Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...
There is no translation available.

«Կցանկանամ, որ մեր հասարակությունը լինի ավելի գիտակից, խելամիտ վերաբերվի իր առողջությանը»

Վերջին տարիներին էնդոկրին հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Էնդոկրինոլոգիան բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, այն մշտապես կատարելագործվում է, ստեղծվում և բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: Ոլորտի նեղ մասնագետները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Մելինե Թումասյանը` բավականին հաճելի զրուցակից, անչափ ուշադիր ու հոգատար բժիշկ` թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ շփվելու յուրահատուկ մոտեցմամբ մասնագետ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի: Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունն ուժ ու եռանդ են հաղորդում  բժշկուհուն, իսկ մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է իր պացիենտների վստահությունը։ Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է  կիրառել նոր բուժմոտեցումներ: 

-Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

- Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել  են բավականին արդիական և մտահոգիչ։ Ինչպես վահանաձև գեղձի հիվանդությունները, այնպես էլ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Մեկ այլ լուրջ և տարածված հիվանդություն է ճարպակալումը, որի տարածվածությունը կրկնապատկվել է: Եվ այս հիվանդացութունների մակարդակի աճը նկատվում է օր օրի։

Իրականում, որևէ էնդոկրին հիվանդություն առանձնացնել չենք կարող, քանզի այսօր էնդոկրին խնդիրները մեծ վերելք են ապրում։ Ցավոք սրտի, հիմնականում էնդոկրին հիվանդությունները քրոնիկ են համարվում։

- Ի՞նչ գործառույթներ են իրականացնում հարվահանաձևի գեղձի հորմոնները։

-Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն, որն օգնում է օրգանիզմում կալցիումի քանակի կարգավորմանը: Կալցիումն էլ իր հերթին կարևոր է մեր նյարդերի, մկանների և ոսկրերի նորմալ գործունեությունն ապահովելու համար: Հարվահանաձև գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները առաջանում են տարբեր պատճառներով, բուն օրգանների պաթոլոգիայի կամ երկրորդային ձևերով, որն էլ իր հերթին առաջացնում է լրջագույն հետեւանքներ` ոսկրային համակարգի հետ կապված։ Այդ իսկ պատճառով այսօր ավելի շատ զգոն ու հետևողական ենք գործիքային և լաբորատոր հետազոտությունների տեսանկյունից։

-Իսկ մակերիկամի հորմոնները։ Կմանրամասնե՞ք:

-Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, որոնք ունեն կեղևային շերտ, որն արտադրում է ստերոիդ հորմոններ և միջուկ, որտեղ արտադրվում է ադրենալին և նորադրենալին: Այդ իսկ պատճառով էլ  մեծ դեր ունեն արյան ճնշման կարգավորման, նյութափոխանակության և սթրեսին օրգանիզմի պատասխանելու հարցում։

Հիպոթալամուս, հիպոփիզ, մակերիկամներ, դրանք խոշոր էնդոկրին համակարգ են` սերտ փոխկապակցված։ Այս համակարգի դիսբալանսը բերում է մի շարք խնդիրների՝ ճարպակալման և քաշի դժվար իջեցման,  զարկերակային ճնշման կրիտիկ բարձրացման և ուղիղ կապ ունի սեռական համակարգը կարգավորող հորմոնների հետ: 

Նախկինում մակերիկամների խնդիրները շատ հազվադեպ էին հանդիպում, իսկ հիմա, ցավոք,  գրեթե 3-4-ի մոտ հայտնաբերվում է մակերիկամների ֆունկցիոնալ գործունեության խանգարում

-1-ին տիպի շաքարային դիաբետի մասին կխոսե՞ք։

- 1-ին տիպի շաքարային դիաբետը առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայման արդյունքում: Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է նաև զարգանալ չափահասների մոտ: Այն ժառանգականորեն նախատրամադրվածություն ունի: Այստեղ բարդություններն ավելի շատ հոգեբանական  են, որով պետք է զբաղվել և հոգեբանորեն տրամադրել գրագետ բուժման, բացատրել, որ այն ինսուլինոկախյալ է: Ճիշտ է, այն արտերկրում համարվում է ապրելակերպ` ռեժիմով սնվելու, հացային միավորների հաշվարկի առումով, բայց մեր երկրում դեռ չի ձևավորվել այդ մտածելակերպը։ Եթե բուժառուն ցանկանում է իր շաքարի մակարդակը լինի կոմպենսացված, նա պետք է  պարտադիր կատարի բժշկի ցուցումները: Այս դեպքում իրականում 50 տոկոսն է բժշկի աշխատանքը, մնացածը հիվանդը պետք է վերահսկի։

-Իսկ 2-րդ  տիպի շաքարային դիաբետը ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս։

-Այս շաքարային դիաբետը ի հայտ է գալիս բազմակի ախտանշաններով: Սկզբնական շրջանում հնարավոր է ընդհանրապես ախտանիշներ չնկատվեն: Մեզ այս դեպքերում օգնության է գալիս առաջնային օղակը` պոլիկլինիկաները, որտեղ հանձնվում է գլյուկոզայի անալիզ` պարզելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։  Եղել են դեպքեր, երբ գլյուկոզայի ցուցանիշը եղել է մինչև 30, բայց միակ ախտանիշը եղել է բերանի չորությունը, այլ ախտանիշ չի նկատվել։ Բայց հիմնական ախտանիշները` բերանի չորություն, գիշերամիզություն, հաճախամիզություն, շատախմություն, վերջույթներում թմրածության, ծակծկոցի զգացում, քաշի անկում, սրանք առաջնային ախտանիշներ են համարվում։

-Գեստացիոն շաքարային դիաբետ։ Ո՞ր դեպքում է ի հայտ գալիս:

- Գեստացիոն շաքարային դիաբետը ի հայտ է գալիս հղիության ժամանակ։ Այն կարող է լինել անցողիկ բնույթի` հետծննդաբերական շրջանում հնարավոր է գլիկեմայի ցուցանիշների լրիվ նորմալացում: Գեստացիոն շաքարային դիաբետի ժամանակ մենք կրկնակի խնդրի առջև ենք կանգնում` մոր և պտղի հետ կապված, և մեր հիմնական պայքարն ուղղված է երկու կյանքերի համար: Երբ հղիների մոտ ժամանակին ախտորոշվում և բավարար հսկվում է, սովորաբար որևէ հետևանք չի թողնում ոչ ծննդաբերության ընթացքի, ոչ էլ կնոջ կամ երեխայի երկարաժամկետ առողջության վրա: Շաքարային դիաբետի ժամանակ ցուցված է ինսուլինոթերապիա, այն դեպքերում, երբ արդյունքի չենք հասնում դիետոթերապիայով և ֆիզիկական որոշակի ակտիվություն ցուցաբերելով:

-Վահանաձև գեղձի քաղցկեղ, ինչպե՞ս հասկանալ, որ քաղցկեղը զարգանում է։

-Հիվանդը երբեք չի կարող հասկանալ, որ իր մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է զարգանում։ Այն հիմնականում ախտանշաններ չի ունենում և ի հայտ է գալիս վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով, որը վերջնական ախտորոշման մեթոդ չէ, և եթե սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ որևէ կասկածելի հանգույց է նկարագրվում, այդ դեպքում կատարվում է բարակ ասեղային բիոպսիա և արյան քննություն` վերջնական ախտորոշում դնելու համար: Խոշոր հանգույցների պարագայում կարող են ի հայտ գալ կոկորդում դիսկոմֆորտի նշաններ՝ խեղդոց, հազ, ձայնի փոփոխություն: Վահանաձև գեղձի քաղցկեղները պատահաբար ախորոշվող պաթոլոգիաներ են։  Ցավոք, քաղցկեղի զարգացման դեպքում հստակ ազդակ չկա։

- Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Սերնդափոխության առումով, ըստ իս, դրական տեղաշարժ կա: Այսօր արդեն կանխարգելիչ նպատակով դիմում են հետազոտությունների, և հուրախություն մեզ, այն ավանդական մոտեցումը վերանում է աստիճանաբար, երբ դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկի: Այդ իսկ պատճառով ավելի վաղ են հայտնաբերվում հիվանդությունները՝ վաղ հետազոտությունների պայմաններում։ Իրականում նաև դիմում են մտավախություն ունենալով գենետիկորեն հիվանդության փոխանցումը հերքելու համար: 

Բայց ամեն դեպքում մարզերում դիմելիության մշակույթը իրականում խնդրահարույց է: 

-Բժշկուհի, ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը:

-Կարծում եմ, որ Բժշկական համալսարանում ուսանելու տարիներից սկսած չունեմ այնպիսի դասախոս, ով իր գիտելիքները անվերապահորեն փոխանցած չլինի ինձ։ Իսկ նեղ մասնագիտացման մեջ` միանշանակ Մուրացան համալսարանական հիվանդանոցի բոլոր էնդոկրինոլոգ բժիշկների ներդրումը` Ելենա Աղաջանովայի գլխավորությամբ: Անկեղծ ասած, այնտեղ, բոլորից, ինչ-որ բան սովորել եմ:

Կար նաև իմ ինքնակրթման ջիղը` զարգանալու, ետ չմնալու առողջության նորարարությունների զարկերակից։

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։

-Մայրս ավարտել է Բժշկական համալսարանի դեղագործական բաժինը, բայց ցավոք, այժմ  չի աշխատում իր մասնագիտությամբ։ Ինձ բժշկության հանդեպ սերը սերմանել և ուղղորդել է մայրիկս։

- Որպես մեր զրույցի  վերջաբան` խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Ցանկությունս այն է, որ մեր հասարակության համար բժշկությունը հասանելի լինի լիովին, առհասարակ մենք էլ իրենց հանգիստ ուղղորդենք անհրաժեշտ հետազոտություններին, ինչը մեզ հետագայում կօգնի գրագետ բուժման կազմակերպման համար։ Ցավոք սրտի, այսօր ունենք սահմանափակումներ` ֆինանսական առումով։

Իսկ որպես հորդորս ասեմ, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող, սիրող և զիջող լինեն: Հասարակությունը լինի ավելի գիտակից, խելամիտ վերաբերվի իր առողջությանը, ժամանակին դիմեն բժշկի խուսափելու հետագա բարդություններից: Ես հավատում եմ, որ միաբանության մեջ է հաղթանակը, հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` ամուր պահենք մեր երկիրը։

Իսկ մասնագիտական խորհուրդս մեր հասարակությունը այն է, որ հրաժարվեն վնասակար սովորություններից, կտրականապես բացառեն ծխելը, հետևեն իրենց մարմնի քաշին և առկա գանգատների դեպքում անպայման դիմեն բժշկի` վաղ ժամկետներում բացահայտելու համար առկա խնդիրները։ Իսկ մեր սիրելի կանայք առաջնահերթ մտածեն իրենց մասին, ոչ թե, ինչպես ընդունված է մեր հայ կանանց մեջ, առաջին տեղում դասել  երեխաներին, ամուսնուն, նոր վերջում` իրենց։ Սխալ մոտեցում է։ Իրականում, եթե տան հիմնասյունը` կինը, առողջ է, ապա ընտանիքն էլ կլինի լիրակար երջանիկ և առողջ։

There is no translation available.

Այսօր` արդի  տեխնոլոգիական դարում, ամեն վայրկյան զարգացում է ապրում ցանկացած ոլորտ

Բժշկի մասնագիտությունը սոսկ մասնագիտություն չէ, այն կոչում է ու նվիրում: Իսկ բժիշկ-վիրաբույժն իր հրաշագործ ձեռքերով կարող է ոչ միայն զարմացնել, այլև մեկտեղել  մասնագիտական բարձր պատրաստվածությունը անսահման բարության, մարդասիրության և հավատի հետ առ Աստված: Բժիշկները բազմիցս  ապացուցել  են, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, ապահովել նրանց առողջությամբ, բարձրացնել նրանց կյանքի որակը: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Հայաստանի վիրաբույժների հայկական ասոցացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Մուշեղ Միրիջանյանը, ում համար բժշկությունն իր կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը, բժիշկ, ով անգնահատելի հետք է թողել  հայրենի վիրաբուժության  զարգացման ճանապարհին և մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի կայացման գործում:

-Պարոն Միրիջանյան, ըստ Ձեզ, ամեն դեպքում բաց վիրահատություն, թե՞  լապարասկոպիկ, ո՞րն է մրցակցային։

-Ըստ իս, երկու վիրահատական մեթոդներ էլ ընդունելի են: Այսօր` արդի  տեխնոլոգիական դարում, ամեն վայրկյան զարգացում է ապրում ցանկացած ոլորտ,  որի  հետ մեկտեղ բուժման տարբեր մեթոդներ են ներդրվում: Երբ մենք վիրաբուժության ասպարեզում նոր-նոր էինք քայլեր անում, այդ տարիներին անգամ անհրաժեշտ լայնիչներ չունեինք, անգամ անզգայացումն էինք զգուշությամբ կատարում` վախենալով  բուժառուի կորստից։ Իսկ այսօր բազմաթիվ արդյունավետ նոր մեթոդներ կան:

Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնութագրվում են հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով, աշխատունակության արագ վերականգնմամբ։ Բայց, այնուամենայնիվ, ես հակված եմ մեր ավանդական բաց վիրաբուժությանը։

-Պարո՛ն Միրիջանյան, ամբողջ աշխարհում բժշկությունը օր օրի զարգանում է, ըստ Ձեզ՝ Հայաստանում բժշկությունն ի՞նչ մակարդակի վրա է:

-Այո՛, բժշկությունն այն ոլորտն է, որն օր օրի զարգանում է, և ի հայտ են գալիս նորարարական բազում մեթոդներ, սակայն, ցավոք Հայաստանում, այդ նորարարական մեթոդներն այդքան էլ արագ չեն զարգանում, և մենք միշտ հետ ենք մնում միջազգային չափանիշներից:
Ամենևին էլ պատճառը մեր երիտասարդ կադրերը  չեն, որ առողջապահության համակարգն այսօր գտնվում է այս վիճակում, պատճառը հստակ չեմ կարող ասել: Գուցե նաև  երկրում տիրող տնտեսական վիճակից է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խելացի երիտասարդները չգնան արտերկիր, այլ իրենց մասնագիտական բարձր գիտելիքները ներդնեն իրենց հայրենիքում: Պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի զարկ տանք երկրում առողջապահության զարգացմանը, չի կարելի թողնել, որ մեր բժշկությունն անկում ապրի։

-Ինչպիսի՞ն են այսօր բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, շատ դեպքերում ասում են, որ նվազել է բժիշկի հանդեպ վստահությունը, արդյո՞ք դա այդպես է:

-Այո, շատ է նվազել վստահությունը բժշկի հանդեպ: Միայն այն, որ փողոցի տարբեր անկյուններում մարդիկ բժշկության մասին խոսելիս տարբեր քննադատություններ են հնչեցնում, դա արդեն իսկ խոսում է վստահության անկման մասին: Տարիներ առաջ վերաբերմունքն այլ էր, մարդիկ մեծ վստահություն և հարգանք ունեին բժիշկների նկատմամբ, իսկ այսօր այլ է: 

-Ըստ Ձեզ`  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Ցավոք սրտի, այսօր չեմ կարող վիճակագրություն տալ, բայց կասեմ, որ COVID-ի ժամանակ նկատելի էին դարձել պակրեատիտները թե՛ մեծահասակների եւ թե՛ երիտասարդների մոտ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի արյունահոսությունները, թոքային խնդիրները: Իսկ այսօր երիտասարդացնել են ուռուցքային հիվանդությունները. Ցավոք սրտի, թե՛ աշխատանքային պրակտիկայում, թե՛ հարազատների եւ թե՛ շրջապատող մարդկանց շրջանում նկատելի են ուռուցքային հիվանդությունների մեծ թվով աճը։                        

-Իսկ ինչ կասեք  բժիշկների լիցենզավորման մասին։                

-Համաձայն եմ, որ մասնագետները լիցենզիավորվեն, և ես ժամանակին եղել են լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, այնուհետեւ` նախագահի տեղակալ։ Եվ այսօր շատ եմ կարևորում որակավորման աշխատանքները։Կարեւորելով լիցենզավորումը, այդուհանդերձ կարծում եմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն իրապես լիցենզավորված մասնագետներ, այլապես լիցենզավորումը կարող է ձեւական բնույթ կրել։ Այսինքն' լիցենզավորում տրամադրող հանձնաժողովի անդամները իրենք պետք է նախապես լիցենզավորում ստացած լինեն։     

-Իսկ առցանց դեղատոմսերի համակարգման մասին ինչ կարծիքի եք։

-Դեմ եմ առցանց դեղատոմս գրելուն, բայց մի կողմից լավ է, քանի որ հասարակությունը դարձել է հակաբիոտիկների եւ հորմոնալ դեղերի գերի, ինքնաբուժությամբ են զբաղվում շատերը, ինչպես նաեւ ինտերնետ պորտալի ոչ բժշկական կայքերի տեղեկատվական հարթակում իրենք իրենց բուժում են նշանակում, և մենք պետք է պատրաստ լինենք, լիարժեք տիրապետենք մեր գործին

-Պարո՛ն Միրիջանյան, ըստ Ձեզ` ո՞րն է բժշկի առաքելությունը:

-Բժշկի առաքելությունը պետք է լինի բուժել և փրկել մարդկանց կյանքերը, առաջին բուժօգնությունը ցույց տալ բոլոր հիվանդներին, հենց դրա համար է նա ստանում բժիշկի կոչումը, իսկ մնացածը, ինչպես Սեմաշկոն էր ասել` բժշկին ժողովուրդը կպարգևատրի: Կարծում եմ, որ մարդկային գործոնը ևս չափազանց կարևոր է։ Մեր բուժկենտրոնում կան ոլորտի առաջատար, լավագույն մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են տարբեր երկրներում, տարբեր առողջապահական ծրագրերի շրջանակներում։

-Իսկ  որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ խաղաղություն լինի մեր երկրում և առողջություն, մնացյալ բաները ձեռքբերովի են: Հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, հիվանդանան հնարավորիս քիչ, ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով առողջ լինեն, գնահատեն բժիշկներին, ընդհանրապես բոլոր բուժաշխատողներին: Իսկ բժիշկներին կցանկանամ` մնան իրենց բարձրության վրա, թույլ չտան, որ իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխվի դեպի վատը: Ես իրականում միշտ ձգտել եմ ամեն ինչ անել այնպես, որ հիվանդը ինձանից գոհ հեռանա:

There is no translation available.

Ցանկալի է, որ մեր հանրության բոլորը շերտերը լիրաժեք օգտվեն բժշկական ապահովագրությունից                                                  

 Այսօր մեր երկրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը համալրված է ախտորոշման և բուժման համար նախատեսված վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակավորում ու փորձ ունեցող մեր մասնագետներին իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները:

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում մեծ հաջողությամբ զբաղվում են
կոնքազդրային հոդի, ծնկան հոդի և ուսահոդի էնդոպրոթեզավորումների իրականացմամբ։ Նորագույն իմպլատների կիրառումն ու մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու փորձը հնարավորություն են տալիս լիովին վերականգնել հիվանդի վերջույթների շարժունակությունն ու նրանց լիարժեք ապրելու հնարավորություն տալ:

Բաժանմունքը հագեցած է նաև ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր մակարդակով իրականացնել հոդային հիվանդությունների բուժում քիչ տրավմատիկ՝ արթրոսկոպիկ եղանակով: Ծառայությունն իրականացվում է նաև պետպատվերի, սոցփաթեթի և ապահովագրության շրջանակներում։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  բժշկական գիտությունների թեկնածու, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Արտակ Գալստյանը: Իր գործին նվիրյալ բժշկի ընտրած ճանապարհը գիտակցված ընտրություն է, որի կյանքի պատմությունը միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ, ովքեր գործունեությունից առաջ երդվում են բուժելուց զատ, I'm գթասրտությամբ վերաբերվել բուժառուին:

Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ հիվանդների առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր ու իր թիմի կատարած բարդ վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց բժիշկների արհեստավարժության շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները, ինչը փաստում են հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:

Պարոն Գալստյանի խոսքերով. «Այս տարի «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում պլանավորվում է բացել էնդոպրոթեզավորման կենտրոն, որի նպատակը լինելու է հնարավորինս որակյալ, և ամենակարևորը մատչելի ծառայություններ մատուցել բուժառուներին, և այստեղ մեկտեղված կլինեն էնդոպրոթեզավորման ոլորտում առկա բոլոր ծառայությունները, հնարավորություն կլինի կատարել ոչ միայն առաջնակի էնդոպրոթեզավորում, այլև նաև ռևիզիոն, որը պրոթեզավորման այնպիսի տեսակ է, երբ նախկինում տեղադրված էնդոպրոթեզը փոխարինվում է նորով, երբ ինչ-ինչ պատճառներով առաջացել է էնդոպրոթեզի անկայունություն, մաշվածություն կամ նախկինում կատարված անհաջող վիրահատություն արդյունք: Ռևիզիոն էնդոպրոթեզավորման հետագա ընթացքը կարող է ընթանալ բարդություններով, և հաճախ անհրաժեշտ է լինում իմպլանտների տեղադրում, որոնք այսօր դժվար է ձեռք բերել, և մեր նպատակն է, որ կենտրոնում ունենաք էնդոպրոթեզների ամբողջ տեսականին և անհրաժեշտության դեպքում կիրառենք դրանք: Եվ մեր գերակա նպատակներից մեկն է, որ ներկա պահին մեզ մոտ իրականացվող վիրահատությունները պետության կողմից ֆինանսավորվեն, այսինքն՝ անվճար հիմունքներով կատարվեն։

Լիահույս եմ, որ մինչև 2027 թվականը մեր երկրի առողջապահական համակարգը կանցնի համապարփակ առողջապահական ապահովագրության, որի դեպքում, կարծում եմ, որ էնդոպրոթեզն էլ արդեն անվճար կտրամադրվի բուժառուներին: Ընդ որում, նշեմ, որ պետպատվերի շրջանակներում վիրահատվում են նաև պետական ծրագրով սահմանված կարգով շահառուները, որոնց թվում են հաշմանդամության խումբ ունեցողները, սոցփաթեթի շահառուները,  զինծառայողների և իրենց ընտանիքի անդամները և այլ սոցշահառուներ։ Մնացյալ դեպքերում վիրահատությունները վճարովի են, բայց նշեմ, որ վերջին տարիներին պետական ծրագրերի շրջանակներում բուժառւոների գերակշռող մասը, որոնց որ անհրաժեշտ է կոնքազդրային և ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ստանում են հաշմանդամության խումբ, այսինքն` որոշակի պարզեցված գործընթաց է ընթանում, և կարգ ստանալուց հետո վիրահատական միջամտության գումարը փոխհատուցվում է պետության կողմից: Եվ կարծում եմ, որ մոտակա երկու տարվա ընթացքում պրոթեզի արժեքն էլ կփոխհատուցվի, քանզի պետության ծրագրերի մեջ այն այսօր առաջնահերթություն է։

-Պարոն Գալստյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում:

-Բաժանմունքում կատարվում են էնդոսկոպիկ եղանակով հոդերի տարաբնույթ պաթոլոգիաների շտկում. դա արթրոսկոպիկ վիրաբուժություն է, և ունենք բոլոր նախադրյալներն ու տեխնիկական հնարավորությունները կատարել վերը նշված վիրահատական միջամտությունները։

Մենք հնարավորություն ունենք էնդոսկոպիկ եղանակով շտկելու, վերականգնելու հոդերի նույնիսկ բավականին բարդ վնասվածքները, այն քիչ ինվազիվ մեթոդիկա է.  բուժկենտրոնում բուժառուն մնում է 1- 2 օր, իսկ 2-3 շաբաթվա ընթացքում կարող է վերադառնալ բնականոն  առօրյա կյանքի։

-Օրթոպեդիայի մեջ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Օրթոպեդիայում այսօր երիտասարդների մոտ բավականին հաճախ է հանդիպում ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզը, որի ժամանակ զարգացնում է ոսկրային հյուսվածքի վնասում ազդրոսկրի գլխիկում, և արդյունքում այդ ոսկրային հյուսվածքը իր ֆունկցիան չի կատարում`  առաջ բերելով ազդրոսկրի գլխիկի քայքայում, որն էլ իր հերթին կարող է բերել հաշմանդամության։

Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում մենք նախկինում կատարում էինք հիմնականում բարձր տարիքային խմբերի մոտ, սակայն այսօր, պայմանավորված 2020թ. COVID-19 համավարակի հետ, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզը հանդիպում է հիմնականում 45-48 տարիքային շեմի բուժառուների մոտ: Խնդիր, որը բավականին լուրջ է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, խնդիր, որի բուժման ելքը էնդոպրոթեզավորումն է, քանի որ այս դեպքում այլընտրանքային տարբերակ գրեթե չկա:

Իմ կարծիքով` առողջապահության համակարգում առանցքային նշանակություն ունի բժշկական օգնության և ծառայությունների մատուցման հասանելիությունը մեր հասարակության համար։  Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այսօր բժշկությունը ավելի հասանելի է հասարակությսն լայն շերտերի համար, որը պայմանավորված է տարաբնույթ պետության ծրագրեր իրականացմամբ։

-Վիրահատության ո՞ր մոտեցման ենք Դուք հակված, բա՞ց, թե` փակ:

-Ես նախընտրում եմ քիչ ինվազիվ վիրահատության տեսակները, արդի բժշկության մեջ ամբողջ աշխարհում ընդունված են քիչ ինվազիվ վիրահատությունները, քանզի հետվիրահատական բարդությունները շատ քիչ են, վերականգնողական շրջանը կարճ է տևում, աշխատունակությունը շուտ է վերականգնվում։ Մեր բաժանմունքում նախընտրում ենք իրականացնել նվազ ինվազիվ վիրահատություններ։

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Կյանքի տարբեր փուլերում մենք բոլորս ունենում ենք ուսուցիչներ, և որևէ մեկին գերագնահատել կամ թերագնահատել չես կարող։ Գիտակցական մտքի ձևավորման տարիներին  մեզ ուսուցիչ կարող ենք համարել մեր ծնողներին, իսկ նեղ մասնագիտացման տարիներին մեզ ուղղորդում եմ մեր ավագ սերնդի բժիշկները, տալիս են հնարավորն ու անհնարը մեզ համար, որպեսզի դառնանք լավ մասնագետ։ Մեզ ուսուցիչներ կարող ենք համարել նաև նրանց, որոնք մեր կյանքում առանցքային դեր են կատարում։ Ինձ թվում է` ցանկացած անհատ, որը ինչ-որ չափով իր բնագավառում դարձել է քիչ թե շատ կայացած մարդ, վստահ եմ, որ իր կյանքում ունեցել է ուսուցիչներ։ Այսօր ես ինքս պատրաստում եմ կադրեր, դասավանդում եմ կլինիկական օրդինատորներին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

Ես արդեն 20 տարի է, ինչ ավարտել եմ բժշկական համալսարանը, կարծում եմ` մոտ ապագայում մեր երկրի առողջապահությունը բավականին հուսալի ձեռքերում է, քանզի մենք այսօր ունենք բավականին խելացի երիտասարդ կադրեր, ձգտող են պրպտող, և վստահ կարող եմ ասել, որ մեր երկրի առողջապահությունը պետք է էլ ավելի զարգանա շնորհիվ մեր երիտասարդ սերնդի։ Քանզի այսօր բժշկական մասնագիտացված կայքէջերը հասանելի է բոլորին, և այդ միջոցով կարելի է ստանալ ուսուցողական տեղեկություններ։

-Ի՞նչ կասեք առաջնային օղակների գործունևության մասին:

-Այսօր պետք է համակարգվի առաջնային օղակի գործունեությունը, եթե բուժառուն դիմի հիվանդությունների վաղ փուլերում, ապա, բնականաբար, բուժման շանսերը ավելի մեծ կլինեն: Առաջնային օղակի նեղ մասնագետները հնարավորինս պետք է վերապատրաստվեն, հավաստագրվեն`ըստ սահմանված կարգի, մասնակցեն մասնագիտական սեմինարների, իմ կարծիքով` հավաստագրումը իր դրական արդյունքը կտա գրագետ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Եվ շատ կարևոր է կանխարգելիչ բուժումը, քանզի ամբողջ աշխարհում հայտնի է, որ ժամանակին կատարված կանխարգելիչ բուժումը միշտ էլ տվել է դրական արդյունք:

Ես մեկ տարի ուսաանել եմ Գերմանիայում, և իմ ուսանելու ժամանակ, երբ բուժառուն դիմում էր կոտրվածքով կամ ինչ-որ առողջական խնդրով, քիչ էին հանդիպում դեկոմպենսացված վիճակում գտնվող բուժառուներ. օրինակ` շաքարային դիաբետով, զարկերակային հիպերտենզիայով բուժառուները միշտ գտնվում էին կոմպենսացված վիճակում: Իսկ մեր երկրում շատ հաճախ բուժառուները գտնվում են դեկոմպեսացված վիճակում, դա խոսում է այն միասին, որ դեռևս հասարակության շրջանում ընդունված չէ վաղ դիմել առաջնային օղակ: Բնականաբար, ոչ բոլորը կարող են վճարել բժշկին այցելելու համար, բժշկությունը չի կարող լինել անվճար, դրա համար վճարում է կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունները, կամ ինքը` բուժառուն։

-Բժիշկ, ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին։

-Ասոցիացիաների գործունեությունը, կարծում եմ, նույնպես պետք է համակարգվի պետության կողմից։ Եվրոպական երկրներում ասոցիացիաները ունեն բավականին լուրջ և ծանրակշիռ դեր։ Ցավոք, Հայաստանում դեռևս լիարժեք համակարգված չէ ասոցիացիաների դերը։ Կարծում եմ` անհրաժեշտ է որոշակի ժամանակ այն կարգավորելու համար:

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը ապրի խաղաղ և արարող երկրում, փորձենք զերծ մնալ սթրեսային իրավիճակներից, քանզի մենք այսօր ապրում ենք անընդմեջ լարված իրավիճակներում։ Մեր հասարակությունը լինի առողջ, չբախվեն հիվանդությունների բարդացած դեպքերի, փոխեն կյանքի որակը, առողջ կենսակերպ վարեն, ժամանակին դիմեն բժշկի և աշխատեն միշտ ժպտալ, քանզի ժպիտը կարող փոխել քեզ շրջապատող աշխարհը։  Կցանկանամ, որ գա մի ժամանակաշրջան, երբ մեր հանրության բոլորը շերտերը օգտվեն բժշկական ապահովագրությունից, ոչ թե միայն հատուկ սոցիալական խմբերում ընդգրկվածները։ Այդ ժամանակ, վստահ եմ, արդեն առաջին իսկ խնդրի դեպքում անմիջապես կդիմեն  բժշկի, քանի որ առողջությունը մարդկության կարևորագույն պարգևն է: Ցանկացած բժշկի համար մեծ պարգև և ուրախություն է, երբ իրեն դիմած բուժառուն ապաքինվում և վերադառնում է լիարժեք առօրյա կյանքի։ Կարծում եմ, որ դրանից մեծ պարգև բժշկի համար չի կարող լինել:

There is no translation available.

Այսօր բժշկությունը սրընթաց  զարգանում է, և անընդմեջ կատարելագործելու անհրաժեշտությունը միշտ կա

Այսօր էնդոկրին հիվանդությունները բավականին մեծ տարածում ունեն թե՛ ամբողջ աշխարհում,  թե՛ մեր տարածաշրջանում: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանը: Շփվելով փորձառու բժշկուհու հետ՝ միանգամից վստահություն է ստեղծվում, որ նրան դիմող ցանկացած հիվանդ կհայտնվի ապահով և հուսալի ձեռքերում, քանի որ առողջանալու գրավականը գրագետ և պարտաճանաչ բժիշկն է, իսկ երբ այս հատկանիշները զուգակցվում են նաև իսկապես սրտացավ ու հոգատար վերաբերմունքի հետ, ապա շուտափույթ ապաքինումն ուղղակի «դատավճիռ» է: Բավականին հաճելի կին և զրուցակից, իր գործի մեծ գիտակ, ով իր մասնագիտական բարձր որակների, ազնվության համար վայելում է այցելուների հարգանքն ու վստահությունը։ Բժշկուհին ունի մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Նա աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն: Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համամարդկային սիրո կրողներն են:

-Արդյո՞ք շաքարային դիաբետը կարելի է համարել դատավճիռ:

- Շաքարային դիաբետը խրոնիկ հիվանդություն է, որը  բնութագրվում է օրգանիզմում գլյուկոզայի փոխանակության խանգարմամբ` պայմանավորված ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից արտադրվող ինսուլին հորմոնի բացարձակ կամ հարաբերական անբավարարությամբ։ Արդյունքում զարգանում է արյան մեջ գլյուկոզայի կայուն բարձրացում, այլ կերպ ասած՝ հիպերգլիկեմիա։ Տարբերակում ենք 1-ին տեսակի շաքարային դիաբետ, որի դեպքում դիտվում է ինսուլինի բացարձակ անբավարարություն` պայմանավորված ենթաստամոքսային գեղձի բետտա բջիջների դեստրուկցիայով, և  2-րդ տեսակի շաքարային դիաբետ, այլ կերպ ասած` ինսուլին ռեզիդենտ շաքարային դիաբետ, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում էֆֆեկտիվ յուրացնել ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինը։ Շաքարային դիաբետը դատավճիռ չէ. այն ի հայտ գալուց հետո, կարելի է ասել, դառնում է ապրելակերպ, և ասել, որ լիարժեք կարելի է բուժել շաքարային դիաբետը, իհարկե կեղծիք է, քանի որ ինչպես վերը նշվեց, այն խրոնիկ հիվանդություն է, և բոլոր բուժմեթոդները ուղղված են թեթևացնելու ախտանիշները և կանխարգելելու բարդությունները։ Հետևաբար բարդություններից խուսափելու համար պետք է լինել էնդոկրինոլոգի հսկողության տակ, հետևել բժշկի ցուցումներին, համապատասխան ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը և  ժամանակին ընդունել բժշկի կողմից  նշանակված դեղորայքը։ Այս բոլորի արդյունքում կարելի է իջեցնել  նորմայի սահմաններում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Ցանկալի է, որ առավոտյան սոված ժամանակ գլիկեմայի մակարդակը չգերազանցի 6մմոլ/լից և սնունդ ընդունելուց 2 ժամ հետո օրվա ընթացքում այն չգերազանցի 8մմոլ/լից, որը մենք կարող ենք համարել բավարար կոմպենսացիա։

-Լինելով բժիշկ-էնդոկրինոլոգ՝ Ձեզ առավելապես ի՞նչ խնդիրներով են դիմում:

-Հիմնականում դիմում են վահանաձև գեղձի խնդիրների դեպքում, ինչպես հիպոթիոզի, այնպես էլ հիպերթիրոզի կապակցությամբ, աուտոիմուն թիրոդիոզի, հիպերինսունիլիզմի, ճարպակալման խնդիրներով շաքարային  դիաբետի, ոչ շաքարային դիաբետի, հիպերպրոլատինեմայի, ակրոմեգալիայի, պայմանավորված հիպոֆիզի գոյացությունների, ինչպես նաև մակերիկամների հիվանդությունների և սեռական համակարգի դիսֆունկցիաների հետ կապված։

-Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրը, շատերի կարծիքով, ավելի շատ  այսօր տարածված է կանանց շրջանում: Իրո՞ք այդպես է: 

-Վահանաձև գեղձի խնդիրները հավասարապես տարածված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, այնպես որ, աուտոիմուն թիրոեիդները, հիպոթիոզը, քաղցկեղի տեսակները հավասարապես տարածված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։

 -Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը կարո՞ղ է հանգեցնել գիրացման:

-Եթե խոսում ենք վահանաձև գեղձի թերֆունկցիայի՝ հիպոթիրեոզի մասին, ապա այո, այդ հիվանդության ժամանակ դանդաղում է օրգանիզմում նյութափոխանակությունը, որն էլ իր հերթին կարող է բերել գիրացման։

-Ըստ Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են  որակյալ բժշկության բավարար պայմանները:

-Կարծում եմ` այո, այսօր մրցակցություն է գնում բժշկական կենտրոնների միջև, թե ով կունենա ամենավերջին սերնդի տեխնոլոգիաները, ապարատները, որն իհարկե ողջունելի է, ի վերջո այն արվում է մեր հասարակության համար, և դա պետք է գնահատվի։ Բայց այսօր բժշկությունը սրընթաց զարգանում է, և անընդմեջ կատարելագործելու անհրաժեշտությունը միշտ կա։

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Իմ առաջին ուսուցիչը եղել է լուսահոգի էնդոկրինոլոգ Մերի Սերգևնան, որին ես շատ երախտապարտ եմ, որը ոչ միայն հմուտ մասնագետ էր, այլ իր տեսակով մարդ էր մեծատառով, անմնացորդ նվիրումով ուսանել է մեզ, տվել իր գիտելիքների ողջ բազան, փորձը, որն էլ մենք մեծ սիրով կիրառում ենք։ Լսելով նրա դասախոսությունները, պրակտիկորեն աշխատելով նրա հետ` չէինք կարող չսիրահարվել էնդոկրինոլոգային, քանի որ այն լայն գիտություն է, և որքան խորանում ես, զարմանալիորեն, այնքան նորանոր բացահայտումներ ես անում։ Հետաքրքիրն այն է, որ  էնդոկրին գեղձերը, իրենց չափսերով լինելով շատ փոքր,  դրանց կողմից արտադրվող հորմոնները շատ մեծ և հզոր աշխատանք են կատարում մեր օրգանիզմում։

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

 -Իրականում հպարտանում եմ մեր երիտասարդ կադրերով, նրանք շատ նպատակասլաց են, պրպտող, ձգտում են անընդհատ վերապատրաստման դասընթացների մասնակցել, հատկապես` արտերկրում եվրոպական ասոցիացիաների կողմից կազմակերպած կոնֆերանսների, և վերադառնալով` իրենց ստացած գիտելիքները անմնացորդ ծառայեցնել հայ ժողովրդին։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ընտրած ուղին: Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

- Ունեմ երկու դուստր, որոնք չընտրեցին բժշկության ուղին։ Ինչ արած, ընտրությունն իրենցն է, ավագ դուստրս որոշեց դառնալ դիզայներ, այժմ ուսանում է ճարտարապետական համալսարանում, սովորում է գերազանց առաջադիմությամբ, իսկ կրտսեր դուստրս դեռ դպրոցական է և ցանկանում է դառնալ իրավաբան:

-Ի՞նչ հորդոր և մաղթանք ունեք մեր հետևորդներին:

-Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը հնարավորինս լինի առողջ, ապրի խաղաղ երկնքի տակ, հեռու լինի սթրեսներից, քանի որ ի վերջո բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է սթրեսը և նյարդային լարվածությունը, իսկ եթե արդեն բախվել է հիվանդությանը, ապա հորդորում եմ չուշացնել, ժամանակին դիմել բժշկի, քանի որ ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է կանխարգելել և բուժել վաղ փուլերում, քան արդեն բարդացած վիճակներում:Առողջ եղե՛ք, սիրեք  ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց:

There is no translation available.

Մեր երկրում առողջությանը խնամքով վերաբերվելու  մշակույթը պետք է բարձրանա

Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը բարձրակարգ դիրքերում է, ավելին՝ զարգանում ու կատարելագործվում  է պատշաճ քայլերով: Հայաստանում այսօր  իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը (ԼՕՌ) վերաբերող բոլոր միջոցառումները: Ոլորտի բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին ու որակին համապատասխան:                                          «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավո-րություն է տալիս կիրառել նորագույն մեթոդներ` ապահովելով և՛ ախտորոշման,և՛ բուժման արդյունավետությունը:  Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ հետվիրահատական բարդություններից:                                                                             Բաժանմունքի փորձառու և բանիմաց բուժանձնակազմըջանք չի խնայում որակյալ ծառայություններ մատուցել`հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ ծառայության ղեկավար, Ազգային առողջապահության ինստիտուտի գլխի, պարանոցի, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը, որի երկարատև աշխատանքն ու պատկառելի ավանդը բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի է: Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ, ինչը փաստում են հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:

-Պարոն Ղարիբյան, քթի պլաստիկ վիրահատության ո՞ր տեսակներն են այսօր արդիական: Նախասիրությունը տրվում է ավելի շատ փա՞կ, թե՞ բաց վիրահատություններին։

-Նախկինում` իմ ուսանելու տարիներին, մեզ դասախոսելիս ասում էին, որ քթի բաց վիրահատությունները կատարում են սկսնակները, իսկ փակ վիրահատությունները՝ ավելի պրոֆեսիոնալները։ Ապա եկավ մի ժամանակ, երբ բոլորը գնացին բաց վիրահատությունների` համարելով, որ ճիշտը քթի բաց վիրահատություններն են,  քանզի աչքին տեսանելի է, հատկապես քթի ձևավորման  ժամանակ միլիմիտրերի տարբերությունը նկատելի է լինում։ Բայց այսօր արդի բուժմոտեցումների վերջին 1-2 տարիներին առաջացել է նոր միտում` բոլորը կրկին գնում են դեպի փակ վիրահատությունների։

Ուսումնասիրելով դաշտը` եվրոպական թոփ տասնյակում հայտնված բժիշկները գնում են փակ վիրահատության`  նվազեցնելու օրգանիզմը տրավմայի ենթարկելը։ Բայց իրականում մեզ անհրաժեշտ է, որ քթով ճիշտ շնչառություն լինի, քանզի շատ պլաստիկ վիրաբույժներ ավելի շատ ձգտում են արտաքին տեսքի գեղեցկությանը` ուշադրություն չդարձնելով շնչառությանը։ Ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ, որ հայտնի պրոֆեսոր Պեսկունովը ասում էր, որ քթի պլաստիկ վիրահատություն պետք է կատարեն միայն ԼՕՌ բժիշկները` մեծ ուշադրություն դարձնելով քթի անատոմիական ֆունկցիոնալ կառուցվածքին, որպեսզի արդյունքում չտուժի շնչառությունը։ Կարծում եմ` ավելի լավ է պացինետը դժգոհի քթի արտաքին տեսքից, քան՝ շնչառությունից։ Իհարկե, այսօր,  հուրախություն մեզ, պլաստիկ վիրաբույժների մեծ մասը ուշադրություն են դարձնում  շնչառությանը։ Բայց նաև համատարած  տենդենց կա, որ ավելի շատ ուշադրություն են  դարձնում քթի տեսքին:  Իսկ ինչ վերաբերում է քթի փակ թե բաց վիրահատություններին, ապա չպետք է փորձել ժամանակակից երևալ, պետք է վիրահությունը կատարել ըստ ցուցումի, նաև` որի դեպքում է վիրահատող բժիշկն ավելի հմտացած։

-Բժիշկ, բերանով շնչառությունը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Բերանով շնչառությունը երբեք չի կարող փոխարինել քթով շնչառությանը, քանզի քթում օդը խոնավանում, տաքանում, միկրոբազերծվում է, հետո նոր ներթափանցում  առաջ, և քթի խոռոչում հարուստ անոթային ցանցի միջոցով թթվածինն արագ հասնում է ուղեղ։ Բերանով  շնչառության դեպքում այդ պրոցեսները չեն կատարվում, և օդը  միանգամից գնում է կոկորդ, շնչափող, որի հաշվին, սկսած քրոնիկ տոնզիլիտից և անգինաներից, վերջացած ամբողջ շնչառական ուղին` վերին և ստորին, այդ փոշոտ և կեղտոտ միկրոբներով հարուստ սառը և չոր օդից վնասվում է` առաջացնելով ֆարինգիտներ, լարինգիտներ, տրաեխիտներ, բրոնխիտներ և թոքաբորբ։ Շատ ժամանակ, երբ  հիվանդի մոտ կարիք է լինում նշիկների հեռացում և քթի վիրահատություն, ես միշտ առաջարկում եմ առաջինը վիրահատել քիթը:  Նշիկները համարվում են ինֆեկցիոն երևույթներից պաշտպանվելու համար օրգանիզմի դարպասները, քանի որ կեղտոտ օդի միկրոբները վերցնում էին իրենց վրա: Իսկ երբ արդեն հեռացված են լինում, ինֆեկցիան միանգամից գնում է շնչափող, թոքեր, այսինքն` ստորին շնչուղիների բորբոքումների հավանականությունը ավելի է մեծանում, քան նախկինում էր, որովհետև մինչ այդ նշիկներն իրենց վրա էին վերցնում այդ հատվածը։ Իսկ քիթը վիրահատելուց հետո, երբ  քթի շնչառությունը վերականգնվում է, լինում են նաև թեթև ընթացքով  քրոնիկ տոնզիլիտի տեսակներ, որոնք վերականգնվում են ժամանակի ընթացքում, և անգամ կարիք էլ չի լինում վիրահատական միջամտության։ Իսկ եթե կարիք է լինում վիրահատության,  ուրեմն շատ ախտահարված են արդեն: Իհարկե, այդ խնդիրն էլ լուծում ունի մեր կողմից, և ըստ իս` բուժումը քթի խնդրից սկսելն է։

- Բժիշկ, որո՞նք են նշիկաբորբի արդի նորարարական բուժմոտեցումները։

- Բուժմոտեցումները տեխնիկապես ամբողջովին նույնն են, ինչ մինչ օրս կիրառելի էին։ Սակայն այժմ արդիականացվել են գործիքների տեսակները, որոնք շերտազատում են նշիկները հարակից հյուսվածքներից: Նախկինում նշիկները անջատում էին  միայն ռասպատորի կամ էլեվատորի միջոցով: 

 Կիրառելի են նաև մի շարք նոր տեսակի դանակները,որոնք  բացի այն, որ շերտազատում են նշիկները հյուսվածքից, նաև առաջացնում են այրվածքային շերտ, և արյունատար անոթների կոագուլացիա: Վիրահատող  բժիշկները հիմնականում օգտագործում են լազերային, մոնոպոլյար, ուլտրաձայնային (հարմոնիկ), էլեկտրոնային, ռադիոհաճախականությամբ տաքացող և սառը կոբուլացիոն դանակներ(-1000 աստիճանի տակ տաքացող):

Բոլոր վիրահատական միջամտությունների ժամանակ ունենում ենք քիչ արյունահոսություն: Արյունահոսության հավանականությունը հնարավոր է  ավելի ուշ` 10, 9, 8 օր հետո, երբ փառերը մաքրվում են: Իրականում այրվածքային փառերը ավելի կոպիտ փառեր են, որոնց մաքրման ժամանակ արյունահոսության հավանականությունն ավելի մեծ է, քան նախկին դասական էլեվատորի միջոցով անջատման դեպքում: Պետք է վերը նշված դանակներով ընդհանուր անզգայացման տակ կատարել նշիկների հեռացումը։Մենք անզգայացնում ենք բավականին բարձրակարգ և միաժամանակ թանկարժեք դեղորայքով, և բուժառուն ընդհանուր անզգայացումից դուրս է գալիս այն աստիճան հեշտ և թեթև, կարծես թե քնից արթնացած լինի։ Հիվանդն իրականում չի մասնակցում վիրահատական ընթացքին, ինչպես լինում էր նախկինում` տեղային անզգայացումների ժամանակ:                                                                                                                                    

-Իսկ ի՞նչ է խռմփոցը, ինչի՞ հետևանք է այն։

-Խռմփոցի առաջացման պատճառագիտությունը մի քանիսն են` քթի թեք միջնապատ, վատ շնչառություն, կարճ վիզ, գիրություն, մեծ փորի առկայություն, քիմքի կախվածություն, լեզվակը, քիմքը տարիների ընթացքում կախվում են, այդ բոլորը բերում են խռմփոցի։ Նախ առաջարկում ենք, որը քաշը կարգավորի: Այո, իրականում լինում են դեպքեր, երբ քաշը իջեցնելուց հետո բավականին քչանում է խռմփոցը, անգամ խնդիրը չի հասնում վիրաբուժական միջամտության, բայց հիմնականում լինում են դեպքեր, երբ զարգանում է քնի ապնոէ սինդրոմը, երբ մարդը նստած վիճակում քնում է, շունչը պահելով մի քանի վայրկյան և արագ արթնանում շնչահեղձության արդյունքում։ Քնի ապնոէ սինդրոմը առաջանում է վերը նշված սինդրոմների համակցման արդյունքում։ Այս պաթոլոգիայի դեպքում միջնապատ է ուղղվում, քթով շնչառություն ենք կարգավորում, կատարում ենք վիրահատական միջամտություն` բարձրացնելով քիմքի լեզվակի հատվածը վերև, որպեսզի շնչի, և իհարկե կրկին հիվանդին հորդորում ենք քաշը կարգավորել։

-Ի՞նչ է օտիտը։

-Օտիտը ականջաբորբ  հիվանդություն է, և տարբերակվում են նրա արտաքին, միջին և ներքին տեսակները: Միջին օտիտի ժամանակ ցավային զգացումը վերանում է թմբկաթաղանթի թափածակումից հետո` արդյունքում  առաջացնելով թարախարյունային արտադրություն:

 Իսկ արտաքին ականջաբորբի առաջին  ախտանշանը քորն է։

Եվստախյան փողը երեխաների մոտ տեղակայված է հորիզոնական, այն լայն է և կարճ, որը հեշտացնում է ինֆեկցիայի արագ ներթափանցումը, իսկ մեծահասաների մոտ,  մեծանալուն զուգահեռ, եվստախյան փողը հորիզոնական դիրքից դառնում է 45 աստիճանի, նեղանում և երկարում է, և ինֆեկցիայի թափանցումը դեպի ականջ քչանում է։

Ներքին օտիտի դեպքում հաճախ լինում են գլխապտույտներ և հավասարակշռության խախտում: Օտիտը բոլոր դեպքերում էլ արտահայտվում է սուր ցավերով:
Սուր բորբոքման պրոցեսների դեպքում հնարավոր են նաև ուղեղի և գլխուղեղի պաթոլոգիաներ։

-Արդյո՞ք ճիշտ է, որ քթի խեցիները հեռացվեն ամբողջությամբ։

-Ամբողջական հեռացումը սխալ է. նախկինում բավականին շատ էինք հեռացնում, բայց այսօր եկել ենք այն եզրակացության, որ պետք է խեցիները այրել, փոքրացնել տարբեր մեթոդներով, բայց չհեռացնել, որպեսզի դրանք իրենց ֆունկցիոնալ աշխատանքը կարողանան կատարել։ Եթե խեցին մենք ամբողջովին հեռացնենք, նախ օդը չի մանրէազերծվի, չի խոնավանա և չի տաքանա` գնալով ստորին շնչուղիներ, և երկրորդ՝ կբացակայի քթային դիմադրողականությունը, իսկ այդ պարագայում, ինչքան էլ օդի մեծ հոսք լինի քիթ, մարդը չի զգա օդի շնչման հաճույքը և օդային դիմադրողականություն չլինելու պատճառով օդը չի ներխուժի քթի հարակից խոռոչներ։ Իսկ եթե հարակից խոռոչներում օդի հոսք չի լինում, այդ դեպքում խոռոչներում առաջանում են տարատեսակ բորբոքումներ, հատկապես` լորձաթաղանթի, և դրանց պատճառը հիմնականում հիպովինտիլացիան է, այսինքն՝ օդակրության խանգարումը:

-Ո՞ր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Կարելի է ասել, բոլոր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել: Նախկինում, երբ  լսողության իջեցումը կապում էին բարձր տարիքային շեմի փոփոխման հետ, այսօր երիտասարդության մեջ հանդիպում են 2-րդ, 3-րդ աստիճանի լսողության իջեցումներ:  Ականջակալների մշտական կրման արդյունքում վնասվում է լսողական նյարդը, նման ճառագայթային հարվածները բերում են ներվի վնասման։ Իսկ վնասված նյարդի վերականգնումը հնարավոր է առաջին մեկ շաբաթվա ընթացքում հորմոնալ պուլս թերապիայով: Բայց, ցավոք սրտի, շատ դեպքերում, վաղ հայտնաբերման դեպքում էլ հնարավոր չի լինում նյարդի վերականգումը։ Չնայած այն կարծիքին, որ նյարդը չի վերականգնվում, դա պատճառ չէ, որ պետք է  թողել բարձիթողի վիճակում, տարին մեկ անգամ պետք է հետազոտվել և բուժել առկա խնդիրը, որպեսզի բարդություններից խուսափենք։

-Ըստ Ձեզ` արդյոք կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացում է ապրում։

-Այո, վստահորեն կարող եմ ասել, որ այն  քայլում է նորարարությունների զարկերակի զուգընթաց։ Կցանկանայի, որ Հայաստանում հանրության գիտակցական մակարդակը բարձրանար այնքան, որ չթողնեն, որ դանակը հասնի ոսկորին, նոր դիմեն բժշկի օգնությանը: Չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ` ավելի բարդացնելով վիճակը։ Պետք է ավելի հաճախ դիմեն առաջնային օղակներ`  պոլիկլինիկաներ։ Կցանկանայի, որ մարդիկ բժշկին մոտենան` որպես իրենց առողջությունը վերականգնողի, քանզի վերջերս հաճախակի են հանդիպում դեպքեր, երբ ոտնձգություններ են հանդիպում բժիշկների հանդեպ, ծեծի ենթարկում` առանց գիտակցելու, որ բժիշկը եկել է միայն իրենց օգնելու, բժիշկը մեղավոր չէ, որ իրենք  ուշ են դիմել շտապօգնությանը։ Պետությունը պետք է իր հոգածության տակ առնի բժշկի իրավունքների պաշտպանությունը նման դեպքերից զերծ պահելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավախախտները, և վերանա այս տիրող ամենաթողությունը:

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

-Ունենք բավականին նպատակասլաց, պրպտող, ձգտող երիտասարդ կադրեր, խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։ 

- Որպես մեր զրույցի  վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Բոլորին կմաղթեմ քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանը հետևելու, առողջությանը խնամքով վերաբերվելու  մշակույթը մեզանում բարձրանան: Ինչու՞ ենք մոռանում կամ շրջանցում այն հուսալի և ուրախալի ​ իրողությունը, որ առողջապահության ոլորտը ինչպես բովանդակ աշխարհում, այնպես էլ մեզանում աներևակայելի առաջընթաց է ապրել։ Կցանկանամ մեր երկրին բարգավաճում, վերածնունդ, ապրեցում, որպեսզի այս ահավոր ծանր իրավիճակից դուրս գանք, մենք ամբողջ աշխարհում դառնանք լավագույնը, գլուխներս՝ վեհ, ճակատներս՝ պարզ, դառնանք անվախ պետություն և ազգ։

There is no translation available.

Մեր կյանքը կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե` բացառությունների

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների ցուցանիշներն ունեն բարձրացման միտում: Այդ հիվանդությունների տարածվածությունը առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է։

 «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն այսօր  Հայաստանի բժշկագիտության զարգացվածության և բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկն է, որտեղ իրականացվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն, գործում են բուժսպասարկման որակյալ բոլոր ծառայությունները: Իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնագիտացում են անցնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, միջազգային մասնագիտական կոնգրեսներում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, ինվազիվ սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող բժիշկ, ով,  չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն պաշարել է մասնագիտական գերազանց գիտելիքներ և մեծ վաստակ, Հայաստանի ինվազիվ սրտաբանության մեջ հասցրել է հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար:

-Պարոն Համբարձումյան, ի՞նչ է հոլտեր մոնիթորինգը:

-Հոլտեր մոնիթորինգը ԷՍԳ-ի երկարատև՝ 24-ժամյա անընդհատ գրանցումն է: Այն իրականացվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս, վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն, հասկանալ օրվա ընթացքում հիվանդի մոտ գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության և նմանատիպ այլ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը: Այն նպատակ ունի հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, այսինքն՝ մարդիկ, որոնք նշում են սրտի անկանոն աշխատանքի զգացումներ, սրտխփոց, կամ ընդհակառակը` սրտի դանդաղ աշխատանք, որը սկսում է իրենց անհանգստացնել, թե ինչ տիպի առիթմիաներ են դիտվում, կամ դիտվում են, թե չեն դիտվում, այսինքն` ինֆորմացիա է տալիս սրտի աշխատանքի վերաբերյալ, և այդ ցուցումներից է նաև, որ այս վերջերս լայն տարածում է ստացել ուշագնացությունների պատճառով կատարվող այդ հետազոտությունը։  Այդ սարքի միջոցով հայտնաբերվում է 10 վայրկյանի ինտերվալով գրանցվող առիթմիան, որը  ԷԿԳ-ով չի երևում, և հոլտերի իմաստն այն է, որ ֆիքսվի առիթմիան, քանզի 24 ժամում ավելի մեծ է դրա հավանականությունը, քան 10 վայրկյանում: Կա նաև 48-ժամյա մոնիթորինգ, որը վերաբերում է ծայրահեղ դեպքերին, երբ  պետք է երկու օրով գրանցել առկա խնդիրը հայտնաբերելու կամ բացառելու համար։

ԷՍԳ 24-ժամյա անընդհատ գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև տրամադրել սրտամկանի թերսնուցման (իշեմիայի) վերաբերյալ օգտակար տվյալներ:

- Իսկ ի՞նչ է  ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը:

-Ասեմ, որ տրեդմիլ թեստը սկսում է աստիճանաբար իր արդիականությունը կորցնել, որի զգայունությունը և  ինֆորմատիվությունն այնքան  էլ մեծ չէ. այն կազմում է մոտավորապես 70-75 տոկոս, որն ունի իր կատարման ցուցումները. արհեստական ծանրաբեռնվածություն ենք առաջացնում պացիենտի օրգանիզմում, համաչափ քայլելու ընթացքում սկսում է հարթակը թեքվել, աստիճաններ բարձրանալու տպավորություն է ստեղծվում, արագանում է շարժասանդուղքը, և արդյունքում ֆիզիկական լարման ժամանակ գնահատվում են հիվանդի գանգատները` ցավի, հևոցի և այլ արտահայտման ձևերով:  Միացվում է նաև ԷԿԳ-ն, և ֆիքսվում է` սնուցման խանգարում գրանցվեց, թե` ոչ։

-Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:

-Առիթմիաների տեսակները բազմաթիվ են, դրանք հիմնականում արտահայտվում է սրտի անկանոն ռիթմի արդյունքում, ուղղակի պետք է հասկանալ դրա վտանգավորության աստիճանը, օրինակ, եթե կա նախասրտերի շողացող առիթմիա, դրա վտանգներից հիմնական այն է, որը կարող է հանգեցնել ինսուլտների, և եթե սիրտը անկանոն է կծկվում, տրոմբներ են գոյանում, և գոյացած տրոմբները կծկումների ժամանակ կարող են անջատվել և գնալ դեպի ուղեղ, երիկամներ կամ ոտքի անոթներ և այլն։ Այսինքն` շողացող առիթմիայի վտանգը իրեն հաջորդող վտանգավոր հետևանքներն են` տարբեր տեղերում տրոմբի տեղաշարժման և ինչ-որ մի սեգմենտի խցանման առումով։

Կան նաև առիթմիայի տեսակներ, որոնք գրանցում են ծայրահեղ դեպքեր, վիճակ, որն ի վերջո կարող է հանգեցնել մահվան։ Դրանք են սրտի ձախ փորոքի ֆիբրիլիզացիան, փորոքային հատվածի, այլ ոչ թե նախասրտերի, և փորոքների տախիկարդիան, որոնք հանդիպում են ավելի հաճախ մեր բժշկության մեջ հեմոդինամիկ նշանակալի, այսինքն` օրգանիզմի կենսագործունեությունը ապահովող պարամետրերի` ճնշման, պուլսի փոփոխության, որը բերում է ինքնազգացողության վատացման,  ճնշման անկման, ընդհուպ գիտակցության կորստի։ Կան ախտանշաններ, որոնք ահազանգում են, որ սրտամկանի ինֆարկտ է զարգանում։ Շատ դեպքերում մարդիկ ունենում են նախանշաններ, որոնց իրականում լուրջ չեն վերաբերվում: Մինչ ինֆարկտը, գոյություն ունի ստենոկարդիա հասկացություն, երբ մարդը ֆիզիկական և էմոցիոնալ լարման ժամանակ ունենում է ինֆարկտի բնորոշ գանգատներ, հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավ, որը ճառագայթում է երբեմն դեպի ձախ ձեռք, ստորին ծնոտ, և հազվադեպ դեպքերում՝ դեպի ստամոքս, և մարդիկ հաճախ դա շփոթում են ստամոքսի ցավի հետ և սկսում են ստամոքսի բուժում, այնինչ արդյունքում սկսում է բարդանալ վիճակը։ Իսկ եթե նշված գանգատը տևում է 25 րոպե և ավել, արդեն պետք է լուրջ վերաբերվել, որովհետև դա ստենոկարդիայից անցում է դեպի ինֆարկտի, այսինքն` անոթի սուր խցանման և սրտամկանի աստիճանաբար մեռուկացման։ Հետևաբար նման գանգատների դեպքում պետք է պարտադիր դիմել  սրտաբանի, և եթե գանգատը տևում է 20-25 րոպե, ապա անհապաղ պետք է շտապօգնություն ահազանգել, քանզի տվյալ գանգատը կարող է լինել որևէ լուրջ հիվանդության, խոշոր զարկերակի փակման նախանշան, որի ուշացումն էլ կարող է հանգեցնել մահացության:

-Հասարակության մեջ կա տարածված կարիք, որ ստենտը հարող է <<պոկվել>>.  դա մի՞ֆ է, թե՝ իրականություն։

-Նման բան գոյություն չունի, ես բազմիցս եմ խոսել դրա մասին: Երբ ստենտը  տեղադրվում է օղակաձև զարկերակի մեջ, այն ֆիքսվում է անոթի պատին, և  անհնար է ու բացառվում է, որ տեղաշարժվի։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում կարող է ստենտը վերանեղանալ, խցանվել,  և կրկին կարիք լինի դրա մեջ երկրորդ ստենտի տեղադրման։ Ասեմ, որ նման դեպքերում հին ստենտը չի հեռացվում, այլ տեղադրվում է նորը, որը 9 ամիս հետո դառնում է մարմնի, օրգանիզմի ամբողջություն։

-Անցյալ տարի դեկտեմբերին վիրահատական միջամտություն իրականացրեցիք աշխարհահռչակ պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիի հետ, մի փոքր կմանրամասնե՞ք համագործակցության արդյունքների մասին։

-Մենք նախկինում կատարում էինք  փակ անոթների վերաբացում,  որը ստանդարտ տեխնիկաներով հնարավոր չէ:  Մասնավորապես, եթե հետին պատի զարկերակը  խցանվել է, և ձախ համակարգից մանր մազանոթները սկսում են արյուն մատակարարել փակված սեգմենտում, և սրտամկանը ամբողջությամբ չի մահանում, բնականաբար բնական հոսքը մեծ տրամագծով անոթով  ավելի նախընտրելի է, քան մանր  մազանոթների կոլատերալ ցանցով, հետևաբար այդ դեպքերում առաջանում է  հին փակված անոթը բացելու անհրաժեշտություն։ Ռետրոգրադ և անտերոգրադ տեխնիկայով քրոնիկ օկլյուզիաների բացման վիրահատությունները ստանդարտ վիրահատություններ չեն, որովհետև երբեմն հնարավորություն չի լինում բնական ուղիով բացել փակ անոթը։ Այն հակադարձ ճանապարհով գործողություն է, որը, իմ կարծիքով, ստենտավորումների շղթայում բարդագույն վիրահատություններից է, որն այսօր կատարվում է ամբողջ աշխարհում, և, փառք Աստծո, մենք իրականացրել  ենք: Պրոֆեսորի 2-րդ կամ 3-րդ այցելություն էր մեզ մոտ, որը ոչ թե ինքն էր կատարում, այլ ավելի շատ ուսուցողական էր, քանի որ մենք կատարում էինք իր վերահսկողության ներքո և պրոֆեսորի գնալուց հետո, այսինքն` այս 1,5 ամսվա ընթացքում արձանագրել ենք 7 բարեհաջող այդպիսի վիրահական միջամտություն մեր մասնագետների մասնակցությամբ,  առանց արտերկրի մասնագետների օգնության։

-Բժիշկ, ստենտավորման նորարարական ի՞նչ մեթոդների կան այսօր։

-Ստենտավորման մեթոդները գրեթե ունեն 20-30 տարվա պատմություն, և՛ արդի, և՛ 10 նախորդ տարիների մոտեցումները էապես չեն փոփոխվել, ուղղակի այսօր սկսվել են որակապես ավելի լավ ստենտներ արտադրվել, փոխվել է աշխատանքի սկզբունքը, մոտեցումները փոխվել են, մենք ամենօրյա ռեժիմով առնչվում են նման դեպքերի  և քայլում ենք` այդ խնդիրների նորարարական բուժմոտեցումներին համընթաց և արդիական ուղեցույցային բժշկության ձեռքբերումներին հետևելով: Օրինակ` գոյություն ունի  խաչմերուկային քեշն քլաբ, խրոնիկ փակ անոթների քլաբ, այսինքն` այնքան է կարևորվում այդ խնդիրը, որ մեծ ասոցիացիաների ներսում առանձին ասոցիացիա են բացել, որովհետև նրբությունները բուժմոտեցումների մեջ լրիվ այլ են, և, փառք Աստծո, չկա ստենտավորման մի մեթոդ, որին մենք չենք տիրապետում, չկա ստենտավորման մեջ մի բարդություն, որից հրաժարվում ենք, և մեր աշխատանքային հետագծում արդյունքները խոսում են, որ մեր կողմից կատարված ստենտավորումները 1-1,5 տարի հետո վերազոնդավորում ենք իրականացնում` գնահատելու հեռակա արդյունքները։ Եվ փառք Աստծո, միջազգային բուժվիճակագրությամբ  դեռ ավելի բարվոք են մեր տվյալները։ Մեր պարագայում նման ռիսկերը 2-2,5 տոկոսը չեն գերազանցել, այնինչ,  ընդհանուր վիճակագրությամբ հանդիպում են դեպքեր, որոնք կազմում են մինչև 9 տոկոս։

Մեկ-երկու հիվանդ չեն, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիվանդների  հետազոտություների արդյունքները խոսում են դրա մասին, դա էլ տեղայնացնում է միջազգային փորձը։ Մեկ առանձնահատկություն կա, օրինակ` վերանեղացումների դեպքում ստենտ տեղադրե՞լ նորից, թե դեղապատ բալոն տեղադրել հարցին ի պատասխան` մետաղի տեղադրելը դրա վերանեղացման հավանականությունը մեծացնում է։ Եվ ցուցում կա, որ եթե առկա է կարճ հատվածում վերանեղացում և այլն, ավելի նախընտրելի է դեղապատ բալոն տեղադրել այն դեղը, որ ստենտն է պատում: Այդ բալոնի վրա ֆիքսված 40 վայրկյանում մեխանիկական սեղմմամբ լայնացվում է վերանեղացումը, դեղորայքը սկսում է բուժել ներսից դեղապատ բալոնների օգնությամբ։ Եվ դրա արդյունքները խոսուն են եվրոպական չափանիշներին հավասար։ Ցավոք սրտի, այս միջամտությունը պետական մակարդակով և ոչ էլ ապահովագրական ընկերությունների կողմից աջակցություն չունի։ Հարցը, որն ինձ համար մտահոգիչ է, որը ես արդեն 2-3 տարի բարձրացնում եմ տարբեր հարթակներում, այն է, որ դեռևս չկա բժշկի ցուցման դեղապատ բալոնների համար  աջակցություն: Դա իհարկե ինձ համար շատ մտահոգիչ  հարց է, որին պետք է ավելի լրջորեն մոտենալ և ավելի հետևողական լինել։

-Բժիշկ, սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Բոլոր հիվանդություններն էլ երիտասարդացում են ապրել, դրանց թվում նաև երիտասարդացման միտում ունեն սրտային հիվանդությունները: Եթե սրտային հիվանդությունների միջին տարիքը նախկինում 50 տարի և ավել տղամարդկանց մոտ տարիքային շեմն էր, ապա այսօր այդ տարիքանին շեմը բավականին և էապես երիտասարդացում է ապրել, և կարելի է այսօր միջին տարիքը նույնիսկ համարել 40 և ավելի տարիքային շեմը, որը մեզ համար բավականին մտահոգիչ է և ցավալի փաստ, քանզի մենք, ստենտը տեղադրելով, երբեք հիվանդին չենք առողջացնում, ուղղակի «վտանգավոր» հիվանդից դարձնում ենք «անվտանգ» հիվանդ։ Ցավոք սրտի, հիվանդությունը չի բուժվում, եթե այդ խնդիրը լուծում ունենար, միգուցե, մարդիկ հավերժ ապրեին։ Հասարակությանը հորդորում եմ ավելի հետևողական լինեն իրենց առողջության նկատմամբ. հետևեն սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, կյանքի որակի փոփոխություններին, բացառեն ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:  Զերծ մնան շարունակական բնույթ կրող սովորույթներից, որոնց արդյունքում մարդը աստիճանաբար մտնում է արատավոր օղակի մեջ։

- Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։

-Մենք ունենք սրտաբանների, վիրաբույժների թիմ, վերապատրաստվում ենք` յուրաքանչյուրս ըստ մեր կենտրոնի առաջնահերթությունների, այսինքն` թերապևտ սրտաբանները ավելի շատ սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդությունների բուժման ուղեցույցների կոնգրեսների են մասնակցում, մենք` ավելի   նեղ մասնագիտացման ինտերվացիոն ակումբի կողմից կազմակերպած կոնգրեսների, որոնց մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է. թեկուզ վճարման հիմունքներով եթե ցանկանան մասնակցել, չեն կարող, պետք է ունենալ հատուկ հրավեր, եթե այլ  կոնգրեսներին 10.000-15.000 մասնակիցներ են լինում, ապա այդ մասնավոր կոնգրեսների դեպքում` 100 մասնակից, առավելագույնը` մինչև 400 մասնակից  բժիշկներ ամբողջ աշխարհից:

Այո, առանց վերապատրաստումների, հնարավոր չէ կայանալ նեղ մասնագիտացման մեջ, կլճանանք, չպետք է դոփել տեղում, մշտապես պետք է լինել նորարարությունների զարկերակի վրա։ Հետևաբար բազմազբաղ գրաֆիկից հատկացվում է ժամանակ նաև վերապատրաստումների համար։ Եվ իմ հաջորդ վերապատրաստումը նախատեսվում է մայիս ամսվա սկզբին Փարիզում։

-Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Սերնդափոխության առումով մի քիչ տեղաշարժ կա, ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, բայց մարզերն են իրականում խնդրահարույց: Մեծ տարածում ունի նաև ինքնաբուժությունը, ավանդական և հարևան- բարեկամի ցուցումով դեղորայքային բուժումը։ Բժշկությունը Հայաստանում հասանելի է, ինչքան էլ հասարակությունը միշտ բողոքական և պահանջատեր է, ֆինանսական ասպեկտը մի կողմ դնելով, առողջության համար, եթե կարիք կա, պետք է նաև ֆինանս հատկացնել։ Մեր ազգի կրթվածության մակարդակից է, որ միշտ վատ դեպքերն են քննարկում, լավագույն արդյունքների մասին երբեք չեն խոսում, որն ինձ համար շատ ցավալի է։

Եվ ասեմ ձեզ` սրտաբանությունը, մասնավորապես ինտերվացիոն սրտաբանությունը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է, որի մասին փաստում են արտերկրից եկած բժիշկները, տեսնում են մեր աշխատանքը և գնահատում։ Ընդհանուր անապատի մեջ օազիս չորացնելը շատ սխալ է։ Հայաստանում ավելի հասանելի են բժիշկները, քան արտերկրում, որտեղ ամիսներ առաջ պետք է հերթագրվել: Մարդկանց մեջ թյուր կարծիք կա, երբեմն անգամ բամբասանքի նմանվող, որ ստենտ տեղադրելու կարիք չկար՝  տեղադրեցին։ Իրականում դա աբսուրդի հասնող և շրջանառվող կարծիք է, քանզի ինվազիվ սրտաբանությունը բժշկության եզակի ճյուղերից է, որի բուն գործունեության ընթացքը ձայնագրվում է սկավառակի վրա։ Եթե, օրինակ, լեղապարկ են վիրահատում կամ ներքին օրգաններ են հեռացնում,  այն չեն ձայնագրում, բայց ստենտավորման ամբողջ ընթացքը ձայնագրվում է, և պատկերում ի հայտ է գալիս, նեղացում կա, թե` ոչ, և եթե կան, ապա քանի տոկոս է այն կազմում։ Հետևաբար ոչ մի բժիշկ իր անցած այդ դժվարագույն ուղու վրա երբեք չի փորձի վտանգի կամ կասկածի տակ դնել իր վարկանիշը: Եվ  երկրորդը` քանի որ մենք խոսում ենք պետպատվերի շահառուների օգտվելու մասին, այդ սկավառակը նաև հասանելի է ապահովագրական ընկերությունների համար։ Իրենք պետք է հասկանան, թե ինչ պաթոլոգիաների համար պետք է փոխանցում կատարվի։ Եվ մի թյուր կարծիք կա, որ զոնդավորում եթե անեն, ապա պարտադիր պետք է ստենտավորում կատարվի։ Օրինակ` 85 տոկոս նեղացման դեպքում պարտադիր պայման է ստենտավորումը։ Իրականում այդպիսի բան չկա, հստակ ցուցումների դեպքում նոր իրակացվում են համապատասխան բուժմոտեցումները։

Չեմ կարծում, որ կգտնվի որևէ բժիշկ, որ սրտացավորեն չի վերաբերվի իրեն դիմած հիվանդին։ Ուղղակի պետք գնահատել բժշկի աշխատանքը։ Կցանկանամ մեր ընթերցողներն և հասարակությունը հասկանան մի բան, որը բժիշկները առհասարակ Հայաստանում դարձել են լիցքաթափման գործիք։ Ամեն հարցում միշտ բժիշկն է մեղավոր, չեն մտածում, որ ուշացած դեպքերում են հիմնականում դիմում բժիշկների օգնությանը։ Կովիդ 19-ի, պատերազմի ժամանակ  բժիշկները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածության և սրտացավության աստիճանը։ Մեր կյանքը կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե` բացառությունների։

- Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Հորդորս այն է, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող լինեն, սիրող, զիջող, քանզի այս լարված պայմաններում իրար վարկաբեկելը միանշանակ վնասում է բոլորիս։ Ես հավատում եմ, որ միաբանության մեջ կա միանշանակ հաղթանակ, հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` արդեն մի բուռ դարձած հողը պահեն։ Իսկ մասնագիտական խորհուրդս կլինի վնասակար սովորություններից հրաժարվել, կտրականապես բացառել ծխելը, հետևել մարմնի քաշին և գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի` վաղ ժամկետներում առկա խնդիրները բացահայտելու համար։ Այս դարում զարգացած բժշկության մեջ ինֆարկտից մահանալ կամ հաշմանդամ դառնալը ամոթաբեր է, քանզի 99,9 դեպքերում բուժման գրագետ լուծումներ կան։ Սրտաբանության մեջ մենք ահռելի արդյունքներ կունենանք վաղ հայտնաբերման դեպքում: Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց մեր բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման և ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք հստակ շարունակական բնույթ են կրելու:

There is no translation available.

Արտամարմնային բեղմնավորումը  անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է

Մեր օրերում հայտնի, արհեստական բեղմնավորման երեք մեթոդներից, ամենատարածվածն ու կիրառվողը արտամարմնային բեղմնավորումն է (ԱՄԲ), այլ կերպ՝ ԷԿՈ: Այն անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդիական մեթոդներից մեկն է: Արտամարմնային բեղմնավորումը հնարավորություն է տալիս շրջանցել այն բոլոր արգելքները, որոնք կան հղիության առաջացման ճանապարհին։ Մեր երկրում կան բազմաթիվ բժշկական հաստատություններ, որոնք զբաղվում են անպտղության բուժմամբ: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ․ ում հետ մեր զրույցը ծավալվեց արտամարմնային բեղմնավորման թեմայի շուրջ:

 -Բժշկուհի, ո՞ր դեպքում կարող են արդեն դիմել ԱՄԲ-ի՝ արտամարմնային բեղմնավորման օգնությանը:

-Կանանց և տղամարդու անպտղության բազմաթիվ այն պատճառներն են, որոնք չեն ենթարկվում բուժման, և որոնց հաղթահարման հավանականությունը ԱՄԲ-ի միջոցով ավելի բարձր է, քան այլ մեթոդներով: Հակացուցումների բացառման դեպքում ցանկացած զույգ կամ ցանկացած կին, որ ուզում է մայրանալ, կարող է դիմել ԱՄԲ-ի օգնությանը անպտղության ցանկացած պատճառի դեպքում: ԱՄԲ-ի օգնությանը կարող են դիմել նաև այն կանայք, ովքեր ունեցել են բազմաթիվ վիժումներ, չզարգացող հղիություններ և այս դեպքում կատարվում է պտղի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում: ԱՄԲ-ի նպատակը ոչ միայն հղիության հասնելն է, այլ նաև առողջ մորից, առողջ մանկան լույս աշխարհն գալը:

Բնական ճանապարհով բեղմնավորման ժամանակ ձվաբջիջը և սպերմատոզոիդները «հանդիպում են» կնոջ օրգանիզմում` արգանդափողերում, որից հետո զարգացած սաղմիկը մտնում է արգանդի խոռոչ: ԱՄԲ-ի ժամանակ ձվաբջջի և սպերմատոզոիդների հանդիպումը կատարվում է լաբորատոր պայմաններում և, եթե սերմնահեղուկում առկա է եզակի առողջ, կենսունակ սպերմատոզոիդ, ընտրվում է այդ սպերմատոզոիդը, և ICSI եղանակով կատարվում է բեղմնավորում: Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է դառնում հաղթահարել տղամարդկային անպտղության ծանր դեպքեր:

Եթե կինը որոշում է հետաձգել մայրանալը կամ առկա է անպտղություն, դիմում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի: Անպտղության պատճառը հայտնաբերելու համար բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ: Իսկ կոնկրետ տարիքային առումով ձվարանային պաշարի գնահատման համար կան ցուցանիշներ, որոնք վկայում են ձվարանային պաշարի նվազման կամ նորմալ լինելու մասին: Դրանցից է՝ հակամյուլլերյան և ֆոլիկուլոխթանող հորմոնի մակարդակների որոշումը, ինչպես նաև ՈՒՁՀ հետազոտությամբ ձվարանային պաշարի գնահատումը՝ ձվարանում եղած անտրալ ֆոլիկուլների քանակի որոշումը: Եթե կնոջ ձվարանային պաշարն արտահայտված նվազած է, սովորաբար, նույնիսկ դեղորայքային խթանման արդյունքում, հնարավոր չի լինում ձվաբջիջներ ստանալ: Այդ դեպքում կնոջն առաջարկվում է դոնորական ձվաբջիջների օգտագործում:

- Լինում է արդյո՞ք ցավային սինդրոմ արտամարմնային բեղմնավորման՝ ԱՄԲ ձվարանների խթանման ժամանակ, և պե՞տք է այդ ժամանակ սննդակարգին հետևել, թե՝ոչ:

-Դա ինդիվիդուալ  է, կարող է լինել, կարող է չլինել, կամ անցնել հաջորդ օրը: Էկոյի ժամանակ մենք նշանակում ենք ֆոլիկուլ խթանող հորմոններ, որոնք առաջացնում են ձվարաններում պրեմորդիալ ֆոլիկուլների աճ, որի արդյունքում ձվարանները մեծանում են իրենց չափսերով և սկսվում են անհանգստություն պաճառել, առաջացնելով՝ վքնացության զգացում:

Իսկ ինչ վերաբերում է խթանման օրերի ընթացքում սննդակարգին հետևելուն, ապա խորհուրդ ենք տալիս բացառել գազավորված ըմպելիքները, խմել միայն օրեկան՝ 2-3լ ջուր, բացառել լոբազգիները, ուտել սպիտակուցներ, ձուկ, հավի միս, ձու և ձիթապտղի ձեթ, ավոկադո, հետևել, որ պարտադիր աղիները գործեն, որպեսզի այդ օրերը ավելի թեթև անցնեն։

-Արդյո՞ք կարելի է խմել սուրճ  այդ խթանման օրերին:

-Այո, կարելի է խմել սուրճ, բայց առանց կոֆեինի, կարելի է խմել նաև կակաո, հյութեր, բացառելով ցիտրուսայիները։

- Իսկ սեռական հարաբերություն այդ օրերին կարելի՞ է, թե՝ ոչ։

-Ցանկալի չէ, պուկցիայից հետո առնվազն 7 օր պետք է խուսափել սեռական հարաբերություններից։

-Էմբրոմի տեղադրման ժամանակ, որքա՞ն պետք է կինը պառկի հանգիստ վիճակում։

-Տարբեր կլինիկաներում, տարբեր մոտեցումներ կան, տեղադրումից հետո կարող են պառկել 2-3 րոպեից մինչև 1-2 ժամ, միջին տևողությունը՝ 30 րոպե։ Առաջին 3 օրերին պետք է աշխատեն իրենց պահել հանգիստ, թե՛ ֆիզիկապես, և թե' հոգեպես, որից հետո կարող է վերադառնալ բնականոն կյանքին, անգամ զբաղվել թեթև ֆիտնեսով, լողով։

- Ձվարանների ֆոլիկուլների պունկցիայից հետո, քանի՞ օր կարող է տևել ցավային սինդրոմը:

-Պունկցիայից հետո արտահայտված ցավային սինդրոմներ չեն լինում, առաջին օրը մինչ երեկո ցավերն քիչ քիչ մեղմանում են: Ցավերի դեպքում կարող են ցավազրկող դեղամիջողներ ընդունել։ Հաջորդ առավոտյան ցավերն արդեն մեղմանում են, և մինչև օրվա վերջ ամբողջովին վերանում: Հնարավոր է լինի նաև ջերմության բարձրացում։

-Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել ԱՄԲ-ի կատարելուց առաջ:

-ԱՄԲ-ից առաջ կատարվում է բուժառուների համալիր հետազոտություն: Այն ներառում է արյան մեջ հորմոնների որոշում. Դաշտանային ցիկլի 2-3-րդ օրը՝ ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն), T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), ազատ տեստիստերոն, 17-OH պրոգեստերոն:

Խրոնիկ վարակների որոշում․ խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի, հեշտոցի մաքրության աստիճանի որոշում:

Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս: Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի համար: Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ՝ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի) դինամիկա։

Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների:  Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների, ինչպես նաև ցուցված է կատարել որովայնի ներքին օրգանների ՈւՁՀ:

Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում, արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում, արյան կլինիկական և կենսաքիմիական քննություն. շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին: Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում), մեզի ընդհանուր քննություն, ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), ֆլյուրագրաֆիա:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք այն զույգերին, որոնք ցանկանում են ծնող դառնալ:

-Կմաղթեմ, որ երբեք հույսը չկորցնեն. անհուսալի վիճակ երբեք չի լինում: Եվ, որքան էլ դժվարին լինի իրենց ճանապարհը, պարտավոր են այն հաղթահարել, որովհետև ունենք շատ-շատ դեպքեր, երբ 20-30 տարվա անպտղությունից հետո կարողանում են ծնող դառնալ: Երբեք պետք չէ հուսահատվել, պարզապես անհրաժեշտ է դիմել ճիշտ մասնագետի ու հետևել միայն նրա խորհուրդներին, օգնությանը և ոչ թե անընդհատ փոխել մասնագետին: Չէ՞ որ ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգ ունի բուժման իր մեթոդը, մեխանիզմը, ցանկացած բուժհաստատություն ունի իր աշխատելաոճը: Եվ, որպես վերջաբան, կասեմ, որ պետք է հավատալ բժշկին, և միայն այդ դեպքում կարելի կլինի հասնել ցանկալի արդյունքի:  

There is no translation available.

Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ

 Վնասվածքաբանությունը ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումն է, բուժումը և կանխարգելումը` ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ` տարբեր հիվանդությունների ընթացքում զարգացող: Այն ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան, այսինքն՝ մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները և վիճակները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցությունից:

Այս հիվանդությունների բուժման վիրահատական և բուժական մեթոդներին ու եղանակներին է անդրադառնում օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում փորձառու բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

 -Պարոն Մոմջյան, ի՞նչ կասեք միջողային սկավառակի ճողվածքի մասին:

- Ճողվածքը շատ դեպքերում հանդիպում է հիմնականում փոքր չափով,  և եթե փորձենք 10 մարդու հետազոտել, ապա նրանցից 9 մոտ հաստատ ճողվածք կհայտնաբերվի: Նման դեպքերում վիրահատության կարիք չի լինում։ Պետք է ուղղակի բուժառուին բացատրել, որ դա  վտանգ չի ներկայացնում, միայն թե հնարավոր է, որ այն մեծանա սխալ կենսակերպի հետևանքով, սակայն ճողվածքներն հիմնականում առաջանում են կախված որոշ չափով  օրգանիզմի կառուցվածքից, այսինքն՝ ելնելով հյուսվածքների որակից։ Եթե հյուսվածքներն էլաստիկ են, հեշտ պատռվող, այդ հյուսվածքները պարտադրում են ժամանակի ընթացքում տարիքային դեգեներացիա, որի հետևանքով դրանք թուլանում են և հեշտությամբ պատռվում։ Ունենք պատռման տիպիկ տեղեր, և դրանք ավելի շատ լինում են կողային հատվածներում,  այսինքն՝ մեջտեղում չի պատռվում, այլ կողքից, մեջտեղում հյուսվածքներն ավելի ամուր են լինում, դրանք ավելի հեշտ կողքից են պատռվում, և ճողվածք է դուրս գալիս: Կախված իր մեծությունից՝ ճողվածքը կարող է սեղմել կամ չսեղմել նյարդին, որից հնարավոր է՝ ճառագայթի և առաջանա ոտքի և մեջքի ցավ: Հանդիպում են նաև ճողվածքի պարանոցային տեսակներ,  դրանք շատ անգամ արտահայտվում են կողմնային, ավելի քիչ՝ միջային,  և կրկին առաջացնում են նյարդարմատային ցավեր ձեռքերում, ուսագոտում։ Իսկ երբ դրանք միջկողային են, ավելի մեծ վտանգ են ներկայացնում, որովհետև սեղմում են ողնուղեղին, քայքայման ենթարկում բուն ողնուղեղը։ Այն կոչվում է միելոպաթիա, որի պատճառով ընդհանուր ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև ընդհանուր մարմինը սկսում են  տուժել։ Միելոպաթիան կարող է բերել տետրապարեզ կոչված վիճակին: Պարանոցային հատվածում կատարվում են ողնաշարի սկավառակների հեռացում և փոխարինում «քեյջով»` (դիսկի փոխարինող իմպլանտ):

 -Բժիշկ, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:

-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձևավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաև գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է և շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:

Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին և ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձևավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչև 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում և բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռևս աճ ունի, սակայն եթե հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվ ձևն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն կատարվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության և այլ պատճառերից է առաջանում, ու երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ և այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:

Դրանք տարբեր հարթություններում գտնվող ծռվածության աստիճաններ են։ Կիֆոզը բնականից ծռվածության աստիճանը կրծքային հատվածում է, կիֆոզը պետք է շատ մեծ լինի, որպեսզի միջամտության կարիք լինի։ 

 -Բժիշկ, ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:

-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, և Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները և որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաև սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, և Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի և կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:

-Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս բուժական մերսումներն և ձգումները:

-Ձգումները փոքր ճողվածքների դեպքում օգնում են, շատ դեպքերում բավականին արդյունավետ բուժմոտեցման ձև է, բայց վատն այն է, որ նրանք բոլորին հավասարաչափ առաջարկում են այդ մեթոդները` առանց տարբերակելու իրավիճակը։ Վատագույն դեպքում պոկվում է ճողվածքը, առաջացնելով սուր ցավեր: Պետք է կատարել ՄՌՏ և դրական պատասխանի դեպքում շտապ վիրահատություն, որը պետք է շատ արագ կազմակերպել, քանի դեռ այն չի տեղաշարժվել այլ ուղղություններով։

 -Որպես վերջաբան Ձեր հորդորը հասարակությանը:

-Խորհուրդ կտամ, որպեսզի առավել ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, հետևեն ֆիզիկական վիճակին, խուսափեն սթրեսներից, թեկուզ չնչին անհանգստությունների դեպքում դիմեն մասնագետի, որպեսզի հետագայում չառաջանան  բարդություններ:

Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն և լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, և մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ և լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում և կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ և ձեր մարմինը:

Page 3 of 42

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր