Lusine
ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել
Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիրների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչվում է «կոմպլայնս»՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն ու համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համբերությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բավականին հաճելի մարդ է, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։
-Պարո՛ն Գրիգորյան, հիմնականում աչքի ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:
-Բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեզ դիմում են ընդհանրապես աչքի բոլոր վիրաբուժական միջամտությունների, աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, վերջին տարիներին ավելի շատ ռազմական վնասվածքներ ստացածների հետ ենք զբաղվում, որպեսզի փրկենք եւ վերականգնենք աչքը:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
-Երկու երեխաներս էլ բժիշկ են: Տղաս ակնաբույժ է, աշխատում է մեր բաժանմունքում, աղջիկս բժշկական գրասենյակում զբաղվում է առողջապահական, օպտիկական հարցերով:
-Բժի՛շկ, ունենո՞ւմ եք պացիենտներ արտերկրից:
-Հիմնականում դրսից մեզ մոտ որեւէ մեկի խորհրդով են գալիս: Ունենում ենք պացիենտներ Իրանից, Վրաստանից: Բժշկական տուրիզմը, կարծես թե, փորձում են մեր երկրում զարգացնել, բայց այն լայնածավալ բնույթ դեռեւս չի կրում: Նկատելի շարժ կա միայն ատամնաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառներում, քանի որ գներն ավելի մատչելի են, քան իրենց մոտ: Մեր ոլորտում ավելի քիչ են դրսից այցելուները:
-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի պացիենտներ են ձեզ այցելում:
-Մեզ այցելում են հիմնականում ծեր պացիենտներ, բայց ցավալի փաստ է, որ աչքի որոշ հիվանդություններ, ինչպես, օրինակ, կատարակտան, երիտասարդացել են, վնասվածքներով պացիենտներ էլ են լինում, ուստի մեզ դիմողների տարիքային շրջանակը մեծ է:
-Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:
-Ցավալի փաստ է, բայց մեր երկրում դեռ չունենք բժշկին դիմելու, հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կուլտուրա: Ընդհանրապես հիվանդ մարդն արդեն պահանջատեր է, որի ներաշխարհը խաթարվում է իր հիվանդության պատճառով. կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում են ուշադրություն, հետեւողականություն: Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ժամանակ առաջին երկու ամիսը մենք բաց թողեցինք, չաշխատեցինք այնպես, ինչպես պետք էր:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:
-Ես սիրում եմ իմ ընտանիքը, ունեմ կին, որին պաշտում եմ: Անհրաժեշտության դեպքում նա միշտ իմ թիկունքին է պաշտպանողի դիրքում: Ունեմ լավ երեխաներ ու լավ թոռնիկներ, որոնց համբույրների պակասը երբեք չեմ ունեցել, ովքեր ինձ ստիպում են ապրել եւ արարել:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կասեք:
-Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա իրագործել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը: Ցանկանում եմ բոլորին միմիայն առողջություն, միասնական ուժերով կորոնավիրուսի հաղթահարում: Ինչու ոչ, հնարավոր է, որ կլինի համաճարակի երկրորդ փուլը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չհասնենք դրան: Եղե՛ք առողջ, սիրե՛ք եւ եղե՛ք սիրված:
ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն
Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Առաջնային նշանակություն ունի բժշկի հետ շփումը։ Զուտ մասնագիտական տեսանկյունից հիվանդների ճնշող մեծամասնությունը չի կարող եզրակացություններ անել բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին, դրա համար առնվազն պետք է շատ լավ տեղեկացված լինել բժշկության տվյալ ոլորտից: Հենց այս պատճառով էլ ուրիշներից ստացած տեղեկություններից առավել կարեւորվում է բժշկի հետ շփումը. որքանով է նա ուշադիր, ինչպես էր հարցեր տալիս, ինչ հոգատարություն էր ցուցաբերում եւ այլն: Բնականաբար, համապատասխան իր պրոֆեսիոնալիզմին: Այսինքն` կարողանա հենց այդ շփումով վստահություն առաջացնել հիվանդի մոտ: Այս դեպքում կարելի է ասել, որ գործի կեսն արված է: Եթե հիվանդը վստահեց բժշկին, ավելի արդյունավետ կլինի բուժումը: Հակառակ դեպքում արդյունքը սպասվածից կարող է շատ ավելի ցածր լինել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում ներկայումս աչքի շարժական հիվանդանոցը:
-Աչքի շարժական հիվանդանոցը, որը գործում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում, մշտապես նպատակ է ունեցել կանխարգելել ձեռքբերովի կուրությունը` Հայաստանի բոլոր համայնքների բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելով: Ակնային հիվանդությունները վաղ հայտնաբերելու եւ ժամանակին բուժելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում կուրության պատճառ դարձող մի շարք ակնային, օրինակ, կատարակտի, գլաուկոմայի, շաքարախտային ցանցենախտի, մակուլյարդիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների հայտնաբերմանը: Միակ վատ նորությունն այն է, որ այսօր, ցավոք, այս էպիդեմիկ վիրուսային իրավիճակի պատճառով հիվանդանոցը չի գործում, մարտ ամսից դադարեցված են մեր աշխատանքները, շուտով պարետատան կանոնների համաձայն կփորձենք ժամանակավորապես տարածաշրջանային հիվանդանոցի ղեկավարությունից տարածք խնդրել ակնային խորացված հետազոտումների համար, կկատարվեն պացիենտների ընդունում եւ ջերմաչափում, իհարկե, տեղի ինֆեկցիոնիստ բժշկի հետ համագործակցությամբ: Կկատարվեն ախտորոշում եւ հիվանդների նախապատրաստում, բայց ԱՇՀ-ի վիրահատարան եւ լազերային բուժման սենյակներ (փաստացի համարվում է միասնական փակ տարածք) կփորձենք ապահովել հիվանդների մեկ առ մեկ այցելություն` բուժման կամ վիրահատության համար, այսինքն՝ ԱՇՀ-ում աշխատանքները վերագործարկելու ժամանակ չպետք է խախտենք օրենքով սահմանված էպիդեմիկ նորմերը:
Կարանտինի առաջին ամիսներին ակնաբուժության մեջ էլ էր դադար տրված, միայն շտապ դեպքերի ժամանակ էին կատարվում վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, դրան զուգահեռ, իհարկե, այս ամիսներին մասնակցեցինք հեռավար կազմակերպվող դասընթացներին, այսինքն` փորձեցինք ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ:
-Ձեր կյանքում կա՞ն մարդիկ, որոնց խոսքերով մշտապես առաջնորդվում եք:
-Իհարկե կան: Ես մեծ երախտագիտություն եւ հարգանք եմ տածում պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հանդեպ ու մշտապես հետեւում նրա խորհուրդներին: Ուզում եմ նշել նաեւ մեր ծրագրի ղեկավար Ռոջեր Օհանեսյանի անունը եւ, իհարկե, հիմնարար գիտությունների համար պարտական եմ հորս` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանին, որի մտահաղացումները, ցավոք, դեռ մնում են թղթի վրա:
-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում: Կվերհիշե՞ք Ձեր կատարած ամենատպավորիչ վիրահատությունը:
-Բավականին շատ վիրահատություններ եմ իրականացրել իմ ստեղծած մեթոդով, որը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:
Իմ կյանքում, թերեւս, ամենատպավորիչն էր «Humanoptics» ֆիրմայի անհատական արհեստական ծիածանաթաղանթի պատվաստման վիրահատությունը, որի կիրառելիությունը բավականին թանկ հաճույք է, եւ այդ մեթոդի կիրառման համար ես վերապատրաստում էի անցել վերը նշված ֆիրմայում: Հիշում եմ նույնիսկ պացիենտիս. երիտասարդը Վանաձորից էր, մետաղալարից վնասվել էր եւ արտանկել ոսպնյակը՝ ծիածանաթաղանթի հետ միասին, բայց, փառք Աստծո, ցանցաթաղանթը չէր վնասվել: Բավականին բարդ վիրահատություն էր, քանի որ միաժամանակ կարվեց նաեւ արհեստական ոսպնյակ, հետագայում փոխպատվաստվեց նաեւ վնասված եղջերաթաղանթը:
-Տեսողության որակից կախված է նաեւ մարդու կյանքի որակը, կուրությունն այսօր լիարժեք բուժվո՞ւմ է:
-Իրականում գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն: Անբուժելի կուրությունը ձեր տեսողություն ապահովող ցանցաթաղանթի նյարդային բջիջների մասնակի կամ լիարժեք կորուստն է։ Սա, այսպես կոչված, «բացարձակ» կուրությունն է, երբ առկա է երկու աչքի տեսողության կայուն, անվերադարձ եւ լիարժեք կորուստ, լույսը մթից տարբերելու անընդունակություն, եւ տեսողությունը մոտ կամ հավասար է զրոյի։ Սակայն իրավական, գործնական եւ սոցիալական իմաստով կուրությունն ավելի լայն հասկացություն է, եւ այս առումով կույր համարվող մարդիկ կարող են որոշակի տեսողական զգացողություններ ունենալ, բայց չտարբերել շրջապատի առարկաները կամ մարդկանց, կորցնել շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը եւ չկարողանալ առանց կողմնակի անձանց օգնության քայլել թեկուզ այն դեպքում, երբ լուսազգայությունը պահպանված է, ու կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Այսօր բարձր տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի որոշ երկրներում ակնավիրաբույժները եւ նեյրովիրաբույժները համատեղ կատարվող վիրահատությունով կարող են մարդուն մութ աշխարհից բերել լուսավոր աշխարհ, բայց, ցավոք սրտի, կարդալու ունակությունը չի կարող վերականգնվել:
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ, Ձեր երեխաները կցանկանա՞ն շարունակել Ձեր գործը:
-Իմ արմատներում չկան բժիշկներ. հայրս ինժեներ է, մայրս` ուսուցչուհի: Երեխաներս էլ դեռ փոքր են, բայց ավագ դպրոցում սովորող մեծ աղջիկս, կարծես թե, սեր ունի բժշկության հանդեպ, երկրորդ երեխաս նախընտրում է արվեստի ոլորտը: Մյուս երկու երեխաներս դեռ փոքր են, եւ վաղ է նրանց մասնագիտության ընտրության մասին խոսել:
-Կանխարգելիչ բուժումն ի՞նչ մակարդակ ունի այսօր մեր երկրում:
-Ուրախալի փաստ է, որ մարդիկ այսօր վաղ են դիմում բժշկի: Իհարկե, դա կախված է հիվանդի մենթալիտետից: Այսօր բավականին լավ են աշխատում նաեւ առաջնային օղակում` պոլիկլինիկաներում, ուր մարդիկ դիմում են հիվանդության վաղ փուլերում, իսկ ավելի բարդացած փուլերում արդեն դիմում են ակնաբուժական կլինիկաներ: Անհատը պետք է պատասխանատու, հետեւողական լինի իր առողջության նկատմամբ եւ միայն բարդացած վիճակում չդիմի բժշկի: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ սոցիալական վիճակը, բայց, ամեն դեպքում, պետք է հետեւողական լինել առողջության հարցում:
-Սակայն առաջնային օղակի նկատմամբ հասարակության շրջանում վատ կարծիք է ձեւավորված, եւ մարդիկ հաճախ խնդրի առկայության դեպքում միանգամից դիմում են ակնաբուժական կլինիկաներ:
-Իհարկե ճիշտ եք. մեր հանրության մեջ դա նկատելի է եւ, ինչ-որ տեղ, գովելի, եթե հերթեր չգոյանան, բայց, օրինակ, Ավստրալիայում, ԱՄՆ-ում պատկերն այլ է. հերթագրվում են, եւ ամիսներ են պահանջվում, որպեսզի մարդիկ կարողանան հանդիպել բժշկի հետ` հաղթահարելով ընտանեկան բժշկի եւ օպտոմետրիստի հերթագրումները: Իսկ նման ձգձգումը երբեմն անիմաստ խորացնում է եղած խնդիրը:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Հուսամ, որ մեր երկիրն այս տնտեսական ճգնաժամից արագ դուրս կգա, որովհետեւ կառավարությունը բավականին լայնածավալ աշխատանքներ է տանում երկրում կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ: Իսկ բուժօգնությունը իրականացվում է որակապես բարձր մակարդակով: Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք: Ու, եթե մեր երկրում բարեփոխումները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:
Շաքե Խաչատրյան
Կինն ամեն ինչի չափանիշն է
Բոլոր ժամանակներում մարդիկ կնոջ մեջ գնահատել ու գովաբանել են խոնարհությունը, հնազանդությունը, հեզությունն ու մայրանալու շնորհը: Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը` մարդ ծնելու եւ դաստիարակելու շնորհը:
Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ, որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար: Ինն ամիս շարունակ կնոջ ներսում ձեւավորվում եւ զարգանում է նոր կյանք՝ կենդանի էակ, ում հետ կինն անտեսանելի, ամուր կապերով կապված է լինելու ողջ կյանքում, ով կնոջ համար դառնալու է ամենահարազատն ու կարեւորն աշխարհում: Թե ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված կլինի, մեծապես կախված է հղի կնոջ կենսակերպից եւ հղիության հանդեպ նրա վերաբերմունքից: Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունը տարբեր հուզական ապրումներով լի փուլ է: Այդ սոցիալական դերին անցնելիս կինը, երեխային կրելուց, զգում է ոչ միայն ուրախություն, այլ նաեւ անհանգստություն ապագա երեխայի համար:
Չի կարելի կնոջը մի օր սիրել եւ գնահատել, կնոջը պետք է սիրել, պաշտել մշտապես, եւ այս տեսանկյունից մի քիչ հակասություններ կան տոների հետ կապված, քանի որ այդ դիտանկյունից կանանց մեկամսյակն ուղղակի ժամանակավրեպ է: Կինը եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Մարդկության գլուխգործոցը կինն է: Հարգելի´ տղամարդիկ, պետք է հասկանալ, ընդունել ու սիրել կնոջ վեհությունը, կնոջ գեղեցկությունը, կնոջ՝ մայր լինելու գերարժեքությունն ու խորությունը: Յուրաքանչյուր տղամարդ պետք է սիրահարվածության մի փոքր տարր միշտ պահի իր ներսում, որը կապրեցնի կնոջը:
Մեր զրուցակիցն է Հայկական բժշկական ինստիտուտի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար, 2015 թ.-ին ԼՂՀ-ում «Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ» կոչմանն արժանացած, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանը, ում հետ զրույցում քննարկվեցին կնոջ առողջությանը վերաբերող մի շարք խնդիրներ եւ դրանց լուծման ելքերը:
-Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որի պատասխանատվության սահմանններն անքննելի են: Ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:
-Ասեմ, որ արմատներումս կան բժիշկներ. հորեղբայրս է բժիշկ, եւ, ճիշտն ասած, մանկուց երազանքս բժիշկ դառնալն է եղել: Ընտանիքս դեմ էր իմ ընտրությանը եւ մինչեւ վերջ պայքարել է, որպեսզի այլ ընտրություն կատարեմ, բայց, քանի որ ինձ այլ ասպարեզում չէի պատկերացնում, հասա նրան, ինչ այսօր կա:
-Ուսուցիչ: Մարդ, ում տված ներուժը բավական է լինում ամբողջ կյանքի համար: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ ուսուցիչը եղել եւ մնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ում մոտ ժամանակին անցել եմ օրդինատուրան եւ մինչ օրս էլ աշխատում եմ շատ բան սովորել տաղանդաշատ բժշկից: Իսկ առհասարակ կյանքում միշտ մայրիկիս եմ համարել իմ խորհրդատուն ամեն հարցում եւ կարող եմ մշտապես վստահել նրան ամեն քայլում: Հենց նա ինձ հորդորեց ընտրել այս մասնագիտությունը, իսկ ես ինձ միշտ պատկերացնում էի պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Երբ հայտնվում եմ բարդ իրավիճակներում, հիշում եմ մորս խորհուրդները, որոնք ինձ օգնում են հնարավորինս դյուրին եւ հարթ անցնել իմ ընտրած ճանապարհը:Եվ վստահ եմ, որ երբեւէ չեմ փոշմանի իմ ընտրության մեջ:
-Բժշկուհի, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ:
-Այո, իհարկե. առանց վերապատրաստումների չենք կարող նորարարություններին համընթաց քայլել: Վերջինը եղել է 2019թ. դեկտեմբեր ամսին, վերապատրաստվել եմ ինտիմ էսթետիկ պլաստիկայի մեջ, որը դեռեւս այդքան էլ զարգացած չէ Հայաստանում, դեռ այն մակարդակի չենք հասել, որին մենք ձգտում ենք: Ցանկանում եմ իմ ներդրումն էլ ունենալ այդ ճյուղի զարգացման մեջ մեր երկրում, մոտակա վերապատրաստումս այս ամսին է՝ Իտալիայում, որտեղ կայանալու է էնդոկրին գինեկոլոգիայի միջազգային կոնֆերանս: Հույսով ենք, որ այս կորոնավիրուսը չի խանգարի դրա անցկացմանը, եւ մենք նոր գիտելիքներով կվերադառնանք Հայաստան:
-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք: Ի՞նչ կասեք մեր երիտասարդության մասին:
-Դասախոսում եմ 2016 թվականից եւ ասեմ, որ ունենք խոստումնալից կադրեր, որոնց շնորհիվ կարող ենք ավելի վստահ քայլերով առաջ գնալ բժշկության ոլորտում: Առհասարակ այժմյան սերնդին պետք է ներգրավել ամեն բնագավառում, անպայման նրանց խրախուսել, որ իրենք կարող են ավելին անել իրենց ընտրած մասնագիտության մեջ:
-Ի՞նչ կասեք հասարակության մասին, ի՞նչ մակարդակի վրա է դիմելիության կուլտուրան:
-Դիմողները տարբեր են լինում, սակայն մեծամասամբ գնահատում են բժշկի աշխատանքը, հարգանքով են մոտենում: Ամենակարեւորը հիվանդին ուրախ եւ ժպիտով տեսնելն է, երբ արածդ գործի արդյունքները շատ ընտանիքների երջանկություն են պարգեւում: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ, որ բժիշկը պետք է գրագետ եւ հոգեբանորեն ճիշտ մոտեցում ցուցաբերի պացիենտի հետ հարաբերություններում: Անչափ կարեւոր է, որ բժիշկը միշտ գնահատված լինի բոլորի կողմից, մնա եւ արարի իր երկրում, բախտն օտար ափերում չփնտրի:
-Բժշկուհի, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:
-Քանի որ աշխատում եմ գինեկոլոգիայի բաժանմունքում, վարում եմ հղիություններ, ծնունդներ, գինեկոլոգիական հիվանդություններով եմ զբաղվում, մասնակցում վիրահատությունների, ինձ կարող են դիմել նրանք, ովքեր բախվել են մանկաբարձական եւ գինեկոլոգիական խնդիրների: Ցավոք, հիմա շատ են դեպքերը, երբ դժվար է լինում հղիանալ, եւ տարբեր պատճառներով դիմում են բժշկի: Ընդհանրապես անպտղությունը ցավոտ թեմա է, ու երկարատեւ կամ կարճատեւ ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր անպտուղ զույգի՝ դրական արդյունքի հասնելը շատ է ոգեշնչում բժշկին, որպեսզի ավելի վստահ եւ հստակ քայլերով առաջ շարժվի:
-Այսօր երիտասարդ կանայք ձգտում են իրենց ծննդալուծումը կատարել կեսարյան հատումով, ի՞նչ կասեք այդ առումով:
-Կեսարյան հատումը պետք է իրականացվի խիստ ցուցումով, եւ մենք արդի բժշկության մեջ փորձում ենք ամեն ինչ տանել բնական ճանապարհով: Իսկ եթե նրանք կարծում են, որ, գնալով այդ քայլին, ցավերից խուսափում են, կրճատում դրանք, ապա չարաչար սխալվում են, քանի որ կեսարյան հատումն էլ իր հետագա հետվիրահատական բարդություններն ունի: Դրանցից մեկն այն է, որ արգանդի առաջային պատին սպի է առաջանում, որի արդյունքում դրա ամբողջականությունը խախտվում է, հետո վերականգնման շրջանը բավականին ցավոտ է լինում: Եվ մինչ այդ պատախանատու քայլին գնալը նրանք պետք է հղիությունը ընկալեն որպես մեծ պատասխանատվություն, դրա ամբողջ ընթացքը ճիշտ տանեն՝ գիտակցելով, որ այդ ճանապարհն անցնում են Աստծո տված բալիկի համար, իսկ կեսարյան հատմանը դիմեն միայն խիստ ցուցումների դեպքում:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ամուսնությունը համարվի անպտուղ:
-Կանոնավոր սեռական կյանքով ապրող զույգերի մոտ մեկ տարի եւ ավել հղիություն չգրանցվելու դեպքում արդեն կարող ենք ամուսնությունը համարել անպտուղ: Ցավոք, անպտղությունը երիտասարդացում է ապրել, ու թե տղամարդկանց, թե կանանց գործոնը գրեթե նույն նժարի վրա է դրված: Ռեպրադուկտիվ տարիքը սկսում է այն ժամանակ, երբ ձվարանները սկսում են իրենց ֆունկցիան լիարժեք կատարել եւ ավարտվում է այն ժամանակ, երբ ձվարանային ռեզերվը վերջանում է (լավագույն ռեպրադուկտիվ տարիքը 18-40 տարեկանն է):
-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղը:
-Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Պատճառը բջիջների ոչ նորմալ աճելու ունակությունն է, որը տարածվում է մարմնի այլ մասեր: Վաղ փուլերում ախտանիշներ չկան: Ավելի ուշ առաջանում է հեշտոցային արյունահոսություն, ցավ կոնքի շրջանում, ցավ սեռական հարաբերության ժամանակ: Սեռական հարաբերությունից հետո արյունահոսությունը կարող է լուրջ ախտաբանության մասին չխոսել, բայց նաեւ կարող է լինել պարանոցի քաղցկեղի առկայության նշան:
Դեպքերի 90%-ում պատճառը համարվում է մարդու պապիլոմա վիրուսը, այնուամենայնիվ, շատ մարդկանց մոտ, ովքեր ունեցել են այդ վիրուսը, չի զարգացել պարանոցի քաղցկեղ։ Այլ ռիսկի գործոններից են ծխելը, թույլ իմունային համակարգը, հակաբեղմնավորիչ պրեպարատները, վաղ տարիքում սեռական հարաբերություն սկսելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ փոխելը, բայց դրանք քիչ կարեւոր են։ Պարանոցի քաղցկեղը սովորաբար զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունների հիման վրա՝ 10-20 տարվա ընթացքում: Դեպքերի մոտ 90%-ը տափակ բջջային կարցինոմա է, մոտ 10%-ը՝ ադենոկարցինոմա, եւ փոքր մասը՝ այլ տեսակներ։ Ախտորոշումը կատարվում է պարանոցի սքրինինգների միջոցով (արգանդի պարանոցի բջջաբանական քննություն): Հետագայում կիրառում են տեսապատկերման եղանակները ուռուցքի տարածվածությունը որոշելու համար: ԱՄՆ-ում սքրինինգը խորհուրդ է տրվում կատարել 21 տարեկանից, որը պայմանավորված է սեռական կյանքը վաղ սկսելու եւ այլ ռիսկի գործոններին ենթարկվելու հանգամանքով։ ՀՀ –ում Պապ թեստը կատարվում է ամեն 3 տարին մեկ՝ անգամ 30-65 տարեկանում: Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ Պապ-քսուկի ժամանակ հատուկ գործիքով արգանդի պարանոցից բջիջներ են վերցվում, որոնք ստուգվում են մանրադիտակով: Թեստը շարունակում է մնալ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ եւ տարածված մեթոդ։ Ցավոք, հայ կանանց մոտ տարածված է, որ միայն բարդացած դեպքերում դիմեն բժշկի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հայ կանայք հարգեն եւ սիրեն իրենց անձը, ու, քանի որ առողջությունից կարեւոր բան չկա աշխարհում, անպայման անցնեն այդ սքրինինգային հետազոտությունները, որովհետեւ դրա համար մեծ գումարներ եւ ժամանակ հարկավոր չէ: Ես մասնակցել եմ Հայ-Կանադական կլինիկայի կողմից երկու տարուց ավելի հայաստանյան սահմանանամերձ գյուղերում անցկացված սքրինինգային ծրագրին, որի նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը կանխարգելելն էր:
-Բժշկուհի, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում միոմա հիվանդությունը:
-Միոման արգանդի բարորակ հարթ մկանային ուռուցք Է: Կանանց մեծամասնության մոտ լինում է անախտանիշ, սակայն ոմանց մոտ դիտվում է ցավոտ եւ առատ դաշտան: Մեծ չափեր ունենալու դեպքում կարող է սեղմել միզապարկին եւ բերել հաճախամիզության: Հնարավոր է ցավ սեռական հարաբերության ժամանակ: Տեղակայումը եւ աճը գանգատների, խնդիրների առաջացման համար գլխավոր գործոններից են: Արգանդի խոռոչում տեղակայվելու ժամանակ նույնիսկ փոքր ախտահարումները կարող են ուղեկցվել գանգատներով, մինչդեռ խոռոչից դուրս գտնվող հանգույցները երկար ժամանակ կարող են լինել անախտանիշ: Ըստ տեղակայման դասակարգվում են՝
- Ներմկանային՝ ինտրամուրալ միոմա, որը գտնվում է արգանդի պատի հաստության մեջ: Ամենահաճախ հանդիպող տեսակն է: Չնայած որ դա չափերով բավականին մեծ է, սակայն հազվադեպ է գանգատներ առաջացնում: Ժամանակի ընթացքում ինտրամուրալ հանգույցները կարող են մեծանալ դեպի ներս՝ ձեւախախտելով արգանդի խոռոչը:
- Ենթաշճային՝ սուբսերոզ միոմա, գտնվում է արգանդի մակերեսի վրա՝ շճաթաղանթի տակ: Կարող է մեծանալ դեպի դուրս՝ միացած լինելով արգանդին հյուսվածքային ոտիկով:
- Ենթալորձային՝ սուբմուկոզ միոմա, գտնվում է էնդոմետրիումի տակ՝ միոմետրիումի վրա: Դեֆորմացնում է արգանդի խոռոչը: Փոքր հանգույցներն էլ կարող են բերել արյունահոսության եւ անպտղության:
- Պարանոցային հանգույց, որը հազվադեպ է հանդիպում, տեղակայվում է արգանդի պարանոցի պատին:
Հանգույցները լինում են եզակի եւ բազմակի: Մեծ մասը սկիզբ է առնում միոմետրիումից՝ հետագայում աճելով կա՛մ դուրս, կա՛մ ներս: Երկրորդային փոփոխությունները ներառում են արյունահոսություն, մեռուկացում (նեկրոզ), կալցիֆիկացիա եւ կիստոզ ձեւափոխում: Որպես կանոն կալցիֆիկացվում են դաշտանադադարից հետո: Միոմաների հիմնական մասը բուժման կարիք չունի, քանի դեռ չի բերել գանգատների եւ ախտանիշների առաջացման: Դաշտանադադարից հետո հանգույցները փոքրանում են եւ սովորաբար խնդիրներ չեն առաջացնում: Վիրահատական միջամտություն արվում է, երբ ունենք անհանգստացնող ախտանիշներ: Տարբերում ենք հետեւյալ վիրահատական մեթոդները` հիստերէկտոմիան՝ արգանդի հեռացումը, միոմաների հեռացման դասական մեթոդն է: Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմատոզ հանգույցի հեռացում), որը կատարվում է հետեւյալ մեթոդներով՝
- հիստերոսկոպիկ միոմէկտոմիա,
- լապարոսկոպիկ միոմէկտոմիա,
- լապարոտոմիկ միոմէկտոմիա:
-Բժշկուհի, խոսենք ձվարանի կիստայի տեսակների մասին:
-Ձվարանի կիստաների տեսակներն են՝ ֆոլիկուլյար, դեղին մարմնի, դերմոիդ, էնդոմետրիոդ, մուցինոզ: Երբ այդպիսի կիստաները չեն անհետանում կես տարի տեւող պահպանողական բուժման արդյունքում, որոշվում է դրանք հեռացնել վիրահատության միջոցով: Եթե ֆունկցիոնալ կիստաների առաջացումը ցիկլից ցիկլ կրկնվում է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ինչն է դրա պատճառը, եւ ջանքերն ուղղել այդ պատճառների վերացմանը: Ֆոլիկուլյար կիստան (ռետենցիոն կիստա) ձեւավորվում է դոմինանտ ֆոլիկուլից, եթե այն չի պայթել, այլ կերպ ասած՝ եթե ձվազատում տեղի չի ունեցել: Ախտորոշելու համար անհրաժեշտ է ՈւՁ հետազոտություն: Առավել հաճախ ձվարանի ֆոլիկուլյար կիստան անցնում է մինչեւ ցիկլի ավարտը, որում այն առաջացել է: Երբեմն այդ գործընթացին օգնելու համար նշանակում են հեստագեններ (պրոգեստերոն, ուտրոժեստան, դյուֆաստոն): Դեղին մարմնի կիստան (լյուտեինային կիստա) ձեւավորվում է ձվազատված ֆոլիկուլից: Դեղին մարմնի կիստայի ախտանշանները, նրա ախտորոշումը եւ բուժումը նույնպիսին են, ինչպես ֆոլիկուլյար կիստաների դեպքում:
Ֆունկցիոնալ կիստաների վտանգավոր բարդություններ կարող են լինել կիստայի ոլորումը եւ պատռվածքը, որոնք երբեմն ուղեկցվում են ներքին արյունահոսությամբ, նման դեպքերում դիմում ենք վիրահատական միջամտության: Ֆոլիկուլյար եւ լյուտեինային կիստաների կրկնվելու վտանգը շատ ցածր է: Ձվարանի էնդոմետրիոիդ կիստան էնդոմետրիոզի դրսեւորում է եւ սկսում է ձեւավորվել նրա օջախից: Քանի որ էնդոմետրիոիդ օջախի բջիջները ենթակա են կնոջ օրգանիզմում ցիկլիկ հորմոնային փոփոխությունների միեւնույն ազդեցությանը, ինչ եւ էնդոմետրիումի բջիջները, յուրաքանչյուր դաշտանի ժամանակ այդպիսի օջախի ներսում արյուն է կուտակվում: Այդ արյունը դուրս գալու տեղ չունի, եւ յուրաքանչյուր ցիկլի հետ այն ներսում ավելի ու ավելի է շատանում. կիստան աճում է: Կիստայի արյունային պարունակությունը ժամանակի ընթացքում վերածվում է թանձր շագանակագույն զանգվածի, ինչի համար էլ այդպիսի կիստաները ստացել են իրենց երկրորդ անվանումը՝ շոկոլադե: Ինչպես եւ էնդոմետրիոզի մյուս բոլոր օջախները, էնդոմետրիոիդ կիստաները հաճախ անպտղության պատճառ են դառնում կնոջ օրգանիզմում հորմոնային գործընթացների խախտման պատճառով: Այդպիսի կիստաները հղիության համար հակացուցում չեն, եթե հաջողվում է հղիանալ դրանց առկայությամբ: Ցավոք, ձվարանների վրա այդպիսի գոյացությունները, ի տարբերություն լյուտեինային կիստաների, ինքնուրույն չեն անցնում եւ մեծ չափերի հասնելիս ու կնոջը անհարմարություն պատճառելիս պահանջում են վիրահատական բուժում: Վիրահատության արդյունքն ամրապնդելու համար էնդոմետրիոիդ կիստայի հեռացումից հետո հաճախ նշանակվում է հորմոնային բուժում՝ ուղղված ցիկլիկ հորմոնային փոփոխությունների ճնշմանը, որոնք նպաստում են էնդոմետրիոզի օջախների կրկնակի աճին:
Ձվարանի դերմոիդ կիստան (տերատոման), թեեւ ունի կիստայի արտաքին հատկանիշներ, սակայն գիտական տեսանկյունից վերաբերում է կիստոզային ուռուցքներին: Ձվարանում այդպիսի գոյացությունն առաջանում է սաղմնային զարգացման փուլում խանգարումների պատճառով եւ կարող է տեղայնացվել ոչ միայն ձվարաններում: Տերատոման բարորակ ուռուցք է՝ կազմված հաստ պատիճից՝ լցված լորձե կամ ճարպե զանգվածով, որի ներսում կարող են լինել ձվարանին ոչ հատուկ հյուսվածքներ՝ մաշկ, մազեր, ճարպային, մկանային, ոսկրային կամ նյարդային հյուսվածքներ: Դերմոիդ կիստայի առկայությունը չի ազդում հորմոնային ֆոնի վերարտադրողական հնարավորությունների վրա, սակայն նրա մեծացման հաշվին կարող է նվազել ձվարանի առողջ հյուսվածքի ծավալը, խանգարվել՝ նրա արյունամատակարարումը: Ախտորոշման մեթոդը ՈւՁՀ-ն է: Դերմոիդ կիստան լյուտեինային եւ էնդոմետրիոիդ կիստաներից, որոնց հետ դրանք երբեմն շփոթում են, տարբերելու համար օգտագործվում է ՄՌՏ: Իրականացվում է միայն վիրահատական բուժում:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հայ կանանց:
- Մեր հայ կանանց մաղթում եմ դրական էներգիա, պոզիտիվ: Ընդհանրապես կինը նեգատիվ չպետք է լինի: Կինը, ինչու չէ, նաեւ հայ կինը շատ ավելի իմաստուն է, հոգեւոր ու էսթետիկ: Հուսամ, որ մենք էլ ավելի կթարմացնենք, կնորացնենք ինտիմ էսթետիկ պլաստիկան՝ բարելավելով կանանց կյանքի որակը: Ամփոփելով միտքս, մաղթանքս՝ ասեմ, որ, անկախ ամեն ինչից, աշխարհն ընդունված է գնահատել մի նշաձողով, ու դա հենց կինն է: Ասել եմ ու կասեմ. կինն ամեն ինչի չափանիշն է: Մեր կանանց մաղթում եմ, որ իրենք իրենց շատ հարգեն, իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան ու գնահատված լինեն իրենց շրջապատողների եւ սիրված՝ տղամարդու կողմից: Ու չխուսափեն գինեկոլոգի մոտ այցերից ոչ միայն բարդացված դեպքերում, այլ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար:
ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Փորձում ենք նվազագույն ռիսկով ստանալ առավելագույն արդյունք»
2012 թվականից Երեւանում գործում էր «Քանկոր» սրտաբանական բժշկական կենտրոնը, որտեղ կատարվող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգեւել: Այն Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ աշխարհահռչակ «Բիոտրոնիկ» ընկերության կողմից հատուկ վերապատրաստում անցած, արտոնագրված եւ լիցենզավորված մասնագետները կարող են տեղադրել ներծծվող ստենտներ։ Հայ-ճապոնական կենտրոնում առաջնորդվում են «Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը» սկզբունքով: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները. 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություն` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…
2019թ. հայ-ճապոնական բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը հիմնովին վերակառուցված եւ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման եւ բուժման բարձր որակի ապահովումն է: Կենտրոնը համագործակցում է աշխարհի լավագույն՝ գերմանական «Բիոտրոնիկ», ճապոնական «ԱՍԱԻ» եւ ամերիկյան «Մեդլայն» միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի հիմնական նպատակն է կազմակերպել բժշկական օգնությունն ու սպասարկումը հանուն որակի՝ կիրառելով լավագույն «Օրսիրո» ստենտները, ինչպես նաեւ «Մագմարիա» լուծվող ստենտներ:
Կենտրոնի բժիշկներն ունեն բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում եւ փորձի փոխանակում են կատարում Ճապոնիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի գիտահետազոտական կենտրոնների առաջատար բժիշկների հետ:
Մեր զրուցակից, «Բեսթ Լայֆ» կենտրոնի գլխավոր բժիշկ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ պատմում է.
-2019 թվականի մայիսի վերջին որոշվեց Հայաստանում մի նոր նախագիծ իրականացնել: Լավ գիտեք, որ մեզ մոտ կան բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնար անոթների ստենտավորումով, բայց դա արվում է, այսպես ասած, մի քիչ ոչ կենտրոնացված, ամեն մի կլինիկա իր ձեռագիրն ունի. մի կլինիկայում բաց վիրահատություններ են լավ կատարվում, մի տեղ՝ ստենտավորում, մեկ այլ տեղ՝ ուղեղի անոթների վիրահատություն կամ, ասենք, դիագնոստիկա: Ընդհանրապես ամեն ինչ արվում է, այսպես ասած, ավանդական ձեւով, այսինքն, եթե հիվանդը խնդիր ունի, մի կենտրոնում ախտորոշվում է, մեկ ուրիշ կենտրոն բուժում է: Եվ մենք այդ նախագծով որոշեցինք ամեն ինչ՝ սկսած ախտորոշումից, կենտրոնացնել մի տեղ, այսինքն՝ մեր կենտրոնում: Իսկ հիվանդության վաղ հայտնաբերումը եւ դրա կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան հետագայում բարդացած հիվանդությունը բուժելը: Ճապոնիայի մեր գործընկերների եւ ինվազիվ սրտաբանների հետ համատեղ զրույցների եւ քննարկումների արդյունքում եկանք այն որոշմանը, որ պետք է ճապոնական «ԱՍԱԻ» ընկերության հովանու ներքո ստեղծել «Բեստ Լայֆ» կենտրոնը: Առանց ինքագովազդի կարող եմ ասել, որ այն համարվում է լավագույններից մեկը Հայաստանում թե՛ իր ապրանքատեսականիով, թե՛ իր լավագույն հավելյալ պարագաներով, իսկ գների իջեցումը չի ազդել ծառայությունների որակի վրա: Նաեւ հավելեմ, որ մենք միակն ենք, որ աշխատում ենք գերմանական «Բիոտրոնիկ» ընկերության ստենտներով, որոնք աշխարհում լավագույնն են, չնայած նաեւ թանկ արժեն: Մենք միակն ենք, որ ներմուծեցինք լուծվող ստենտը, որը մեկ տարի հետո ներծծվում է, հիվանդի մոտ չի լինում օտար մարմնի զգացողություն, ինչը նախկինում առկա էր: Կենտրոնում բարձրակարգ սրտային վիրաբույժներն իրականացնում են այնպիսի ժամանակակից վիրահատություն, ինչպիսին, օրինակ, մարդու աորտայի փականի վիրահատությունն է սեփական պերիկարդից: Եվ կարիք չի լինում արյան մակարդելիության համար ջրիկացնող դեղամիջոցներ կիրառել, որպեսզի հետագայում տրոմբներ, ինսուլտներ չլինեն: Մենք հագեցրեցինք մեր դիագնոստիկ ծառայությունը, ունենք նյարդաբան, ընտանեկան բժիշկներ, էնդոկրինոլոգներ, դուպլեքս, դոպլեր, սոնոգրաֆիա ծառայություններ, մի խոսքով՝ համատեղ աշխատանք է տարվում սրտաբանների հետ, որպեսզի վաղ ախտորոշվի խնդիրը, եւ դրական արդյունք ապահովվի: Նման աշխատանքի շնորհիվ մեր պացիենտների այցելությունների թիվը կլինիկայում եռակի, քառակի ավելացել է, գրանցվել են հիվանդների մահվան նվազագույն դեպքեր, հիվանդությունների կրկնման նվազագույն ցուցանիշ: Դա ամպագոռգոռ հայտարարություն չէ, այլ իրական վիճակագրություն: Ծրագրում ենք ապագայում ավելի ընդլայնել նեյրոինվազիան, ուղեղը սնուցող անոթների վրա գործողությունները: Մեզ մոտ իրականացվում է նաեւ ոտքերի անոթների ստենտավորում, արգանդի միոմայի դեպքում կատարվում է արգանդային զարկերակի էմբոլիզացիա, եւ պահպանվում է մանկածնման ֆունկցիան: Սովորաբար միոմայի դեպքում արգանդը շատ ժամանակ հեռացվում է, բայց երբ մենք արգանդը սնուցող անոթը փակում ենք, միոման հետ է զարգանում, հետագայում դրա չափերը եռակի փոքրանում են, նույնը կատարվում է ուռուցքային գոյացությունների դեպքում, երբ լյարդի եւ փայծաղի սնուցումը կասեցվում է:
-Ի՞նչ կասեք բաժանմունքների մասին:
-Կենտրոնում միշտ առաջնորդվում են նորարարություններին համընթաց քայլելու գործելաոճով, ընդլայնում են բաժանմունքերը, համալրում՝ ապրանքատեսակները, որպեսզի մեր պացիենտները նույնպես կարողանան օգտվել բժշկագիտական նորագույն ձեռքբերումներից: Կլինիկայի առաջին հարկում գործում է դիագնոստիկ բաժանմունքը, զարգացնում ենք պոլիկլինիկայի ծառայությունները, մոտ ապագայում պետք է ունենանք նաեւ գինեկոլոգ, քանի որ պրակտիկայում մեր երկրում չկա մի սրտաբանական կենտրոն, որտեղ գինեկոլոգ է աշխատում: Փորձը ցույց է տվել, որ կանանց խնդիրների դեպքում անհրաժեշտ է մեր համատեղ աշխատանքը նաեւ գինեկոլոգների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ բուժում է ցուցված պացիենտին: Երկրորդ հարկում գործում է ստացիոնար բաժանմունքը, որտեղ հիվանդները բուժվում են բուժական միջամտություններից հետո: Իսկ երրորդ հարկում արդեն վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքներն են, որտեղ իրականցվում են սրտային վիրաբուժության բոլոր գործողությունները:
-Մի քիչ մանրամասն խոսեք ստենտավորման մասին:
-Ստենտավորւմը սրտի իշեմիկ հիվանդության բուժման տարբերակներից մեկն է, եւ մենք համակարգված մոտեցում ենք ցուցաբերում, այսինքն՝ սրտի իշեմիկ հիվանդի հետ աշխատում են սրտաբանը, ինվազիվ սրտաբանը եւ բաց վիրաբույժը: Ու, եթե զննումների արդյունքոմ գալիս ենք եզրահանգման, որ պետք է տարվի դեղորայքային բուժում, սրտաբանը վարում է դեղորայքային բուժում, եթե տեսնում ենք, որ անոթի ախտահարվածության տոկոսը բարձր է, քննարկում ենք, թե որ միջամտությունը հիվանդին կտա լավագույն արդյունք. ստենտավոր՞ւմը, թե բաց վիրահատությունը: Այսինքն՝ փորձում ենք նվազագույն ռիսկով ստանալ առավելագույն արդյունք: Ստենտավորման միջոցով փակ եղանակով հասնում ենք սիրտը սնող անոթ՝ լայնացնելով նեղացած հատվածը, դրանք կոչվում են բալոնային կատետրներ: Դա կարելի է համեմատել թունելի հետ, որը փլվել է, ու պետք է ներս մտնես, պատերը վերականգնես: Վնասված անոթի դեպքում այն վերականգնես, որպեսզի արյունը հասնի սրտամկանին եւ ապահովի նորմալ սնուցում: Կան ստենտների տարբեր տեսակներ՝ դեղպատ (ոչ դեղապատ) կամ լուծվող, որից կախված է հիվանդության կրկնման հավանականությունը:
-Պարո՛ն Համբարձումյան, չնայած երիտասարդ եք, սակայն Ձեր ուսերին եք վերցրել բավականին պատասխանատու եւ ռիսկային աշխատանք՝ ստանձելով կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնը: Մի փոքր կպատմե՞ք դրա մասին:
-Կասեմ, որ Աստված իմ հանդեպ շատ բարեհաճ է եղել: Մեր կենտրոնը նախկինում կրում էր «Քանկոր» անվանումը, որը հիմնադրվել է Հայաստանի ինտերվենցիոնալ սրտաբանության առաջատար, սրտաբանների ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Շահեն Խաչատրյանը: Ութ տարի առաջ, լինելով բավականին երիտասարդ, այստեղ զբաղեցրել եմ ստենտավորման բաժանմունքի վարիչի պաշտոնը, որից հետո զորակոչվել եմ բանակ: Մեկ տարի ծառայելով Արցախի Հանրապետության զինված ուժերում՝ տեղափոխվել եմ Գորիսի ֆրանս-հայկական սիրտ-անոթային կենտրոն, որտեղ 5-6 տարի զբաղեցրել եմ բուժական մասի ղեկավարի պաշտոնը: Չեմ ուզում ինքնագովազդով զբաղվել, սակայն նաեւ չեմ կարող չասել, որ այդ տարիներին կլինիկան դարձավ Հայաստանում լավագույն ինվազիվ սրտաբանության կենտրոններից մեկը, որտեղ երկար տարիներ Երեւանից, ինչպես նաեւ արտերկրից ունեցել ենք պացիենտներ, իսկ արդյունքները գոհացուցիչ էին: Ես այդ ժամանակ զգացի, որ այդ կլինիկայում հասել եմ մի մակարդակի, որ արդեն անիմաստ էր շարունակել այնտեղ աշխատել: Պիկը ապրել էի, հասել առավելագույնին: Չպետք է մոռանալ, որ ցանկացած առաջընթաց նաեւ ֆինանսական լուրջ ներդրում է պահանջում: Մի խոսքով՝ եղավ առաջարկը, եւ ես գտա, որ այստեղ անելիքների, սրտաբանների հետ համատեղ աշխատանքներ տանելու, զանազան կոնֆերանսների, միջոցառումների մասնակցելու, մասնագիտական առաջընթաց ապրելու հնարավորություն ունեմ, առանց որի ինձ չեմ էլ պատկերացնում: Բայց իրականում անչափ դժվար էր բաժանվել մի կոլեկտիվից, որտեղ ունեի իմ բավականին մեծ ներդրումը, ուր ձեւավորվել էին շատ մտերիմ հարաբերություններ: Ամեն դեպքում ընտրեցի իմ կյանքում այս շատ լուրջ, շրջադարձային փոփոխությունը՝ ստանձնելով գլխավոր բժշկի պաշտոնը: Եթե Գորիսի կլինիկայում կոլեկտիվը բաղկացած էր 30-40 հոգուց, ապա այստեղ աշխատում է 120-130 հոգի, ընդ որում, բազմապրոֆիլ հիվանդանոց է, եւ, բացի մասնագիտական ունակություններից, պահանջվում է նաեւ ղեկավարելու ձիրք: Ու, փառք Աստծո, մեկ տարվա ընթացքում արձանագրվել են բավականին մեծ հաջողություններ, թիմային աշխատանքի շնորհիվ մեր պացիենտների թիվը քառապատկվել է:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Միանշանակ՝ Շահեն Խաչատրյանին, որն իր մեծ ներդրումն ունի իմ մասնագիտական կայացման գործում, նա մշտապես մեր կողքին է, մեծ ավանդ ունի մեր սրտաբանության մեջ: Կնշեմ նաեւ երկար ու բեղմնավոր մասնագիտական ճանապարհ անցած սրտային վիրաբույժ Ավետիս Ահարոնյանին: Ես առաջնահերթ շնորհակալ եմ Աստծուց եւ այն մարդկանցից, ովքեր իմ առջեւ զարգանալու, առաջընթացի դռներ են բացել: Մենք դիմում ենք բժշկական ուսումնական հաստատություններ ու պատրաստ ենք անվճար հիմունքներով երիտասարդներին փոխանցել մեր գիտելիքները: Եթե մարդ սովորելու, կատարելագործվելու մեծ ձգտում ունի, պարտադիր չէ դրա համար արտերկիր հասնի, քանի որ այսօր Հայաստանում կան բավականին լուրջ կենտրոններ եւ լավագույն բժիշկներ, ովքեր պատրաստակամ են երիտասարդ կադրերին փոխանցել իրենց փորձը, ապա նրանց հանձնել մեր ապագա բժշկությունը: Երիտասարդները պետք է շատ կարդան, միշտ ձգտեն սովորել, մի կողմ դնեն մեծամտությունը, ինչի պատճառը երբեմն ինտերնետ պորտալն է, որը ողողված է տարատեսակ տեղեկատվությամբ: Ու լավ կլինի, որ նրանք նախ մտածեն լավ մասնագետ դառնալու, այլ ոչ թե գումարի մասին: Մենք այս 10 ամսվա ընթացքում արժանացանք մի քանի մրցանակների, իսկ ես միակ մասնագետն եմ, որ անցել եմ վերապատրաստում եւ ստացել լիցենզիա, որն իրավունք է տալիս տեղադրել լուծվող ստենտը:
-Ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:
-Ասոցիացիաները, որտեղ համախմբված են տարբեր կլինիկաների բժիշկներ, տալիս են փորձի փոխանակում եւ, ինչ-որ տեղ, պաշտպանվածություն, քանի որ ասոցիացիան ունի իր կանոնակարգը եւ ցուցումները, գիտական մակարդակով մոտեցումները: Հասարակությունն այսօր մի տեսակ ավելի պահանջատեր է դարձել: Մենք մեր ուսուցիչների նկատմամբ պատկառանք ունեինք եւ ունենք, բայց այսօր, կարծես թե, ամեն մեկը կարող է անել այն, ինչ ուզում է՝ կարծելով, թե դա է ճիշտը: Աստվածավախություն կար, բժիշկների հանդեպ՝ մեծ հարգանք, իսկ տարիների ընթացքում այդ ամենը վերացել է, եւ ամեն մեկն այսօր իրեն իրավունք է վերապահում քննարկել եւ քննադատել բժշկին՝ չխորանալով խնդրի մեջ: Ես կարծում եմ՝ բժշկին պետք է բժիշկը քննադատի, որակում տա: Այս ամենը ցավալի է, եւ ես կցանկանամ, որպեսզի վերադառնանք մեր ակունքներին, մեր քրիստոնյա երկրին, հոգեւոր Հայաստանին, հարգենք միմյանց ու պատկառանք տածենք արժանիների նկատմամբ:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Որպես վերջաբան մեր հասարակությանը կոչ կանեմ ընտրել առողջ ապրելակերպ, չվախենալ որևէ վիրուսի ազդեցությունից, գնահատել մեր ազգային արժեքները, որոնք դարերով սերմանվել են մեր մեջ: Հավատացե՛ք Աստծոն, հարգե՛ք ծնողներին, եղե՛ք համբերատար, զիջող, զինվե՛ք գիտելիքներով:
Վադիմ Ֆրոլով
«Ցանկանում եմ, որ գինեկոլոգիայի վիրաբուժությամբ զբաղվեն միմիայն տղամարդիկ»
Հղիությունը յուրաքանչուր կնոջ կյանքում բովանդակալից ու սպասելիքներով լի շրջան է: Եվ, որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի, նա պետք է ոչ միայն գտնվի բժիշկների հսկողության ներքո, այլեւ տիրապետի առողջ ու գրագետ կենսակերպի եւ, ինչու ոչ, զույգերի գրագետ սեռական կյանքի վարման անհրաժեշտ գիտելիքի: Ինն ամիս շարունակ կնոջ ներսում ձեւավորվում եւ զարգանում է նոր կյանք, որը դառնալու է ամենահարազատն ու կարեւոր էակը կնոջ կյանքում: Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ կանխարգելիչ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան անգամ շատ հարազատ մարդիկ:
Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վադիմ Ֆրոլովը, ում մասնագիտական ճանապարհն արդեն տասնամյակների պատմություն ունի: Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բժշկի պրակտիկայում քիչ չեն նաեւ դեպքերը, որ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:
- Պարո՛ն Ֆրոլով, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, մինչ օրս ի՞նչ ճանապարհ եք անցել:
-Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել եմ շրջանում, ապա, Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելով, վերադարձել Հայաստան, աշխատել «Բեգլարյան» բուժկենտրոնում, այնուհետեւ՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»: Դրանից հետո տեղափոխվել եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ուր մինչ օրս զբաղեցնում եմ ծննդաբերական բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:
-Բժիշկ, ինչո՞ւ ընտրեցիք հենց մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը:
-Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը բժշկության մեջ միակ մասնագիտությունն է, որի դեպքում գործ ունես ոչ միայն հիվանդների, այլեւ մարդկային երկու կյանքի հետ: Պացիենտը գալիս է ոչ թե հիվանդության ցավի, այլ ուրախության զգացումով: Ես մեծ առաքելություն եմ համարում բժիշկներիս կատարած աշխատանքը, որն ի վերուստ է տրվում, եւ մենք պետք է լինենք համբերատար, գործի նվիրյալ ու գիտակ:
- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ուսուցիչներս բավականին շատ են, կցանկանայի նշել Գագիկ Արտաշեսի Բեգլարյանին, Բագրատ Կարենի Ակունցին, Մոսկվայում նույնպես այդ առումով բախտս բերել է: Կյանքում շփվել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնցից ամեն մեկն ունի իր ներդրումն իմ կայացման գործում:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին: Ձեր դեպքում այդպե՞ս է:
-Ավագ երեխաս չցանկացավ դառնալ բժիշկ, իսկ փոքրս դարձավ՝ ընտրելով կնոջս նեղ մանսագիտացումը՝ ակնաբուժությունը:
-Անպտուղությունն ի՞նչ վիճակում է գտնվում այսօր մեր երկրում:
-Ես կասեի՝ սոսկալի վիճակում է գտնվում: Ինձ թույլ կտամ եւ կասեմ, որ մեր երիտասարդությունը, ցավոք սրտի, անգրագետ է, քանի որ այսօր բավականին մեծ թիվ են կազմում սեռավարակները: Իսկ բժշկին դիմում են արդեն այն վիճակում, երբ, կոպիտ ասած, արդեն ուշ է լինում: Պետք է աշխատանքներ տարվեն կանխարգելելու ուղղությամբ, դասընթացներ կազմակերպվեն: Ոչ մեկին չես կարող արգելել զբաղվել սեռական կյանքով, բայց մարդիկ պետք է ապահով եւ պաշտպանված լինելու համար լինեն տեղեկացված, պատասխանատու: Եվ հենց մեծամասամբ սեռավարակը կարող է անպտղության պատճառ դառնալ, քանի որ այն առաջացնում է բորբոքային պրոցեսներ, խնդիր՝ արգանդի փողերի հետ: Իսկ տղամարդու մոտ կարող է սերմի հետ կապված խնդիր առաջանալ: Օրինակ, երբ փողերը ենթարկվում են պաթոլոգիկ փոփոխությունների, արդեն ստիպված ենք լինում դիմել կա՛մ վիրահատական միջամտության, կա՛մ արհեստական բեղմնավորման:
- Ո՞ր տարիքային շեմը կարող ենք համարել արդեն անպտղություն:
-Եթե զույգի՝ կանոնավոր սեռական կյանք վարելուց հետո հղիություն չի նկատվում, դա արդեն կարող ենք համարել անպտղություն: Մեզ մոտ 53 տարեկան կինը արհեստական բեղմնավորմամբ երեխա լույս աշխարհ բերեց: Իսկ ֆիզիոլոգիայի նկատմամբ ամենաօպտիմալ տարիքը մինչեւ 35 տարեկանն է:
-Այսօր ինտերնետ պորտալի տեղեկատվությունը հասանելի է բոլորին, եւ մեկ կոճակի օգնությամբ հնարավոր է շատ բան իմանալ ցանկացած բանի մասին: Մարդիկ արդեն սկսել են իրենք իրենց ախտորոշել: Ի՞նչ կասեք այդ առումով:
-Իհարկե պարզից էլ պարզ է, որ դա սխալ է, եւ միայն բժիշկը կարող է մի քանի հետազոտությունների արդյունքում գտնել ճիշտ ճանապարհը անպտղության դեմ՝ պարզելով չբերության պատճառը: Ճիշտ ախտորոշման համար կարող են պահանջվել ամիսներ: Իսկ ինքնաբուժությունը կարող է ավելի բարդացնել վիճակը:
-Ի՞նչ կասեք Ձեր բնագավառի երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկությունը ապահո՞վ ձեռքերում է:
-Այդ հարցին միանշանակ պատասխան չեմ կարող տալ, միայն կասեմ, որ, ցավոք, 90 տոկոսի դեպքում կանայք են դառնում մանկաբարձ-գինեկոլոգ: Բավականին դժվար մասնագիտություն եմ համարում մեր մասնագիտությունը եւ ցանկանում եմ, որ գինեկոլոգիայի վիրաբուժությամբ զբաղվեն միմիայն տղամարդիկ:
-Կհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին կամ վիրահատությունը:
-Պացիենտին չեմ հիշում, բայց լավ հիշում եմ կատարածս առաջին վիրահատությունը: Երջանիկ եւ գոհ էի, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ թե՛ ծննդկանի, թե՛ պտղի համար:
-Ի՞նչ անոմալիաներ են հիմնականում հանդիպում նորածինների մոտ:
-Անոմալիաները կարող են հիմնականում առաջանալ կրկին սեռավարակներից: Անոմալիաները պտղի մոտ հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, որը պարտադիր կատարվում է մեր հետազոտությունների շրջանակներում: Եթե հայտնաբերվում է կյանքի համար անհամատեղելի իրավիճակ, ապա իրականցվում է պտղի ընդհատում: Իսկ նման դեպքերը, կարող եմ ասել, մեր պրակտիկայում գրեթե ամեն շաբաթը մեկ հանդիպում են: Եթե դաշտանը կա, դա վկայում է, որ օվուլացիան (ձվազատումը) պահպանվում է:
-Խնդրում եմ խոսեք կեսարյան հատման մասին:
-Կցանկանայի մեր հայ կանանց ասել, որ կեսարյան հատումը կնոջ ցանկությամբ պետք չէ անել, քանի որ այն նույնպես համարվում է վիրահատական միջամտություն: Մինչդեռ, կարծես թե, այսօր մեր հայ կանանց մոտ մի տեսակ մոդայիկ է դարձել կեսարյան հատումը, սակայն չպետք է մոռանալ, որ այն անպայման պետք է իրականացվի բժշկի խիստ ցուցումներով:
-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում:
-Դա հիմնականում արգանդափողերի պաթոլոգիայից է լինում, առաջանում է ինֆեկցիոն պրոցեսների արդյունքում: Կան ինֆեկցիաներ, որոնք առաջացնում են կպումային պրոցեսներ: Ի գիտություն մեր հայ տղամարդկանց ասեմ, որ երեխայի սեռը միմիայն տղամարդուց է որոշվում, ուստի տղա կամ աղջիկ լինելը թող երբեք, այսպես ասած, չգցեն կանանց վրա:
-Որպես վերջաբան ի՞նչ կասեք հայ կանանց:
-Թող ամեն ինչ ձեր կյանքում լինի կանոնավոր. թե՛ երջանկությունը, թե՛ դաշտանային ցիկլը: Մեր կանանց մաղթում եմ, որ իրենք իրենց շատ հարգեն, իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան, գնահատված լինեն իրենց շրջապատողների եւ սիրված՝ տղամարդու կողմից: Ու չխուսափեն գինեկոլոգի մոտ այցերից ոչ միայն բարդացված դեպքերում, այլեւ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար:
Վադիմ Ֆրոլով
Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների թեկնածուԿրթություն
Վերապատրաստումներ
«ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյան
Հիմնադրման տարի` 2019թ.
Հիմնադիրներ՝ Գարեգին Մխիթարյան
Լյոնիդ Գրիգորյան
2019թ. «ԲԵՍԹ ԼԱՅՖ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը՝ հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է: Կենտրոնը համագործակցում է ամբողջ աշխարհի լավագույն միջազգային ընկերությունների հետ՝ հանձինս Գերմանական Բիոտրոնիկ, Ճպոնական Ասաի և Ամերիկյան Մեդլայն կազմակերպությունների հետ: Կենտրոնի հիմնական նպատակն է կազմակերպել բժշկական օգնությունն ու սպասարկումն հանուն որակի՝ կիրառելով ամենալավագույն Օրսիրո ստենտները, ինչպես նաև Մագմարիա լուծվող ստենտներ:
Հիվանդասենյակները կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով և հեռախոսով: Բուժքրոջ շտապ կանչի համակարգը նույնպես գործում է:Ինչպես նաև ներկայացված է ախտորոշիչ հետազոտությունների լայն սպեկտր՝ ներառյալ ռենտգեն, գերձայնային, էնդոսկոպիկ հետազոտությունները, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշումը, ինչպես նաև լաբորատոր անալիզներ: Կենտրոնն առաջարկում ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ սրտաբանական, գինեկոլոգիական, նյարդաբանական, աղեստամոքսաբանական, ֆւնկցիոնալ ախտորոշիչ, ռենտգենաբանական, ուլտրաձայնային և այլն:
Կենտրոնի բժիշկները անցել են բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում են և փորձի փոխանակում են կատարում Ճապոնիայի, Գերմանիայի և ԱՄն-ի գիտահետազոտական կենտրոնների առաջատար բժիշկների հետ:
«ԲԵՍԹ ԼԱՅՖ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բարձրակարգ սրտային վիրաբույժները իրականացնում են այնպիսի ժամանակակից վիրահատություն, ինչպես օրինակ՝ մարդու աորտայի փականի վիրահատությունն է սեփական պերիկարդից:
Կենտրոնում հատուկ տեղ է գրավում առիթմոլոգիական բաժանմունքը: «ԲԵՍԹ ԼԱՅՖ» հայ-ճապոնական ԲԿ-ում գործում է վերջին սերնդի հայտնագործությունը՝ հոմոմոնիտորինգը: Այդ սարքը տեղադրելով պացիենտին, բժշկին հնարավորություն է տալիս 24 ժամ հետևել սրտի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում ցուցումներ տալ:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ամբուլատոր և ախտորոշիչ ծառայություններ
- Սրտային Վիրաբուժություն
- Կրծքային վիրաբուժություն
- Անոթային վիրաբուժություն
- Ինտերվենցիոն սրտաբանական
- Սրտաբանական
- Ինտերվենցիոն առիթմոլոգիական
- Շտապօգնություն
- Ամբուլատոր ծառայություն
- Ախտորոշում
- Լաբորատոր ախտորոշում
- Ռենտգեն ախտորոշում
- Էնդոսկոպիա
- Սիրտ-անոթային համակարգի ախտորոշում
- Սրտաբանություն
- Նյարդաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Գաստրոէնտերոլոգիա
- Գինեկոլոգիա
- Պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական
- Քիմիոթերապիա
- Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա
- Պոլիկլինիկ ծառայություն
Բաժիններ և կլինիկաներ
Պոլիկլինիկա
- Սրտաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Գաստրոէնտերոլոգիա
- Նյարդաբանություն
- Գինեկոլոգիա
Արմինե Գուրգենի Խռոյան
Էնդոկրինոլոգ
Դասախոս՝ Էնդոկրինոլոգիայի ամբիոնում
Կրթություն:
1990-2000 Միջնակարգ Դպրոց, Տաշիր, Հայաստան
2000-2006 Երևանի Պետական Բժշկական Համալսարան
Ընդհանուր Բժշկության Ֆակուլտետ
2006-2008 Կլինիկական Օրդինատուրա, Էնդոկրինոլոգիայի
Ամբիոն, Երևանի Պետական Բժշկական Հա-
մալսարան, Հանրապետական Հիվանդանոց
2012 Հուլիս 2-3 Շաքարային Դիաբետ 2 տիպ Բուժում:
Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
2013 Սեպտեմբեր 7-11 37th Տարեկան համաժողով, Եվրոպական
Վահանաձև գեղձի Ասսոցիացիա,
Լայդեն, Նիդերլանդներ
2014 Սեպտեմբեր 6-10 38th Տարեկան համաժողով, Եվրոպական
Վահանաձև գեղձի Ասսոցիացիա,
Սանտիագո դե Կոմպոստելա, Իսպանիա
2015 Սեպտեմբեր 14-18 EASD Տարեկան համաժողով,Ստոկհոլմ,Շվեդիա
2015 Հոկտեմբեր 12-15 Current Issues of Medical Sciences Congress,
Երևան, Հայաստան, ԵՊԲՀ
2015 Հոկտեմբեր 22 9th Միջազգային Օստեոպերոզի Սիմպոզիում,
Երևան, Հայաստան
2015 Դեկտեմբեր 9 Professional and Personal CGM, Imitiate phase
training, Երևան, Հայաստան
2015 Դեկտեմբեր 10-11 Ինսուլինային Պոմպով Թերապիան Շաքարային
դիաբետի ժամանակ, Երևան, Հայաստան
2016 Սեպտեմբեր 3-6 39 th Տարեկան համաժողով, Եվրոպական
Վահանաձև գեղձի Ասսոցիացիա,
Կոպենհագեն, Դանիա
2016 Նոյեմբեր 3-5 EASD, Կուրսեր, Բուխարեստ, Ռումինիա
2017 Հոկտեմբեր 27-29 5 th EASD, Հետուսումնական կուրսեր, Կլինիկա-
կան դիաբետ և նրա բարդությունները
Պրահա, Չեխիայի Հանրապետություն
2018 Սեպտեմբեր 15-18 41 th Տարեկան համաժողով, Եվրոպական
Վահանաձև գեղձի Ասսոցիացիա,
Միացյալ Թագավորություններ
2019 Մայիս 18-21 ECE 2019, 21 -րդ Եվրոպական էնդոկրինոլոգիայի կոնգրես, Լիոն, Ֆրանսիա
2019 Սեպտեմբեր 07-10 42 th Տարեկան համաժողով, Եվրոպական
Վահանաձև գեղձի Ասսոցիացիա,Բուդապեշտ, Հունգարիա
Դրամաշնորհներ
2015, 2016 Ճամփորդական
2018, Երևան Վահանագեղձի հիվանդությունների տարածվածությունը Հայաստանում, ռիսկի գործոնները և սոցիալտնտեսական հետևանքները
Մասնագիտական որակավորումը:
- Microsoft Office, adobe reader և այլն:
- Լեզուներ-հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց):
Հետաքրքրությունները:
- Սպորտ, դիզայն, ընթերցողություն, երգ, պար:
Արմինե Գուրգենի Խռոյան
Արմինե Սարգսյան
Ինձ միշտ հետաքրքրել են դժվար, չտրորված ճանապարհները
Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում, դրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Մենք աչքերով, հայացքով գնահատում ենք մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երեւույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին:
Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Դրանք կարող են վկայել նաեւ հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:
Շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության 80 տոկոսը ստանում ենք տեսողական զգայարանի միջոցով: Պարզվել է, որ լույսն օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խթանող հատկություն ունի, որին երբեմն համարում են տրամադրության հորմոն: Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է մարդու տրամադրությունը փչանում, երբ տեսողությունը վատանում է: Ի դեպ, դրա համար էլ ամպամած եղանակին մենք հաճախ ենք տխրում: Տեղին է բուժաշխատողների ենթադրությունը, որ մեր աչքերից, ավելի ստույգ, տեսողությունից է կախված մեր տրամադրությունը: Այդ զարմանալի օրգանի շատ գաղտնիքներ են բացահայտված, բայց ոչ բոլորը:Հավանաբար աչքի անհատակ խորքերում կգտնվեն էլի գաղտնիքներ, որոնք հետաքրքրում են գիտնականներին եւ բոլորին:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Օկուլոպլաստիկայի եւ նեյրոօֆտալմոլոգիայի բաժանմունքի ակնաբույժ Արմինե Սարգսյանը:
-Բժշկուհի, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, Ձեր ընտանիքում կա՞ն բժիշկներ, ստեղծվե՞լ են արդյոք նախապայմաններ բժշկի մասնագիտության ընտրության համար:
-Ես միակ բժիշկն եմ մեր գերդաստանում, եւ ընդհանրապես ինձ միշտ հետաքրքրել են դժվար, չտրորված ճանապարհները: Պետք է միշտ լսել սրտի թելադրանքը եւ դրանով առաջնորդվել թե՛ ցանկացած բնագավառում, թե՛ կյանքում, ու, եթե սիրտդ քեզ հուշում է, որ սխալ տեղում ես գտնվում, ապա միանշանակ պետք է այդ գործը թողնել: Պետք է սիրես քո աշխատանքը: Մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների, որոնք կազմակերպվել են մեր մասնագիտական ասոցիացիաների կողմից, որտեղ ներկայացվում են մեր պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպած պացիենտների մոտ ախտորոշված եւ բուժված դեպքերը:
Բավականին հաճախ հանդիպում ենք էնդոկրին համակարգի խաթարման սիմպտոմների, այսինքն՝ վահանաձեւ գեղձի ախտահարման, որը ստեղծում է էսթետիկ անհարմարավետություններ. ակնագնդի դիրքն է փոխվում, աչքերը առաջ են գալիս, որն առաջացնում է երկտեսության զգացողություն: Այդ դեպքում հաճախ լինում է խիստ արտահայտված չոր աչքի սինդրոմը ու նաեւ տեսանյարդի վնասում, ինչի պատճառով, ցավոք, պացիենտը կարող է կորցնել տեսողությունը: Շատ կարեւոր եւ մեծ է այս հարցում էնդոկրինոլոգի դերը: Մենք աշխատելով միասին՝ կարողանում ենք օգնել մեր պացիենտներին պահպանել տեսողությունը եւ ստանալ տեսանելի դրական փոփոխություններ:
-Բժշկուհի, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Ճիշտն ասած, կյանքում շատ ուսուցիչներ եմ ունեցել, որոնց կցանկանայի նմանվել առաջնահերթ որպես մարդ, հետո՝ լավ մասնագետ: Սակայն հենց օֆտալմոլոգիայի ընտրությունը կապված էր շատ լավ մարդու եւ հիանալի մասնագետի՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բաժնի վարիչ Արմեն Հրաչիկի Վարդանյանի հետ: Հետեւելով նրա աշխատանքին՝ դեռեւս բժշկական համալսարանի երրորդ կուրսում ես որոշեցի անդամակցել աչքի հիվանդությունների բոլոր հնարավոր խմբակներին, եւ ճանապարհն արդեն ընտրված էր: Ինձ վրա չափազանց մեծ տպավորություն էր թողել պացիենտի վիճակը կատարակտայի հեռացման վիրահատությունից հետո, երբ բառացիորեն մեկ ժամ անց նա գոռում էր, որ տեսնում է աշխարհն իր ամբողջական գեղեցկությամբ: Ինձ համար շատ կարեւոր է, որ բժիշկն ունենա մարդկային լավագույն հատկանիշներ, առաջնահերթ լինի լավ հոգեբան, բժշկի պրոֆեսիոնալիզմի հետ միասին պետք է գերակա դերում լինի մարդկային շփման մակարդակը:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Եթե նախկինում աչքերի ուռուցքները քիչ էին հանդիպում, ապա այսօր դրանց թիվը բավականին շատացել է, բայց դրա պատճառը նաեւ, կարծում եմ, հիվանդների լավ տեղեկացված լինելն է, երբ գալիս են ճիշտ հասցեով, եւ այդ դեպքում վաղ ախտորոշումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Երբեմն, ցավոք, պացիենտները դիմում են շատ բարդացված փուլում, հիվանդությունները հասցնում են այն աստիճանի բարդության, որ չենք կարողանում օգնել այն ծավալով, որով կցանկանայինք: Պետք է դիմել ժամանակին: Պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների դերը շատ մեծ է, նրանք էլ դա պետք է լավ գիտակցեն: Իսկ երբ տեսնում են, որ իրենք չեն կարող ոչնչով օգնել, նշանակված բուժումից հետո ոչ մի դրական դինամիկա չկա, պետք է անմիջապես հիվանդին ուղղորդեն մեզ մոտ: Ուզում եմ նշել, որ 2019թ. նոյեմբերին նոր օրենք է դուրս եկել, ըստ որի, չարորակ ուռուցքների դեպքում պետությունը հատուցում է կատարում եւ ամբողջությամբ իր վրա է վերցնում ծախսերը: Մեր բաժանմունքում տեսողական օրգանի պլաստիկայի եւ նեյրոօֆտալմոլոգիայի բաժնի վարիչ Արմինե Ֆիրդուսի Ղարաքեշիշյանի գլխավորությամբ ամեն օր կատարվում են կոնսուլտացիաներ։
Ախտորոշվում եւ ընտրվում է ճիշտ բուժման տեսակը հետեւյալ հիվանդությունների ժամանակ՝
*Արցունքատար ուղիների հիվանդություններ
*Կոպերի եւ աչքի հավելյալ ապարատի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներ
*Կոպերի եւ ակնակապիճի բարորակ եւ չարորակ նորագոյացություններ
*Տեսանյարդի վնասումը տարբեր հիվանդությունների ժամանակ
*Էնդոկրին հիվանդություններ
*Նեյրոգեն հիվանդություններ (բլեֆարոսպազմ, տարբեր տեսակի տիկերի հեմիֆացիալ սպազմ եւ այլն)
*Էսթետիկ բժշկություն:
-Բժշկուհի, խոսենք բլեֆարոսպազմի մասին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
-Ասեմ, որ բլեֆարոսպազմը կոպերի եւ հոնքերի ոչ կառավարվող կծկումներ են,որը բավական տհաճ խնդիր է, որին կարող է բախվել յուրաքանչյուրը: Հիմնականում դա երկկողմանի պրոցես է: Իրավիճակ, որ մարդկանց մոտ կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել, օրինակ, փողոցը անցնելիս: Հիմնական պատճառն անհայտ է, բայց հավանական պատճառներից մեծագույնը սթրեսն է: Նման կծկումներ կարող են առաջանալ նաեւ այն դեպքում, երբ մարդը երկար ժամանակ փորձում է աշխատել առանց ակնոցի, ու նաեւ վառ լույսի դեպքում, երբ անհրաժեշտ է օգտագործել արեւային ակնոց: Զարմանալի չէ, որ ալկոհոլային ըմպելիքներն ու կոֆեինը նույնպես կարող են դառնալ բլեֆարոսպազմի առաջացման պատճառ, քանի որ ե՛ւ ալկոհոլը, ե՛ւ սուրճը նեյրոններն ակտիվացնող հզոր միջոց են, որոնք նպաստում են նյարդերի գերլարվածությանը: Սա է պատճառը, որ նման ըմպելիքները հանգեցնում են կոպի մկանների սպազմների առաջացման: Բլեֆարոսպազմը կարող է պայմանավորված լինել նաեւ աչքի չորությամբ կամ հոգնածությամբ, որի դեպքում կոպը սկսում է ավելի ակտիվ կերպով աշխատել, որպեսզի հավասարաչափ տարածի արցունքը: Աչքի չորությունը բավական տարածված խնդիր է եւ կարող է պայմանավորված լինել համակարգչի առջեւ երկար ժամանակ անցկացնելով կամ բջջային հեռախոսի էկրանին երկար նայելով: Սա կարող է լինել նաեւ որեւէ դեղամիջոցի հետեւանքով առաջացած կողմնակի բարդություն կամ վկայել նեյրոնների հետ կապված խնդիրների մասին, ինչը շատ վտանգավոր է:
Բլեֆարոսպազմը, որպես կանոն, համարվում է սթրեսի մասին վկայող ախտանշան, ուստի դրանից ազատվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին սովորել խուսափել սթրեսից կամ մեղմել այն: Բացի այդ, խորհուրդ է տրվում կարգավորել քունր, խուսափել կոֆեինի չարաշահումից եւ թույլ չտալ, որ աչքը չորանա: Եթե աշխատանքի բերումով մարդը ստիպված է լինում բավական երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջեւ, ապա նա պետք է անպայման արհեստական արցունք կամ աչքերի խոնավությունը պահպանող մեկ այլ միջոց օգտագործի: Պետք է նշեմ, որ, եթե սպազմների հաճախականությունը շատանում է, կարող է առաջանալ ֆունկցիոնալ կուրություն: Լավագույն բուժման եղանակը, որը պացիենտին տալիս է հանգստություն ու ազատում է սպազմներից մոտ չորս ամիս, իսկ, որոշ դեպքերում, ավելի երկար ժամանակ, Բոտուլոտոքսինի ներարկումն է: Նյութի չափաբաժինը որոշվում է ըստ բլեֆարոսպազմի ծանրության աստիճանի: Մեր բաժանմունքում օգտագործվում են միայն առաջատար պրեպարատները, որոնք անցել են բազմաթիվ հետազոտություններ նման հիվանդությունների ժամանակ:
-Որտե՞ղ եք գտնում Ձեր հանգիստը օրվա գերլարված աշխատանքից հետո:
-Օրվա գերլարված աշխատանքից հետո ես իմ հանգիստը գտնում եմ ընտանիքում, ինչպես նաեւ ընկերներիս եւ բարեկամներիս հետ: Կարծում եմ՝ ամեն ինչի մեջ պետք է միշտ գտնել լավագույնը, պետք է գիտակցել, թե ինչ խոսքեր ես արտաբերում, ինչ պահվածքով ես դիմացինին գրավում
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Երբ մեկ տարեկան եմ եղել, տեղափոխվել ենք Ռուսաստան, մեծացել, սովորել եմ Մոսկվայում ու երբեւէ չեմ էլ մտածել, որ Հայաստան կվերադառնամ: Օրդինատուրայում ուսանելու տարիներին այնպես ստացվեց, որ ընտանիքիս հետ վերադարձա Հայաստան, ինչը սկզբնական շրջանում շատ ծանր տարա: Բայց հետո հասկացա, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, ամեն օր նոր բաներ եմ սովորում, ավելի մոտիկից ծանոթացա իմ հայրենիքի հետ: Եվ հիմա, ուր էլ գնամ, հասկանում եմ, որ կարոտում եմ իմ երկիրը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ վերադարձին կողքիս էին եւ կան, շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ շրջապատել են կարեկից մարդիկ: