Lusine
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ուսումը |
|||
2001-2003 թթ․ |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Ախտաբանական անատոմիայի ամբիոն Կարգավիճակը: կլինիկական օրդինոտոր. Ստացել է ախտաբանաանտոմի (ընդգրկելով նաև մանկական ախտաբանությունը) մասնագիտություն |
ՀՀ, Երևան |
|
1992-1998 թթ․ |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Մանկաբուժական ֆակուլտետ Ստացել է մանկաբույժի մասնագիտացում |
ՀՀ, Երևան |
|
Աշխատանք |
|||
1998-1999 թթ․ |
Գնդի բուժծառայության պետ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
|
1999-2000 թթ․ |
Գնդի բուժկետի պետ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
2001-2003 թթ․ |
Հանրապետական Մանկական Պաթանատոմիական Կենտրոն ՀՀ, Երևան Զբաղեցրած պաշտոնը - պրոզեկտոր |
ՀՀ, Երևան |
2003-2008 թթ․ |
Հանրապետական Մանկական Պաթանատոմիական Կենտրոն ՀՀ, Երևան Զբաղեցրած պաշտոնը - Հյուսվածաբանական լաբորատորիայի ղեկավար |
|
2002-2007 թթ․ |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ , ախտաբանական անատոմիայի ամբիոն Զբաղեցրած պաշտոնը – Ավագ լաբորանտ |
ՀՀ, Երևան |
2007-2011թթ/ |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ , Կլինիկական պաթոլոգիայի ամբիոն Զբաղեցրած պաշտոնը - Ասիստենտ |
ՀՀ, Երևան |
2006-2008 թթ․ |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, ռուսախոս և հայախոս օտարերկրյա ուսանողների դեկանատ Զբաղեցրած պաշտոնը – Դեկանի տեղակալ |
ՀՀ, Երևան |
2008-2010 թթ․ |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ . հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության բաժին Զբաղեցրած պաշտոնը – Դեկանի տեղակալ |
ՀՀ, Երևան |
2009-2011 թթ․ |
“Միքաելյան” Վիրաբուժության Ինստիտուտ Զբաղեցրած պաշտոնը – Ախտաբան |
ՀՀ, Երևան |
2011-2016 թթ․ |
“Մուրացան” Հիվանդանոցային Համալիր Զբաղեցրած պաշտոնը – Կլինիկական պաթալագիայի լաբորատորիայի ղեկավար |
ՀՀ, Երևան |
2012-2013 թթ․ |
“Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր” |
ՀՀ, Աբովյան |
Զբաղեցրած պաշտոնը – Կոնսուլտանտ ախտաբան |
||
2013-2016թթ․ |
Դավիդյանց լաբորատորիաների ախտաբանության ծառայության ղեկավար |
ՀՀ, Երևան |
2013-2016թթ․ |
“Սուրբ Աստվածամայր” ԲԿ Զբաղեցրած պաշտոնը – Ախտաբանական անատոմիայի բաժնի ղեկավար |
ՀՀ, Երևան |
2013թ․ առ այսօր |
Ք. Երևանի գլխավոր ախտաբանաանատոմ |
ՀՀ, Երևան |
2016թ․ առ այսօր |
Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ: Զբաղեցրած պաշտոնը – լաբորատորիայի վարիչ |
ՀՀ, Երևան |
2016 թ․ առ այսօր |
HistoGen Պաթոլոգիայի Հայ– Գերմանական գիտագործնկանա կենտրոն։ Զբաղեցրած պաշտոնը – Բժիշկ ախտաբան |
ՀՀ, Երևան |
2020թ․ առ այսօր |
Մ․Հերացու անվան ԵՊԲՀ Պաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ |
ՀՀ, Երևան |
Զինվորական ծառայություն
|
||
1998-2000 թթ |
35383 Զ/Մ |
ք. Մարտունի, ԼՂՀ: |
Թեկնածուական գիտական թեզ |
||
“NOS-ի տեղակայումը և ակտիվությունը երեխաների քմային նշիկներում քրոնիկական նշիկաբորբի ժամանակ”. Թեզը պաշտպանված է 2008 թ. Շնորհված է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: |
||
Պարգևատրումներ |
||
Հոկտեմբեր 2010 |
Պարգևատրվել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ “Արծաթյա մեդալով” բժշկական կրթության, գիտության և բժշկության բնագավառներում կատարած աշխատանքների համար: |
|
Հայերեն (մայրենի), Անգլերեն (ազատ), Ռուսերեն (ազատ), Գերմաներեն (A1.1). |
Ընտանեկան կարգավիճակը, ամուսնացած է, ունի երկու տղա:
A
Կրթություն և վերապատրաստում
2005-2011 ԵՊԲՀ
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Ընդհանուր պրակտիկայի բժիշկ
2010 IFMSA փոխանակման ծրագիր
Չեխիա, Հրադեց Կրալովե
2011-2014 Կլինիկական օրդինատոր, ԵՊԲՀ
Նյարդանաբանություն
2014 EFNS Department to Department Co-Operation Program
Չարլզի Համալսարան,Պրահա
1ին Համալսարանական հիվանդանոց,
Ընդհանուր և պրակտիկ նյարդաբանության բաժանմունք
2015-2017 Կլինիկական օրդինատոր Կլինիկական
Ճառագայթաբանություն, ԵՊԲՀ,
2016 EAN Spring School , Ստառի Սպլավի, Չեխիա
2018 ԷՆՄԳ Մասնագիտացում, Մոսկվա, ՌԴ
2019 Պարկինսոնյան հիվանդությունների և շարժողական խանգարումների Միջազգային կոնֆերանս, Նիցա, Ֆրանսիա
2019 Նեյրոֆիզիոլոգիայի և նեյրոռեաբիլիտացիայի7րդ Եվրոպական Համաժողով , Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
2021 ԷՆՄԳ և հարուցված պոտենցիալներ, էքսպերտային կուրս, Մոսկվա, ՌԴ
2022 Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի 8րդ միջազգային կոնֆերանս, Վիեննա, Ավստրիա
2022 «Տրանսկրանիալ մագնիսային ստիմուլյացիայի դերը նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ», Մոսկվա, ՌԴ
2022 Պարկինսոնյան հիվանդությունների և շարժողական խանգարումների Միջազգային կոնֆերանս, Մադրիդ, Իսպանիա
Բժշկական պրակտիկա՝
2012 – 2014 Բժշկական Խորհրդատու“ESCO-pharm” ՍՊԸ
2013 – present Հայկական նյարդաբանների ասոցիացիայի անդամ
2014 – present Նյարդաբանների Եվրոպական ասոցիացիայի անդամ
2014 – 2016 «ՄԻԲՍ» ԲԿ, նյարդաբան
2014 – 2016 «Էլիտ-Մեդ» ԲԿ, նյարդաբան
2016 – 2018 «Սիրմեդ» ԲԿ, նյարդաբան
2017 – 2020 «Աստղիկ» ԲԿ, նյարդաբան
2018 – ից «Էկոսենս» Ախտորոշիչ Կենտրոն, նյարդաբան,
Նեյրոֆիզիոլոգ (ԷՆՄԳ)
2018 – 2020 ԵԲՀԱ Փոխնախագահ
2019-ից Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի անդամ
2019-ից Եվրոպական Պարկինսոնյան հիվանդությունների և շարժողական խանգարումների ասոցիացիայի անդամ
2020 –2022 «Նորք-Մարաշ» ԲԿ, նյարդաբան
2022-ից «Նաիրի» ԲԿ, նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ՝ ԷՆՄԳ մասնագետ
Մրցանակներ՝
2020 Տարվա լավագույն երիտասարդ նյարդաբան, Հայաստան, «Որակի նշան» մրցանակաբաշխություն
Լեզուների իմացություն ՝
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Լուսինե Աշոտի Մամիկոնյան
.Էնդոկրինոլոգ
ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ
Կրթություն
1976-1986թթ. – ք. Երևան, թիվ 109 միջնակարգ դպրոց,
1988-1995թթ. – ԵՊԲՀ, մանկաբուժական ֆակուլտետ,
1995-1997թթ. – ք. Երևան, Կլինիկական օրդինատուրա ՀՀ ԱԱԻ (մասնագիտություն՝ էնդոկրինոլոգ)
Աշխատանքային գործունեություն
1998–2013թթ. - աշխատել է“Արմենիա” բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում որպես բժիշկ
2013թ.–առ այսօր – աշխատում է “Արմենիա” բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքում որպես բաժանմունքի վարիչ
2016թ.– առ այսօր - ԵՊԲՀ-ի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ
Գիտական գործունեություն
2007թ.-ին թեկնածուական թեզի պաշտպանություն
1995թ.-ից մինչ օրս մասնակցություն բազմաթիվ բժշկական համաժողովների, կոնգրեսների Հայաստանում և արտերկրում
1995թ.- մինչ օրս 2 ձեռնարկ, 1 մենագրություն, 25 գիտական հոդված
Պարգևներ
2015թ.-ին արժանացել է «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ 2015 » կոչմանը
Անդամակցություն
2016թ.-ից Ռուսաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ է
2015թ.-ից Էնդոկրինոլոգիայի եվրոպական միության անդամ է
2017թ.–ին հիմնարել է «Համահայկական էնդոկրինոլոգիական միություն»
Անձնական տվյալներ
Ամսուսնացած է, ունի երկու դուստր
ԼՈՒՍԻՆԵ ԲԵԿԻՐՍԿԱ- ԹԱՄԱԶՅԱՆ
Բժշկությունը պատասխանատու և մեծ արիակամություն պահանջող նշաձող է
Հայաստանի տոհմիկ բժիշկների ընտանիքների շարքում առանձնահատուկ տեղ ունի Թամազյանների ընտանիքը, ընտանիք, որի համար բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականն է, մարդկանց առողջություն պարգևելը՝ ամենաբարձր մարդկային առաքելությունը, որին իր բնույթով պիտի կոչված լինի բժիշկը: Այսպիսիները եզակի անհատներ են, որոնք առանձնանում են ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր արժեքներով: Թամազյանների պարագայում այդ արժեքների մեջ կան է՛լ ավելի առանձնանալիները. անսահման նվիրում իրենց գործին, ինչն անում են նույնքան համեստորեն: Իզուր չի ասված՝ բժիշկն իր կյանքում ստիպված է նաև հաջողության և անհաջողության փորձություն անցնել: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը`հոգու պարտությամբ: Եվ դրանցից զերծ մնալը անվիճարկելիորեն կախված է բժշկի անհատականությունից, նրա մարդկային տեսակից, համոզմունքներից, բարոյական նկարագրից:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԼՈՒՍԻՆԵ ԲԵԿԻՐՍԿԱ- ԹԱՄԱԶՅԱՆԸ. անվանի ծնողների արժանի հետնորդ, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի վարիչ, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ, միջազգային ակնաբույժների ասոցիացիայի անդամ:
Բազմաշնորհ, բամավաստակ բժշկուհի, որն իր պրպտուն գիտական մտքի շնորհիվ հեղաշջում կատարեց մեր երկրի ակնաբուժության ասպարեզում՝ այդպիսով նպաստելով մեզանում առողջապահական համակարգի զարգացմանը, իր մեծ ներդրումն ունենալով աչքի բարդագույն հիվանդությունների բուժման, լույսը հազարավորների աչքի լույսը պահպանելու ու փրկելու գործում՝ միշտ բարձր պահելով Թամազյան ընտանիքի խոնարհումի արժանի անունը: Բժիշկների առաքելությունը մարդկությանն անվերապահորեն ծառայելն է, և մենք պարտավոր ենք գնահատել, արժևորել նրանց անձնվեր աշխատանքը, մեծարել նրանց: Իհարկե´, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չտուժի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության եւ անհաջողության փորձություն: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, մարդկային տեսակից, և, ի վերջո, բարոյական նկարագրից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն ու հիվանդության ախտորոշումն ու բուժումը, այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի հումանիզմը: Մեր այս խոհերն ու խորհրդածությունները սույն թեմայի վերաբերյալ, ահա, կիսում ենք տիկին Բեկիրսկա Թամազյանի հետ:
-Բժշկուհի, չէինք կարող առաջին հարցով իսկ չանդրադառնալ Ձեր հարգարժան ծնողներին. Չէ՞ որ Դուք ծնվել և մեծացել եք հայտնի բժիշկների ընտանիքում: Որքանո՞վ է դա Ձեզ պարտավորեցնում:
-Հաճելի է, որ մեր հասարակությունը դա գնահատում է: Բազմաթիվ դրական արձագանքները հաշվի առնելով՝ որքան էլ փորձում ես քո գործում լինել հնարավորինս արհեստավարժ և բարեխիղճ, ամեն դեպքում՝ վերջնական գնահատականը տալիս է քո հիվանդը, և եթե կան մարդիկ, որոնք դա գնահատում են, տեսնում կամ որևէ կերպ արձագանքում, իհարկե, հատուկ շնորհակալություն նրանց: Նշաձողը, որը ծնողներս են սահմանել, ինձ համար շատ պարտավորեցնող է, և կարող եմ ասել՝ շատ դեպքերում դու չգիտես՝ դա ինչքանով է քեզ օգնում ձգվելու, հասնելու նորանոր բարձունքների… Որոշ դեպքեր են լինում, որ դու, ուզենալով համապատասխանել և բարձր պահել քո ազգանունը, փորձում ես անել անհնարինը, և կարծում եմ՝ դա, իհարկե, դրական և ոգեշնչող պահն է այդ ամեն ինչում: Հետաքրքիր է, սակայն, որ իմ ծնողները, լինելով բժիշկներ, դեմ էին, որ ես նույնպես բժիշկ դառնամ:Դա մի պատասխանատու և մեծ արիակամություն պահանջող նշաձող է, որը պիտի փորձես անցնել, հակառակը՝ իրենց թողած անունի ու հեղինակության հետ չփորձես խաղալ, եթե հնարավորինս կարողանում ես մի փոքր ավելի հնչեցնել, հիշեցնել, բարձր պահել, դա արդեն ավելի մեծ պատիվ է, և փորձում եմ հնարավորինս անել Եթե ստացվում է, շատ ուրախ եմ, եթե չէ՝ դեռ աճելու տեղ ունեմ:
-Բժշկուհի, Դուք ղեկավարում եք Վլադիմիր Ավագյանի անվան աչքի Էքսիմեր-լազերային բաժանմունքը: Ի՞նչ նշանակության վիրահատական միջամտություն է այն:
-Էքսիմեր-լազերային վիրահատությունները հիմնականում կատարվում են կարճատեսության, հեռատեսության եւ տարբեր տեսակի ասիգմատիզմների ժամանակ, իսկ դրանց նպատակը պացիենտին ակնոցից եւ կոնտակտայյին ոսպնյակներից ազատելն է. վիրահատությունից հետո լավանում է տեսողության որակը: Վիրահատությունն անվնաս է համարվում, այն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով, սակայն կան մի շարք հակացուցումներ, որոնց առկայության պայմաններում վիրահատական միջամտություն չի կատարվում: Կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն ժամանակակից մեթոդով, մինչդե ոչ հեռավոր անցյալում այդ վիրահատությունը չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, և այդ իսկ պատճառով էլ ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը կորցնում է տեսողությունը աստիճանաբար` փուլերով, և այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի: Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար համատեղելիության առումով թաղանթը հայթայթելու խնդիրներ էին ծագում: Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ տեղի ունեցավ, այսինքն՝ երբ գերմանացի եւ շվեյցարացի բժիշիկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետև իրականացվում է ավելի թեթև, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, և որքան շուտ այն հայտնաբերվի, եղջերաթաղանթը այնքան երկար կպահպանվի: Ընդհանրապես, շատ կարևոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում տվյալ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հնագույն ազգերի՝ հայերի եւ հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականին առաջինը մեր կլինիկան էր, որ սկսեց բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Այսօր այդ վիրահատության շնորհիվ բավականին լավացել է բուժման ընթացքի արդյունավետությունը, ու եթե ժամանակին ամրանում է պատը, նույնիսկ լինում են դեպքեր, երբ անգամ ակնոց կրելու կարիք էլ չի լինում:
Առանձնացվում են վիրահատության երեք տեսակներ.
Ֆոտոռեֆրակցիոն կերատեկտամիա, որը տևողությունը 10 րոպե է: Տեղադրում ենք կոնտակտային՝ ոչ օպտիկական ոսպնյակ, որը հեռացվում է 4-5-րդ օրը, երբ վերջնական էպիտելիզացիա է կատարվում, և վերքը փակվում է:
Լեյսիկ մեթոդով վիրահատություն, որի դեպքում հենց հաջորդ օրն առանց լինզայի տեղադրման տեսողությունը վերականգնվում է:
Ֆեմտովայրկյանային լազերային շտկում, երբ հիվանդի եղջերաթաղանթը բարակ է, և պետք է վիրահատվի բարձր աստիճանի կարճատեսությունը: Այս դեպքում նույնպես վերականգնման գործընթացը տեղի է ունենում հենց հաջորդ օրը:
-Ո՞ր դեպքերում է հակացուցված նմանատիպ վիրահատությունը:
Հակացուցումները լինում են երկու տիպի՝ կապված աչքի խնդիրների եւ ընդհանուր օրգանիզմի հետ: Ընդհանուր օրգանիզմի հետ կապված՝ հակացուցում կարող է լինել, եփե հիվանդի մոտ առկա են օնկոլոգիական անամնեզ, հորմոնալ խախտումներ, կերատիտներ, գլաուկոմա, կատարակտա, հղիություն, իսկ աչքի խնդիրների հետ կապված՝ ամենակարևոր հիվանդությունը, որը կարող է խանգարել լազերային միջամտությանը, կերատոկոնուսն է:
Տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց կերատոկոնուսի բուժման մեթոդը, որը կոչվում է կրոսլինքինգ (Crosslinking): Կատարվում է եղջերաթաղանթի բարակած կոլագենային թելիկների խաչաձեւ ամրացում հատուկ ճառագայթների ու նյութի միջոցով: Այս մեթոդը կիրառվում է հիվանդության վատթար զարգացումը կանխարգելելու եւ տեսողությունը վերականգնելու նպատակով, եթե այն առաջին կամ երկրորդ աստիճանի է: Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում կատարվում է եղջերաթաղանթի տրանսպլանտացիա` կերատոպլաստիկա դոնորական թաղանթով: Այս հիվանդությունը բնորոշ է հայերին եւ հրեաներին: Համաշխարհային փորձը կապվում է գեների հետ որոնք, որ փոխանցվում են մեկը մյուսից չզտվելով, որովհետև մենք ամուսնանում ենք նույն ցեղախմբի սահմաններում; Պատճառը մինչ օրս հայտնաբերված չէ. բուժում նախկինում չի ունեցել, բայց կրկին կցանկանամ հպարտությամբ ասել, թեև միշտ համեստ եմ եղել արտահայտման մեջ՝ չխոսելով դրա մասին, բայց հիմա հասկանում եմ, որ ցանկացած բժիշկ, ինչպես կասեր իմ հայրը, իր հետ մեծացնում է իր փորձը: Մենք կանգնեցնում ենք հիվանդության ընթացքը, որոշ դեպքերում լավացնում տեսողությունը՝ ուժ տալով հիվանդներին իրենց կյանքը գունավոր ներկապնակի երանգներով ապրել:
- Հայաստանում աչքի հիվանդությունները «երիտասարդացե՞լ են», ո՞ր տարիքային խումբն է համարվում թիրախային:
- «Երիտասարդացել է» վերը նշված կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդությունը, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում և ընդունում է կոնի ձեւ: Այն հիմնականում արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով և կարճատեսությամբ՝ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են ակնոցի օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից և կոնտակտային ոսպնյակների անտանելիությունից: Հիվանդությունների «երիտասարդացումը» կարող է պայմանավորված լինել ինչպես գենետիկ բնույթով, այնպես էլ՝ տեղանքով, մասնավորապես, շատ է տարածված բարձրադիր գոտիներում: Դրա զարգացմանը նպաստում է նաև արևի տակ շատ գտնվելը, մի խոսքով՝ հայերի մոտ այն շատ է հանդիպում: Երկրորդը կարճատեսությունն է, որի «երիտասարդացմանը», բացի հեռուստացույցը, նպաստում են նաև բջջային հեռախոսները, համակարգիչներն ու պլանշետները: Կարճատեսության առաջացումը երկու պատճառ ունի. երբ երեխան կտրուկ հասակ է առնում կամ հեռախոսով ժամերով, երկարատև զբաղվում է: Ամենավտանգավորը բջջային հեռախոսն է, և ավելի լավ է հեռուստացույց դիտել, քան թե զբաղվել հեռախոսով: Կարծում եմ՝ մարզային բժիշկներն էլ են աչալուրջ դարձել վաղ է հայտնաբերվում նաև իրենց շնորհիվ:
- Նախկինում ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատության ենթարկվելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր միտումն այլ է. նույնիսկ այլազգի կամ սփյուռքահայ քաղաքացիներն են այդ նպատակով գալիս Հայաստան: Ինչի՞ արդյունքում հասանք նման ցուցանիշների:
-Այո, շատ ենք ունենում ոչ միայն հայ, այլև այլազգի այցելուներ: Գալիս, այստեղ վիրահատվում են, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն գինն ավելի մատչելի է, այլև մեր ունեցած գերժամանակակից տեխնիկան չի զիջում արտերկրի բուժտեխնիկային:
-Կվերհիշե՞ք Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը:
-Վերջերս ինձ այցելել էր իմ առաջին վիրահատված պացիետը, որն ինձ մոտ վիրահատվել էր 21 տարի առաջ, այժմ նա բերել էր իր երեխային: Իհարկե, հիշում եմ վիրահատությունը, իրականում հուզմունքս մեծ էր, բայց երբ տեսնում ես հիվանդդ պատւհանից դուրս նայելով ՝զգում է բնության անբացատրելի երանգները, ինչպիսին դրանք կան, լսում իրենց շնորհակալական և երախտիքի խոսքերը, հավատացեք, դա մեկ էլ այլ աշխարհ է տանում:Եր դու՝ բժիշկդ, նրանցից էներգիա ես ստանում, ոչ մի գումար չի կարող համարժեք լինել այդ զգզցողությանը: Ես պատասխանատու եմ իմ յուրաքաչյուր պացինտի համար, և երբ իրենք ասում են՝ ի՜նչ մարդասեր եք, և այս կարգի այլ հիացական ու երախտագիտության խոսքեր, յուրաքանչյուրի հետ ես ապրում եմ այս հույզերը մարմնիս յուրաքանչյուր բջիջով:
-Բժշկուհի, տեղյակ ենք, որ Դուք նաև ստեղծագործում եք: Ի՞նչը կամ ո՞վ է դառնում ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Ասեմ, որ ստեղծագործել եմ 27 տարի առաջ, աղջկանովս հղի էի, 6-7 ամիս ստեղծագործեցի, որից հետո, ճիշտ ասած, շատ քիչ և հազվադեպ: Եվ իրականում երևի թե նա էր իմ ոգեշնչման աղբյուրը:
-Ինչ կասեք երիտասարդ կադրերից: Ապագահում ակնաբուժությունը հուսալի ձեռքերում է:
-Շատ եմ սիրում մեր երիտասարդներին, շատ զարգացած են, հայրենասեր, բանիմաց: Երբ որ ես ուսանում է սկնաբուժության արդինատուրան այդ ժամանակ 1-2 բժիշկ էին լինում տարվա ընթացքում հիմա գրեթե ավարտում է 10 եւ ավելի մասնագետ բավականին խելացի են պրպտող ձգտող նպատակասլաց եւ վստահորեն կարող եմ ասել մեր ակնաբուժությունը հուսալի ձեռքերում է: Եվ պետք է ասեմ, որ ակնաբուժությունն եւ ատամնաբուժությունը Հայաստանում բավանանին մեծ առաջընթաց ունի այն առումով, որ արտերկրից դիմողները շատ շատ են երկրանգնդի տսրբեր անկյուններից դիմում են մեզ:
-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանայի, որ բոլորն անհրաժեշտության դեպքում բուժօգնության դիմելու հնարավորություն ունենային և չդիմելը չպայմանավորեին ֆինանսական գործոնով: Բոլորին հորդորում եմ աչքի հետ կապված խնդիր ունենալու դեպքում անպայման դիմել ակնաբույժների, չթողնել այն հասնի բարդացած վիճակի: Ամենագլխավորը. կցանկանամ, որ հասարակությունը լինի երջանիկ, վստահ եւ համոզված իր հետագա քայլերի ու ապագայի հարցերում: Երբ ամեն ոք իր համոզմունքների մեջ վստահություն ունենա, ապա իր երեխաների ապագան էլ կտեսնի մեր երկրում: Իսկ որպես ակնաբույժ, կցանկանամ, որ բոլորի աչքերում լույս եւ պարզություն լինի. մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ: Առողջ եղեք, սիրեք ձեզ: Եվ շատ ուրախ եմ, որ ես ինչ-որ ձևով կարողանում եմ իրենց կյանքի գունապնակը ավելի գեղեցկացնել, լուսավոր դարձնել:
Թող շատ առիթներ լինեն ձեր ընտանիքներում իրար ասելու՝ աչքներս լույս լինի:
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ կյանքով և խաղաղ երկնքի տակ
Ախտաբանությունը (պաթոլոգիան) գիտություն է, որն ուսումնասիրում է հիվանդությունների, ախտաբանական գործընթացների առաջացման պատճառների, զարգացման մեխանիզմների, կառուցվածքային և կենսաքիմիական փոփոխությունների, ընթացքի և ելքի առավել ընդհանուր օրինաչափությունները, պարզաբանում հիվանդությունների հիմք հանդիսացող հիմնական մեխանիզմները: Այսինքն՝ ախտաբանությունը գիտություն է հիվանդության մասին: Ախտաբանությունն ամբողջ բժշկության գիտական հիմքն է, տեսական բժշկության հիմնաքարերից մեկը: Այսպես՝ եթե 19-րդ դարի առաջին կեսին ախտաբանությունն անքակտելիորեն կապված էր միայն երկու առարկաների՝ ախտաանատոմիայի և ախտաֆիզիոլոգիայի հետ, ապա հետագայում ներառեց բժշկագիտության տարբեր բաժինների՝ մանրէաբանության, կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի, գենետիկայի, իմունաբանության և այլնի հիմնական ձեռքբերումները:
Ժամանակին և ճիշտ ախտորոշումը արդյունավետ ու լավագույն ելքով բուժօգնության հիմքն է, ուստի անչափ կարևորվում է միջազգային չափորոշիչներով առաջնորդվող գիտագործնական կենտրոնների առկայությունը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ախտաբան, իմունոհիստոքիմիայի և մոլեկուլյար մորֆոլոգիայի միջազգային ընկերության անդամ, ուրոլոգիական ախտաբանության միջազգային և ախտաբանության եվրոպական ասոցիացիաների անդամ, Հայաստանի ախտաբանության ասոցացիայի նախագահ, ախտաբանության միջազգային ակադեմիայի անդամ, բջջաբանների ասոցիացիայի անդամ, «Diagnostic Pathology» Եվրոպական ախտաբանության ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Հայաստանի Roche Pharma ընկերության խորհրդատու, սպիկեր: Շարունակելի է նրա ներկայանալի ներգրավվածությունը այս ասպարեզի հեղինակավոր կազմակերպություններում. Անդրկովկասի ախտաբանության և մոլեկուլային ախտորոշման ասոցիացիայի անդամ (Վրաստանի ախտաբանների ասոցիացիայի և Բորսթելի գիտահետազոտական կենտրոն, միկոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոնի հետ միասին):Երևանի գլխավոր ախտաբանն է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի լաբորատորիայի վարիչը, «Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնի համահիմնադիրը:Անցնելով մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ, դասընթացներ և բժշկագիտության մեջ մեծ փորձ կուտակելով՝ Արմեն Մխիթարյանը ախտաբանության ասպարեզում ներկայացել է իր ուրույն ձեռագրով, ու նպատակը մարդասիրական է, ազնիվ: Բայց, որքան էլ լռի, հասարակությունը լավ գիտի մեծ հայի կերպարի, իր մարդ տեսակի մասին:
-Պարոն Մխիթարյան, ի՞ նչ է իրենից ներկայացնում ախտաբանությունը:
-Ախտաբանությունն ուսումնասիրում է հիվանդությունը մանրադիտակի տակ, հյուսվածքների փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ, և արդեն իսկ ձևավորված 200-300 տարվա փորձով հյուսվածքների յուրահատուկ փոփոխությունների հիման վրա կատարում հիվանդության ախտորոշում: Նույնիսկ դեռ այսօր էլ Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից ուռուցքների՝ ամեն տարի առաջարկվող, նորացվող, նոր հրատարակվող դասակարգումները հիմնված են միայն ու միայն հյուսվածքային ախտորոշումների վրա, այսինքն` ախտաբանությունը հիվանդության ախտորոշումն է, տարբերակիչ ախտորոշումը՝ բարորակ-չարորակի, ուռուցքային-ոչ ուռուցքայինի, բորբոքայինի, ժառանգականության և այլն, հյուսվածքների մեջ տեղի ունեցած փոփոխությունների հիման վրա:
-Ի՞նչ է բիոպսիան, և Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հասարակության մեջ ձևավորվել թյուր կարծիք, թե բիոպսիան կարող է վատ հետևանքներ ունենալ:
-Բիոպսիան ինքնին հետևանքներ չի կարող թողնել, այդ գործողությունը ախտորոշիչ նպատակ ունի: Կան տարբեր տեսակի բիոպսիաներ, նայած թե որ օրգանն է հետազոտվում: Բիոպսիան (կենսազննումը) իրականացվում է ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է մանրադիտակային և, անհրաժեշտության դեպքում նաև հյուսվածաքիմիական, իմունոհիստոքիմիական և մոլեկուլյար հետազոտության: Բիոպսիան ախտորոշիչ գործողություն է, որի ժամանակ «կասկածելի» տեղից, օրինակ` ուռուցքից, պոլիպից, երկարատև չլավացող խոցից վերցվում է շատ փոքրիկ հյուսվածքային մասնիկ (բիոպտատ): Բիոպտատ վերցնելու տեղով պայմանավորված՝ կիրառվում են տարբեր գործիքներ: Բիոպսիայի հիմնական նպատակն է պարզել` կ՞ա արդյոք նորագոյացություն և պետք է պայքարել բարորա՞կ, թե՞ չարորակ նորագոյացության դեմ: Այս գործողությունն իրականացվում է նաև քաղցկեղի բուժման վերահսկման ժամանակ: Բիոպսիայի իրականացումը բժշկից փորձ և վարպետություն է պահանջում: Դրանով է պայմանավորված ախտորոշումը և, հետևաբար, բուժման եղանակի ընտրությունը: Բիոպսիայի օգնությամբ ստացված հյուսվածքային կտորներն ուղարկվում են հատուկ լաբորատորիա, որտեղ իրականացվում է վերջիններիս հյուսվածաբանական հետազոտությունը: Օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն բնորոշ կառուցվածք, ինչով պայմանավորված է նաև, թե ինչ հյուսվածքի են դրանք պատկանում: Չարորակացման դեպքում պատկերը լիովին փոխվում է, բջիջների ներքին կառուցվածքը խանգարվում է, և նրանք դադարում են նմանվել հարևան բջիջներին: Որպես կանոն, այս շեղումներն այնքան զգալի են, որ կարելի է տեսնել անգամ սովորական մանրադիտակով:
Ախտաբանությունը բաժանենք երկու մասի՝ աուտոպսիա և բիոպսիա: Աուտոպսիան մահացած մարդու դիահերձումն է՝ հյուսվածքների հետազոտությամբ պարզաբանելու, թե ինչից է մահը վրա հասել, դրա պատճառագիտությունը, և արդյո՞ք մահացածն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, թե ոչ: Բիոպսիան կենդանի մարդուց վերցված հյուսվածքների հետազոտությունն է: Կա նուրբ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի եղանակը՝ հասարակության մեջ տարածված պունկցիա ասվածը, որը կիրառվում է վահանաձև գեղձի, կրծքագեղձի, թքագեղձի և ավշային հանգույցների հետազոտման ժամանակ, երբ կան ախտաբանական գործընթացներ, որի ժամանակ կարելի է ախտորոշումը կատարել պակաս տրավմատիկ մեթոդով: Այսպես, վահանաձև գեղձի դեպքում մենք դիմում ենք նուրբ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի, որը ամենատարածվածն է պունկցիաների մեջ: Թոքի, կրծքագեղձի ուռուցքների, ոսկրածուծի ներքին օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ վերցվում է ավելի հաստ ասեղով, որի ժամանակ ոչ միայն բջիջները, այլ նաև հյուսվածքի մի մեծ հատված է վերցվում: Նշեմ, որ բավականին մեծ տարածում ունի նաև մաշկի դակիչային (punch) բիոպսիան, որի ժամանակ մաշկից վերցվում է շատ փոքրիկ կտոր՝ մաշկային տարբեր հիվանդությունների ախտորոշման համար: Այո, իրականում հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, որ բիոպսիան թողնում է վատ հետևանքներ, ուռուցքների դեպքում անգամ նպաստում է դրանց է՛լ ավելի արագ տարածմանը: Բիոպսիան որևէ առումով չի կարող նպաստել արդեն իսկ առկա չարորակ ուռուցքի չարորակացմանը կամ տարածմանը: Իրականում այդպիսի բան չկա, քանի որ չարորակ ուռուցքները առաջանում են միայն ու միայն գենետիկական այս կամ այլ մուտացիաների հիման վրա, և որևէ ֆիզիկական ազդեցություն չի կարող առաջացնել բջիջների մուտացիա: Ասածս այն է, որ որևէ բիոպսիոն հետազոտություն չի կարող դրդել բարորակ ուռուցքը չարորակի վերածվելու:
-Հետաքրքիր կլիներ ախտաբանից լսել դարիս՝ մեզ պատուհասած ախտի՝ կորոնավիրուսի և նրա անդառնալի հետևանքների մասին:
-Կորոնավիրուսի մասին վերջին գիտական հրապարակումներին ծանոթանալով՝ կարող ենք ասել, որ այն օրգանիզմի վրա կարող է թողնել համակարգային ազդեցություն, այսինքն՝ ոչ միայն թիրախային օրգաններն են ախտահարվում, այս դեպքում՝ թոքերը, այլ կարող են ախտահարվել անգամ ոսկրածուծը, լյարդը, ստամոքսը, վերջերս էլ ավելի շատ ընդգրկված էր ստամոքսաաղիքային տրակտը: Մենք այսօր դեռևս չունենք հավաստի գիտական հետազոտություններ այդ վիրուսի վերաբերյալ, բայց փաստ է, որ վարակն ազդում է նաև նյարդային համակարգի վրա:
Դիահերձումներից հետո մասնագետները փորձել են գլխուղեղում վիրուս հայտնաբերել, սակայն դեռևս նման համապարփակ գիտական մոտեցում չկա, որի վրա կարող ենք հիմնվել; Մնում է միայն հիշել, որ որքան արագ ախտորոշենք, ու ինչքան վաղ պայքար տարվի վիրուսի դեմ, այնքան լավ բուժման ելքեր կունենանք, այնքան քիչ ու պակաս կլինեն հնարավոր վատ հետևանքներն ու ազդեցությունները:
-Տեղյակ ենք, որ ասոցիացիայի նախագահ եք, Ձեր կարծիքով՝ ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:
-Պետք է անկեղծ լինեմ՝ ասելով, որ մինչ օրս, իմ կարծիքով, ասոցիացիաները ոչ լիարժեք իրավասություններ են տալիս բժիշկներին: Հուրախություն մեզ՝ մեր ասոցիացիայի և առողջապահության նախարարության միջև մեմորենդում կնքվեց, համաձայն որի՝ ասոցիացիաներին արդեն իսկ տրվում են բավականին լուրջ արտոնություններ, և իհարկե, տրվելու են նաև ապագայում: Օրենսդրական դաշտը պիտի հստակ լինի, որպեսզի հասկանանք՝ ինչ գործառույթներով են ասոցիացիաները, այսպես ասած, պատասխանատվության տակ ընկնում: Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե որևէ մասնագետ չի հանձնել ասոցիացիայի քննությունը և չի ստացել ասոցիացիայի սերտիֆիկատը, անկախ նրանից, թե նա ինչ քննություններ է հանձնել դրանից առաջ, առողջապահության նախարարության կողմից ինչ դիպլոմ է ստացել, ինչ վերապատրաստումներ է անցել, դրանք բոլորը զրոյական են այդ պահին, և նա իրավունք չունի անցնել գործնական աշխատանքի: Այո, Հայաստանում այդ առումով մի քիչ այլ էր, քանի որ մինչ օրս մենք ավտոմատ կերպով դեռևս շարժվում ենք Խորհրդային Միության օրենքներով, և բացառություն չէր կարող կազմել նաև ախտաբանության ոլորտը: Ցավոք սրտի, կան մասնագետներ, որ չունեն բավականին գիտելիքներ ու փորձ, բայց դիագնոստիկ աշխատանք են կատարում, ինչը կարող է բերել անդառնալի և վատ հետևանքների, և մենք աշխատում ենք հասնել նրան, որ ասոցիացիաներին տրվեն լիարժեք, լիազորություններ, քննությունների կազմակերպման, լիցենզավորման, որակավորման իրավասություններ, որ նույնիսկ լաբորատորիաների որակավորման մակարդակը վերահսկվի՝ արդյո՞ք դրանք թե՛ տեխնիկապես, թե՛ աշխատակիցների մասնագիտական որակի առումով համապատասխան չափորոշիչներով են աշխատում:
-Տեղյակ ենք, որ հիմնադրել եք «Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնը, որն Հայաստանի առաջատար և առավել ճանաչված գիտագործնական կենտրոններից է:
-Այո, մեր կենտրոնը ստեղծվել է 2017 թվականին, և մեր աշխատակազմի փորձի, արհեստավարժության և առաջատար տեխնոլոգիաներով հագեցվածության շնորհիվ սահմանել է որակի բարձր նշաձող: Իրականացվում են բազմազան ծառայություններ և բարձրակարգ սպասարկում, ձեռք է բերվել բազմաթիվ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների անսասան վստահությունը: Կենտրոնում առաջարկվում է հետազոտությունների շատ լայն շրջանակ` ապահովելով ճշգրտության բարձր աստիճան, իսկ բուժհաստատության զարգացման ուղենիշները ծառայությունների որակն է, պատասխանատվությունը և հուսալիությունը: Մեր կարգախոսն է՝ լավագույն մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում ճշգրիտ, հստակ, ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան ձևաբանական ախտորոշումներ, գաղափարախոսությունը՝ ձևաբանական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Արդի տեխնոլոգիաների ձեռքբերում և ներդնում առօրյա գործունեության մեջ՝ ի նպաստ առողջապահության ոլորտում ախտորոշման և բուժման որակի բարձրացման, բուժման արդյունավետության լիարժեք գնահատման: Հայաստանի Հանրապետության և արտերկրի առաջատար լաբորատորիաների հետ սերտ համագործակցություն, կարծիքների և փորձի փոխանակում: Միջդիսցիպլինար կապերի խթանում, ախտաբանների և կլինիցիստների միջև շփման լեզվի հստակեցում՝ հօգուտ հիվանդի: Բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ պաթոլոգիայի բնագավառի առաջընթաց: Գիտության բնագավառում ձևաբանական հետազոտությունների որակյալ և ամբողջական իրականացում: Մեր թիմը աշխատում է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ժամանակակից սարքավորումներով և առաջատար կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով:
-Ձեր մաղթանքը և հորդորը մեր ընթերցողին, հասարակությանը:
- Պետք է ցավով նշեմ, որ մեր առողջապահական ոլորտը ունի բավականին լուրջ խնդիրներ. միգուցե և պայմանավորված մեր երկրի տնտեսական վիճակով: Սակայն մյուս կողմից՝ կյանքը ցույց է տալիս, որ մեր ժամանակներում մարդը կարող է հազարումի առիթներով մեծ գումարներ ծախսել, բայց երբ հարցը իր առողջությանն է վերաբերվում, խնայում է, ձգձգում իր առողջությամբ զբաղվելը, և կարող է դիմել բժշկի միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն բարդացման փուլում է և սկսել է իրեն զգալիորեն անհանգստացնել: Սա, իհարկե, միայն մեր երկրում չէ խնդիր, սա ամբողջ աշխարհով մեկ տարածված մենթալիտետ է, խնդիր, որը միշտ գերակա եղել է, և, կարծում եմ, քանի դեռ բուժօգնության ֆինանսավորումը ամբողջ ծավալով չի դրվում պետության ուսերին, մենք կմնանք նույն կոտրած տաշտակի առջև: Կցանկանայի խոսել մի թյուրըմբռնման մասին, որը, դժբախտաբար, տեղ է գտել մեր հասարակության գիտակցության մեջ: Այն է՝ անվճար բժշկություն: Իրականում ավճար բուժծառայություն գոյություն չունի, բնականաբար, պետք է մի տեղից լինի այդ ֆինանսավորումը՝ նախարարության կամ ապահովագրական ընկերության կողմից, բարեգործների, կամ պացիենտի շրջապատի մարդկանց կողմից, կամ ինքդ պիտի վճարես քո բուժման համար: Այսինքն՝ անվճար բժշկություն հասկացողություն չկա, մինչդեռ այն ամուր նստած է մեր հասարակության գիտակցության մեջ: Եվ երբ փորձում ես բացատրել իրավիճակը, իրենց թվում է, որ բուժաշխատողը փորձում է իրենցից գումար շորթել. և նման ընկալումը մեր բժշկության մեջ շատ լուրջ խնդիրներ է առաջացնում: Հուսանք, սակայն, ժամանակի ընթացքում այս թյուրըմբռնումը կհաղթահարվի: Կմաղթեի մեր հասարակությանը՝ որքան հնարավոր է առողջ լինել և բժշկի դիմելու կարիք չունենալ, իսկ հարկ եղած դեպքում էլ ժամանակին դիմել բժշկի: Պիտի նաև գիտակցել, որ էժան բժշկությունը չի կարող որակ ապահովել, քանի որ որակյալ բժշկությունը պահանջում է ներդրումներ, և ոչ միայն ֆինանսական, այլ տարբեր առումներով: Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ կյանքով և խաղաղ երկնքի տակ: Ամենաթանկը մարդկային կյանքն է, մարդու առողջությունը: Մեր հասարակությանը կրկին ու կրկին առողջություն եմ մաղթում։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի կարևորության գիտակցմամբ: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ
Թող խաղաղությունն ու համերաշխությունն իշխի բոլորիս հոգիներում
Բժշկության մեջ ալերգիան դիտվում է որպես օրգանիզմի գերզգայուն ռեակցիան արտաքին աշխարհի ազդակների նկատմամբ: Ալերգիայի առաջացման ամենատարածված պատճառը ամենուր ալերգենների առկայությունն է: Պոտենցիալ ալերգեններ կարող են լինել ամենատարբեր նյութերը. սնունդ, դեղորայք, բույսեր, փոշի, մաշկի և մարմնի խնամքի միջոցներ և շրջակա միջավայրի շատ այլ տարրեր, որոնց հետ մարդը շփվում է իր առօրյա կյանքում: Մի խոսքով՝ այն ամենը, ինչը մեզ շրջապատում է: Այսօր ամբողջ աշխարհում շատ է օգտագործվում քիմիական նյութերով հագեցած սնունդ, ինչը նպաստում է բնակչության շրջանում նաև սննդային ալերգիայի տարածվածությանը: Ցավոք, ալերգենների ցանկն այսօր միայն ընդլայնվում է, և այդ հենքի վրա է՛լ ավելի է կարևորվում ալերգիկ հիվանդությունների ոչ միայն բուժումը, այլև կանխարգելումը: Բժշկության արդի անհերքելի առաջընթացը, նորագույն մեթոդների ու բուժամիջոցների ասպարեզ գալը թույլ են տալիս նորարարություններ ակնկալել նաև այս ճյուղում: Այս և խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը հանրապետության վաստակաշատ ալերգոլոգներից մեկի հետ:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ՝ իր բուժառուների շրջանում վստահություն ու հեղինակություն վայելող բժիշկ, իր գործի գիտակն ու նվիրյալը, և, որ պակաս կարևոր չէ, հետաքրքիր ու հաճելի զրուցակից:
Ծնվել է բժիշկների ընտանիքում և համոզված է՝ եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն լինի, առանց րոպե իսկ վարանելու կընտրի ալերգոլոգի մասնագիտությունը: Արդեն 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց էր որոշել, որ իր առաքելությունն այս կյանքում բժիշկ դառնալն է, մարդկանց բուժելով՝ նրանց կյանք ու ժպիտ պարգևելը: Կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանց ցավին դեղ ու դարման անելը: Եվ այսօր տարիների փորձով ձեռք բերված նրա պրոֆեսիոնալիզմը իր հազարավոր պացիենտների ինչպես բարեհաջող ապաքինման, այնպես էլ խորը երախտագիտության գրավական է դարձել:
-Տիկին Հովնանյան, խնդրեմ, խոսենք սեզոնային բնույթ կրող ալերգիաների մասին: Եվ առհասարակ, ինչի՞ հետ է կապված ալերգիկ հիվանդությունների ակտիվանալը մեր օրերում:
-Խոսելով ամառային ալերգիայի մասին՝ պետք է նշել, որ այն սեզոնային բնույթ ունի, և որի առաջացման հիմնական պատճառը ծաղկափոշին է: Շնչուղիների միջոցով ընկնելով մեր օրգանիզմ՝ այն ստեղծում է գերզգայուն վիճակ: Հարկ է իմանալ, որ ալերգիան օրգանիզմի ախտաբանորեն առաջացած և ձևափոխված ռեակցիան է որոշակի անտիգենային բնույթի սուբստանտների հանդեպ, որոնք առողջ մարդու օրգանիզմում հիվանդագին երևույթներ չեն առաջացնում: Տարեցտարի աճում է տարբեր ալերգիկ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, և այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ալերգիա է ախտորոշվում: Զանազան ալերգիկ երևույթների պատճառ կարող է դառնալ նաև թույլ իմունային համակարգը: Ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ հիվանդությունից պաշտպանվածության մեխանիզմը թույլ է, և այսպիսի դեպքերում ալերգիկ հիվանդությունները կարող են օրգանիզմի համար լուրջ խնդիր դառնալ: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից և խոչընդոտում է օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ հիվանդությունները արտահայտվում են տարբեր ձևերով՝ վերին շնչուղիների, մաշկային խնդիրներ, ստամոքսաաղիքային տրակտի հետ կապված ալերգիկ դրսևորումներ, ալերգիկ երևույթներ կարող են ի հայտ գալ լյարդի հետ կապված հիվանդությունների առկայության ֆոնին. լուծ, փորացավ, ընդհուպ մինչև այնպիսի դրսևորումներ, որ պացիենտը զգացողություն ունենա, թե իր մոտ կույրաղիքի բորբոքում կամ խոցային սրված վիճակ է: Լինում են նաև տիպեր, երբ արտահայտման ձևը միայն անհաղթահարելի-անբացատրելի քորն է, որը նույնիսկ ցանավորված չէ, և պացիենտը չի հասկանում, թե ի՞նչն է քորի պատճառը: Այդպիսի դեպքերն, ի դեպ, պահանջում են մի շարք հետազոտություններ՝ բացահայտելու համար բուն խնդիրը: Հանդիպում են և այնպիսի դեպքեր, երբ ալերգիկ երևույթները կապված են նյարդային համակարգի խնդիրների հետ, ինչն էլ պահաջում է երկարատև համալիր բուժում, քանի որ առաջնահերթ պետք է կարգավորել նյարդային համակարգը և ահրաժեշտության դեպքում կազմակերպել համակցված բուժում նյարդաբանի հետ: Ալերգիան ինքնին օրգանիզմի գերզգայուն վիճակն է արտաքին և ներքին ազդակների նկատմամբ: Արտաքին ազդակներից են ծաղկափոշին, քիմիական նյութերը, դեղորայքը, տիզերը, սննդամթերքը: Կան բավականին շատ ազդակներ ևս, որոնք կոչվում են ալերգեններ: Սեզոնային ալերգիաները, օրինակ, կարող են առաջանալ ծաղկափոշուց և մեծ մասամբ առաջանում են այն պացիենտների մոտ, որոնք հիսուն տոկոսով վստահ են, որ ունեն ժառանգական նախատրամադրվածություն ալերգեն հիվանդությունների հանդեպ: Օրինակ՝ ալերգիկ ռինիտները արտահայտվում են փռշտոցներով, կարող է լինել ուժեղ քոր քիթըմպանում, ականջների, նույնիսկ աչքերի շուրջը: Հետևողական չլինելով՝ նման դեպքերում, ցավոք, բանն ընդհուպ կարող է հասնել բրոնխիալ ասթմայի: Սեզոնային ալերգիկ ռինիտները մեծ մասամբ սկսվում են ապրիլ ամսից, շատ ժամանակ ունենում են երկարատև ընթացք, ընդհուպ մինչև հոկտեմբեր ամիսը: Դրանք կարող են տևել 1-2 ամիս, ունեն անհատական բնույթ և յուրաքանչյուրի մոտ յուրովի են դրսևորվում, քանի որ ալերգիկ հիվանդությունները դիմադրողականության հետ սերտ կապ ունեն: Ալերգիկ հիվանդությունները ինքնին կրում են քրոնիկ բնույթ, և անհրաժեշտ հետազոտություններ անցնելով՝ պացիենտի մոտ հայտնաբերվում են ուղեկցող կողմնակի խնդիրներ, այլ հիվանդություններ: Այսպիսի դեպքերում ևս պահանջվում է համալիր բուժում քրոնիկ պատկերով, որը, ցավոք, արագ ապաքինման ենթակա չէ, և ժամանակին չբուժվելու դեպքում կարող ենք բախվել բարդացած վիճակների:
-Եթե կա հակաալերգիկ դեղամիջոց, հարկ կա՞, արդյոք, դիմել բժշկի: Ի՞նչ կասեք մեզանում տեղ գտած, լավագույն դեպքում՝ դեղատների <<խորհրդատվությամբ>> ինքնաբուժության վերաբերյալ:
-Ունենալով 22 և ավելի տարիների աշխատանքային փորձ՝ ականատես եմ եղել տարատեսակ դեպքերի, երբ մարդիկ մտածել են, որ կարող են դեղատան խորհրդով բուժմամբ հաղթահարել ալերգիկ բնույթի խնդիրները, մինչդեռ, ցավոք, ավելի են բարդացրել իրենց վիճակը: Ինքաբուժությունը շատ դեպքերում ավելի է խորացնում պացիենտի խնդիրը: Այնպես որ, ինքնաբուժումը չի խրախուսվում, ալերգիկ ֆոնի ի հայտ գալուն պես պետք է անպայման դիմել մասնագետի, այլապես որոշ դեպքերում ալերգիան կարող է վերաճել ընդհուպ բրոնխիալ ասթմայի և անաֆիլակտիկ շոկի: Նախկինում ալերգիկ երևույթներին վերաբերվում էին շատ թեթև ու դիմում էին բժշկի միայն ծայրահեղ վիճակում հայտնվելուց հետո: Սակայն պիտի ասել, որ մարդիկ այսօր ավելի զգոն ու սթափ են, և սկսել են ավելի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը: Օգտվելով առիթից՝ հանրությանը հորդորում եմ և ոչ մի հիվանդության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի, ստանալ նրա խորհրդատվությունը ու, եթե կա կարիքը, նաև մասնագիտական օգնությունը: Դա լավագույն երաշխիքն է այն բանի, որ հիվանդությունն արագ կբուժվի և, այդպիսով, չի դառնա քրոնիկական: Իսկ ալերգոլոգի առաջնահերթ խնդիրն է ապահովել մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով հիվանդության ախտանշանները:
-Ի՞նչ է բրոնխիալ ասթման, բարդության ինչպիսի՞ աստիճանի հիվանդություն է այն:
- Բրոնխիալ ասթման լայնորեն տարածված հիվանդություն է: Հայաստանում տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը: Հիվանդության թիրախում հայտնվում են հիմնականում զարգացած երկրները: Բրոնխիալ ասթման շատ անկանխատեսելի երևույթ է, որի առաջացման պատճառը կարող է և հայտնի չլինել: Այն երկարատև բուժում պահանջող հիվանդություն է, և այսօր մենք ունենք այդ հիվանդության բուժման համար կիրառելի դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են շնչահեղձության նոպաների հաճախականությունը՝ հիվանդին ազատելով անասանելի ցավերից և թույլ չտալով, որ հիվանդությունը նորից գլուխ բարձրացնի: Դրա կողքին կա և ամենավտանգավորը՝ առաջանում են ալերգիկ բնույթի երևույթներ, որ կարող են հանգեցնել մահվան:
Այն առաջանում է բազմաթիվ պատճառներով, որոնք նույնիսկ նույն հիվանդի մոտ տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր լինել: Այն երկարատև բուժում է պահաջում և, ինչպես ասացի, կարող են ուղեկցվել ալերգիկ բնույթի երևույթներով, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ:
-Նկարագրեք խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում կվինկեի այտուցը:
-Կվինկեի այտուցը սուր, որոշ դեպքերում կյանքի համար նույնիսկ վտանգավոր ալերգիկ ռեակցիա է, մաշկի ալերգիկ ռեակցիան տարբեր գործոնների նկատմամբ, որն արտահայտվում է մաշկի, ենթամաշկային հյուսվածքի ու մկանների հանկարծակի այտուցմամբ: Այտուցի այս տեսակը այդ անունն է ստացել առաջին անգամ այն նկարագրած գիտնականի՝ Կվինկեի ազգանունով: Այս հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Այն հաճախ ուղեկցվում է եղնջատենդով: Այտուցի այս տեսակը վտանգավոր է, երբ այն առաջանում է կոկորդի շրջանում: Գրագետ բուժման բացակայության դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել: Բուժումը ենթադրում է ալերգենի կամ մյուս գործոնների հայտնաբերում ու վերացում, իսկ բուժման մեթոդներից առաջնահերթը միանշանակ դեղորայքային բուժումն է:
-Ո՞րն է Հայաստանում ամենատարածված ալերգենը:
- Հայաստանում ամենատարածված ալերգենը բարդու ծառն է, որի ազդեցությունը նկատվում է ապրիլ ամսվա վերջից մինչև հունիս, և հենց դրանով էլ կարող ենք տարբերակել ալերգիայի առաջացման պատճառը: Քանի որ մեր մայրաքաղաքը շատ փոշոտ է, ալերգեն կարող են համարվել քիմիական նյութերը, որոնք մեծ քանակով լինում են նաև օդում: Էկոլոգիայի փոփոխությունը Հայաստանի մեծ քաղաքներում և հատկապես Երևանում հանգեցրել է ալերգիկ երևույթների կտրուկ աճի: Իսկ դեղորայքային ալերգիայի ամենացայտուն ձևերը դրսևորվում են մանր ցանի կամ մեծ եղնջատենդի տեսքով, բանը նույնիսկ հասնում է կվինկեի այտուցի, ինչը շատ վտանգավոր է: Հիշեցնեմ, որ բժշկության մեջ ընդունված նման արտահայտություն կա՝ կվինկեի այտուցից մեկ քայլ այն կողմ կարող է մահ լինել: Ընդ որում, դեղորայքային ալերգիան կարող է ի հայտ գալ դեղն ընդունելուց անմիջապես հետո՝ րոպեների ընթացքում:
- Ալերգիայի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան, կարո՞ղ ենք ասել, որ այն արմատապես բուժվում է, և պացիենտը կարող է իսպառ հրաժեշտ տալ հիվանդությանը:
-Երբ ալերգիկ երևույթները խորանալով վերածվում են քրոնիկ հիվանդության, և մարդը նոր միայն դիմում է բժշկի, հիվանդությունը շատ բարդ ընթացք է ստանում: Իսկ ժամանակին դիմելու և շուտափույթ համապատասխան բուժում ստանալու պարագայում կարող են հետագայում չբախվել հիվանդության բարդացման խնդրին: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե հիվանդն ինչ տեսակի ալերգիայով է տառապում: Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ ալերգիկ հիվանդությունների պարագայում դրանք երբեմն լինում են քրոնիկական բնույթի, երբ արդեն պահանջվում է երկարատև բուժում, կանխարգելիչ աշխատանք, ալերգենների վերացում: Երբ իր խնդրի հետ հաշտված պացիենտը տեղյակ է նաև, թե ինչ պատճառով է այն ի հայտ գալիս, ու դիմում է մեզ, նախ՝ հեռացվում են ալերգենները՝ լինեն դրանք սննդի մեջ, թե օդում: Եթե օդային է, պացիենտին ցուցվում է մշտապես տունը մաքրել խոնավ շորով, օդափոխել, ինչը մոտ 50 տոկոսով նվազեցնում է պացիենտների շփումը ալերգենների հետ: Կարելի է ասել, որ դրա հետևանքով զգալիորեն նվազում է հիվանդության կրկնվելու հնարավորությունը: Այն պացիենտները, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են ալերգիկ բնույթի հիվանդություն, արդեն գիտեն՝ ինչից հրաժարվել, բայց լավ կլինի, որ որևէ նման երևույթի նշաններ ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեն բժշկի: Դեղորայքային բուժումից բացի, կանխարգելիչ աշխատանքներ են տարվում՝ բարձրացնելու օրգանիզմի դիմադրողականությունը: Ինչպես արդեն նշվել է, ցածր դիմադրողականությունը ալերգիայի առաջացման ևս մի տարածված պատճառ է, որի կարգավորման առաջին պայմանը ճիշտ սննդակարգն է, մարմինը ֆիզիկապես կոփելը:
-Ինչո՞վ ավարտենք մեր զրույցը: Եթե ամփոփենք այն, ի՞նչը կառանձնացնեիք կամ կընդհանրացնեիք՝ ալերգիկ երևույթներից պաշտպանվելու հարցում մեր ընթերցողներին կողմնորոշելու համար, և ո՞րը կլիներ Ձեր խորհուրդը նրանց:
- Նախ՝ կմաղթեմ, որ բոլորն առողջ լինեն, թեև հասկանալի է, որ այդպես չի լինում: Բայց երբ խոսքը մարդու համար ամենակարևոր ու ամենաթանկ արժեքի՝առողջության մասին է, ուրեմն մենք պարտավոր ենք ամեն ինչ անել նախ՝ այն պահպանելու համար: Դրա գրավականը հնարավորինս իրեն երջանիկ զգալ փորձելն է, ուրախ ապրելը: Իսկ առողջական խնդիրներ ծագելու դեպքում խորհուրդ կտամ ժամանակին դիմել բժշկի՝այդպիսով, հարկավ, կանխելով հիվանդության բարդացած փուլերի, ավելին՝ բարձիթողի վիճակի հասնելը, երբ թե՛ հիվանդի, և թե՛ բժշկի համար անհամեմատ դժվարանում է հիվանդության դեմ պայքարելը: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե թող մարդիկ բժշկի կարիք չունենան, բայց կցանկանամ, որ հիվանդները բժշկի մոտից գոհ հեռանան: Բնակչությանը հորդորում եմ լինել ավելի իրազեկ, իսկ ամենից առաջ ջանալ լինել առողջ ՝ գիտակցաբար հոգ տանելով առողջությունը պահպանելու համար, առողջ ապրելակերպ վարել, իսկ որևէ խնդրի ի հայտ գալու դեպքում ապավինել միայն ու միայն բժշկի օգնությանը: Եվ մի մաղթանք՝ խաղաղություն մեր երկրին: Թող խաղաղությունն ու համերաշխությունն իշխի նաև մեր հոգիներում: Ամեն օր ականատես ենք լինում արհավիրքների, զանազան խժդժությունների, և դրանց հոգեբանորեն ծանր ու քայքայիչ ներգործությանը ավելի հեշտ կլինի դիմադրել, եթե հարգանք տածենք միմյանց հանդեպ, ապրենք հաշտ ու համերաշխ, խնայենք իրար: Չմոռանանք՝ մեկ կյանք ենք ապրում, փորձենք հային ու մարդուն վայել ապրել Աստծո կողմից ընդամենը մեկ անգամ ընծայվող կյանքը: Իսկ կյանքը, այ՛ո, ընծա է:
Բագրատ Բավեյան
Ժամանակին հիվանդությունն հայտնաբերելը արդյունավետ բուժման գրավականն է։
Այսօր Հայաստանում վնասվածքաբանությունը`բժշկության այդ կարևոր ճյուղերից մեկը, գտնվում է բարձր մակարդակի վրա, այն նկատելիորեն արագ տեմպերով դինամիկ զարգացում է ապրում թե՛ նորագույն բուժսարքավորումներով հագեցվածության, թե՛ բժիշկների պատրաստվածության առումով: Ասվածը մեծապես վերաբերում է թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքին։
Բաժանմունքում իրականացվում է վերջույթների կոտրվածքների, մկանաջլային ապարատի վնասվածքների, հոդերի քրոնիկ հիվանդությունների բուժում վիրահատական և ոչ վիրահատական եղանակներով, ինչպես նաև վերջույթների դեֆորմացիաների շտկում և արթրոսկոպիկ միջամտություններ։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է oրթոպեդ-վնասվածքաբան,թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանության ծառայության ղեկավար Բագրատ Բավեյանը մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող, բարձրակարգ մասնագետ է, «ոսկե ձեռքերով» բժիշկ, որի մոտ բուժվելու են գալիս նաև աշխարհի ամենատարբեր ծայրերից: Իր ու իր թիմի կատարած բարդ վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց մեր հայրենակիցների արհեստավարժության շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները: Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը ճանաչված վիրաբույժի հետ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում օստեոպորոզ հիվանդությունը:
-Օստեոպորոզը ոսկրերի քրոնիկ պրոգրեսիվող համակարգային մետաբոլիկ հիվանդություն է, որը բնորոշվում է ոսկրային խտության իջեցումով, ոսկրերի միկրոկառուցվածքի փոփոխությամբ, ոսկրերի փխրունության զարգացմամբ։ Հիվանդության պատճառը նյութափոխանակության խանգարումն է, որի ժամանակ ոսկրի քայքայման գործընթացը գերակշռում է ոսկրագոյացմանը: Օստեոպորոզի ժամանակ նվազում է ոսկրերի ամրությունը և մեծանում է կոտրվածքների հավանականությունը։ Առանձնացվում են օստեոպորոզի զարգացման մի շարք ռիսկի գործոններ` գենետիկ, էնդոկրին, ուղեկցող հիվանդություններով և որոշակի դեղորայքի ընդունմամբ պայմանավորված, ինչպես նաև ապրելակերպի և սննդակարգի հետ կապված։ Պետք է նշեմ, որ մարդիկ այսօր ավելի հիպոդինամիկ կենսակերպ ունեն, սպորտով չեն զբաղվում, բայց կարծես թե միտումը գնալով փոխվում է:
Մինչև 30 տարեկանը մարդու ոսկրային հյուսվածքի զանգվածն ավելանում է՝ մեծանում է ոսկրային խտությունը , սակայն 40 տարեկանից հետո դիտվում է վերջիններիս աստիճանաբար նվազում: Ի դեպ նշեմ, որ կանանց մոտ օստեոպորոզի զարգացումն ավելի հավանական է, քանի որ կանանց օրգանիզմը կյանքի ընթացքում ավելի շատ է ենթարկվում հորմոնալ փոփոխությունների, մանավանդ՝ եթե կան նպաստող գործոններ՝ հիպոդինամիան, գերքաշը, կալցիումով աղքատ սնունդը, ինչպես նաև վնասակար սովորությունները՝ ալկոհոլի չարաշահումը և ծխելը: Ցավոք, հիվանդները շատ հաճախ անգամ տեղյակ չեն լինում իրենց հիվանդության մասին, և օստեոպորոզը պատահական է հայտնաբերվում։Հիվանդությունը կարող է ընթանալ առանց կլինիկական նշանների, բայց որոշ դեպքերում կարող է դիտվել ողնաշարի կրծքագոտկային հատվածի ցավ: Երբեմն հիվանդները տեղյակ չեն լինում նաև, որ ունեն ողերի նախկինում ստացած կոմպրեսիոն կոտրվածքներ, հետո ինչ- ինչ առիթներով հետազոտվում են, և դրանք պատահական հայտնաբերվում են: Հետազոտության մեթոդն է դենսիտոմետրիան: Օստեոպորոզ ախտորոշելուց հետո նշանակվում է դեղորայքային բուժում: Եթե չկա օստեոպորոզ կամ հետազոտության արդյունքում ստացված ցուցանիշը գտնվում է սահմանային գոտում, բայց առկա են հիվանդության զարգացման ռիսկի գործոններ, ապա խորհուրդ է տրվում կանխարգելիչ նպատակով դեղորայք ընդունել: Բուժումն իր մեջ ներառում է նաև սննդակարգի փոփոխություն՝ կալցիումով հարուստ սնունդ, ֆիզիկական ակտիվություն: Սակայն դա չի նշանակում գերծանրաբեռնված ֆիզիկական ակտիվություն կամ ծանրությունների բարձրացում, այլ որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք ամրացնում են մկանները և ոսկրային համակարգը։
Դեղամիջոցների մի մասը ազդում է այն բջիջների վրա, որոնք քայքայում են ոսկորը, իսկ մի մասն էլ նպաստում է ոսկրագոյացնող բջիջների ակտիվացմանը՝ ավելացնելով ոսկրային խտությունը: Մենք՝ վնասվածքաբաններս, առնչվում ենք օստեոպորոզի հետ, երբ նույնիսկ ոչ մեծ տրավմայի դեպքում ունենում ենք շատ լուրջ և բարդ կոտրվածքներ:
Ցանկանում եմ նշել, որ օստեոպորոզ հիվանդությունը դժվար է ենթարկվում բուժման։ Բուժումը պահանջում է դեղորայքի երկարատև ընդունում։ Նշեցի, որ հիվանդությունն ունի պրոգրեսիվող ընթացք, ուստի վերջինիս կանխումը կարելի է համարել քիչ թե շատ դրական արդյունք։
-Ի՞նչ է իրենց ներկայացնում արթրոզ հիվանդությունը:
-Արթրոզը նույնպես ամբողջ աշխարհով մեկ մեծ տարածում ունեցող հիվանդություն է, և մինչ օրս դրան նպաստող գործոնները լիովին պարզաբանված չեն: Այն հոդերի բորբոքային հիվանդություն է, որը նաև կապված է նյութափոխանակության խանգարման հետ: Դա էլ, ի վերջո, հանգեցնում է հոդամակերեսների դեֆորմացիայի, աճառային շերտի քայքայմանը, որի հետևանքով առաջանում են սուր ցավեր, շարժումների սահմանափակում ընդուպ մինչև անշարժացում տվյալ հոդում, որը կարող է հանգեցնել հաշմանդամության: Խոշոր հոդերում արթրոզի զարգացումը բերում է կայուն հաշմանդամության: Օստեոպորոզը նույնպես կարող է նպաստել արթրոզի զարգացմանը:
-Ո՞ր տարիքից պետք է հետևել հենաշարժական համակարգի զարգացմանր:
-Հենաշարժական համակարգին պետք է ուշադրություն դարձնել ծնված օրվանից, քանի որ հիվանդության վաղ հայտնաբերումը բուժման ավելի արդյունավետ միջոց է։ Երեխայի աճի հետ զուգընթաց պետք է հետևել նրա կեցվածքին, ողնաշարի ճիշտ ձևավորմանն ու զարգացմանը։ Գաղտնիք չէ, որ արդի զարգացած տեխնոլոգիայի դարաշրջանում, երբ երեխաները երկար ժամանակ են անցկացնում հեռախոսի կամ համակարգչի դիմաց՝ չհետևելով իրանի ճիշտ դիրքին, կարող է առաջանալ ողնաշարի թեքվածություն: Պետք է մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, վարժությունները կատարել չափավոր, կանոնավոր մարզվել և, իհարկե, զերծ մնալ տրավմաներից:
-Խոսենք պրոթեզավորումներից և դրանց ժամանակակից մեթոդներից:
-Հոդերի էնդոպրոթեզավորումը բավականին երկար ճանապարհ է անցել։ Ներկայումս ձևավորվում է մի ընդհանուր մոտեցում. շատ կարևորվում է հիվանդությունների կանխարգելումը, տրավմատիզմի իջեցումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, վիրահատական միջամտության հնարավորինս հետաձգումը։ Սակայն եթե կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն պետք է կատարել իմպլանտի ճիշտ ընտրություն՝ հաշվի առնելով հիվանդի տարիքը և մի շարք այլ գործոններ։ Հնարավորության դեպքում վիրահատությունն իրականացնել փոքր ինվազիվ տեխնիկայով՝ չհատելով մկանները։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ վիրահատություններ։ Այս ամենը թույլ է տալիս նվազեցնել հնարավոր բարդությունները, կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանը, հիվանդին վերադարձնել իր բնականոն կենսակերպին՝ առանց ցավերի և լիարժեք շարժունակության։
-Ինչ է հալուքս վալգուսը;
Հալուքս վալգուսը ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիան է՝դրսային թեքվածությամբ։ Տեղի է ունենում առաջին մատի ֆալանգի դեֆորմացիա, հետագայում առաջանում է բթամատի ներսային մասով ոսկրային գերաճ, որն էլ իր հերթին բերում է կոշիկ կրելու դժվարացման՝ այդ հատվածում պատճառելով անընդմեջ ցավեր, կարմրություն, և չբուժվելու պարագայում հանգեցնում է երկրորդ, երրորդ մատների դեֆորմացիայի: Պատճառագիտությունը տարբեր է՝ սկսած թաթի կառուցվածքից մինչև կոշիկ կրելը, աշխատանքի բնույթից, ինչպես նաև կապանային ապարատի ձևավորումից: Հիմնականում դա լինում է բոլոր խնդիրների համակցման արդյունքում. նեղ և բարձրակրունկ կոշիկները, երկար ժամանակ ոտքի վրա աշխատանքը հանգեցնում են այդ խնդրի զարգացմանը:
-Ի՞նչ գործառույթներ են իրականացվում Ձեր բաժանմունքում և ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:
-Մեր բաժանմունքում իրականացվում է կոտրվածքների, ոսկրամկանային համակարգի ցանկացած վնասվածքների բուժում ժամանակակից մեթոդներով։ Կատարվում են արթրոսկոպիկ միջամտություններ, խոշոր հոդերի էնդոպրոտեզավորում, դեֆորմացիաների շտկում, այդ թվում վերը նշված ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիան, վերջույթների Օ-ձեւ դեֆորմացիաների շտկում, և արդեն ներդրման փուլում է վերջույթների էսթետիկ երկարացման մեթոդը: Կիրառվում են աշխարհում ընդունված ժամանակակից մեթոդներ, որի շնորհիվ կարողանում ենք ապահովել բուժման բարձր որակը և հիվանդների արագ վերականգնումը։
- Իսկ զրուցի ավարտին ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Թող մարդիկ առավելագույնս ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Չգիտեմ, որպես վերջաբան ասեմ, թե որպես հորդոր, խնդրանք մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մեր բուժհաստատությունները արդեն իսկ համալրված են և շարունակում են համալրվել ժամանակակից բուժսարքավորումներով, մեր բժիշկներին սկսել են հասու դառնալ համաշխարհային առողջապահական համակարգի նորագույն նվաճումները: Մեզ մնում է չմոռանալ, ավելին՝ լա՛վ գիտակցել, որ հիվանդության վաղ շրջանում բժշկի դիմելը, ինչպես նաև ճիշտ կենսակերպ վարելը արդյունավետ բուժման գրավականն են, և ոչ միայն. դա հետագա հնարավոր բարդություններից, ավելին՝ անդառնալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոց է: Ցավոք, հարկ եմ համարում նաև նշել, որ կովիդի դարաշրջանում, որն ի դեպ դեռեւս չի ավարտվել, ի թիվս բոլոր բարդությունների՝ մենք առնչվում ենք ոսկրային համակարգի տարատեսակ խնդիրների հետ:
Գանք վերջաբանին: Դա բժշկի իմ խորհուրդն է այն մարդկանց, ովքեր բժշկությունից հեռու լինելով, հետևաբար, թյուր պատկերացում ունենալով իրենց հիվանդության մասին՝ իրենք իրենց բուժում են <<նշանակում>>, այսինքն զբաղվում են ինքնաբուժությամբ՝ հաճախ խճճվելով ինտերնետ պորտալի բավիղներում: Խնդրում և հորդորում՝ չխուսափել բժշկի դիմելուց, ապավինել միայն մասնագետներին, անսալ նրանց խորհուրդներին:
Սիրելի հայրենակիցնե՛ր, պահպանե՛ք որպես ընծա Աստծո ձեզ տված թանկագին պարգևը՝ կյանքը: Թեկուզ այնքանով, որքանով այն կախված է ձեզանից: Ի վերջո, կյանքը մեկ անգամ է տրվում, և այն պետք է առողջ ապրել:
Բագրատ Արտաշեսի Բավեյան
1982-1992թ ք. Վեդի – N 1միջն. դպրոց
1992-1998թ. Մ. Հերացու անվ.–Երևանի պետական բժշկական համալսարան
/Մանկաբուժական ֆակուլտետ/
1998-2001թ. Կլինիկական օրդինատուրա՝
/Վնասվածքաբան-օրթոպեդ մասնագիտություն/
1998-2001թթ. Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտ (հեռակա ուսուցման համակարգ, քրեական իրավունք)
2001-2003թթ. ՀՀ Զինված ուժեր
/Ժամկետային զինծառայող,բժիշկ- մասնագետ/
2003-2005թթ. «Էրեբունի» բ/կ
Վնասվածքաբան-օրթոպեդ
2012-2022թթ. «Մուրացան» հիվանդանոցային
համալիրի գլխավոր բժիշկ
Վերապատրաստումներ- ՌԴ Սանկտ-Պետերբուրգ,Մոսկվա:
ԵՊԲՀ-բուժհիմնարկների կառավարում
Մարգարիտա Կառլենի Հովնանյան
Ալերգոլոգ-իմունոլոգ
Կրթություն 1992-1998 ԵՊԲՀ, Մանկաբուժական
ֆակուլտետ
1998-2000 ՀՀ ԱՆ
Առողջապահության
Ազգային Ինստիտուտ
Կլինիկական
օրդինատուրա՝
Ալերգոլոգիա և
Իմունոլոգիա”
մասնագիտությամբ
Բժշկական պրակտիկա
1998-2007թ-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային
Կենսաբանության ինստիտուտ,
Էլեկտրոնային միկրոսկոպիայի
լաբորատորիայում ավագ
լաբորանտ
2001-ից միչև այսօր Ալերգոլոգ-Իմունոլոգ
Վ.Ավագյանի անվան ԲԿ
2016-ից մինչև այսօր N19 պոլիկլինիկա
Վերապատրաստումներ
2005թ Ալերգիկ հիվանդությունների
ախտորոշման և բուժման
ժամանակակից մեթոդներ
2011թ <<Ալերգոլոգիա և Իմունուլոգիա>>
թեմայով
2016թ <<Իմունային համակարգի
ախտահարումով պայմանավորված
հիվանդություններ>>թեմայով
Բազմաթիվ կոնֆերանսների մասնակցություն :
Գիտական հրատարակումներ
24 հոդվածներ, զեկուցումներ, թեզիսներ հանրապետությունում և արտասահմանում (ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա և այլ)
ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Երբ մարդը լավատես է, կարծես թե Աստված էլ բարին է տալիս
Ամեն վայրկյան նյարդային համակարգը վերահսկում, համակարգում, կարգավորում եւ ղեկավարում է մարդու գործողությունները: Նյարդաբանության ախտորոշման բոլոր մեթոդները կարելի է բաժանել ձեռքի, գործիքային եւ լաբորատոր մեթոդների: Սկզբում բժիշկը պարզում է հիվանդության բոլոր մանրամասները, ընտանիքում նման դեպքերի պատմությունը, իրականացնում ֆիզիկական ու նյարդաբանական քննություն՝ գնահատելով հիվանդի նյարդաբանական կարգավիճակը նյարդաբանական մուրճիկի միջոցով (զգայունության, շարժողական ոլորտի, ռեֆլեքսների հետազոտություն եւ այլն): Լրացուցիչ դիմում են գործիքային ու լաբորատոր ախտորոշմանը: Գործիքային ախտորոշումը ներառում է էլեկտրալիքային, ճառագայթային եւ ուլտրաձայնային մեթոդներ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբան-էպիլեպտոլոգ, նյարդաբանների եվրոպական, Հայաստանի ազգային STROKE, էնդոսկոպիկ վիրաբուժության եւ եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիաների անդամ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Նա տիրապետում է ընդհանուր եւ անգիոնյարդաբանության բուժման առաջատար մեթոդների, ԷէԳ, Ստերեո-ԷԷԳ և ԷՆՄԳ արդի մեթոդների, դասախոսել է պրոֆիլային առարկաներ, տպագրված ու միջազգային գիտաժողովներում ներկայացված քսանից ավելի գիտական հոդվածի հեղինակ եւ համահեղինակ է:
-Բժշկուհի՛, խոսենք էպիլեպսիայի մասին:
-Էպիլեպսիան տարածված նյարդաբանական հիվանդություն է, այն բնորոշվում է որպես դարձելի, յուրատիպ, կարճատեւ նոպաներ, որոնց առաջացման պատճառը կարող են լինել ինչպես բնածին այնպես էլ ձեռքբերովի գործոնները: Նոպաների սկիզբը ավելի հաճախ են դիտվում է վաղ մանկական հասակից: Գիտակցության մակարդակը էպիլեպսիայի տեսակի բնորոշման համար ունի մեծ նշանակություն: Գիտակցությունը խանգարված է, եթե հիվանդը նոպայի ժամանակ հրահանգ չի կատարում, շրջապատի հետ կոնտակտի մեջ չի մտնում եւ չի հիշում իր հետ կատարվածը:
Ցնցումային օջախը ցանկացած գործոնով առաջացած (արյան շրջանառության անբավարարոթյուն, պերինատալ բարդություններ, գլխի տրավմա, սոմատիկ եւ ինֆեկցիոն հիվանդություններ, գլխուղեղի ուռուցքներ եւ անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ, ինսուլտ, տարբեր նյութերի տոքսիկ ազդեցություն) ուղեղի օրգանական կամ ֆունկցիոնալ ախտահարման արդյունք է:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ԷՆՄԳ հետազոտման մեթոդը:
-ԷՆՄԳ-ն ծայրամասային նյարդերի ու մկանների ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումն է, որը թույլ է տալիս հայտնաբերել ողնուղեղի նյարդարմատների, ծայրամասային նյարդերի եւ նյարդային միահյուսումների, մկանների եւ նյարդամկանային փոխանցման խանգարումները: Մեթոդը թույլ է տալիս որոշել պերիֆերիկ նյարդերի ախտահարման տեղակայուն ընթացքը, նյարդային թելիկներով իմպուլսի անցման արագությունները, գնահատել մկանային կծկումները՝ ի պատասխան էլեկտրական իմպուլսով գրգռման, պերիֆերիկ նյարդերի, նյարդարմատների, մկանների, ողնուղեղի ախտահարմանը: ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն ծայրամասային նյարդերի վնասման դեպքում: Սարքավորումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում:
-Իսկ ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:
-Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով։ Այն գրեթե անփոխարինելի հետազոտություն է էպիլեպսիաների դեպքում եւ հնարավորություն է տալիս ի հայտ բերել էպիլեպտոգեն օջախները, պարզել, թե որ բլթում է առաջանում էպիլեպտիկ ակտիվությունը, ինչ տեսակի է՝ մասնակի՞, թե՞ գեներալիզացված:
Սակայն պետք է հիշել, որ ԷԷԳ-ն արտացոլում է ոչ թե էպիլեպսիայի ախտորոշումը, այլ գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակը (ակտիվ արթուն վիճակը, պասիվ արթուն վիճակը, քունը եւ քնի փուլերը) ու կարող է նորմալ լինել նույնիսկ հաճախակի նոպաների դեպքում: Եվ, ընդհակառակը, ԷԷԳ-ում էպիլեպտոֆորմ փոփոխությունների առկայությունը ոչ միշտ է վկայում էպիլեպսիայի մասին, բայց որոշ դեպքերում հակակոնվուլսանտ թերապիայի նշանակման հիմք է հանդիսանում: Այս ամենը շատ կարեւոր է դեղորայքի ընտրության եւ կարգավորման հարցում: Չի կարելի բավարարվել ԷԷԳ-ով, եւ հիվանդի գանգատների դեպքում բժիշկը պետք է կողմնորոշվի, թե ի՞նչ ուղղությամբ, ո՞ր հիվանդության մասին պետք է մտածել, եւ ի՞նչ հետազոտություններ անել: Նման դեպքերում օգնության են գալիս ՄՌՏ-ն, ՀՏ-ն: Նյարդաբանության մեջ առաջնությունը տրվում է ՄՌՏ-ին:
-Որո՞նք են գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) պատճառները, կանխարգելման եղանակները:
-Կաթվածը երեւի ավելի շատ հանդիպող է մեր պրակտիկայում, որի ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ են տարվում, սակայն, ցավոք, մահացության թիվը կրճատելը դժվար է լինում: Ինչպես բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները, այնպես էլ կաթվածը քիչ շարժունակության, սխալ սննդակարգի, ծխելու արդյունքում անոթային պաթոլոգիայի հետեւանք է: Արդեն որերորդ տարին է՝ Հայաստանում կաթվածի ինստիտուտը ձեւավորված է այնպես, որ կաթվածից հետո հիվանդները ստանում են ավելի արդի համակցված բուժօգնություն, եւ նախկին տարիների համեմատ ավելի բարձր է արդյունավետության աստիճանը: Դասական տարբերակի արտահայտման ձեւը վերջույթների թուլությունն է, դեմքի ծռվածությունը, չնայած, կախված ուղեղի կոնկրետ հատվածի սնուցման խանգարումից, այն կարող է արտահայտվել անզուսպ փսխումների, գլխապտույտների ձեւով, կլման ակտի խանգարումով, ինչպես նաեւ կարող է մարմնի մի կեսի թմրածություն լինել և այլն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները. դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում, խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում, տեսողության կտրուկ վատացում, գլխապտույտ, անհավանական ուժեղ գլխացավ: Առաջացման պատճառներն են սթրեսը, ծխելը, ալկոհոլը, ճարպակալությունը, հիպոդինամիան, շաքարախտը, հիպերխոլեսթերինեմիան, նյութափոխանակության որոշ խանգարումներ:
Կաթված ստացած մարդու կողքին գտնվողները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել. յուրաքանչյուր րոպեն չափազանց կարեւոր է: Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում, խնդրեք բոլորին ետ կանգնել եւ չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքին պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել: Ոչ մի դեպքում մի՛ տեղաշարժեք մարդուն. դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա: Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը եւ գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները: Ապահովեք մաքուր օդի հոսքը: Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա եւ, որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել: Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք եւ մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարեւորն այն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթեւակի բռնել եւ վերջ: Արգելվում է անուշադիրի սպիրտ մոտ պահել: Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել եւ արհեստական շնչառություն տալ: Եվ հիշեք, որ մինչեւ շտապօգնության ժամանելը մարդու կյանքը կախված է ձեր գործողություններից:
-Ի՞նչ սթրեսային պատկեր մեզ տվեց 44-օրյա պատերազմը:
-Պատերազմը սթրեսային առումով համատարած ընկճեց բոլորիս՝ ե՛ւ բժիշկներին, ե՛ւ մեր հայությանը, ե՛ւ, իհարկե, պատերազմի մասնակիցների ընտանիքներին ու հարազատներին, որոնք, ցավոք, կորուստներ էլ ունեցան: Սթրեսային վիճակը ցանցային բնույթ է կրում եւ տեւական է, ու եթե մարդը սթրեսային վիճակում է, ինքն իր վիճակը լիարժեք գնահատել չի կարող: Եվ կան հոգեբանական վիճակներ, որոնք քրոնիկական բնույթ են կրում, ու բավականին ժամանակ է պետք բուժման համար: Պետք է վատ մտքերը հեռացնել, եւ այդ առումով մեր առաջին բժիշկը մենք ենք: Միայն բժիշկը, դեղորայքը չեն կարող օգնել, բժիշկը կարող է միայն նյարդային համակարգին օգնել, որ այն ավելի ռացիոնալ աշխատի:
-Ի՞նչ են տալիս վերապատրաստումները բժշկին:
-Վերապատրաստումները պետք է լինեն շարունակական եւ անվերջ, ու դա ոչ թե պահանջ է, օրենք, այլ անհրաժեշտություն: Կարող են պրակտիկայում հանդիպել դեպքեր, երբ չկարողանաս դրանց ելքերը գտնել, ուստի պետք է մշտապես հետեւել նորարարություններին, ուսումնասիրել հիվանդությունները, քանի որ ստանդարտներ գոյություն չունեն ո՛չ հիվանդների, ո՛չ էլ հիվանդությունների համար: Կարող են ի հայտ գալ երեւույթներ, որոնց հետ բժիշկը առաջին անգամ է առնչվում, բայց պետք է ճշգրիտ տիրապետի իրավիճակին ու ելքեր գտնի:
-Նյարդային հիվանդությունները «երիտասարդացել» են:
-Էպիլեպսիան հիմնականում ի հայտ է գալիս հենց երիտասադ տարիքում: Ինչ վերաբերում է նյարդամկանային հիվանդություններին, ապա դրանք կարող են ի լինել ե՛ւ բնածին, ե՛ւ ձեռքբերովի: Կաթվածների առումով էլ «երիտասարդացում» չի նկատվում, պարզապես դրական տեղաշարժ է տեղի ունեցել դիմելիության կուլտուրայի առումով, եւ ավելացել է հիվանդությունների վաղ հայտնաբերման տոկոսը: Դա, իհարկե, նաեւ բժիշկների կազմակերպված, համակցված աշխատանքի արդյունքն է:
-Ասոցիացիաների դերը բժիշկների համար:
-Ասոցիացիաների շնորհիվ հանդես ենք գալիս զեկույցներով, տեղեկանում մեր ոլորտի հաջողությունների, նորարարությունների մասին: Դրանք համախմբում են մասնագետներին, ովքեր սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց, փորձի փոխանակություն է տեղի ունենում:
-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման եւ հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ եւ հաստատուն կամք։ Յուրաքանչյուրս պետք է ձգտենք հայտնվել այն տեղում, որտեղ ցանկանում ենք հայտնվել, եւ որտեղ իսկապես կարող ենք ինքնահաստատվել ու զբաղվել այն աշխատանքով, ինչով ուզում ենք զբաղվել: Ինչքան էլ որ բանալ հնչի, ես կարծում եմ՝ առողջությունը կարեւորագույն արժեք է, որն անպայման պետք է արժեւորել, պահպանել եւ ծաղկեցնել: Խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեւոր առողջությանը. խուսափենք բոլոր վնասակար գործոններից, որոնք կարող են վատթարացնել վիճակը: Կցանկանամ իմ ավագ ընկերներից մեկի խոսքերը մեջբերել, նա ցանկացած առիթով երջանկություն է մաղթում բոլորին, իսկ երբ երջանիկ ես, ուրեմն արդեն իսկ առողջ ես, սիրում ես, սիրված ես, մտերիմներդ, հայրենիքդ առողջ ու ապահով են: Կցանկանամ, որ լինենք ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, ազգը լինի լավատես. երբ մարդը լավատես է, ամեն ինչի մեջ լավն է տեսնում, կարծես թե Աստված էլ բարին է տալիս: Իսկ եթե ամեն ինչի մեջ վատն է տեսնում, կյանքն էլ կդառնա գորշ, ինքն էլ շրջապատի եւ ընտանիքի համար կլինի տհաճ կերպար: Թող լինի խաղաղություն, Աստված բարի աչքով նայի բոլորիս: