Lusine

Lusine

There is no translation available.

     Հիմնելով «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը մեր առջև նպատակ էինք դրել ստեղծել մի կազմակերպություն, որն ունակ կլիներ մեկ ամբողջության մեջ ամփոփել գործունեության ողջ սպեկտրը՝ տեղական շուկայի զարգացումից մինչև արտահանում: Այսօր արդեն մենք խորապես համոզված ենք մեր ընտրության ճշգրտության մեջ և նպատակ ունենք ընդլայնել ու զարգացնել ոչ միայն գործունեության արդեն իսկ գոյություն ունեցող ոլորտները, այլև ձեռք բերել նորերը: Այսօր արդեն «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը վայելում է բարձր հեղինակություն, մշտապես աչքի է ընկնում խոստումնալից տնտեսական ցուցանիշներով և որ ամենակարևորն է զարգացման համար՝ վայելում է հաճախորդների վստահությունը:

           Ներկայումս ՀՀ-ում «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը հանդիսանում է թարմ մրգի և բանջարեղենի խոշորագույն մատակարարներից մեկը: Ընկերությունը հանդիսանում է նաև բանջարեղեն արտադրող առաջատար տնտեսական միավոր:

         Ներկայումս ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊՆ ունի խոշոր ջերմոցային համալիրներ ՀՀ-ում: Բոլոր ջերմոցային համալիրներն էլ զինված են գերժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք կատարելապես համապատասխանում են աշխարհում գործող միջազգային ստանդարտներին: Իրականացման ընթացիկ փուլում են գտնվում մի շարք խոշոր նախագծեր: Գոյության 9 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է ամուր գործընկերային հարաբերություններ ստեղծել հայրենական և արտերկրյա առաջատար ընկերությունների հետ: Գյուղատնտեսական ապրանքների ստաբիլ և մշտական պլանային հաշվարկումները թույլ են տալիս պատշաճ կերպով բավարարել հաճախորդների պահանջները՝ դրանով իսկ նպաստելով վերջիններիս թվաքանակի աճին և շարունակական ավելացմանը: «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերության հաջողության գրավականներից մեկն էլ հենց այն փաստն է, որ ընկերությունն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

        Ընկերության գնային քաղաքականությունը և ծառայությունների շրջանակն այնպես են ստեղծված, որ դրանց ճկունությունը թույլ է տալիս հասու լինել տարբեր խավի հաճախորդներին:

       Այսպիսով «ՄԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ընկերության որդեգրած ռազմավարությունն ու գործելակերպի փիլիսոփայությունն ապահովում են դինամիկ աճ ու զարգացում: 

01 Jan

Rose Art

There is no translation available.

Հոլանդական վարդերի աճեցում և իրացում:

There is no translation available.

Արդեն շուրջ 8 տարի է, ինչ «Ռեգալ Պլաստը» մատուցում է որակյալ և մատչելի ծառայություններ` իրականացնելով հաճախորդի ամենահամարձակ մտահղացումները:  Ընկերությունն իրականացնում է Եվրոպական չափանիշներին համապատասխանմետաղապլաստե և ալյումինե պռոֆիլներից դռների և պատուհանների, խոհանոցային կահույքի, մանկական կահույքի, ապակե ֆասադների, ապակե տանիքների պատրաստում և վերամշակում:

Մեր ընկերության պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն  Ձեզ ճիշտ ընտրություն կատարել: «Ռեգալ Պլաստն» անհատական մոտեցում է ցուցաբերում իր յուրաքանչյուր պատվիրատուին: Մեզ մոտ գործում է նաև ապառիկ վաճառք 0% կանխավճարով:  Ապառիկը ձևակերպվում է տեղում: Մենք համագործակցում ենք Ineco,Arcakh,Safe International,Norvik Credit բանկերի հետ:

Մենք ջանում ենք իրականություն դարձնել Ձեր բոլոր երազանքները: Զեր հարմարավետությունը մեր աշխատանքն է

 

Հարգանքներով «Ռեգալ Պլաստ»

There is no translation available.

  • Արևկալ՝ անձրևապաշտպան (արտադրություն)
  • Դարակաշար (ստելլաժ)՝ առևտրային, մետաղե (արտադրություն)
  • Դարակաշար (ստելլաժ)՝ բաղադրանյութերից (արտադրություն)
  • Դարակաշար (ստելլաժ)՝ փայտե (արտադրություն)
  • Դրոշմոց (արտադրություն)
  • Կահույք՝ խոհանոցի (արտադրություն)
  • Կահույք՝ մանկասենյակի, փայտե (արտադրություն)
  • Կահույք՝ ննջասենյակի, փայտե (արտադրություն)
  • Կահույք (արտադրություն)
  • Ձուլակաղապար՝ մետաղե իրերի արտադրության համար (արտադրություն)
  • Ձուլակաղապար՝ պլաստիկե իրերի արտադրության համար (արտադրություն)
  • Պահարան՝ խանութի, ապակե (արտադրություն)

                                                                                                                                                                                                                           

    Սկզբնական շրջանում ընկերությունն արտադրել է ավտոմեքենաների պահեստամասեր, որոնք արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն: 1993 թ.-ից ընկերությունը Սանկտ Պետերբուրգ է արտահանում էլեկտրական տրանսպորտի հաղորդիչներ և այլ տեսակի ներդիրներ:

    Ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է բազմաթիվ փառատոներում և ցուցահանդեսներում և ստացել տարբեր պատվոգրեր և մրցանակներ: Ընկերության արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև Ռուսաստանում և Վրաստանում:

    "ՍԻՍ" ընկերության գործարանում արտադրվում է կահույք, մետաղական դարակաշարեր, գովազդային վահանակներ, ցուցադրման և վաճառքի պահարաններ, անձրևանոցներ, ամառանոցային պարագաներ, դռներ և տարբեր տեսակի և ձևի դետալներ:

There is no translation available.

Մենք չենք կերտում պարզապես հագուստ, մենք կերտում ենք ոճ և կերտում ենք ճաշակ:

«eLSi» նորաձևության տունը Հայաստանում առաջարկում է ինքնատիպ և նորաձև հագուստ անգամ ամենաքմահաճ հաճախորդի համար: Հիմնադրվելով 2006թ-ին «eLSi»-ն կարողացավ կարճ ժամանակահատվածում առաջատար դիրք գրավել նորաձևության շուկայում և նվաճել հաճախորդների սրտերը, որոնցից շատերը դարձան կազմակերպության ընկերները:

«eLSi»-ն համարվում է հանրապետության ներկայիս ամենահեղինակավոր նորաձևության տներից մեկը: Նրա հաճախորդների շարքում են գործարար աշխարհի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական  գործիչներ:

«eLSi» նորաձևության տունը ջերմորեն է ողջունում յուրաքանչյուր հաճախորդին: Մենք  չենք  քննադատում Ձեզ և Ձեր ոճային նախասիրությունները, այլ օգնում ենք գտնել Ձեր յուրօրինակ և չկրկնվող ոճը:

«eLSi»-ն կերտում է նորաձև հագուստ ցանկացած առիթի համապատասխան, որը հաճույք է պատճառում յուրաքանչյուր անգամ այն կրելիս:

There is no translation available.

Mandarin handmade-ը Ձեզ է ներկայացնում բացառապես ձեռագործ աշխատանքներ` սկսած հագուստից մինչև պայուսակներ, շարֆեր, գլխարկներ, ձեռնոցներ, զարդեր (վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր):

Ինչպես նաև Mandarin Babyշարքը ներկայացնում է մանկական ձեռագործ հագուստ և մանկական պարագաներ:

Թելերը ամբողջությամբ ներմուծվում են Ռուսաստանից և Եվրոպայից,ինչն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակը:

Եթե ունեք որևէ մտահաղացում Ձեր և Ձեր փոքրիկի համար, եկեք իրագործենք միասին:

There is no translation available.

  Մարենա հարսանյաց սրահը 2010 թ.-ից ներկայացնում է հարսանյաց զգեստների ու աքսեսուարների լայն ու յուրօրինակ տեսականի ցանկացած ճաշակի ու նախասիրության  հաճախորդների համար: Մեր սրահում ներակայացված են La Sposa, Pronovias, Mori Lee, Maggie Sottero, Demetrios, Vera Wang, Winnie Couture, Oleg Cassini, Rozy և  ուրիշ շատ այլ հայտնի մոդելավորողների զգեստները: Մեզ մոտ, բացի ցուցադրված տեսականուց, դուք կարող եք ձեռք բերել Ձեր ցանկությամբ ու դիզայնով պատրաստված ասքեսուարներ: Մենք աշխատում ենք, որպեսզի Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունը լինի կատարյալ, ինքնատիպ ու անմոռանալի:

 

Հիմանական գործունեության տեսակները.

  • Հարսանյաց, նշատադրության, մկրտության և ցանկացած այլ միջոցառումների կազմակերպում
  • Հարսանյաց, երեկոյան, մանկական զգեստների վաճառք և վարձակալություն
  • Հարսանյաց պարագաների վաճառք, վարձակալություն
  • Հարսանյաց, նշատադրության, մկրտության արարողությունների բնական ու արհեստական ծաղիկներով ձևավորում
  • Զամբյուղների ու տուփերի վաճառք , վարձակալություն, բնական ու արհեստական ձևավորում
  • Տարոսիկների պատրաստում, պատվերիների ընդունում
  • Հարսանյաց , նշանադրության, մկրտության բաժակների ու մոմերի վաճառք, պատվերիների ընդունում
  • Հրավիրատոմսեր
  • Կամարների վարձակալություն և վաճառք /տարբեր արարողությունների, ինչպես նաև տորթի/
  • Կոմֆետների կոմպոզիցիաներ
  • Ֆուրշետների կազմակերպում բոլոր առիթների համար
  • Տորթերի պատվերների ընդունում
  • Ֆոտո-վիդեո նկարահանումներ
  • Մեքենաների վարձույթ, բնական ու արհեստական ձևավորում
  • Պարերի ուսուցում, պարային համույթների տրամադրում
  • Երաժշտական համույթներ
There is no translation available.

There is no translation available.

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն շահագործման է հանձնվել 1981թ. մարտի 7-ին, ներկայումս ունի 12.1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 45 վագոն և 24 շարժասանդուղք և 8 քարշային ենթակայան:

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն ուղևոր: Մետրոպոլիտենը տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաև ռազմավարական նշանակություն: Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտի երթևեկության ներկա հիմնախնդիրներից զուրկ է մետրոպոլիտենը և պատահարների առումով ամենահուսալին:

Մինչև 2008թ. մետրոպոլիտենի տեխնիկայի, անվտանգ և անխափան երթևեկության ապահովման ուղղությամբ որևէ ներդրում չէր կատարվել: Ընկերությունը շուրջ 27 տարի գործում էր շենքերի, շինությունների, սարքավորումների, շարժակազմերի ինտենսիվ մաշման (գործարանային ռեսուրսների) հաշվին, հետևաբար այդ տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում էր լուրջ կապիտալ ներդրումներ: Այդ ամենը հանգեցրել էր այն բանին, որ 2007 թվականին մետրոպոլիտենը հայտնվել էր այն փաստի առաջ, որ նրա հետագա անվտանգ շահագործումը կարող էր կասկածի տակ դրվել:

2008 թվականից համակարգում սկսվեց իրականացվել կապիտալ ներդրումների ծրագիր, որը մնաց անավարտ, ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ բնույթի ծախսերի գծով (հայտնի ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով), իսկ ծրագրում նախատեսված, սակայն չլուծված խնդիրները տարեցտարի ավելանալով փոխանցվեցին հետագա տարիներին:

Վերջին տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը՝ ընդգրկվելով պետական վարկային ծրագրերում, կարճ ժամանակահատվածում լուծեց տարիներով կուտակված մի շարք հիմնախնդիր, այդ թվում.

-         Ամբողջությամբ վերանորոգվեց շարժակազմի վագոնների 40 տոկոսը:

-         Շուրջ 25 տոկոսով վերանորոգվեցին գծային տնտեսության վերին շինությունները:

-         Վերանորոգվեց բարձրավոլտ մալուխային տնտեսության 25 տոկոսը:

-         Արմատապես առողջացվեցին ջրահեռացման և ջրաիջեցման համակարգերը:

-         Չնայած կատարված աշխատանքներին, մետրոպոլիտենում դեռևս առկա են մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի: Դրանք են'

-         Ստորգետնյա ջրերի հեռացման համար նախատեսված դրենաժային թունելի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչև 2017թ.-ը:

-         Քաղաքային ենթակայանների բարձրավոլտ մալուխների առողջացում' մասնակիորեն փոխարինմամբ նորով:

-         Անհապաղ հիմնանորոգման կարիք ունեն ընկերության 24 շարժասան­դուղքներից 20-ը:

-         Թունելային հզոր օդափոխության համակարգը 70 տոկոսով առողջացման կարիք ունի:

-         Ուղեգծի ուղղում պլանում և պրոֆիլում:

-         Արտադրական շենքերի վերանորոգման և ջեռուցման ապահովման աշխատանքներ:

Տարիների ընթացքում ֆիզիկապես և բարոյապես մաշվածության պատճառով արդիականացման անհրաժեշտություն է զգացվում ընկերության հետևյալ ոլորտներում'

-         կայարանների արտաքին տեսքի բարելավում,

-         լուսավորության արդիականացում,

-         վագոնների արդիականացում,

-         թունելների լուսավորության արդիականացում:

Վերը նշված հիմնախնդիրների լուծումը էլ ավելի հուսալի կդարձնի ուղևորափոխադրման անվտանգությունը:

Ակնհայտ է, որ այսօր զարգացման ամենաիրատեսական հեռանկարն ունի մետրոպոլիտենը, որովհետև լինելով' արագ, անվտանգ, հուսալի, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ, այն լինելու է ապագայի տրանսպորտը:

There is no translation available.

ROLY ժամանցային համալիրը բաղկացած է Lounge Bar և Cinema Club հատվածներից, որոնք մշակված են լավագույն դիզայներների կողմից:
 
ROLY-ին գնահատում է որակը: Բարձրակարգ սպասարկումը, ամենաորակյալ սնունդը՝ պատրաստված պրոֆեսիոնալ խոհարարների կողմից, կոկտեյլները՝ բարմենի ոգեշնչմամբ, HD և 3D ֆիլմերը՝ էկզոտիկ և նորաոճ սրահներում. այս ամենը անտարբեր չի թողնի նույնիսկ ամենաքմահաճ մեր հյուրին:

ROLY - Լավագույնը լավագույնների համար:

Page 61 of 67

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր