացուցողական բժշկության հիմնադրույթները:
-Բժիշկ, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռադիոլոգիան Հայաստանում:
-Վերջին տասնամյակի ընթացքում տեխնիկական զարգացման վրա հիմնված բոլոր գիտությունները, այդ թվում` ռադիոլոգիան, մեծ եւ վստահ քայլերով առաջ են ընթանում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում: Շատ մեծ ուշադրություն է դարձվում մասնագետների վերապատրաստմանը եւ որակավորման բարձրացմանը: Հաճախակի կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք ապահովում են գիտելիքների եւ փորձի փոխանակում:
-Խոսենք բաժանմունքի գործառույթների մասին: Ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:
-«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիագնոստիկ ծառայությունը զինված է նորագույն «Siemens» ֆիրմայի արտադրության համակարգչային շերտագրման եւ ռենտգեն սարքավորումներով, որոնք ունեն հատկապես երեխաների համար շատ կարեւոր ճառագայթման նվազագույն չափաբաժին, եւ դրանց շնորհիվ հետազոտությունները կատարվում են ամբողջ ծավալով: Իրականացվում են գլխի, կրծքավանդակի, որովայնի եւ կոնքի օրգանների, ոսկրային համակարգի, ստամոքս-աղիքային տրակտի եւ անոթային համակարգի կոնտրաստային լայնածավալ հետազոտություններ: Կլինիկան, ունենալով մանկաբուժական մասնագիտացված ուղղվածություն, հիվանդությունների ախտորոշման հարցում նույնպես ունի հարուստ եւ բազմամյա փորձ:
- Կարծիք կա, որ ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման առաջին գրավականն է: Ըստ Ձեզ, նորագույն մեթոդները մեկը մյուսին լրացնո՞ւմ են, թե՞փոխարինում:
-Այո´, իհարկե ճիշտ ախտորոշումը հիվանդության բուժման գրավականն է: Սակայն շատ կարեւոր է բուժող բժշկի համար հիվանդի անամնեստիկ տվյալները` ճիշտ եւ արդյունավետ հետազոտման տեսակը ընտրելու համար:
Բոլոր գործիքային հետազոտություններն ունեն որոշակի ցուցումներ եւ լրացնում են միմյանց:
-Որքանո՞վ է ուշադիր մեր հայ հասարակությունն իր սեփական առողջության նկատմամբ:
- Ցավոք սրտի, մեր հասարակությունը հաճախ դիմում է բժշկի բավականին ուշացած, ծայրահեղ դեպքերում: Դրա պատճառը, կարծում եմ, հասարակության ցածր կենսամակարդակն է, ծանր սոցիալական վիճակը եւ ոչ բավարար իրազեկումը: Եվ դա երբեմն հանգեցնում է անդառնալի հետեւանքների: Ու ես կոչ եմ անում մարդկանց` դիմել առաջնային բժշկական օղակներ, որտեղից եւ կուղղորդվեն համապատասխան անհրաժեշտ հետազոտությունների:
Կցանկանայի առանձնակի անդրադառնալ շատ կարեւոր եւ ցավոտ թեմաներից մեկին՝ մանկական տրավմատիզմին: Վերջին տարիներին ունենք մանկական տրավմատիզմի կտրուկ աճ, ինչը պայմանավորված է երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներով, ամրագոտիների չկիրառմամբ, ավտոմեքենաներում մանկական սայլակների (baby car seat) բացակայությամբ, ինչպես նաեւ երեխաների նկատմամբ անուշադրության դրսեւորմամբ: Եվ այդ ամենի հետեւանքով, ցավոք սրտի, երբեմն ունենում ենք անդառնալի հետեւանքներ:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Մեր հայ ժողովրդին մաղթում եմ քաջառողջություն եւ կոչ անում լինել հետեւողական առողջության նկատմամբ, միշտ ուշադրության կենտրոնում պահել երեխաներին: Թող վստահեն բժիշկներին, դիմեն նրանց ցանկացած առողջական խնդրի դեպքում: Եվ թող միշտ հիշեն, որ այսօր Հայաստանում ունենք բավականին բարձր որակի բուժսպասարկում:
Astghik Avetikyan
EDUCATION
|
|
2006-2008. |
Yerevan State Medical University after Mkhitar Heratsi, ordinator, a specialist of radiology. |
2000- 2006 |
Yerevan State Medical University after Mkhitar Heratsi, doctor, speciality of general medicine. |
|
EXPERIENCE. |
2008 Until now |
In the “Vladimir Avakyan” Medical Center as a dopler-duplex specialist. |
2018 to the present in combination
|
"Slavmed" MC, as a dopler - duplex specialist. |
ADDITIONAL COURSES
2018 Passed the course "Abdominal Emergency Radiology" and received a Certificate.Erevan,september15
2018 Passed the series of lectures and patient observations and discussions held by Rene Madeleyn under the heading "Introduction to anthroposophic medicine" and received a Certificate.Erevan, february8-11
2017 Passed the courses “Ultrasound Diagnostics” (Doppler Duplex) at the Yerevan State Medical University after Mkhitar Heratsi for doctors of radial diagnostics and received a Certificate.Erevan
2017 Passed the "Multiparametric Ultrasound in Daily Clinical Practice" seminar and received a Certificate.Erevan, Jule24
2017 Attended in the Webinar and listened to an online lecture on "New Aprroaches of dupleks ultrasound of carotid artery branches” and received a Certificate.
2016 Attended in "Epilepsy Days in Armenia" Armenian-French International Scientific and Educational seminar and received a Certificate.Erevan, december4-5
2015 Attended in demonstration of ultrasound equipment of “Aplio 500” Platinum series, organized by Toshiba Medical System, Europe.Erevan, septemmber15
2013 Artended in demonstration of ultrasound system functionalities of “Xario200”, organized by Toshiba Medical System. Erevan, september27
2012 Passed the courses "Magnetic resonance imaging" in Yerevan State Medical University after Mkhitar Heratsi for doctors of radiology diagnostics and received a Certificate. Erevan
2011 Attended in the 3rd International Medical Congress of Armenia and received a Certificate. Erevan, jule7-9
SCIENTIFIC WORKS
2009 Avetikyan A.V., Kamalyan T.A. Endovenous laser coagulation efficiency duplex assessment in varicose disease. Materials of international scientific-practical conference “Practical issues of radiological diagnostics”, 19-20 september 2009, Yerevan. Radiology-Practise, Moskow, №3 (special issue), 2009, p.9-10.
2011 Avetikyan A.V., Kamalyan T.A. Duplex ultrasound control of varicose disease reccurences after endovenous laser ablation. Abstract book of 3-rd international medical congress of Armenia “TOGETHER TO HEALTH”, July 7-9, 2011, Yerevan, p. 431-432.
MEMBERSHIP AND CONFERENCES
2016 Attended in “Modern opportunities of MRI and KT in oncologi ”, received a certificate. Erevan; September 23-24
2011 Attended in the International Congress of the “UNION INTERNATIONALE DE PHLEBOLOGIE” (European Chapter Meeting) , and received a certificate, Prague; september15-17
2009 Attended in the 2nd International Scientific Conference "Practical Issues in Radial Diagnostics" and received a certificate, Erevan; september19-20
Member of the Association of Radiology and vascular and endovascular surgeons of Armenia.
|
ADDITIONAL INFORMATION
|
Computer MS Word, Excel, Access, Power Point, Internet
skills:
Foreign languages english, russian
Family status Married, have 2 children.
Նոնա Տիտալի Ամոյան
Ճառագայթաբան
Կրթություն
2013-2015 Երևանի Պետական Բժշկական Համալսարան, ճառագայթային ախտորոշմանամբիոն
- Կլինիկական օրդինատուրա
2006-2013 Երևանի Պետական Բժշկական Համալսարան
- Ընդհանուրբժշկությանֆակուլտետ
1996-2006 №180 միջնակարգ դպրոց, ք. Երևան
Վկայականներ
2013-2015 Կլինիկական օրդինատուրա ՙՃառագայթային ախտորոշում` մասնագիտությամբ, ԵՊԲ, Երևան, ՀՀ
- վկայական
2006-2013 Երևանի Պետական Բժշկական Համալսարան, ընդհանուր բժշկությանֆակուլտետ
- դիպլոմ
1996-2006 №20 միջնակարգ դպրոց, ք. Երևան, ՀՀ
- ատեստատ գերազանցությամբ
Օտար լեզուների իմացություն
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Համակարգչային գիտելիքներ
MS Գffice, MS Wգrd, Internet, E-mail
Աշխատանքային փորձ
Նոյեմբեր 2015 առ այսօր
ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոն, << Հերացի>>թիվ1 ՀՀ ռադիոլոգիայի կենտրոն, Երևան, ՀՀ
- ամբիոնի ասիստենտ, բժիշկ-սոնոգրաֆիստ, Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ
Անձնական տեղեկություն
Ծննդավայրը և ծննդյան ամաթիվը.09.09.1989,ՀՀ, ք. Երևան
Ամուսնացած է, ունի 3երեխա:
Սերգեյ Ռաֆիկի Գրիգորյան
Ճառագայթաբան
- Կրթություն`
- 1991-2001թթ. ք.Երևան N154 միջն. դպրոց;
- 2001-2007թթ. ԵՊԲՀ , բուժական ֆակուլտետ “Բուժական գործ”
- 2007-2009թթ. ք.Երևան Ա.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ Կլինիկական օրդինատուրա “Ճառագայթային ախտորոշում” մասնագիտությամբ
- 2008թ.-ից մինչ օրս աշխատում եմ ,,Սուրբ Աստվածամայր,, ԲԿ-ում որպես բժիշկ-ռադիոլոգ (2008թ-ից մինչ օրս Ռենտգեն բաժանմունքում,2013թ-ից մինչ օրս համակարգչային շերտագրում բաժանմունքում):Համատեղության կարգով 2013թ-ին աշխատել եմ «Երևան» ԲԿ-ում
- 2018թ-ից մինչ օրս համատեղության կարգով աշխատում է «Կարմիր Բլուր» պոլիկլինիկայում որպես ֆլյուորոգրաֆիայի բժիշկ-ռադիոլոգ
- 2010-2012թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն, Սիսիանի կայազորային հոսպիտալ` որպես ռենտգեն կաբինետի պետ:
- 2015թ.հոկտեմբեր-նոյեմբեր Ֆրանսիա ք.Մարսել վերապատրաստման կուրս Մարսելի հանրային համալսարանական հիվանդանոցային համակարգ(Assistance Publique Hopitaux de Marseille)
- 2015թ. «Շնչառական օրգանների ճառագայթային ախտորոշում»սեմինար:
- 2016թ.«Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» հայ-ֆրանսիական միջազգային գիտակրթական սեմինար
- 2017թ.Կատարելագործման դասընթաց «համակարգչային շերտագրման արդի մոտեցումներ» թեմայով
- 2018թ. International Conference on Pediatric Surgery and Neurosurgery
- ESOR Visiting Professorship Programme, Yerevan, June 29, 2018
- 2018թ.Հայկական ռադիոլոգների կոնգրես
- Ռադիոգրաֆիա 2018
- Ռադիոգրադիա 2017
- МАГАТЭ 2016թ․ սեմինար «պացիենտների և բուժ. անձնակազմի անվտանգություն և դիագնոստիկ ռադիոլոգիայում պատկերի օպտիմալ որակ»
- 2016-ից Հայ ռադիոլոգների ասոսիացիայի անդամ
- Անձնական տվյալներ`
- Ամուսնացած է, ունի 2 որդի
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լավագույն վիրաբույժի առաջին կինը վիրաբուժությունն է
Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ եւ, ավանդական վիրաբուժության համեմատ, ունի մի շարք առավելություններ: Որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնորոշվում են հիվանդի վնասումը նվազագույնի հասցնելով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով, ապաքինման կարճ ժամանակահատվածով եւ գոհացուցիչ կոսմետիկ արդյունքներով:
Լապարասկոպիկ վիրաբուժությունն իր ոլորտում համարվում է բեկումնային եւ առավել հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Մի շարք վիրաբուժական միջամտությունների դեպքում այն ապահովում է բարձր ճշգրտություն եւ որակյալ արդյունք: Միեւնույն ժամանակ, լապարասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի` առավել խորը հմտություններ եւ նմանատիպ վիրահատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձառություն:
Միքայելյանի անվան ինստիտուտում վերոնշյալ մեթոդով վիրահատվելու կարիք ունեցող անձանց տարեցտարի աճող թիվը թելադրում էր համընթաց քայլերով առաջ շարժվել: Ժամանակակից տեխնիկայով հագեցած ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բուժման նորագույն մեթոդները եւ կլինիկայի բժիշկների գիտելիքների շարունակական հարստացումը հնարավորություն են ընձեռում բուժման գործընթացում ներգրավել վիրաբուժության ամբողջ սպեկտրը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայելյանի անվան ինստիտուտի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժիշկն իր գործի գիտակն է, բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Բժիշկը, կենտրոնին մշտապես թարմ շունչ հաղորդելով, պահպանում է նախորդների ստեղծած ավանդույթները` բարձր պահելով Միքայելյանի անվան ինստիտուտի վաստակած կոչումը: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:
-Պարո´ն Հարությունյան, ե՞րբ գնացիք այդ պատասխանատու քայլին, ինչո՞ւ որոշեցիք հենց վիրաբույժ դառնալ:
- Ես դեռ մանկուց ցանկացել եմ բժիշկ դառնալ եւ, երբ կանգնեցի մասնագիտության ընտրություն կատարելու խնդրի առջեւ, վիրաբույժ դառնալու աներկբա որոշում կայացրի: Այլ պատկերացում չունեի, ինձ տեսնում էի միայն վիրաբուժության ոլորտում: Ավելին, եթե ինձ նորից հնարավորություն տրվի մասնագիտության ընտրություն կատարել, առանց վարանելու կրկին կընտրեմ վիրաբուժությունը: Ոչինչ չեմ փոխի իմ կյանքում, որովհետեւ կարծում եմ` բավականին պատվավոր ճանապարհ եմ անցել, սիրում եմ ու նվիրված եմ մասնագիտությանս: Միշտ ասել եմ եւ կկրկնեմ, որ լավագույն վիրաբույժի առաջին կինը վիրաբուժությունն է, այլ տարբերակ չկա: Պետք է անհագ սիրահարված լինես մասնագիտությանդ, որպեսզի հասնես խոստումնալից եւ ցանկալի արդյունքների, որպեսզի նվիրվես ու պատշաճ կատարես աշխատանքդ:
-Բժի´շկ, որո՞նք են Ձեր ղեկավարած բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները։
-Մեր բաժանմունքն ընդհանուր վիրաբուժության եւ լապարասկոպիայի բաժանմունք է, որտեղ իրականացվում է ընդհանուր վիրաբուժությունն ամբողջ ծավալով` աբդոմինալ, ճողվածքների, աղիքային խնդիրների, ստամոքս-աղիքային տրակտի, լեղուղիների, եւ մեր բաժանմունքի յուրահատկությունն այն է, որ հատկանշական տոկոս է կազմում լապարասկոպիկ վիրահատությունների թիվը: Մենք արդեն 23 տարի է, ինչ օրեցօր զարգացնում ենք այդ մեթոդիկան: Ես ու մեր բաժանմունքի բժիշկները մշտապես վերապատրաստումներ ենք անցնում տարբեր երկրներում: Պետք է նշեմ, որ ես նաեւ երկար տարիներ աշխատել եմ ԱՄՆ-ի «Կոլումբիա» համալսարանում, Փարիզում, Բեռլինում, Համբուրգում եւ վերադարձել Հայաստան` աշխատանքս շարունակելու եւ ձեռք բերածս փորձը Հայաստանում կիրառելու նպատակով: Արտերկրի մասնագետների հետ մեր համագործակցությունն ունի շարունակական բնույթ, նրանց այցերը մշտական բնույթ են կրում, իրականացվում է փորձի փոխանակում, եւ մենք ամեն կերպ ջանում ենք հետ չմնալ աշխարհում անընդհատ զարգացող նորարարություններից: Նշեմ, որ մենք դարձել ենք կլինիկական բազա, ինչի արդյունքում հնարավորություն ունենք թռիչքային փոփոխություններ գրանցել եւ նորարարություններ մտցնել մեր ասպարեզ, նոր սարքավորումներ ձեռք բերել, նորագույն մոտեցումներ կիրառել մեր աշխատանքում: Ես համոզված եմ, որ այս տեմպերով առաջ ընթանալու պարագայում Միքայելյանի անվան ինստիտուտը կդառնա վիրաբուժության ասպարեզում առաջատարը: Այն արդեն իսկ լավագույններից է եւ դառնալու է այն դարբնոցը, որտեղից ծնվելու են լավագույն վիրաբույժները, քանի որ բոլոր փորձառու եւ հմուտ վիրաբույժները Միքայելյանի անվան ինստիտուտի սաներն են եղել, այստեղ ուսանած եւ աշխատած բժիշկներ են: Մեր կենտրոնն այլ ավանդույթների եւ այլ մտածելակերպի բուժհաստատություն է:
Ընդհանրապես մի քիչ դժվար է բժշկի ճանապարհը, ու այսօրվա ուսանողը պետք է գիտակցի, որ ինքը բժիշկ կդառնա 10-12 տարի ուսանելուց հետո միայն եւ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր դժվարության, չգայթակղվի այլ բաներով: Նա պետք է սպասի իր պատվավոր ժամին, որպեսզի դրսեւորվի: Սա յուրահատուկ մասնագիտություն է, եւ ոչ բոլորին է շնորհված դառնալ լավագույնից լավագույնը:
-Բժի´շկ, կհիշե՞ք Ձեր կատարած առաջին եւ տպավորիչ վիրահատությունը:
-Իմ կատարած առաջին վիրահատությունը եղել է պրոֆեսոր Համլետ Թամազյանի հետ, ում ես համարում եմ ոչ միայն իմ ուսուցիչը, այլեւ իմ կյանքի կարեւորագույն մարդկանցից մեկը: Նա յուրահատուկ, մեծ մարդ էր, յուրօրինակ վիրաբույժ, ով ուրույն ձեռագրով ձեւավորեց բոլորից տարբերվող դպրոց, կադրերի դարբնոց: Իմ բախտը բերել է այն առումով, որ մեր ճանապարհները խաչվեցին, ու ես հնարավորություն ունեցա վիրաբուժություն ասվածը ընկալել լիովին: Ես լավ հիշում եմ իմ կատարած առաջին վիրահատությունը, երբ պրոֆեսորն ինձ ասաց. «Ես կօգնեմ քեզ, դու պետք է կատարես վիրահատությունը»: Ես երբեք չեմ մոռանա այդ երջանիկ պահը, որը դաջվել է իմ հիշողության մեջ: Նա ամբողջ վիրահատությունը վստահեց ինձ, եւ ես այդ վիրահատական միջամտությունից հետո վեց օր տուն չէի գնում, հիվանդին պահում էի իմ հսկողության տակ: Իսկ, երբ ամեն ինչ բարեհաջող ընթացք ստացավ, հիվանդն ապաքինվեց եւ տուն գնաց, ինձ համար այդ վիրահատությունը մնաց որպես ամենատպավորիչներից մեկը: Ի դեպ, այդ վիրահատությունից հետո մոտ վեց հազար վիրահատություն եմ կատարել:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։
-Նախ ասեմ, որ եղել եմ լապարասկոպիկ վիրահատության ներդրողներից մեկը Հայաստանում, ինչն այն տարիներին շատ դժվար ճանապարհ էր: 1995 թվականից ի վեր մի քանի բժիշկներով տարբեր բժշկական կենտրոններում սկսեցինք միաժամանակ կիրառել նոր մեթոդիկան, երբ իրականում հասարակությունն էլ դեռ պատրաստ չէր լապարասկոպիկ վիրահատություն հասկացությանը: Վիրահատական եւ հետվիրահատական արդյունքների վիճակագրությունը բերեց նրան, որ այն հիրավի դարձավ շատ ժամանակակից եւ արդարացված մեթոդ, որն օրեցօր զարգացում է ապրում: Ես համարում եմ, որ Հայաստանում այդ մեթոդը զարգացնելու եւ լավագույն արդյունքեր ստանալու առումով բավականին ծանրակշիռ ներդրում ունեմ: Մոտ 22 տարի առաջ ձեւավորել եմ մեր բաժանմունքը, որն առաջինն է եղել Հայաստանում ապահովագրական բժշկության իրականացման առումով: Մենք առաջիններից էինք, քանի որ այդ տարիներին չկային ապահովագրական ընկերություններ, իսկ մեր բժշկական կենտրոնն այդ տարիներին ապահովագրական բժշկության շրջանակներում իրականացրեց 12-13 հազար վիրահատական միջամտություն, այսինքն` հիվանդները մատչելի տարբերակով կարողացան վերականգնել իրենց առողջությունը: Մենք ամեն օր, գիշեր-ցերեկ կատարում էինք 20-25 վիրահատություն: Ասեմ նաեւ, որ ունեմ բավականին շատ ուսանողներ, որոնք այսօր կայացած մասնագետներ են ու տարբեր բժշկական կենտրոններում պատվով եւ նվիրումով կատարում են իրենց աշխատանքը: Ես ղեկավարել եմ նաեւ Միքայելանի անվան ինստիտուտը: Ծանր տարիներ էին, բայց մեզ հաջողվեց մասնակից լինել նշանակալի նախաձեռնության, երբ համաձայնություն ձեռք բերվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ, եւ Միքայելյանի անվան ինստիտուտը դարձավ բժշկական համալսարանի կլինիկական բազան:
-Ի՞նչ կարծիք ունեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Դիմելիության կուլտուրան տարիների ընթացքում էականորեն փոխվել է. մարդիկ հասկացել են, որ պետք է վստահեն իրենց բժշկին, որպեսզի հասնեն լավագույն արդյունքների: Մարդիկ շատ են սիրում դիմել մի քանի բժշկի, ինչը ես համարում եմ նորմալ երեւույթ, եւ ընդհանրապես պետք է փոխվստահության մթնոլորտ ձեւավորվի բժիշկների եւ հիվանդների միջեւ: Եթե հիվանդը վստահի իր բժշկին, դա կօգնի մեզ հետագա բուժման գործընթացում: Շատ բան կախված է նաեւ պացիենտի ֆինանսական վիճակից, եւ ես համոզված եմ, որ, երբ բժշկական ապահովագրությունը լիովին ու ամբողջապես մուտք գործի բժշկության ոլորտ, խանգարող հանգամանքները կվերանան: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հասարակությունը ֆինանսական խնդիրների պատճառով դժվարանում է դիմել բժշկի: Քանի որ բնակչության շատ քիչ տոկոսն է ընդգրկված ապահովագրության շրջանակներում, մենք փորձում ենք հիվանդներին օգնել բարեգործական հիմունքներով, բայց դա արդյունավետ գործընթաց չէ. բժիշկն էլ մարդ է ու պետք է վաստակի իր կատարած ծանր աշխատանքի դիմաց: Այն արտահայտությունը, որ ամենավտանգավոր բանը սոված վիրաբույժն է, միշտ էլ ակտուալ է եղել: Երբ մարդը նորմալ վաստակում է, նորմալ եւ ազնիվ է վերաբերվում իր աշխատանքին:
-Բժի´շկ, սփյուռքից դիմողներ լինո՞ւմ են:
-Այո´: Եվ նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են, որոնք, ամառային ամիսներին այցելելով հայրենիք, զուգահեռ կատարում են պլանային վիրահատություններ: Նրանց համար նախընտրելի եւ ավելի հեշտ է իրենց հայրենակցի հետ առնչվելը: Բացի այդ, մեր երկրում բուժօգնությունը համեմատաբար մատչելի է, այդ իսկ պատճառով արտերկրից ժամանած մեր հայրենակիցները բավականին մեծ տոկոս են կազմում:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին։
-Առաջին հերթին մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, ցանկանում, որպեսզի տեղի ունեցած հեղափոխությունը տա իր պտուղները, բոլոր ասպարեզներում դրական տեղաշարժեր արձանագրվեն: Եվ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Կցանկանամ, որ մեր երկրում լինի կայունություն, ամեն ոք զբաղվի իր աշխատանքով, այլ ոչ թե քաղաքականությամբ: Իսկ բոլոր բժիշկներին էլ մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ: Թող սիրեն իրենց աշխատանքը, ձգտեն միշտ կատարելագործվել: Թող մեր բոլոր ջանքերն ուղղված լինեն միայն կանխարգելիչ քայլերին: Ցանկանում եմ, որ մեր երկիրը ազատ, անկախ, հարուստ եւ զարգացած լինի, որ մեր ժողովուրդը երջանիկ ապրի հայրենի հողի վրա, որ մեզանից յուրաքանչյուրն իր երկրի մասին այնպես մտահոգվի, ինչպես իր տան, ընտանիքի մասին:
ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունն է
Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, Հայաստանը եւս անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց եւ կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունն է` հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնցով իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ եւ գիտահետազոտական գործունեություն: Այս ամենը հնարավորություն է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում: Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում անգամ անսպասելի հրաշքները. մարդկանց է վերադարձվում ամենաթանկը`աչքի լույսը:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը 1992 թվականին հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս բերեց հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու եւ ապրելու լիարժեք կյանքով: Ալեքսանդր Մալայանի նախաձեռնությամբ, ով ավելի քաջատեղյակ էր երկրի կարիքների եւ առաջնահերթ խնդիրների մասին, եւ Ռոջեր Օհանեսյանի մարդասիրական առաքելության շնորհիվ 2002թ.-ից կազմավորվեց «Հայկական ակնաբուժության աախագիծ» ԲՀ-ը, եւ իրականացվեց «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ ակնաբուժությունն այսօր Հայաստանում առաջատար ոլորտներից մեկն է։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի ակնավիրաբույժ, վիրասրահի վարիչ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրում աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) ավագ ակնավիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ. բժիշկ, ում շնորհիվ արդեն վերականգնվել է բազմաթիվ մարդկանց աչքի լույսը, կատարվել են նորագույն մեթոդներով վիրահատություններ: Նա իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
-Պարո´ն Հովսեփյան, ինչպե՞ս եւ ե՞րբ ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:
-Նշեմ, որ, չնայած հայրս ինժեներ, գյուտարար է, բայց չցանկացավ, որ ընտրեմ իր մասնագիտական ուղին: Նա ինձ մշտապես հորդորում էր, որ ընտրեմ բժշկության ոլորտը: Դպրոցն ավարտեցի 1985 թվականին եւ հինգ տարի անց, բանակում ծառայելուց հետո նոր միայն ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Ասեմ, որ մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել իմ ընտրության մեջ. սիրում եմ մասնագիտությունս եւ մեծ նվիրումով կատարում մասնագիտական ցանկացած աշխատանք:
-Բժի´շկ, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ առաջին ուսուցիչը հայրս է եղել. նա մանկուց ինձ դաստիարակել եւ դրել է ճիշտ ուղու վրա, որպեսզի դժվարին պահերին ճիշտ կողմնորոշվեմ: Իսկ բժշկի մասնագիտություն ստանալու տարիներին շատ են եղել դասախոսներ, եւ նրանցից ամեն մեկն ունեցել է իր լուման իմ մասնագիտության ամրապնդման եւ ընդհանուր բժշկության մեջ: Ես ավարտել եմ մանկաբուժության ֆակուլտետը, իսկ ակնաբուժության նեղ մասնագիտացման մեջ, իհարկե, իմ անմիջական ուսուցիչներ համարում եմ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին, Կարեն Շաղբաթյանին:
-Բժի´շկ, կարո՞ղ եք այս պահին հիշել Ձեր իրականացրած առաջին վիրահատությունը:
-Բոլոր սկսնակ բժիշկներն էլ սկսում են թեթեւ վիրահատական միջամտությունից, որն այդ պահին քեզ համար լինում է լավագույն նվաճումը: Ես էլ իմ առաջին վիրահատությունը կատարեցի 1999 թվականին`օրդինատուրան ավարտելուց հետո:
-Ունեք երկար տարիների աշխատանքային փորձ, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է այժմ դիմելիության կուլտուրան:
-Ինձ թվում է` բավականին քչացել են բարձիթողի վիճակները, չնայած հիմա էլ կարող ես նման դեպքեր տեսնել մեր ծրագրի շրջանակում մարզեր այցելության ժամանակ: Կան հաճախակի դիմողներ, որոնք միշտ էլ դժգոհ են ինչ-որ բանից: Լինում են, սակայն, հիվանդներ, ում մեկ աչքի տեսողությունը կորչում է, սկսում է երկրորդ աչքի տեսողությունը վատանալ, եւ միայն այդ ժամանակ են դիմում բժշկի: Ընդհանրապես կան մարդիկ, որոնք շատ ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, կան նաեւ մարդիկ, որոնց համար, այսպես ասած, սեփական առողջությունը էական չէ, կարեւորը աշխատանքն ու ընտանիքն են: Եվ նրանք ամեն ինչով կզբաղվեն, բայց ոչ իրենց առողջությամբ` այն թողնելով բարձիթողի վիճակում: Սակայն, փառք Աստծո, կարծես թե մեր հանրապետությունում պարտադիր ժամանակացույցային բուժզննումները վերականգնելու առումով դրական տեղաշարժ կա:
-Խոսենք «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին:
-Ծրագիրը ստեղծվել եւ, ինչպես սկզբում պատմեցի, կյանքի է կոչվել երկրաշարժի տարիներին` պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի եւ ամերիկահայ բարերար, պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ նախաձեռնության արդյունքում: Իսկ դրա նպատակը Հայաստանում ակնաբուժական ծառայությունները մարզաբնակներին հասանելի դարձնելն ու ձեռքբերովի կուրության կանխարգելումն էր: Տեսնելով, որ ակնաբուժության ոլորտում օգնության կարիք կա, ամերիկյան բարերարները սկզբնական շրջանում սկսեցին ուղարկել դեղորայք եւ տեխնիկա, իսկ, երբ արդեն պարզվեց, որ հեռավոր շրջաններում միայն դեղորայքով եւ պարագաներով բուժօգնություն ցուցաբերելով վերջնական դրական արդյունք չի ստացվում, այդ ժամանակ արդեն շարժական հիվանդանոց ստեղծելու գաղափար առաջացավ: Այն տեխնիկապես եւ դեղորայքով հագեցած մի մեքենա է, որը կարողանում է հասնել հեռավոր շրջաններ, որտեղի բնակչությունը ֆինանսապես ի վիճակի չէ մայրաքաղաք գալ բուժօգնություն ստանալու համար: Մեքենան Հայաստան բերվեց 2002 թվականին, իսկ 2003 թվականից սկսած` աշխատում ենք այդ ծրագրի շրջանակներում, գնում բոլոր շրջանները, կատարել ենք արդեն յոթ այց յուրաքանչյուր մարզ: Այդ ծրագրի շրջանակում ակնաբուժական անվճար ծառայություններից օգտվում են հանրապետության բոլոր մարզերի բնակիչները: Անհրաժեշտ սարքավորումներով եւ համապատասխան մասնագետներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) նպատակն է մարզաբնակներին հենց տեղում հետազոտելը եւ բուժօգնություն ցուցաբերելը: ԱՇՀ-ում գործում է աչքի առաջային հատվածի վիրահատարան եւ երկու հետազոտման սենյակ՝ հագեցած լազերային սարքավորումներով: Բավական մեծ է այս ծրագրի դերն ու նշանակությունը ազգաբնակչության առողջության վերականգնման հարցում, եւ իմ ընդգրկվածությունն այդ ծրագրում բավական լայնամասշտաբ է:
Քանի որ մեքենան արդեն մաշվում էր, 2013-2014թթ.-ին որոշեցին հեռու շրջաններում հիմնել տարածաշրջանային հիվանդանոցներ, որոնք պետք է հագեցած լինեին այնպես, ինչպես շարժական հիվանդանոցն է: Առաջինը բացվեց Իջեւան քաղաքում, այնուհետեւ` Սպիտակում, Կապանում, վերջերս բացվեց արդեն Գյումրի քաղաքում եւ առաջիկաերկու տարվա ընթացքում պետք է բացվի Վայոց Ձորի մարզում: Ծրագրի մեջ ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով խավերը, որոնք ամենաշատը 1-4ամիս հերթագրվելուց հետո մեր կողմից անվճար հիմունքներով ապահովվում են նաեւ վիրահատական միջամտություններով:
-Որո՞նք են Ձեր ամենամեծ մասնագիտական ձեռքբերումները, ուժեղ ու թույլ կողմերը:
-Ասեմ, որ ինձ համար վիրաբուժության բնագավառում վստահ քայլերով առաջ գնալը, բարդ իրավիճակներից պատվով դուրս գալն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Իմ բնավորության թույլ կողմ կարող եմ համարել այն, որ շուտ եմ մարդկանց վստահում, ինչը երեւի իմ գենետիկայի մեջ է, բնությունից է ինձ շնորհված: Եվ ընկերներս ինձ միշտ զգուշացնում են, որ դա կարող է իմ դեմ օգտագործվել: Իսկ ուժեղ կողմ կարող եմ համարել իմ` ֆիզիկապես եւ հոգեպես դիմացկուն լինելը. երբեւէ չեմ ընկճվում հիվանդների մեծ հոսքից:
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Ցավոք, Հայաստանում ռիսկային կապիտալ գոյություն չունի, եւ ես կցանկանամ, որ մեր երկրում լինի անաչառությամբ օժտված ռիսկային ֆոնդ, որտեղ չգործի խնամի-բարեկամ հասկացողությունը, անաչառ սկզբունքով ընտրվեն նոր գաղափարներ, դրանք ներդրվեն եւ կյանքի կոչվեն: Ըստ իս, հենց սա է հասարակության եւ տնտեսության վիճակի բարելավման ուղին: Կցանկանամ, որ մեր հասարակությունն ուշադիր լինի իր առողջության նկատմամբ, հաճախ դիմի բժշկի, որպեսզի մենք կարողանանք ժամանակին հայտնաբերել հիվանդությունները եւ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել: Առողջ եղե´ք:
Халатян Татев Илюшаевна
Оториноларинголог (ЛОР)
Образование
2006 – 2011 Ереванский Государственный медицинский университет имени Мхитара Гераци
2011 – 2013 Магистратура в Ереванском Государственном медицинском университете имени Мхитара Гераци
2013 – 2016 Ординатура в Ереванском Государственном медицинском университете имени Мхитара Гераци
Курсы по повышению квалификации
Апрель, 2016 – XIX Съезд оториноларингологов России в Казани
2016 – переподготовка по направлению оториноларингологии в Государственной больнице №17
2017 – курс пластической хирургии лица и тела на конгрессе Астон Бэйкер, в США, Нью-Йорке
2017 – курсы пластической хирургии лица в клинике «Джакомо», в Нью-Йорке, США
Опыт работы
С 2016 года по сей день – оториноларинголог во 2ом медицинском учреждений
Լուսինե Լևոնի Հակոբյան
Յուրաքանչյուր ճառագայթաբան պետք է լինի նաեւ լավ հոգեբան
Ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավական է. Նման ձեւաչափերը ոչ միայն բարձրացնում են մեր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն առողջական խնդիրների վերաբերյալ, այլեւ հուշում, թե նկարագրված առողջական խնդիրների ժամանակ ինչպես գրագետ վարվել ախտորոշման եւ բուժման հարցերի դեպքում, ինչպես չվատնել թանկարժեք ժամանակը թե՛ ինքնաբուժության, թե՛ ներկայում շատ տարածված «ինտերնետային» ինքնախտորոշման եւ բուժումների վրա: Մեր օրերում ուռուցքային հիվանդությունները դարձել են բավականին լուրջ խնդիր, քանի որ տարեցտարի քաղցկեղն ավելի է «երիտասարդանում»: Կանանց շրջանում շատ մեծ տեղ է գրավում հատկապես կրծքագեղձի քաղցկեղը: Անկախ նրանից, թե որքան շատ աշխատանք է կատարվում այս խնդրի կանխարգելման եւ բուժման համար, միեւնույն է, ոչ բոլոր կանայք են պատշաճ ուշադրություն դարձնում այդ խնդրին: Ախտորոշումից հետո շատերն են ընկնում ցայտնոտի մեջ: Չգիտեն` ում դիմել, ինչպես բուժվել: Դա հոգեբանական վիճակ է, որը պետք է հնարավորինս արագ հաղթահարել ու սկսել բուժումը: Երբ ժամանակին եւ տեղին կատարվում են ճշգրիտ ախտորոշումներ, ապա կարող ենք համարել, որ բուժման առաջին եւ կարեւոր քայլն արդեն արված է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ հետբուհական և շարունակական ուսուցման Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայության ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Կայացած, ինքնաբավ ու անկախ կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ունենալ նաեւ ընտանիքից դուրս սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները:
Մեր զրուցակիցն այդ կանանցից մեկն է, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց բժշկի` ճառագայթաբանի մասնագիտությունը:
-Տիկի´ն Հակոբյան, ինչպե՞ս ընտրեցիք ճառագայթաբանի մասնագիտությունը, որո՞նք էին բժշկության այս ճյուղն ընտրելու շարժառիթները:
-Բժշկական համալսարանում ուսանելու տարիներին ճառագայթաբանությունը, որպես համալիր մասնագիտություն, դեռ ձեւավորված չէր: Հայաստանում ունեինք զարգացած ռենտգենաբանություն եւ նոր էին մուտք գործում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) եւ համակարգչային շերտագրումը (ՀՇ) որպես ախտորոշիչ մեթոդներ: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց հետազոտման այս մեթոդների կիրառումը, եւ ես ընտրեցի հենց ճառագայթաբանի մասնագիտությունը` դառնալով Հայաստանում զարգացող այս ճյուղի առաջին շրջանավարտներից մեկը: Իմ աշխատանքային գործունեության մեջ եւս մեկ որոշիչ նշանակություն ունեցավ այդ տարիներին մամոգրաֆիայի ներդրումը Հայաստանում, եւ ես, ընտրվելով, անցա աշխատանքի նորաբաց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում: Իսկ ներկայումս աշխատում եմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում որպես համակարգչային շերտագրման բաժանմունքի վարիչ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես մամոգրաֆիկ ծառայության ղեկավար:
- Բժշկուհի, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման առաջին գրավականն է համարվում: Կցանկանայինք խոսեք, թե ախտորոշման ինչ նորագույն մեթոդներ են կիառվում Ձեր բաժանմունքում, դրանք մեկը մյուսին լրացնո՞ւմ են, թե՞ փոխարինում: Ծառայությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:
-Բնականաբար ճշգրիտ ախտորոշումից է կախված պացիենտի եւ հիվանդության ճիշտ վարումը, ուստի շատ եմ կարեւորում բժշկական հաստատության հագեցվածությունը նորագույն ախտորոշիչ սարքավորումներով եւ, իհարկե, դրանց ճիշտ օգտագործումը որակավորված մասնագետի կոմից: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մամոգրաֆիկ ծառայությունը գործում է 2014թ.-ից, իսկ վերջերս՝ 2018 թ.-ին, բացվեց մամոլոգիայի բաժանմունքը, որը մեզ թույլ է տալիս ոչ միայն ախտորոշել, այլեւ իրականացնել պատշաճ բուժօգնություն ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում կիրառվում են վերջին սերնդի թվային «Hologic Selenia Dimensions», «Digital mammography system» մամոգրաֆը եւ «Simens» ՈւՁ սարքը, որոնց միջոցով կատարվում է կրծքագեղձի Ռ-մամոգրաֆիկ եւ ուլտրաձայնային հետազոտություններ: Կատարվում են նաեւ տարբեր տիպի բիոպսիաներ, ասեղային ուղեցույցային բիոպսիաներ մամոգրաֆիայի եւ ՈՒՁ հետազոտության ուղեկցությամբ: Հետազոտման յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելությունները, ուստի դրանց համատեղ կիրառումը բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունը:
-Ի՞նչ կարծիքի եք` որոշակի տեխնիկական բացը լրացվո՞ւմ է մասնագիտական բարձր որակի միջոցով:
-Որոշ դեպքերում մասնագիտական բարձր որակավորումը թույլ է տալիս լրացնել տեխնիկական որոշակի բացեր, սակայն չի կարելի անտեսել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները: Ճշգրիտ ախտորոշման հասնելու համար ես կարեւորում եմ ժամանակակից ախտորոշման սարքավորումների եւ բարձր մասնագիտական գիտելիքների համատեղումը: Թե´ մեկի եւ թե´ մյուսի թերացումը կարող է բերել ճակատագրական բացթողումների:
-Ըստ Ձեզ, կանխարգելիչ բժշկությունն աճ գրանցու՞մ է մեր երկրում: Ինչպիսի՞ն է «Էրեբունի» բժշկակական կենտրոնի ներդրումն այս գործում:
-Իհարկե մեր երկրում վերջին տարիներին մեծ նշանակություն է տրվում բուժօգնության առաջնային օղակին, թեեւ դեռ շատ անելիքներ ունենք: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, ինչն էլ արդյունավետ բուժման ամենակարեւոր գրավականներից է: Պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օրեր, ինչպես «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այնպես էլ «Տավուշ» բժշկական կենտրոնում: Հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, եւ մենք նախորդ հոկտեմբեր ամսին կատարեցինք բազմաթիվ անվճար հետազոտություններ:
-Ո՞ր հիվանդություններն այսօր մեծ տարածում ունեն: Ձեր աշխատանքային բազմամյա փորձի ընթացքում նկատու՞մ եք արդյոք հիվանդացությունների աճ կամ նվազում:
-Մեզ մոտ` Հայաստանում, բավականին մեծ տարածում ունեն կրծքագեղձի բարորակ հիվանդությունները, առավելապես` մաստոպաթիաների տարբեր տիպերը: Բարորակ գոյացություններից հաճախ հանդիպում են ֆիբրոադենաները, ադենոմաները, պապիլոմաները, լիպոմաները: Սակայն ցավով կարող եմ նշել, որ Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության աճ եւ երիտասարդացում: Ճիշտ է, դրանք ուղղակիորեն կարելի է կապել ախտորոշիչ մեթոդների զարգացման հետ, չնայած որոշիչը այս պարագայում ռիսկի գործոններն են:
-Հայ կանայք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ: Ո՞ր խնդիրներն են ամենից շատ տարածված կանանց շրջանում:
-Եթե նախկինում կանանց մեծ մասը դիմում էր բժշկի հիվանդության վերջին փուլերում` անտեսելով սեփական առողջությունը, ապա ներկայումս վիճակը որոշակիորեն փոխվել է, հայ կանանց ուշադրությունը դեպի սեփական առողջությունը` մեծացել: Աճել են տարեկան սքրինինգային հետազոտությունների թիվը եւ կանանց դիմելիությունը առաջին իսկ գանգատների դեպքում:
- Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ չարորակ ուռուցք հայտնաբերելուց հետո հայտնում եք նրան իր հիվանդության մասին։ Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է խոսել հիվանդի հետ դրա մասին:
-Մեծամասնությամբ հենց մեր` ճառագայթաբաններիս առջեւ է դրվում հիվանդության առկայության դեպքում դրա մասին պացիենտին հայտնելու պարտականությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի իր առողջության մասին եւ հիվանդություն ունենալու դեպքում, իհարկե, իրավունք ունի իմանալ դրա մասին: Այստեղ ծագում է ուրիշ այլ խնդիր, թե ինչ կերպ է հիվանդին մատուցվում այդ ինֆորմացիան: Բժիշկը պարտավոր է ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ` հաշվի առնելով նրա հոգեբանական վիճակը եւ անձնային առանձնհատկությունները, ուստի, իմ կարծիքով, յուրաքանչյուր ճառագայթաբան պետք է լինի նաեւ լավ հոգեբան:
- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել եւ մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:
-Իրականում լավ բժիշկներ շատ կան, բայց քչերին է հաջողվում ճիշտ մատուցել իրենց գիտելիքները եւ սիրվել աշակերտների կողմից: Բարեբախտաբար, իմ մասնագիտական զարգացման տարիներին այդպիսիք շատ են եղել: Կուզենայի առանձնացնել դոցենտ Մ.Ս. Իսահակյանին, Ա.Կ. Ղազարյանին, Գ.Գ. Աղաբեկյանին, Ռ.Հ. Խոնդկարյանին, էն Արչերին եւ շատ ուրիշներին թե´ հայաստանյան եւ թե´ արտերկրի բժիշկ-դասախոսներից:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։
-Ինձ համար ամենակարեւորը, թերեւս, սիրված եւ գնահատված լինելն է իմ հիվանդների կողմից: Մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ հնարավորություն ունեմ որպես ԵՊԲՀ դասախոս իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել ուսանողներին եւ երիտասարդ բժիշկներին:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին։
-Պետք չէ վախենալ բժշկի դիմելուց: Որքան էլ զբաղված լինեք, ժամանակ գտեք ձեր առողջության համար, այցելեք տարեկան ստուգումների` անկախ գանգատներից, իսկ գանգատներ ունենալուն պես մի´ հետաձգեք բժշկին այցելությունը: Հիշեք, որ նույնիսկ հիվանդություն ունենալու պարագայում դրա վաղ ախտորոշումը մի քանի անգամ մեծացնում է բարեհաջող ելքի` հիվանդության բուժման հավանականությունը: