Lusine

Lusine

There is no translation available.

Արման Համլետի Կարապետյան. մանկաբարձ – գինեկոլոգ

 

Ծնվել է 1973թ-ի հուլիսի 24-ին ք.Երևանում: 2003 թ-ից  առ այսօր աշխատում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում  է էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:

Մասնագիտական ուղղվածություն

Շնորհիվ տարիների փորձառության եւ բազմաթիվ վերապատրաստումների,  ներկայումս վիրահատությունների 90-95% նրա կողմից  իրականացվում են էնդոսկոպիկ եղանակով, որի առավելությունները անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով  վիրահատությունների հետ: Հայաստանում «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» -ի կողմից ներդրվել  եւ էնդոսկոպիկ եղանակով  իրականացվում են այնպիսի վիրահատական միջամտություններ, ինչպիսիք  են `բնածին արատների  շտկում  (կոլպոպոեզ , արգանդի միջնապատի հեռացում, խոռոչի ձևավորում), հեշտոցի պատերի իջեցման  վերականգնում (սակրովագինոպեքսիա  պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ), անպտղության ախտորոշում ու  բուժում, ինչպես նաեւ  արդի բոլոր գինեկոլոգիական վիրաբուժական միջամտությունները (արգանդի եւ նորագոյացությունների հեռացում ):

Նախկինում արգանդի հեռացմամբ  ուղեկցվող վիրահատությունները՝ էնդոմետրիումի հիպերպլաստիկ եւ ատիպիկ փոփոխությունների դեպքում, այժմ իրականացվում են  օրգան պահպանողական` հիստերոսկոպիկ եղանակով: Նմանատիպ վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը   եւ  կյանքի որակի բարելավմանը, ինչն  էլ հանդիսանում է մարդու  հաջողության հիմնական գրավականը:

There is no translation available.

 

ԱԱՀ/ ФИО/Name Family Name : Կարապետ Մոմջյան

Պաշտոն/Должность/Position: Ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար

Գիտականաստիճան, կոչում, /Научная степень, звание/Scientific degree, title:

Ծննդյան ամսաթիվ/ Дата рождения/Date of birth:08.01.1957

 

Ամսաթիվ

Дата

Date

Կրթություն

Образование

Education

Քաղաք երկիր

Город,Страна

1963-1973

N39 դպրոց

Երևան

1973-1979

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության ֆակուլտետ

Երևան

1979-1980

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության N2 ամբիոն, ինտերնատուրա

Երևան

1984-1985

Թեռների անվան Մանկական Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մասնագիտացում, օրթոպեդիա

Լենինգրադ,

Ռուսաստան

 

Մասնագիտական զարգացումև կարիերա

Профессиональнаякарьера

Professional Career

 

1980-1985

Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոց, “Մոր և Մանկան” ծառայության տնօրենի տեղակալ

Մարտունի

1986-1993

Մանկական Օրթոպեդիայի Հանրապետական Հիվանդանոց, ողնաշարի վիրաբուժության բաժանմունք, վիրաբույժ-օրթոպեդ

Մասիս

1987

սեպտեմբեր

Կուրգանի Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, Էլիզարովի մեթոդով բուժման կուրս

Կուրգան,

Ռուսաստան

1988

հոկտեմբեր

Ողնաշարի Վիրաբուժության կուրս

Խարկով, Ուկրաինա

1993-1997

Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մանկական օրթոպեդիայի բաժանմունք, ավագ գիտ. աշխատող

Երևան

1997-2012

“Սուրբ Աստվածամայր” ԲԿ, մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ

Երևան

2012-առ այսօր

“Էրեբունի” ԲԿ, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար

Երևան

13.05-14.06 2002

Առողջապահության Ազգային Ինստիտուտ, որակի բարձրացում “Բժշկական հաստատությունների աշխատանքի կազմակերպում, ծավալում և պլանավորում խաղաղ և պատերազմական պայմաններում” ծրագրով

Երևան

2004

դեկտեմբեր

Մասնակցություն Ֆրանսիայի Օրթոպեդիայի Միության Ամենամյա իջազգային Կոնգրեսին

Փարիզ, Ֆրանսիա

2006

դեկտեմբեր3-9

Մասնակցություն Զալցբուրգի Միջազգային Բժշկական Սեմինարներին: Ոսկրերի և Հոդերի Վիրաբուժություն

Զալցբուրգ, Ավստրիա

30.05-30.06 2010

Որակի բարձրացում “Ողնաշարի հիվանդություններ և վնասվածքներ” ծրագրով

Մոսկվա, ՌԴ

27.05.2012

Конференция “Новая эра в лечении хронической боли в неврологии”

Երևան

2014 հուլիս

16-19

21th international Meeting on Advanced Spine Techniques

Վալենսիա, Իսպիանիա

 

Մասնագիտական հմտություններ

Профессиональныенавыки

ProfessionalSkills

 

 

Ողնաշարի դեգեներատիվ ախտահարումների (միջողնային աճառի ճողվածք, ողնաշարային խողովակի ստենոզ, սպոնդիլոլիստեզ և այլն) վիրահատական բուժում

Բեխտերևի հիվանդության վիրահատական բուժում

Սկոլիոզի վիրահատական բուժում

Ողնաշար-ողնուղեղային տրավմաների վիրահատական բուժում

Ողնաշարի ծավալային գոյացությունների վիրահատական բուժում

Մանկական օրթոպեդիկ պաթոլոգիաների վիրահատական բուժում

 

 

Ակադեմիկ գործունեություն /դասավանդում/

Академическая активность

Academic Activity

 

 

Մասնակցություն “Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրին” որպես դասախոս

 

 

Մասնագիտական ասոցիացիաներում անդամակցություն

Членство в профессиональных ассоциациях

Membership in professional associations

 

 

Հայաստանի տրամատոլոգների և օրթոպեդների ասոցիացիա

 

 

Պարգևներ

Награды

Awards

 

 

  • ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Արցախյան պատերազմին մասնակցության և ցուցաբերած բուժօգնության համար
  • “Ֆ. Նանսենի”անվան ոսկյա հուշամեդալ

 

 

 

 

 

Տպագրած աշխատանքներ / քանակը, տիպը/

Печатные труды

Publications

 

 

15-ից ավել տպագրված գիտական հոդվածներ և 1 ուսումնական գիրք

 

 

Տիրապետման լեզուներ /գերազանց,լավ, բավարար/

Владение иностранными языками

Foreighn language skills

 

 

Հայերեն-մայրենի լեզու, ռուսերեն-գերազանց, անգլերեն-լավ, ֆրանսերեն-լավ

 

 

Համակարգչային ծրագրերի տիրապետում /թվարկել/

Владение компьютерными программами

Computer skills

 

 

Internet. MS word, Excel

 

 

 

 

Տպագրած աշխատանքներ/Список печатных трудов/ Publications

N

Աշխատանքի անվանում/Название/Title of Publication

Տպագրման տվյալներ

Источник /название журнала, номер, год, стр

Sources of Publication

Համահեղինակներ

Соавторы

Co-authors

1

Էնդոկոռեկտորների օգտագործումը երեխաների և դեռահասների սկոլիոզի բուժման ժամանակ

Երիտասարդ վնասվածքաբանների և օրթոպեդների հանրապետական գիտական համաժողով, Թբիլիսի, 1987

Աբրահամյան Ե.Ս.

Միխայլով Ս.Ս.

2

Ողնաշարի շտկման սարքավորում

Հեղինակային իրավունք 1991”ՏՍ”1680132 A1

Անդրիանով Վ.Լ.

Աբրահամյան Ե.Ս.

3

Բնածին ծռաթաթության բուժումը երեխաների մոտ

Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996

ՄհոյանԳ.Խ.

ՔոլոյանԿ.Ա.

 

4

Սկոլիոզի վիրահատական բուժումը երեխաների մոտ

Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996

Մհոյան Գ.Խ.

Քոլոյան Կ.Ա.

 

5

Սկոլիոզի ամբողջական, համակցված բուժումը

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999

 

6

Մեր փորձը երեխաների մոտ թարմ վեր և միջկոճային կոտրվածքների բուժման գործում

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999

Կարապետյան Ս.Գ.

Նուրբեկյան Ա.Գ.

7

Լեգգ-Կալվե-Պերտեսի հիվանդության բուժումը երեխաների մոտ

Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, էջ-36-37,Երևան, 1999

Կարապետյան Ս.Գ.

Կարապետյան Գ.Ս.

8

Կրծքավանդակի և ողնաշարի դեֆորմացիաները

Գիրք. Մանկական օրթոպեդիա, էջ16-21, Երևան, 2000

Բաբլոյան Ա.Ս.

Կարապետյան Ս.Գ.

Մհոյան Գ.Խ.

Դանիելյան Հ.Ա.

9

Treatment of Degenerative Spondylolisthesis by Transpedicular Fixation: Case report

Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008

M.A. Eghunyan

T.K. Khachatryan

10

Transpedicular Fixation in unstable fractures of thoracic and lumbar spine

Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008

M.A. Eghunyan

T.K. Khachatryan

11

Padicular screw fixation for the treatment of vertebral fractures

Congress of trauma and orthopaedic surgeons of Armenia, 2006; Yerevan, Armenia pp. 30-31

EgunyanM.A.HovhannesyanA.K.

Haroutyunyan A.A.

12

Хирургическое лечение повреждений позвонков методом транспедикулярной фиксации

Вопросы теоретической и клинической медицины; N5(89), 2014; стр.73-75

М.А. Егунян

В.Г. Тосунян

 

There is no translation available.

Ուռուցքաբան
«ԱրթՄեդ» ԲԿ Քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար
 
 Կրթություն  
 
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
 
Մասնագիտական գործունեություն  
Ուռուցքաբանության մասնագիտական փորձ՝ շուրջ 15տ.
 
Վերապատրաստումներ  
Որակավորման ամենամյա բարձրացում Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաներում
 
Գիտական աշխատանքներ  
Ավելին քան 15 հրատարակված գիտական հոդվածներ
 
Հասարակական գործունեություն  
"Ֆենիքս" ուռուցքաբանների, հիվանդների և ընտանիքի անդամների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համահիմնադիր
 
Անդամակցություններ  
ESMO Բժշկական ուռուցքաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:
There is no translation available.

‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են  ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում,  տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:

Այսօր ուսումնարանի տնօրենն է Լուսինե Բարսեղյանը, ում ղեկավարությամբ աշխատում է մանկավարժական կուռ, ամուր կոլեկտիվ: Ուսումնարանի մանկավարժական կազմն իր ղեկավարության եռանդուն ջանքերի շնորհիվ ծավալում է արդյունավետ և արգասաբեր գործունեություն արվեստի և արհեստի միջին մասնագիտական օղակում:

Տարեցտարի ավելանում է ուսումնարանում  սովորել ցանկացող ուսանողների թիվը: Ուսումնարանը հարազատ է դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Ավարտելով ուսումնարանը՝ սաները չեն մոռանում իրենց հարազատ կրթօջախը և պարբերաբար այցելում են իրենց մանկավարժներին:

Ներկայումս ուսումնարանում սովորում է մոտ 340 սովորող:

Յուրաքանչյուր կիսամյակ և ուսումնական տարվա ավարտին սովորողները կազմակերպում են ցուցադրություններ, որտեղ ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, ստեղծագործությունները, որոնք հետագայում համալրում են ուսումնարանի ցուցասրահները:

Հարուստ և հագեցած է ուսումնարանի առօրյան. կազմակերպվում են գրական-գեղարվեստական, սպորտային, ռազմահայրենասիրական միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ, գրադարաններ և պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր:

Ուսումնարանում գործում են գրադարանի և ուսանողական խորհուրդները, որոնք սերտորեն համագործակցում են և կազմակերպում են տարբեր բնույթի միջոցառումներ, զրույցներ և բանավեճեր:

Ուսումնարանը սերտորեն համագործակցում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի և Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ:

Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը:

Ուսումնարան են ընդունվում հիմնական կրթություն ստացած աշակերտները, ովքեր ուսումնարանում ստանում են միջին մասնագիտական կրթություն: Ուսումն անվճար է, երեք տարվա տևողությամբ, սովորողները ստանում են կրթաթոշակ, շրջանավարտներին տրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն (պետական դիպլոմ):

Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները.

  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, որակավորումը՝ ձևավորող ցուցափեղկերի
  • Գեղանկարչություն և քանդակագործություն,  որակավորումը՝ արհեստավոր –մանրանկարիչ
  • Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` մետաղյա գեղարվեստական իրերի
  • Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի
  • Ոսկերչություն,  որակավորումը՝ ոսկերիչ    
  • Գորգագործություն և ժանյակագործություն, որակավորումը՝  գոբելենագործ 
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, որակավորումը՝ վարսահարդար
  • Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, որակավորումը՝ փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման:

 

            Facebook-Երևանի զարդարվեստի պետական ուսումնարան

 

There is no translation available.

ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է  2012թ. բժիշկ Վալերի Աբրահամյանի կողմից:  Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները,  որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:

Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցումապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:

Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից,  անգամ` արտերկրից:

Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլորը` առանց տարիքային սահմանափակման:

Ժողովրդական իմաստուն խոսքն ասում է. «Առողջությունն է մարդու ամենամեծ հարստությունը» :Պահպանեք այդ հարստությանը, որում Ձեզ կօգնի ԴԻԱՄԵԴ  բժշկական կենտրոնը:

There is no translation available.

Հիմնվելով տարիների փորձի վրա՝ <ՎԱՆ> ստոմատոլոգիական կենտրոնն առաջարկում է ժամանակակից մեթոդներով որակյալ ծառայություններ՝ հասանելի բոլորին:

There is no translation available.

<Ավանտա> թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 

2002 թ-ին <Ավանտա>  կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: 
2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց “Ավանտա” ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնի: 
Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին: 
Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար: 
Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, սկսած բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ: 

 

There is no translation available.

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՐԴՈՒՆ ԱՉՔԻ ԼՈՒՅՍ ՊԱՐԳԵՎԵԼԸ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տասնամյակում ակնաբուժությունը հասել է զգալի հաջողությունների տեսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր սահմաններ են գրավում: Հայաստանում նույնպես ներդրվում և կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները, և արդեն վաղուց հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում իրականացվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։

Այսօրվա մեր զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, վիրահատական բաժանմունքի ղեկավար, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող և Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է`իր գործի նվիրյալներից մեկը: Ներկայումս Կենտրոնը ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս ամենը թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Աչքի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոցը բնակչության համատարած հետազոտումն ու ախտահարված հիվանդների հայտնաբերումն է: Կենտրոնը փորձում է ուշադիր հետևել համաշխարհային զարգացող գիտությանը, նորարարություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին և դրանք ներդնել մեր երկրում:

Հայկական ակնաբուժության նախագծի` ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ բժշկական խմբերը, ինչպես նաև Աչքի շարժական հիվանդանոցում կատարել են հազարավոր լազերային և վիրահատական միջամտություններ` Հայաստանի քաղաքացիներին պարգևելով կյանքի կարևորագույն բանը` աչքի լույսը, վերականգնել են նրանց տեսողությունը:

-Պարո՛ն Հովսեփյան, կխնդրեինք մի փոքր խոսել Աչքի շարժական հիվանդանոցի ստեղծման, նրա ծավալած գործունեության մասին:

-Շարժական հիվանդանոցը Հայաստանում գործում է 2002 թվականից, բայց այն պլանավորվել էր դեռևս երկրաշարժի, պատերազմի տարիներին, երբ պրոֆեսոր Ս. Վ. Մալայանի և ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի համատեղ ջանքերով նախագծվում էր ստեղծել մի շարժական համակարգ, որը հագեցած կլիներ անհրաժեշտ նվազագույն լազերային և հետազոտական սարքավորումներով, ինչպես նաև փոքր վիրահատարանով: Եվ դրա շնորհիվ արդեն հնարավոր կլիներ այցելություններ կատարել ՀՀ շրջաններ, հատկապես երկրաշարժի գոտի, որտեղ կկարողանայինք ավելի լուրջ վիրահատական միջամտություններ ցուցաբերել տեղի հիվանդներին, որոնք ի վիճակի չէին գալ Երևան` մեզ մոտ: Տարիների ընթացքում այդ ծրագրի գաղափարը կար, որը, ինչպես նշեցի, բարերարների աջակցությամբ վերջնականապես իրագործվեց 2002 թվականին: Եվ հենց այդ թվականի հունիսից մենք արդեն սկսեցինք աշխատել, առաջին տարին նախապատրաստական փուլն էր, և ամբողջ Հայաստանով կատարում էինք շրջայցեր: 7-րդ շրջայցը անցյալ տարի ավարտեցինք: Ընդ որում, որոշ մարզեր երկու-երեք անգամ ենք այցելել, իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզում Ամերիկյան համալսարանի ծրագրով կլինիկա բացվեց, որից հետո, բնականաբար, այնտեղ մեր կողմից ավելի քիչ այցելություններ կատարվեցին:

- Ձեր երկար տարիների աշխատանքային գործունեության ընթացքում եղե՞լ է վիրահատություն, որի արդյունքը գերազանցել է Ձեր ակնկալիքները:

-Իհարկե լինում են բարդ դեպքեր, երբ զուգակցված են որոշ հիվանդություններ, և դու թերահավատ ես լինում վիրահատության լիարաժեք դրական արդյունքի հարցում: Օրինակ, բոլորս էլ տեղյակ ենք, որ հավկուրությունը գենետիկական հիվանդություն է, որի հետևանքով մարդը տարիների ընթացքում կորցնում է տեսողությունը ցանցենու ֆոտոռեցեպտոր բջիջների պրոգրեսիվ դեգեներացիայի պատճառով, և թերահավատորեն կարծում էինք, որ ոսպնյակի նույնիսկ փոքրիկ պղտորումը հիվանդի համար կարող է մեծ խնդիր լինել: Թերահավատությունն անցավ, և մենք շատ գոհ էինք արդյունքից, երբ վիրահատությունից հետո պացիենտի տեսողությունը վերականգվեց: Իհարկե, գերագույն հաճույք է, երբ մարդուն պարգևում ես աչքի լույս:

-Որպեսզի բուժումը ավելի արդյունավետ և թիրախային լինի, ի՞նչ կառաջարկեք ձեր այցելուներին առաջին իսկ անհանգստացնող խնդիրների դեպքում:

- Քանի որ շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ է ինչ-որ բնակավայրում լինում, այսինքն` հիվանդները հավաքագրվում են մինչև մեր հաջորդ այցը, կհորդորեմ մեր պացիենտներին ավելի հաճախ դիմել ակնաբույժին, որպեսզի հետագայում հիվանդության բացթողում կամ վատթարացում չլինի, իսկ հետվիրահատական շրջանն էլ ավելի թեթև անցնի: Մի խոսքով` նույնիսկ փոքր բարդություն հայտնաբերելու դեպքում թող դիմեն մեր կլինիկա:

-Բժի՛շկ, Ձեր կողմից ակնաբուժության մեջ նորարարություններ արվո՞ւմ են:

-Նորարարություններ կան, բայց դրանք զուտ նեղ մասնագիտական են: Ես, օրինակ, մեծ գոհունակությամբ կասեմ, որ հիմա դիաբետի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում կլինի, մասնագետներն ավելի շատ կվերապատրաստվեն, շրջանների կլինիկաները հագեցած կլինեն տեխնիկայով և կկարողանան աչքի ցանցաթաղանթի հետազոտում կատարել առանց ակնաբույժների մասնակցության: Իհարկե, որպեսզի հայտնաբերված ախտահարումները չխորանան, անհրաժեշտ է լազերային միջամտություն: Եվ պատահական չէ, որ ծրագրով նախատեսված հաջորդ նախապատրաստական քայլը շրջաններում լազերային սարքերի ձեռք բերումն է, որով կթեթևանա սպասարկման ծանրաբեռնվածությունը Երևանում: Շարժական կլինիկան էլ չի հասցնում արձագանքել շաքարային դիաբետի այդ հոսքին, և տեղերում լազերային սարք ունենալը կթեթևացնի ծանրաբեռնվածությունը:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Հայերս միշտ էլ համախմբված ենք եղել, և արտերկրի հայերն էլ Հայաստանի մասին շատ դեպքերում գուցե ավելի շատ են մտածում, քան մենք, և ես կցանկանայի, որ նրանց կողմից նախաձեռնված բարեգործական ծրագրերը Հայաստանում ավելի համակարգված իրականացվեին: Անկախ ամեն տեսակի քաղաքական իրավիճակներից, մենք՝ բժիշկներս, մեր ուշադրությունը, մասնագիտական ձգտումները, միտքը պետք է ուղղենք միայն մարդու մարմնական և հոգեկան առողջության պահպանմանը, ինչի առաքելությունը մեզ է տրված: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհն ավելի ծաղկի և գիտատեխնիկական զարգացում ապրի: Առողջ եղեք:

There is no translation available.

Բուժհաստատությունը հիմնադրվել է 1975թ.: 

Մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

• Թերապևտիկ
• Մանկական
• Կանանց խորհրդատվության 
• Ֆիզիոթերապտիկ
• Վիրաբուժական
• Ֆունկցիոնալ ախտորոշման
• Ռենտգեն ֆլյուորոգրաֆիական
• Նևրոլոգիական
• Ատամնաբուժական
• Դեռահասների
• Ուռուցքաբանական
• Վարակաբանական
• Էնդոկրինոլոգիական
• Մաշկավեներաբանական
• Նյարդաբանական
• Ակնաբուժական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Մանկական 
• Գինեկոլոգիական
• Թոքաբանական
• Լաբորատոր (կլինիկական, սեռոլոգիական, մանրէաբանական) 
• Ռենտգենոգրաֆիական
• Ռենտգենասկոպիական
• Սոնոգրաֆիական
• ԷՍԳ
• Աուդիոմետրիկ:

There is no translation available.

Մենք սպասարկում ենք հիմնականում մեր տարածքում ապրող հիվանդներին, որոնց հիմնական մասը մեզ մոտ են գրանցված: 2011թ. Հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը 800-ով ավելացել են այցելուները: Սա խոսում է մեր բարձր և ճիշտ սպասարկման մասին:
 
Ունենք բարձրակարգ մասնագետներ. Լիլիա Գալստյան` ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Իվետա Գրիգորյան, Գեորգի Միխաիլովիչ, Ռուզաննա Նուշիկյան, ովքեր  բծախնդրորեն են վերաբերում իրենց գործին, լավ գիտակցելով, որ գործ ունեն մարդկային կյանքի և ճակատագրերի հետ:
     

Պոլիկլինիկան ունի ընդանուր թերապեվտիկ բաժանմունք, որտեղ աշխատում են տեղամասային թերապևտները: Մասնագետներն անցել են որակավորում` որպես ընտանեկան բժիշկներ: Բժշկական օգնության և սպասարկման տեսակներն են.

                 
    բժշկական ընդհանուր պրակտիկա,     ընդհանուր վիրաբուժական,     նյարդաբանական,
    սրտաբանական,     ներզատաբանական,     ակնաբուժական,
    քիթ-կոկորդ-ականջաբանական,     ուռուցքաբանական,     ուրոլոգիական,
    կանանց կոնսուլտացիաների կաբինետներ,     մաշկավեներաբանական,     հոգեթերապևտիկ,
    ճառագայթային ախտորոշում (ռենգենաբանական, ֆլյուրոգրաֆիկ),     սեռախտաբանական,     վարակաբանական,
    ֆունկցիոնալ ախտորոշում (ուլտրաձայնային. անշարժ  7շարժական սոնոգրաֆիկ սարքով, էլեկտրասրտագրություն),     ակնաբուժական,     ֆիզիոթերապևտիկ,
    լաբարատոր ախտորոշում (կլինիկական, բիոքիմիական, միկրոբիալոգիական),     թերապևտիկ ստոմատոլոգիա,     բուժական մերսում:
    Կենտրոնացված հականեխման կաբինետ, միջամտության կաբինետ     գաստրոէնտերոլոգիական     մատենավարման բաժին
                 

Պոլիկլինիկայում գործում է դեղատուն, որը մեր բժիշկների նշանակմամբ բաց է թողնում անվճար դեղորայք, և 30-50% զեղչ հատուկ հիվանդներին` 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներին և անապահով ընտանիքի հիվանդներին:

Կազմակերպության ստորաբաժանումները

Page 57 of 67

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր