Lusine
Iren Rafaelova
Iren Rafaelova
Oral and Maxillo-Facial Surgeon
___________________________________
3 Artashisyan St.
Yerevan, 0039,Armenia
Phone:+37491343137(cell)Armenia
+8618682151037 (cell) China
Email: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
_____________________________________________________________________________
EDUCATION
2000-2004. Yerevan State Medical University, Yerevan, Armenia
-Facuity of General Medicine
-Diploma of MD Phisician
1998-2000 Saint-Petersburg Pediatric Medical Academy, Russia
-Pediatric Faculty
POSTGRADUATE STUDIES/ PROFESSIONAL EXPERIENCE
2004-2007 #3 University Clinical Hospital,Children
Maxillo-facial
Surgery and ENT Department
-Resident on the Chair of
Maxillo-Facial Surgery
2006-2008 Yerevan State Medical University
-Senior Laboratory Assistant
2007-2011 Yerevan State Medical University #1 Clinical Hospital
- Maxillo-facial surgeon
2008-2010 Yerevan State Medical University
- Assistant of Maxillo-Facial
Surgery Faculty
2010-2015Yerevan State Medical University
- Assistant of Oral Maxillo-Facial
Surgery Faculty
2011- 2015Yerevan State Medical University
''Muratsan'' UniversityClinical Complex
-Maxillo-facial surgeon
2015-till nowYerevan State Medical University
- Lecturerin Oral and Maxillo-Facial
Surgery Faculty
2015-2017 ''GrigorNatekatsi'' MC
-Maxillo-facial surgeon,
2017 till now ''Ratina" Aesthetic Centre
- Aesthetist
2017 June- " Beglaryan" MC
till now- Maxillo-facial surgeon
PROFESSIONAL SKILLS DESCRIPTION
Lip cleft and palate cleft operations, nose job surgery, otoplasty,septoplasty, maxillary sinus operations,plasmalifting therapy, dental implantation, wisdom teeth surgery, root surgery, retained tooth surgery, bothulinum toxin therapy, fillers, threadlifting by PDO.
OTHER INFORMATION
Language skills
Armenian(native), Russian(fluent), English(good), Spanish(started)
Date of birth
Dec 6, 1981.
Marital Status
-married, have a son and a daughter
Վարյա Մոսոյան
Այժմ բավականին ավելացել է փորկապություններով դիմող հիվանդների քանակը, ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել. Էնդոսկոպիստ
«Արմենիա» բժշկական կենտրոնում գործում է ստամոքս-աղիքային համակարգի էնդոսկոպիկ ծառայություններ մատուցող, նորագույն տեսաէնդոսկոպիկ համակարգով զինված եւ լավ մասնագետներով օժտված բաժանմունք։ Բաժանմունքում կատարվում են ո՛չ միայն ախտորոշման նպատակով ստամոքսի, աղիների, լեղուղիների հետազոտություններ, այլ նաև իրականացվում են էնդոսկոպիկ վիրահատություններ։ Սա համարվում է Հանրապետության առաջատար էնդոսկոպիկ ծառայություններ մատուցող բաժանմունքներից մեկը, որը հագեցած է ճապոնական «Olympus» ֆիրմայի ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ տարեկան կատարվում են ավելի քան 3,000 հետազոտություններ։ Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ և բուժքույրեր։ Կատարվող միջամտությունների ցանկով բանժանմունքն ամենամեծն է Հայաստանում, այն գործում է շուրջօրյա եւ հասանելի է բոլոր հիվանդներին։ Բաժանմունքում է աշխատում նաեւ բանիմաց, համբերատար ու հոգատար բժիշկ էնդոսկոպիստ Վարյա Մոսոյանը, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ հատկապես ինչ խնդիրներով են դիմում իրենց, որ ստամոքսաղիքային հիվանդություններն են առավել տարածված եւ խորտուրդ տվեց, թե ինչպես առողջ ապրելակերպ վարել։
Նշենք, որ հետազոտության ժամանակ էնդոսկոպիստը սարքի օգնությամբ անցկացնում է աղիների, ստամոքսի, կերակրափողի հետազոտություններ։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս ստուգել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Էնդոսկոպիկ բառը եկել է հունարենից՝ "Endon" - ներսում եւ "skopeo" – նայել բառերից:
- Ինչո՞ւ ընտրեցիք հենց էնդոսկոպիստի մասնագիտությունը։
- Մասնագիտության ընտրության հարցում եղել է միայն ներքին մղում։ Ես չեմ կարող ասել, թե ի՞նչը դրդեց գնալ այս ուղղությամբ, ի վերուստ այսպես ստացվեց։
- Հատկապես ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։
- Գիտեք, որ մենք հետազոտում ենք ստամոքս-աղիքային պաթոլոգիաները՝ ստամոքսի խոցերը, արյունահոսությունները, վարիկոզ լայնացած երակները լյարդի, կերակրափողի պաթոլոգիաների ժամանակ։ Պետք է ցավով նշեմ, որ այժմ մեծ տոկոս են կազմում ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքային գոյացությունները։ Մեզ, իհարկե, դիմում են տարբեր խնդիրներով, սակայն վերջերս ավելացել է ծանր հիվանդությունները, քանի որ չափազանց ուշ են դիմում բժիշկի։ Հիմնականում հենց բարձիթողի վիճակում են գալիս մեզ մոտ։ Տեղեկացնեմ նաեւ, որ մեզ մոտ հետազոտությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր և ինտրատրախեալ անզգայացման տակ։ Կատարում ենք վիդեոգաստրոսկոպիա- կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի տեսազննություն Helikobacter pylori-ի որոշմամբ և բիոպսիայով, ինչպես նաեւ վիդեոկոլոնոսկոպիա- հաստ աղու տեսազննություն, ռեկտոսկոպիա-ուղիղ աղու տեսազննություն։ Բացի ախտորոշիչ հետազոտություններից կատարվում են նաև փոքր ինվազիվ վիրահատություններ. ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսության դադարեցում, կերակրափողի,ստամոքսի,աղիների լորձաթաղանթի պոլիպների էնդոսկոպիկ հեռացում, կերակրափողի և ստամոքսի վարիկոզ լայնացած երակների բուժում (լիգավորում,սկելռոթերապիա): Կատարում ենք կերակրափողի ստրիկտուրաների բուժում` բալոնային դիլատացիա,ստենտավորում: Պետք է նշեմ, որ արվում է լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում` ռետրոգրատխոլանգիոպանկրեատոգրաֆիա (ЭРПХГ) և պապիլոսֆիկտերոտոմիա (ЭПСТ), որի ընթացքում կատարվում է լիտեկստրացիա, լիտոտրիպսիա և լեղուղիների անցանելիության վերականգնում տարբեր պաթոլիգաների ժամանակ ստենտավորում, ինչպես նաեւ օտար մարմինների հեռացում ստամոքսից, կերակրափողից, գաստրոստոմայի ձևավորում կլման ակտի խանգարումների դեպքում: Արվում է ճարպակալման էնդոսկոպիկ բուժում` ինտրագաստրալ բալոնի տեղադրման միջոցով քաշի ոչ վիրաբուժական կորեկցիայի համար:
- Նկատելի է, որ աղիքային առողջական խնդիրները մեր հասարակությունում փոքր ինչ ավելացել են։ Ի՞նչն է, ձեր կարծիքով, դրա պատճառը։
- Երեւի ճիշտ կլինի ասելը, որ նստակյաց կյանքը, վատորակ սնունդը, օդի աղտոտվածությունը եւ այլ պատճառներն իրար հետ միասին են նպաստում աղիքային առողջական խնդիրների ավելացմանը։ Սրանք հիմնականում պսիխիոմատոզ հիվանդություններն են՝ գաստրիտը, աղիքային ֆունկցիոնալ հիվանդությունները։ Այս հիվանդությունների դեպքում լինում է ֆունկցիոնալ փոփոխություններ, որից հետո, իհարկե, օրգանական փոփոխություններ էլ է տեղի ունենում։ Այժմ բավականին ավելացել է փորկապություններով դիմող հիվանդների քանակը, ամեն երկրորդ հիվանդը գալիս է փորկապության գանգատներով՝ անկախ տարիքից, սեռից, աշխատանքային բնույթից։ Սկզբում պարզում ենք փորկապությունների պատճառները, իսկ դրանք բազմազան են՝ կարող են լինել ուռուցքները, աղիքի լուրջ հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, որոնք առաջացնում են լուծ կամ փորկապություն։
- Գաղտնիք չէ, որ մարդիկ նախընտրում են ինքնաբուժությամբ զբաղվել՝ ձեթ են խմում եւ այլն։ Դուք ի՞նչ խուրհուրդ կտաք։
- Խորհուրդ չեմ տա ոչ մի բան անել, մինչեւ չդիմեն բժիշկի։ Հաճախ գալիս են հիվանդներ, որ ինքնաբուժությամբ են զբաղվել։ Պետք չէ, քանի որ լինում է, որ նրանց մոտ հայտնաբերվում է շատ ավելի լուրջ պաթոլոգիաներ, ավելի լուրջ խնդիրներ, իսկ ինքնաբուժությունն այս պարագայում անթույլատրելի է։ Օդի մեջ ասված խոսք չէ, որ առաջին իսկ գանգատների դեպքում, անպայման պետք է դիմել բժիշկի։ Մասնագետն արդեն կհասկանա, թե ինչպես օգնել տվյալ հիվանդին, տվյալ գանգատների դեպքում։
- Ինչպե՞ս սնվել, որպեսզի աղիքային կամ ստամոքսային առողջական խնդիրների հետ առնչություն չունենալ։
- Պետք է շատ հեղուկներ խմել՝ ջուր, կաթնաթթվային ուտելիքներ օգտագործել։ Ծխեցրած ուտելիքներից անհրաժեշտ է հրաժարվել, փոխարենը օգտագործեք բանջարեղենային թարմ պատրաստած սնունդ։ Ժամանակակից զարգացվածության վատ տենդենցների հետ մեկտեղ կան նաեւ դրական տեղաշարժեր՝ մարդիկ զբաղվում են սպորտով՝ լողավազան են գնում, մարզվում են, քայլում են, ֆիզիկական վարժանքներ են անում, շատ են շարժվում, իսկ դա նպաստում է առողջ լինելուն։
- Ինչպե՞ս մարդիկ հասկանան, որ պետք է դիմեն հենց էնդոսկոպիստին։
- Գանգատները շատ տարբեր են ու շատ գունագեղ։ Հիվանդները հիմնականում գանգատվում են վքնածություններից, գղտոցներից, երբեմն այրոցներից, երբեմն գիշերն արթնանում են սուր ցավերից, սա արդեն լուրջ հիվանդությունների դեպքում։ Օրինակ, ասում են, բժիշկ ջան, մի փոքր հաց ենք ուտում, ու ուռում եք։ Դա արդեն պետք է հուշի, որ ժամանակն է բժիշկի դիմելու։
Լինում է գանգատվում են բերանի հոտից կամ քնած ժամանակ ջուր է լցվում բերանի մեջ։ Պետք չէ հետաձգել, անպայման դիմեք բժիշկի, մանավանդ, որ մեր ծառայությունը հասանելի է շուրջօրյա, իսկ բժիշկ-էնդոսկոպիստները մեծ փորձ ունեն ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի բուժօգնության գործում։
- Շա՞տ են Ձեր հիվանդները։
- Բավականին։
Ես կցանկանայի, որ մարդիկ ապրեն ավելի դրական էմոցիաներով, հավատան բարուն ու լավին, ավելի լուսավոր պատկերացնեն ապագան, սթրեսներից հեռու մնան եւ այդ ամենը կնպաստի, որ առողջ լինեն։
Դաջվածքներ
Աշոտ Դրամփյան
Հիմա երիտասարդներն առավել ուշադիր են իրենց առողջությանը, հաճախակի են դիմում բժիշկի եւ դա շատ ողջունելի է
Կանանց վերարտադրողական համակարգի որոշ խնդիրներ, ցավոք, պահանջում են միայն վիրահատական միջամտություն: Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքում վաղուց արդեն իրականացվում է լապարոսկոպիկ վիրահատական ձեւը, որը համարվում է ոսկե ստանդարտ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է եւ մահճակալային օրերի քանակն էլ ավելի քիչ։ Կոսմետիկ տեսանկյունից նույնպես վիրահատության այս եղանակը հարմար է, քանի որ վիրահատությունից հետո մարդու մարմնի վրա ընդամենը մնում է կոսմետիկ սպիներ, որոնք գրեթե չեն երեւում:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ մանկաբարձ-գենեկոլոգ Աշոտ Դրամփյանն իր գործընկերների հետ միասին կատարում է լապարասկոպիկ վիրահատություններ, նաեւ հսկում է ապագա մայրերի հղիության ընթացքն, ընդունում ծնունդներ:
Լապարասկոպիկ վիրահատությունների, այլ գինեկոլոգիական խնդիրների ու դրանց տարածվածության մասին զրուցեցինք հաճելի ու անկեղծ զրուցակցի՝ Աշոտ Դրամփյանի հետ։
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։
Ճիշտն ասած, 10 տարի թենիս եմ պարապել: Փոքր ժամանակ շատ էի սիրում թենիսը։ Մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են, ուստի երբ եկավ իմ մասնագիտություն ընտրելու ժամանակը, հարազատներս հարցրեցին, թե ի՞նչ եմ ցանականում դառնալ։ Պատասխանեցի՝ թենիսիստ։ Իմ հայտարարությունը լուրջ չընդունվեց, այլ տարբերակ չկար, պիտի գնայի բժշկական համալսարան։ Ի վերջո, հարազատներիս ջանքերով ես ընտրեցի բժիշկի մասնագիտությունը։ Երբ ընդունվում էի համալսարան, սկզբում չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում, ուսումնասիրում էի ընդհանուր առարկաներ, հետո նոր ընտրեցի նեղ մասնագիտական ուղին ու գնացի առաջ։ Երբ ընդունվում էի օրդինատուրա, նոր հասկացա, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, դա ամենաճիշտն էր իմ դեպքում։
Հետագայում շատ սիրեցի մասնագիտությունս: Ամեն անգամ արտերկրում Կոնֆերանսների ժամանակ ծանոթություններ, մտերմություններ եմ ձեռք բերում, որոնք հետագայում ինձ շատ են պետք գալիս։ Այդ ծանոթությունների շնորհիվ ոլորտի նորություններին եմ տեղեկանում, որոնք օգնում են մասնագիտական հարցերում, քանի որ ամեն կին յուրովի մոտեցում է պահանջում իր առողջության ապահովման համար:
-Ի՞նչ խնդիրներով են կանայք հիմնականում դիմում Ձեզ։
Դիմում են դաշտանային ցիկլի խանգարումներով, անպտղության, սեռավարակների, հղիության կրելախախտի եւ այլ խնդիրներով: Ներկայումս կանանց մոտ շատ տարածված է անպտղությունը: Անպտղության պատճառները բազմազան են` էնդոկրին խանգարումներ, որոնք հանդիպում են 40% կանանց մոտ, փոքր կոնքի կպումային պրոցեսներ, որը հանդիպում է 30% կանանց մոտ, էնդոմետրիոզ հիվանդության, որը հանդիպում է 25-30 % կանանց մոտ։ Ներկայումս էնդոմետրիոզով տառապող կանանց թիվն ավելացել է, քանի որ գնալով զարգանում են դիագնոստիկ հետազոտությունները։ Անպտղությամբ տառապող կանայք 21-35 տարեկանների շրջանում են։
- Ներկայումս մասնագետները փաստում են, որ անպտղությունը վերջնական ախտորոշում չէ։
Նաեւ լուրջ դեր է կատարում կնոջ ուղեղը։ Շատ հաճախ է պատահում, որ կանայք դիմում են մեզ՝ չհղիանալու կապակցությամբ։ Հայ կանանց, մոտ առհասարակ հայկական ընտանիքներում, երբ ամուսնանում են, միանգամից ուզում են, որ կինը հղիանա։ Մեկ ամիս, երկու ամիս անցնում է, հղիություն չկա, արդեն մտածում են խնդիր կա։ Տղանարդիկ համարում են, որ կանանցից է, բայց անպտղությամբ տառապող տղամարդկանց տոկոսն էլ է բարձր: Ընդհանրապես անպտղություն համարվում է այն, երբ զույգը մեկ տարի առանց պաշտպանվելու ապրում է սեռական կյանքով եւ հղիություն տեղի չի ունենում: Գոյություն ունեն մինիմալ հետազոտություններ, որոնք կարող են օգնել կանանց տեղեկանալ իրենց խնդիրների մասին: Ուզում եմ շեշտը դնել այն դեպքերի վրա, երբ անպտղություն է առաջանում էնդոմետրիոզ կոչվող հիվանդության պատճառով: Սա 21-րդ դարի ամենատարածված ու ոչ դիագնոզված հիվանդությունն է։ Առհասարակ այս հիվանդության վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է լինում 2-8 տարի, քանի որ անիմաստ հետազոտություններ, բուժումներ են անցնում մինչեւ վերջնական փուլին հասնելը։ Շատ գինեկոլոգներ ուղղակի չեն խորանում այդ հիվանդության մեջ, ինչը սխալ է։
Էնդոմետրիոզի հայտնաբերման համար արվում է դիագնոստիկ հետազոտություններ, տրանս վագինալ գերձայնային հետազոտություն (ՏՎԳՀ), մագնիսո ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), հիստերոսալպինգոգրաֆիա (ՀՍԳ), լաբորատոր հետազոտություններ, ձեռքային հետազոտություն՝ բիմանուալ։ Նման հետազոտությունները բավականին արդյունավետ են հիվանդության ախտորոշման գործում։
-Պարոն Դրամփյան, ախտանիշների մասին կխոսե՞ք, որպեսզի կանայք տեղյակ լինեն ու դիմեն Ձեզ։
Էնդոմետրիոզի դեպքում լինում է ցավոտ դաշտան (dismenorea), ցավոտ սեռական կյանք (dispareunia), առատ դաշտան, որը հայ կանանցից շատերը համարում են նորմալ երեւույթ, այն դեպքում, երբ հիվանդությունը 4-րդ աստիճան է եւ անգամ ավելին, այսինքն այն տարածված է նաեւ այլ օրգաններում՝ հաստ աղիքի, բարակ աղիքի, ինչի ժամանակ ցավոտ է լինում նաեւ աղիների աշխատանքը(disxezia): Պետք է տեղեկացնեմ նաեւ, որ էնդոմետրոզը աճում է աղիք կամ միզապարկի, միզածորանի մեջ։ Հիվանդության հետեւանքով առաջանում է չբերություն: Եթե այս ախտանիշները կան, պետք է դիմել բժիշկի։ Մասնագետի մոտ կատարվում է վիրահատություն՝ լապարասկոպիկ միջամտությամբ, քանի որ դեղորայքային բուժմամբ օջախները չեն վերանա։ Պահանջվում է լուրջ թիմային աշխատանք՝ վիրաբույժների եւ ուռոլգների հետ մեկտեղ:
-Մեծ մասը կանանց առաջին հղիության ժամանակ ունենում է վիժում։ Ինչի՞ հետ է դա կապված, սեռավարակների՞։
Ճիշտ եք նկատել։ Վիժումների 60 տոկոսը քրոմոսոմային անոմալիաների հետ է կապված, մնացած դեպքերում սեռավարակների, ինֆեկցիաների եւ այլ պատճառների: Եթե կնոջ մոտ մեկ անգամ վիժում է լինում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եթե արդեն 2-3 եւ ավելի անգամ է վիժում տեղի ունենում, նոր միայն կատարվում է մի շարք հետազոտություններ, որոնցից որոշների մասին արդեն տեղեկացրեցի։
-Ո՞ր մեթոդով են կանայք նախընտրում վիրահատվել՝ լապորոսկոպի՞կ, թե՞ ավանդական։ Ո՞րն է ավելի արդյունավետ։
21-րդ դարում ամեն ինչ բավական բարձր տեմպով է առաջ շարժվում, դրա վառ վկայությունն է լապարասկոպիկ եւ ռոբոտային սարքերի զարգացվածությունը: Ուզում եմ նշել, որ կանայք բավականին տեղեկացված են նորագույն սարքավորումների մասին, եւ դրանք ունեն մի շարք առավելություններ: Այսօր վիրահատությունների 95 տոկոսից ավելին կատարվում է լապարասկոպիկ եղանակով, այդ թվում նաեւ սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների, բազմաթիվ միոմատոզ հանգույցների, արտարգանդային հղիությունների եւ այլ վիրահատություններ: Այս հարցում կարեւոր է բժիշկի որակավորումը: Հազվադեպ դեպքերում է կատարվում լապարատոմիա, օրինակ` գիգանդ միոմատոզ հանգույցների, չափսերով մեծ`30, 40 սանտիմետր եւ ավելի, կիստաների դեպքում։
-Ձեզ մոտ կանայք գինեկոլոգիական ոլորտի պլաստիկ վիրահատություններ անո՞ւմ են։
- Իհարկե։ Օրինակ՝ ծննդաբերած կանանց մոտ լինում է արգանդի կամ հեշտոցի պատերի իջեցումներ, որը վերականգնվում է լապարասկոպիկ եղանակով (պրոմոֆիկսացիա, պետկոպեկսիա): Զբաղվում ենք նաեւ ինտիմ խիրուրգիայով՝ մեծ եւ փոքր ամոթաշրթերի կորեկցիա է կատարվում։ Կատարում ենք նաեւ իջեցումների շտկումներ՝ իմպլանտների միջոցով: Այսպիսի վիրահատությունները դեռ մեր երկրում լայն տարածում չեն ստացել, հայ են, ամաչում են։
-Բժիշկ, ի՞նչ անեն հայ կանայք իրենց կանացի առողջությունը պահպանելու համար։ Ձեր խորհուրդը։
Հաճախակի ստուգումներ անցնեն մասնագետների մոտ։ Դիմեն բժիշկի ոչ թե այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, այլ պարբերաբար՝ տարին կամ երկու տարին մեկ անգամ պետք է հետազոտվել։ Այն կանայք, որոնք ունեն խնդիրներ, առավել հետեւողական պետք է լինեն իրենց առողջությանը։ Լավ է, որ այժմ երիտասարդներն այս հարցում առավել ուշադիր են եւ հաճախակի են դիմում բժիշկի։ Շատ կարեւոր է պացիենտի տրամադրվածությունը. սիրելի հայ կանայք, եղեք լավատես։
Լիլիթ Հակոբյան
Կրթություն
1990թ.ավարտել է դպրոցը ոսկե մեդալով
1990-1996թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, արժանանալով Լ.Օրբելու անվանական կրթաթոշակի
1996-2000թթ. սովորել է կլինիկական օրդինատուրա, ապա աշխատել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մինչև 2007թ.
2004թ. պաշտպանել է գիտական թեզը, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով
2001-2006թթ. աշխատել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում և պետական բժշկական համալսարանի Ընտանեկան և ավանդական բժշկության ամբիոնում
2006 -2009թթ. աշխատել է «Արփի» բժշկաուսումնական կենտրոնում
2008 -2009թթ. անցել է կլինիկական օրդինատուրա երկրորդ մասնագիտության` հոմեոպաթիայի գծով Ս.Խ.Ավթալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ավանդական բժշկության ամբիոնում
2014-2016թթ. աշխատել է «Վիտալայն» բժշկական կենտրոնում, 2016 թ.-ից մինչ օրս «Էլիտ-մեդ» կենտրոնում որպես գինեկոլոգ հոմեոպաթ։
Վերապատրաստումներ և կոնֆերանսներ
2001թ. ԱՄՆ Great Baltimore ԲԿ-ում-գինեկոլոգիա
2006թ. Մայերթերապիայի հիմունքները ավստրիական ծրագիր սեմինար Երևանում
2010թ. Հնդկաստանի Ագրա քաղաքում կիրառական հոմեոպաթիայի սեմինարի
2008-2012թթ., 2016թ. Երևանում կայացած հոմեոպաթիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ միջազգային կոնգրեսներ
2011թ. Ռիգայում հոմեոպաթիան արվեստ և գիտություն եվրոպական համաժողովում «երազների հոմեոպաթիկ մեկնաբանությունը», «երեխաների բուժման առանձնահատկությունները», Լոնդոնում 2012թ անպտղության հոմեոպաթիկ բուժման սեմինար, մասնակցել է շվեցարական, գերմանական, ֆրանսիական հայտնի բժիշկներ` Սպինեդի, Պառեկ, Պֆայֆեռ և այլոց դասընթացներին
2011թ. Չինաստանում Պեկինի <<Կունդավել>> կլինիկայում անցել է դասընթաց չինական բժշկության հիմունքների վերաբերյալ:
Հեղինակ է քսանից ավել գիտական աշխատանքների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախընտրում է այցելուների բուժման հոլիստիկ մոտեցումը,<< բուժել հիվանդին, ոչ հիվանդությունը>> կարգախոսով:
Բուժման մեջ ներառում է սննդի կարգավորման, սթրեսների հաղթահարման այուրվեդիկ և անթրոպոսոֆիկ մոտեցումները:
Անպտուղ զույգերին զավակ պարգևելը համարում է աշխատանքի լավագույն արդյունքը:
ՎԱՐՅԱ ՄՈՍՈՅԱՆ
Յուրի Մակարյան
Արդեն պետք է նորաձեւ լինի չծխելը. այդ կերպ կկանխարգելվի սիրտ-անոթային հիվանդությունները
Սիրտը մարդու օրգանիզմի շարժիչն է: Սրտի առողջությունը, բուժումն ու դրա պահպանումը շարունակում են մնալ ժամանակակից բժշկության գերխնդիրը: Չնայած տարբեր բուժման, սարքավորումների ստեղծմանն ու նոր մեթոդների մշակմանը՝ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը աշխարհում առաջին տեղում է: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ յուրաքանչյուր 1.5 րոպեի ընթացքում սիրտ-անոթային հիվանդություններից մեկ մարդ է մահանում:
Հետևաբար ժամանակն է, որ սիրտ-անոթային հիվանդությունների վրա մեծ ուշադրություն սևեռվի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են։ Սիրտ-անոթային հիվանդությունները պայմանավորված են մեծամասամբ ռիսկի գործոններով, որոնցից են ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, շաքարային դիաբետը, ինչպես նաև գեները:
Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածության, կանխարգելման հնարավորությունների մասին զրուցեցինք միջամտական սրտաբան բժշկական գիտությունների թեկնածու Յուրի Մակարյանի հետ։
-Բժիշկ Մակարյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը։
Մանկուց եմ երազել բժիշկ դառնալու մասին, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ 2 ավագ քույրերս արդեն սովորում էին բժշկական համալսարանում, ուստի ես ինձ այլ մասնագիտությամբ չէի պատկերացնում։ Որոշակի անձնական պատճառներից ելնելով՝ հաստատապես որոշեցի ընտրել սրտաբանի մասնագիտությունը։ Համալսարանն ավարտելուց հետո, երբ պետք է օրդինատուրա ընդունվեի, որոշեցի, որ պետք է հենց սրտաբան դառնամ։ Մասնագիտության ընտրության հարցում նաև մեծ դերակատարում ունեցան դասախոսներս, ովքեր ինձ ուղղորդում էին եւ հորդորում՝ անպայման սրտաբանի մասնագիտությունն ընտրել։
-Դժվար չէ՞ ձեր մասնագիտությամբ աշխատելը։
Դժվար է, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, սրտաբանությունն ամենահետաքրքիր մասնագիտությունն է բժշկության մեջ։
-Ի՞նչ ախտանիշների առկայության դեպքում մարդը կարող է հասկանալ, որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։
Առաջին ու ամենատարածված նշանը կրծքավանդակում, մասնավորապես, հետկրծոսկրային շրջանում սեղմոցի, այրոցի զգացումն է, որը նոպայաձեւ է եւ որպես կանոն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ՝ պրոգրեսիվ աճելով։ Կարող է նաեւ շնչարգելություն, հեւոց լինել։ Հնարավոր է նաեւ հանգստի պայմաններում այդ նոպաներն առաջանան, մարդը կարող է զգալ սրտի անկանոն աշխատանք: Սրտային հիվանդությունները տարբեր են, շատ լայն ոլորտ է, եւ սրտի ամեն մի հիվանդություն ունի իր յուրահատուկ նշանները։
-Հնարավո՞ր է, որ ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունն ազդի մարդու սրտի առողջության վրա։
Հոգեկան, մտավոր լարվածությունն ու ծանրաբեռնվածությունը, սթրեսները միանշանակ բերում են ամբողջ օրգանիզմի ախտահարմանը, նպաստում են նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Ինչ վերաբերվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ապա այն պետք է կազմի ցանկացած մարդու առօրյայի մի մասը։ Միանշանակ է, որ ֆիզիկական վարժանքներն առողջարար են, իսկ աշխատանքային ծանրաբեռվածությունը կամ առանց հանգստի աշխատելը, առողջ քնի բացակայությունը նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների ավելացմանը։
-Հիմա ակցիա կա՝ ծխախոտի տուփերի վրա նշված է, որ ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ։ Կխոսեք այդ մասին։
Ես ինքս ծխող չեմ եւ հակածխախոտային պայքարի ակտիվ մասնակից եմ։ Ծխախոտն այն եզակի երեւույթներից է, որ բժշկությունն ընդհանրապես արգելում է՝ բոլոր հիվանդությունների պարագայում։ Իմ կարծիքով՝ այդ պայքարը պետք է ավելի ակտիվ լինի, պետք է հորդորենք, որ նման ակցիաները հաճախ լինեն, որ մարդիկ չծխեն եւ ամենից կարեւորն այն է, որ բոլորը հասկանան՝ ծխելը վտանգավոր է առողջության համար։ Սթրեսները կամ մնացած այլ խնդիրները մենք գուցե չենք կարող վերացնել մեր կյանքից, ժամանակակից մարդու կյանքից, իսկ ծխախոտն ախտահարող այն լուրջ ֆակտորներից է, որ մարդը կարող է իր կամքի ուժով վերացնել, ընդ որում նաեւ օգնել իր շրջապատի մարդկանց՝ չծխողներին, քանի որ պասիվ ծխելը նույնպես վտանգավոր է առողջության համար։ Այս պայքարը պետք է սկսել դպրոցական, ուսանողական տարիքից։ Արդեն պետք է նորաձեւ լինի չծխելը, չծխողները պետք է քննադատեն ծխողներին ու անհրաժեշտ է դա ներմուծել մեր հայ մենթալիտետի մեջ։ Ցավոք սրտի, վիճակագրական տվյալներով՝ մեր պետությունը մտնում է Եվրոպայի ամենածխող պետությունների շարքի մեջ։ Հատակապես մտահոգող է, որ կանայք են ծխում, այն էլ ռեպրոդուկտիվ տարիքի, իսկ դուք գիտեք, թե դա ինչ առողջական վտանգներ է իր մեջ պարունակում։
- Եթե հղիության ժամանակ կինը ծխում է, ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։
Հղիության ժամանակ ծխելը շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ՝ հղիության վաղաժամ ընդհատումից մինչեւ լուրջ արատներով եւ տարբեր հիվանդություններով երեխա ունենալը։ Երբեմն ծխող կնոջից ծնված երեխան առաջին հայացքից կարող է առողջ թվալ, սակայն ժամանակի ընթացքում առողջական խնդիրներն ի հայտ կգան, օրինակ՝ ալերգիկ կամ ասթմատիկ երեւույթները։ Հոր ծխելն էլ մեծ նշանակություն ունի առողջ երեխա ունենալու գործում։ Առաջին հերթին հոր ծխելն ազդում է հենց իր ռեպրոդուկտիվ ֆունցիայի վրա։ Հնարավոր է, որ երեխա չունենալու պատճառներից մեկն էլ ծխելը լինի։ Այդ մասին շատ ժամանակ մոռացվում է։ Եթե ընտանիքը ցանկանում է առողջ երեխա ունենալ, ընդհանրապես խորհուրդ է տրվում, որ մինչեւ կնոջ հղիանալը՝ ամենաքիչը 2-3 ամիս առաջ, ծնողներից ոչ մեկ չծխի։
-Սեռական կյանքն ինչպե՞ս է ազդում մարդու սրտի առողջության վրա։
Սեռական ակտի ժամանակ ֆիզիկական աշխատանք է տարվում՝ ամեն մարդու համար յուրահատուկ ծանրաբեռնվածությամբ։ Առողջության համար միանշանակ կարեւոր է նաեւ կանոնավոր եւ առողջ սեռական կյանք ունենալ։ Հիվանդների հետ հաճախ չի խոսվում այն մասին, թե տարբեր հիվանդությունների առկայության կամ բուժման փուլում ինչպես կարգավորել սեռական կյանքը, բայց դա եւս շատ կարեւոր է։ Կարեւոր է, օրինակ, տեղեկանալ, թե ինֆարկտից հետո ինչքան ժամանակ անց պետք է վերսկսել սեռական կյանքով ապրել՝ ինչպիսի հաճախականությամբ, ինչպիսի ակտիվությամբ եւ այլն։ Հիմա մենք՝ բժիշկներս, ասում ենք հիվանդներին, խոսում ենք այդ մասին, ուղղակի իրենք ամաչում են, վատ են զգում այս թեման շոշափելիս։ Մի քիչ հայկական մենթալիտետի հարց է։ Արտասահմանում այս խնդիրը հստակ քննարկվում է եւ բոլոր ուղեցույցներում նշվում է որպես առանձին կետ՝ առողջ ապրելակերպ վարելու առումով։ Սակայն պետք է նշեմ, որ եթե համեմատենք 5 տարի առաջվա իրավիճակի հետ, ապա հիմա այդ հարցն ավելի ակտիվ է քննարկվում։ Շատ կարեւոր հարց է, դա էլ է պահանջ, ինչպես ուտելը, խմելը, զբոսնելը, սեռական կյանքը նույնպես պետք է կազմի մարդու առօրյայի մի մասը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք՝ առողջ սիրտ ունենալու համար։
Չծխել։ Օգտագործել միայն առողջ սնունդ։ Հաշվի առնելով 21-րդ դարի առաջադեմ սարքավորումներից կախվածությունը, երբ մարդիկ նստակյաց կյանք են վարում, խորհուրդ եմ տալիս ավելի ակտիվ լինել, քայլել, սպորտով զբաղվել։ Եթե որոշակի ժառանգականություն կա, ասենք ընտանիքում մեկն ունեցել է սիրտ-անոթային խնդիր, պետք է ավելի ուշադիր լինել առողջությանը։
-Շա՞տ են ձեր հիվանդները։
Ցավոք սրտի, այո։ Պետք է փաստեմ, որ ոչ միայն ավելացել է սիրտ-անոթային հիվանդների թիվը, այլեւ իջել է ռիսկային տարիքի շեմը՝ հիվանդությունները երիտասարդացել են, ինչը շատ ողբերգական երեւույթ է մեզ համար։ Չնայած նրան, որ սրտային հիվանդությունների բուժման, կանխարգելման ուղղությունն ամենաարագ զարգացող ճյուղերից է, սակայն ցավոք, սիրտ-անոթային մահացությունը առաջին տեղում է, նույնիսկ ավելի է, քան ուռուցքային հիվանդություններից մահացությունը՝ ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Նախկինում, եթե մենք հազվադեպ էինք հանդիպում 25-30 տարեկան սիրտ-անոթային խնդիրներով հիվանդների, ապա ներկայումս արդեն երիտասարդներն էլ են ներառվում այս հիվանդությունների ռիսկային խմբում։
Ես կցանկանայի նաեւ նշել, որ եթե ունեք առողջական խնդիր, ապա պետք է ավելի ուշադիր եւ զգոն լինեք, որովհետեւ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է վերահսկել իր կանխարգելման, քան բուժման փուլում։ Խորհուրդ կտամ վաղ դիմել բժիշկի, այլ ոչ թե հարեւաններին կամ կողքի մարդկանց լսել ու ինքնաբուժությամբ զբաղվել։ Յուրաքանչյուր հիվանդություն յուրահատուկ է, մարդիկ էլ միանման չեն, բժիշկները կարող են շատ արագ օգնել՝ գտնել հիվանդությունը հենց սկզբնական փուլում։
Քնարիկ Վարդանի Գինոսյան
Աշխատանքային գործունեություն
2006թ. առ այսօր ԵՊԲՀ, Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որպես բժիշկ- ռևմատոլոգ
2016թ. առ այսօր ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն, որպես դոցենտ
2014 -2016 թթ. ԵՊԲՀ, թերապիայի թիվ 2 ամբիոն, որպես ավագ դասախոս
2008-2014թթ. ԵՊԲՀ, թերապիայի թիվ 1 ամբիոն, որպես ասիստենտ
2007-2008թթ. ԵՊԲՀ, թերապիայի թիվ 1 ամբիոն, որպես ավագ լաբորանտ
Կրթություն
2014թ. շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան
2003-2005թթ. ՀՀ Առողջապահության Ազգային Ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա ”Ռևմատոլոգիա ” մասնագիտությամբ
1997-2003թթ. Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
1987-1997թթ. N121 միջն.դպրոց (գերազանցության ատեստատ)
Դասընթացների մասնակցություն
2017թ. ԱՊՀ երկրների ռևմատոլոգների հանդիպում, 16-19 օգոստոս, Հելսինկի, Ֆինլյանդիա
2017թ. EULAR / Եվրոպական Հակառևմատիկ Լիգա/ ամենամյա ռևմատոլոգիայի կոնգրես, 14-17հունիս, Մադրիդ
2017թ. EULAR դասընթաց“ Համակարգային կարմիր գայլախտ”, 21-26 մայիս, Պիզա
2016թ. EULARամենամյա ռևմատոլոգիայի կոնգրես, հունիսի 8-11, Լոնդոն
2015թ. GCP training, on-line կուրս
2015թ . Դասախոսների որակավորման բարձրացում, 11-22 հունվար, ԵՊԲՀ, Երևան
2015թ. Կլինիկական հետազոտությունների հետազոտողների հանդիպում (PsOsim Study), սեպտեմբեր18-19, Պրահա
2014թ. EULAR ամենամյա ռևմատոլոգիայի կոնգրես, 11-15հունիս, Փարիզ
2011թ.“ Հոդային հիվանդությունների ուլտրաձայնային ախտորոշում”, Վ.Ա.Նասոնովայի անվան Ռևմատոլոգիայի գիտահետազոտական Ինստիտուտ, 6-26հունիս, Մոսկվա
2008թ. Զալցբուրգ-Կոլումբիա “Ներքին Հիվանդությունների Սեմինար”, 17-23փետրվար, Զալցբուրգ
2006թ. “9րդ EULAR հետդիպլոմային ռևմատոլոգիայի կուրս” 23-27 հոկտեմբեր, Վարշավա
Օտար լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտական աշխատանքներ
- K.Ginosyan, A. Beglaryan, V.Vardanyan. MEFV mutations in Armenian patients with systemic autoimmune diseases. Annals of Rheumatic Diseases 2017; 76 (Suppl.2): EULAR Congress 2017 (14-17 June, Madrid), page 1398,DOI: 10.1136/annrheumdis-2017-eular.5109
- Ա.Վ.Հակոբյան, Ք.Վ.Գինոսյան, Ի.Է.Մալխասյան, Մ.Ռ.Մովսիսյան, Ա.Գ.Հովհաննիսյան. Կարբամազեպինով հարուցված դեղորայքային ռեակցիա էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներով: Կլինիկական դեպք և կարճ նկարագրություն: Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2017, 1 (111):21-24
- Ք.Վ.Գինոսյան, Շ.Վերանյան, Զ.Տ.Ջնդոյան, Ն.Պետրոսյան. Համակարգային վասկուլիտների բուժման ժամանակակից մոտեցումները: Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2016, 2 (105):8-11
- Jndoyan Z.T., Ginosyan K.V., Shekoyan S.V. Levels of interleukin-6 (IL-6) and its soluble receptor (IL-6sR) in patients with rheumatoid arthritis. Current Issues of Medical Science Conference Abstracts. The New Armenian Medical Journal 2015; 9(2): 43.
- К.В. Гиносян, В.С. Варданян. Новые классификационные критерии ревматоидногоартрита ACR/EULAR 2010. Вопросытеоретической и клиническоймедицины 2015, 4 (100): 41-43
- Վ.Ս. Վարդանյան, Ք.Վ. Գինոսյան. Հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ հակամարմինների հետ կապված վասկուլիտների պատճառագիտության և ախտածագման ժամանակակից տեսանկյունները: Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2015, 4 (100):56-59
- Гиносян К.В., Джндоян З.Т. Особенноститечения системной красной волчанкиприпериодической болезни.Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողով՛՛ Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները՛՛ Գիտական հոդվածների ժողովածու 2014: 188-194
8. Ginosyan, V. Vardanyan, A. Beglaryan, A. Ayvazyan.Systemic lupus erythematosus with coexisting familial Mediterranean fever.Annals of Rheumatic Diseases 2014; 73 (Suppl.2): EULAR Congress 2014 (11-14 June, Paris).DOI:10.1136/annrheumdis-2014-eular.3549
9. Vardanyan, K. Ginosyan, A. Simonyan, G. Matsakyan.Efficacy of strontium ranelate in the treatment of glucocorticoid-induced osteoporosis.Annals of Rheumatic Diseases 2014;73(Suppl2): 772. DOI: 10.1136/annrheumdis-2014-eular.2387
10. Ginosyan K., Ayvazyan A., Beglaryan A. Systemic lupus erythematosus and familial Mediterranean fever: a possible association. The New Armenian Medical Journal 2013, 7(3): 9-17
11. Гиносян К.В. Системные проявления периодической болезни илиассоциация с аутоиммунными заболеваниями? Медицина, наука, образование 2013,15:77-81
12.Гиносян К.В. Сравнительнаяклинико-генетическая характеристика суставного синдромаприпериодической болезни. Вопросы теоретической и клинической медицины 2013, 5 (81): 52-57
13.Ginosyan K., Ayvazyan A., Beglaryan A. Uncommon manifestations of Familial Mediterranean fever. 7th International Congress of FMF and Autoimmune Diseases.Autoinflammation 2013
(22-26 May, Lausanne).Pediatric Rheumatology 2013, 11(Suppl 1):A47.doi: 10.1186/1546-0096-11-S1-A47Pubmed:PMCID: PMC3953156:
14. Гиносян К.В., Айвазян А.А., Бегларян А.А., Джндоян З.Т. Серонегативная спондилоартропатия при периодической болезни. Գիտական հոդվածների ժողովածու ԵՊԲՀ, տարեկան հաշվետու գիտաժողով 2012: 212-219:
Մելինե Գևորգի Նավասարդյան
Ինքնակենսագրություն
Մելինե Գևորգի Նավասարդյան
ՀՀ, ք.Երևան, Աճառյան 2
Հեռ: (+ 374) 10 610730, (+ 374) 91 000662
Էլ. հասցե: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Աշխատանքային փորձ:
2014 - ից մինչ օրս ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն, շարժական կլինիկայի բժիշկ-սոնոգրաֆիստ
2006 - ից մինչ օրս ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն բժշկական օգնության և սպասարկման բաժին, բժիշկ-սոնոգրաֆիստ
Կրթություն:
2002 - 2004 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ Կլինիկական օրդինատուրա, Ճառագայթային ախտորոշում Բժիշկ-ռադիոլոգի որոկավորում : Վկայական: # 000256
1996 - 2002 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, բժշկականխարգելման ֆակուլտետ
1985 - 1995 Ք. Էջմիածին, N4 միջնակարգ դպրոց
Կոնֆերանսների
մասնակցություն:
2017 «Միզասեռական համակարգի ճառագայթային ախտորոշումն ժամանակակից մեթոդները գիտաժողով ՀՀ ԱՆ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա, ՌԴ ճառագայթային ախտորոշման զարգացման հիմնադրամ, Հայկական ուրոլոգիական ասոցիացիա, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,
2017 «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում, պրոֆեսոր Վիտո Կանտիզանի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիա
2017 «Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում գիտապրակտիկ կոնֆերանս, Հայկական Հակաքաղցկեղային Լիգա, Ռադիոլոգների Հայկական ասոցիացիա:
Վերապատրաստումներ:
2011 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցեր
2006 ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Գերձայնային հետազոտությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում
Պարգևատրումներ
2016 ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Շարժական բուժկանխարգելիչ կլինիկայի աշխատանքներում ունեցած ներդրման համար պատվոգիր
2009 ՀՀ ԱՆ ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ՁԻԱՀ - ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքներում ավանդի և ներդրման համար պատվոգիր
Համակարգչային
գիտելիքներ: Windows 8, MS Office, Excel, Word, PowerPoint
Լեզուների իմացություն: հայերեն, ռուսերեն գերազանց, անգլերեն միջին
Անձնական տվյալներ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա:
Զարուհի Մանուկյան
Անպտղությունը վերջնական ախտորոշում չէ. երկարատեւ հետազոտություններ անցնել պետք չէ
Կնոջ առողջությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև փխրուն: Այն դժվար է պահպանել այսօրվա տարբեր հիվանդությունների աճին զուգընթաց։ Կանայք պետք է առավել հետեւողական լինեն իրենց առողջությանը, քանի որ հենց կնոջ փխրուն ուսերին է ընկած ամբողջ ընտանիքի բարօրությունը։ Կանացի առողջությունը պահպանելու գրավականներից է մասնագետների մոտ պարբերաբար հետազոտվելը։ Վաղ հայտնաբերված հիվանդությունների դեպքում բուժումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում, ուստի պետք է տարին գոնե մեկ անգամ այցելել բժիշկի ու տեղեկանալ առողջության մասին։
Յուրաքանչյուր կին մայր դառնալու բնազդ ունի իր մեջ, ուստի մայրանալուց առաջ եւ արդեն հղիության ընթացքում անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ հետեւել առողջությանը՝ ապագայում առողջ երեխա ծննդաբերելու ակնկալիքով։
Կնոջ առողջության պահպանման եւ կանացի հիվանդությունների արդյունավետ բուժման մասին զրուցել ենք պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգ-մանկաբարձ Զարուհի Մանուկյանի հետ։ Բժշկուհին բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, մեծ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունենում իր ոլորտում։ Այս ամենի շնորհիվ վայլում է իր հիվադների ակնածանքն ու վստահությունը։ Նշենք, որ բժշկուհին առաջնորդվում է այն սկզբունքով, որ ամենանորագույնն ու ամենալավը կիրառվի հենց իրենց բաժանմունքում։
-Գինեկոլոգիական եւ մանկաբարձական ինչպիսի՞ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեզ։
Դիմում են տարբեր գինեկոլոգիական պաթոլոգիաներով, օրինակ՝ արգանդի անոմալ արյունահոսությունների, գենիտալ պրոլապսի, արգանդի միոմայի, ձվարանների գոյացությունների, պարանոցի և արտաքին սեռական հիվանդությունների, անպտղության, ցավային համախտանիշի դեպքում, մանկաբարձական տարբեր խնդիրներով՝ վիժումներ և այլն։
-Խոսեցիք վիժումների մասին, դրանց թիվն ավելացե՞լ է։
Այնքան են, որքան վիճակագրությամբ գրեթե միշտ արձանագրվում է։ Մեկ անգամյա վիժում տեղի է ունենում կանանց 10%-ի մոտ, իսկ սովորույթային վիժումը՝ կանանց 1-3% մոտ։
-Տիկին Մանուկյան, ի՞նչ խորհուրդ կտաք անվտանգ հղիություն ունենալու համար։
Անպայման պետք է արված լինեն բոլոր անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի կանխարգելվեն այն վարակները, որոնք վտանգավոր են հղիության ընթացքում։ Չի կարելի հղիության ընթացքում բարձիթողի վիճակում մնալ, քանի որ հղի կինը պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ երեխայի առողջության համար։ Բոլոր առկա էքստրագենիտալ հիվանդությունները պետք է լինեն կոմպենսացված վիճակում, պետք է այցելել համապատասխան մասնագետի և ստանալ խորհուրդներ, իսկ եթե կինը չունի առողջական խնդիրներ, կարելի է ուղղակի պրոֆիլակտիկ զննում անցնել:
Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում ավելացել է հեպատիտով հիվանդների թիվը։ Հեպատիտ B-ի դեմ կարելի է պատվաստվել, իսկ C-ի դեպքում պետք է անպայման բուժում անցնել եւ նոր միայն հղիանալ, որովհետեւ հավանականությունը, որ վիրուսը կփոխանցվի երեխային, բավական բարձր է։
-Երբ զույգի մոտ ախտորոշվում է անպտղություն, դա, Ձեր կարծիքով, վերջնակա՞ն է եւ այլեւս բուժման մասին խոսք լինել չի կարող։
Անպտղություն է համարվում այն վիճակը, երբ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում հղիություն տեղի չի ունենում։ Անպտղություն հանդիպում է 8 զույգից 1-ի մոտ։ Դա պայմանավորված է կանանց կամ տղամարդկանց անպտղությամբ, իսկ որոշ դեպքերում էլ երկուսի մոտ էլ առողջական խնդիրներ են լինում։ Անպտղությունը, բնականաբար, վերջնական աշխորոշում չէ՝ այսօրվա մեր բոլոր նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Այն զույգերին, որոնք ունեն այս խնդիրը, խորհուրդ կտամ՝ երկարատեւ հետազոտություններ եւ բուժումներ չանցնեն։ Այդ երկարատեւ հետազոտությունները վատ են անդրադառանում զույգի հոգեբանական վիճակի վրա, ուստի պետք է կատարել միայն անհրաժեշտ հետազոտությունները-հորմոնալ անալիզներ, գերձայնային հետազոտություն, հիստերոսալպինգոգրաֆիա, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա։
-Ինչպե՞ս եք բուժում անպտղությունը։ Ի՞նչ մեթոդներ կան։
Բուժման մեթոդը կախված է անպտղության պատճառից: Հորմոնալ խանգարումների դեպքում կատարվում է ձվազատման խթանում, փողերի անանցանելիության դեպքում կատարվում է լապարասկոպիկ վիրահատական բուժում և այլն:
Ես, առիթից օգտվելով, կցանկանայի խոսել էնդոմետրիոզ հիվանդության մասին: 10 կանանցից մեկի մոտ հայտնաբերվում է էնդոմետրիոզ հիվանդությունը: Էնդոմետրիոզ ունեցող կանանց գրեթե 50 տոկոսի մոտ զարգանում է անպտղություն։
Այս հիվանդության դեպքում արգանդի լորձաթաղանթի բջիջները տեղակայված են լինում արգանդից դուրս: Հիվանդը գանգատվում է ցավոտ դաշտանից, ցավեր է ունենում սեռական ակտի ժամանակ, անպտղությունից, հնարավոր է նաև հարակից օրգանների ախտահարում՝ աղիների, միզապարկի և այլն։ Այս հիվանդները հաճախ ստանում են երկարատեւ անարդյունավետ բուժում:
Հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում լապարասկոպիան: Լապարասկոպիան միաժամանակ թույլ է տալիս ախտորոշել և վերացնել էնդոմետրիոզի բոլոր օջախները։ Ախտահարված օջախները հեռացնելու վիրահատությունից հետո հղիության տոկոսը բավականին բարձրանում է՝ կազմելով 60-70 տոկոս։ Վիրահատությունից հետո ԷՄԲ (Էկո) միջոցով հղիանալու տոկոսն էլ է բարձրանում։
Պետք է փաստեմ, որ տարիքի հետ հղիանալու տոկոսը կարող է իջնել։ Հղիության ամենալավ տարիքը 21-25 տարեկանն է։ 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը սկսում է կտրուկ իջնել։ Արդեն 40 տարեկանում բացի հղիության տոկոսի իջեցումից, բարձրանում է նաև վիժման տոկոսը, ինչն էլ կապված է ձվաբջիջի որակազրկման հետ։
-Բժշկուհի, իսկ արյան տեսքով արտադրությունը սովորաբար եւ հղիության ընթացքում ինչի՞ մասին է ահազանգում, եւ ինչո՞ւ է կանանց առաջին հղիության ժամանակ հիմնականում վիժում լինում։
Եթե կնոջ մոտ տեղի է ունեցել մեկ վիժում, ապա պետք է փաստել, որ նման վիժումների գրեթե 60 տոկոսը պայմանավորված է քրոմոսոմ անոմալիաներով՝ հենց տվյալ սաղմի ոչ ճիշտ կարիոտիպով: Մեկ անգամյա վիժումը դեռ պատճառ չէ, որ արվեն բոլոր այն հետազոտությունները, որոնք արվում է սովորույթային վիժման ժամանակ։ Սովորույթային է համարվում 3 եւ ավելի վիժումները։ Մեծ տարիքում արդեն 2 վիժումից հետո պահանջվում է անել ամբողջական հետազոտություն։ Իհարկե, դա ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն է տվյալ հիվանդի համար, այդ իսկ պատճառով մեկանգամյա վիժման դեպքում խորհուրդ չենք տալիս լայնածավալ հետազոտություն անցնել։
Հարցրեցիք արյան տեսքով արտադրության մասին, հղիության դեպքում սեռական ուղիներից արյունային արտադրության դեպքում պետք է կատարել գերձայնային հետազոտություն և անպայման հեշտոցի պատերն ու պարանոցը զննել հայելիներով, քանի որ հանարավոր է, որ արյունային արտադրությունը պայմանավորված լինի ոչ թե վիժման վտանգով, այլ ուրիշ պատճառով. օրինակ՝ արգանդի պարանոցի պոլիպով, կամ չարորակ հիվանդությունով։
-Ձեր կարծիքով՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ արվող պատվաստումն էֆեկտի՞վ է, դա ի՞նչ արդյունքներ կտա։
Դա շատ ճիշտ եւ լավ նախաձեռնություն է։ Աշխարհում մեծ նվաճում է, որ արվում է նման պատվաստում, ինչը կտրուկ իջեցնում է արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Տարօրինակ է, որ հայերն այդքան վատ են ընդունում այս պատվաստման մասին տեղեկությունը։ Ես որպես մասնագետ ուրախ եմ, որ նման ձեռքբերում կա աշխարհում եւ մենք հնարավորություն ունենք դրանից օգտվելու։ Այս պատվաստման շնորհիվ աշխարհում կտրուկ իջել է արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների տոկոսը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը այս տարվա դեկտեմբերից պատվաստանյութը բերելու է Հայաստան, եւ 13 տարեկան բոլոր աղջիկները պետք է պատվաստվեն։ Ցանկալի է պատվաստվել մինչեւ սեռական կյանքի սկիզբ, եթե անգամ ավելի բարձր տարիքային խմբում են եւ սկսել են սեռական կյանքով ապրել, միեւնույն է պետք է պատվաստվեն։ Կարեւոր է նշել, որ պատվաստումն անելուց առաջ պետք չէ ստուգել արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուս կա կնոջ օրգանիզմում, թե ոչ։ Պատվաստումն անելուց հետո էլ ցուցված է կրկին հանձնել պրոֆիլակտիկ pap/test՝ 3 տարի մեկ անգամ:
-Ձեզ մոտ այցելո՞ւմ են ՄԻԱՎ վարակակիրներ։
Իհարկե։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը շատ լավ կարողանում է պայքարել, որպեսզի հղի ՄԻԱՎ վարակակիր մորից վիրուսը չփոխանցվի երեխային։ Բոլոր հղիների մոտ Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է այս վիրուսը եւ եթե հայտնաբերվում է, կինն ուղարկվում է հակառետրովիրուսային թերապիա ստանալու, որովհետեւ ինչքան արյան մեջ վիրուսի տոկոսն իջնում է, այնքան պտղի վարակվելու հավանականությունը նվազում է։ ՄԻԱՎ վարակակիր հղի կնոջ ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման եղանակով, որպեսզի ծննդաբերելու ժամանակ երեխան չվարակվի։ ՄԻԱՎ վարակակիր կինը նաեւ չպետք է կերակրի երեխային։
-Երբ հղի կնոջ մոտ հայնաբերվում է ՄԻԱՎ, դա չի՞ ազդում նրա հոգեբանական վիճակի վրա։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ՄԻԱՎ վիրուս է հայտնաբերվել։
Բնականաբար ազդում է կնոջ վրա, ինչպե՞ս կարող է չազդել։ Պետք չէ հուսահատվել, դրա փոխարեն ավելի լավ է գործնական քայլերի անցնել՝ ստանալ հակառետրովիրուսային բուժում, քանի որ այն օգնում է, որ մորից երեխային չփոխանցվի վիրուսը։ Օրինակ՝ հեպատիտ C-ի դեպքում մեծ է հավանականությունը, որ վիրուսը մորից կփոխանցվի երեխային, իսկ այս վիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցները հակացուցված են հղիության ընթացքում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց՝ իրենց առողջության պահպանման համար։
Պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել պարբերաբար։ Բոլոր կանայք պարտադիր պետք է pap/test հանձնեն, գոնե 3 տարին մեկ անգամ։ Ժամանակ առ ժամանակ պետք է այցելել բժիշկի, ոչ միայն գինեկոլոգի, այլ նաեւ բոլոր մասնագետների։