Atoyan2007
ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԻՐԱԲՈՒՅԺՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ
- Գեղեցկության ըմբռնումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով՝ բովանդակության մասին դատելու ընդունակությամբ:
-
Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Այն համարվում է բժշկության մեծագույն ձեռքբերումներից մեկը: Մարդիկ վիրահատական միջամտության դիմում են տարատեսակ թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Ըստ Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններից մեկի` <Աստղիկ> բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, վիճակագրությունը փաստում է, որ պլաստիկ վիրաբուժության ոլորտում իրենց կլինիկա ամենաշատը դիմում են քթի վիրահատության համար: Մեզ հետ զրույցում նա նաև ներկայացրեց, թե որոնք են ոլորտի արդի միտումները, ամենապահանջված վիրահատությունները, և ինչ խնդիրներ, նորարարություններ կան:
-Պարո՛ն Հարությունյան, կխնդրեինք մի փոքր պատմեք Ձեր մասնագիտական ուղու մասին:
- Սովորել և 2006թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում, որից հետո աշխատանքի եմ անցել Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում`որպես դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար: 2006-2009թթ. դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան անցել եմ երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել եմ նույն հիվանդանոցում: 2011թ.-ին իմ գործընկեր Արմեն Հարությունյանի հետ տեղափոխվել եմ ներկայիս <Աստղիկ> բժշկական կենտրոն (նախկինում «Մալաթիա» ԲԿ), հիմնադրել դիմածնոտային ծառայությունը, որտեղ էլ աշխատում ենք մինչև այսօր, ձգտելով զարգացնել և կատարելագործել տվյալ ոլորտը:
-Որո՞նք են դիմածնոտային հիվանդությունները, և ինչպիսի՞ տարածվածություն ունեն դրանք:
-Դիմածնոտային վիրաբուժությունը բավականին լայն սպեկտոր ունեցող մասնագիտական ուղղվածությամբ բժշկական ճյուղ է, որի մեջ ներառված են դիմածնոտային վնասվածքները, դիմածնոտային օնկոլոգիական հիվանդությունները, բերանի խոռոչի վիրաբուժությունը, ինչպես նաև դիմածնոտային շրջանի էսթետիկ պլաստիկ վիրահատությունները: Ներկայումս մեր կլինիկայում լայն տարածվածություն ունի քթի պլաստիկ վիրահատությունը, և մեր կենտրոնն ավելի շատ կենտրոնացել է այդ ուղղությամբ: Նշեմ, որ, բացի դիմածնոտային վիրաբույժ լինելը, ունեմ նաև պլաստիկ վիրաբույժի որակավորում, որն էլ ինձ թույլ է տալիս զբաղվել տարատեսակ պլաստիկ վիրահատություններով: Լինում են նաև հիմնականում զանազան վնասվածքներով պայմանավորված (ավտովթաներ և այլն) բարդ, վերակառուցողական վիրահատություններ, որոնք նույնպես մեր վիրահատական ծառայության կողմից բավականին բարեհաջող իրականացվում են:
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում բժշկությունը հագեցա՞ծ է արդի սարքավորումներով:
- Եթե խոսենք մեր կլինիկայի մասին, ապա նրա բոլոր բաժանմունքներն ամբողջովին հագեցած են հիմնականում գերմանական հայտնի ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով, և այդ տեսանկյունից մեզ համար ստեղծված են գրեթե իդեալական պայմաններ: Ու վստահ կարող եմ ասել, որ ցանկացած բժիշկ հպարտ և ուրախ կլինի աշխատել նման կլինկայում: Մեր կլինիկայում կա այնպիսի տեխնիկա, որ այժմ մի կլինիկա չունի, կան սարքավորումներ, որոնցից մեր տարածաշրջանում ընդամենը մեկ կամ երկու հատ կգտնեք: Մեր ախտորոշիչ (դիագնոստիկ) բաժանմունքը նույնպես բավականին հագեցած է տեխնիկայով, սարքավորումներով: Մենք էլ մեր ներուժի չափով ներդրում ենք ունենում այս ոլորտում` իրականացնելով սրտացավ և ծանրաբեռնված աշխատանք:
– Ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը:
- Բժշկությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է մշտապես բարելավենք մեր գիտելիքները, անընդհատ քայլենք նորարարությունների հոսքին համընթաց: Ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ մշտապես զարգանալ, անընդհատ տեղեկանալ նորարարությունների մասին, դրանք ներդնել Հայաստանում: Եվ այդ նպատակով փորձում եմ տարին գոնե 1-2 անգամ մասնակցել եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում անցկացվող տարբեր դասընթացների, կոնֆերանսների:
-Համագործակցո՞ւմ եք Հայաստանում գործող դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ:
- Ես թե՛ հայկական, թե՛ եվրոպական դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիաների անդամ եմ և, բնական է, համագործակցում եմ նրանց հետ:
-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո:
- Եթե խոսենք, օրինակ, մեզ մոտ ամենաշատ տարածված քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի մասին, ապա պետք է նշեմ, որ այն բազմափուլ բարդ վիրահատություն է, և շատ կարևոր է ոչ միայն վիրահատական ընթացքը, այլ նաև հետվիրահատական հսկողությունը: Հիմա շատացել է հիվանդների, դրան համապատասխան` նաև պլաստիկ վիրաբույժների թիվը, ինչը ողջունելի փաստ եմ համարում: Դա նշանակում է, որ այս ոլորտում ունենք որոշակի որակ, ինչն էլ ավելացնում է պահանջարկը: Համաձայնեք, որ եթե չլիներ որակ, միանշանակ ոչ մեկը չէր դիմի այդպիսի վիրահատության:
Իսկ հետվիրահատական հսկողությունը կախված է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի զգոնությունից: Մենք տալիս ենք ընդհանուր ցուցումներ, այսինքն`պետք է շատ ուշադիր լինել, խուսափել հպումներից, հարվածներից, քանզի հետվիրահատական «կարկասն» ամբողջությամբ փխրուն է լինում մինչև առաջնային ոսկրային կպումները: Երբ վիրահատությունից հետո տեղադրում ենք հետվիրատական ֆիքսատորը՝ գիպսը, զգուշացնում ենք, որ այն հանելուց հետո ակնոց չկրեն, որովհետև դա կարող է ազդել քթի կառուցվածքի վրա:
-Իսկ ո՞ր դեպքերում է հակացուցված պլաստիկ վիրահատության իրականացումը:
- Իհարկե լինում են նաև դեպքեր, երբ մենք հրաժարվում ենք վիրահատություն կատարել` ելնելով վիրահատության հակացուցումներից: Ասենք, եթե տվյալ հիվանդը ցանկանում է ենթարկվել վիրահատության, բայց ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջացնել կյանքի համար վտանգավոր հետագա բարդություններ, ապա, միանշանակ, պետք է նախ այդ բոլոր հիվանդությունները բուժվեն, որից հետո նոր միայն մենք կդիմենք վիրահատական միջամտության:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:
- Վիրաբույժն առաջին հերթին պետք է հոգեբան լինի, հիվանդի վախը հոգեբանորեն պետք է հաղթահարվի, մինչ վիրահատական միջամտություն կատարելը պետք է յուրատեսակ կապ ստեղծվի բժշկի և հիվանդի միջև: Եվ վերջիններս պետք է հետևողական լինեն բժիշկների տված խորհուրդները, ցուցումները կատարելու հարցում, որն էլ միանշանակ կօգնի վիրահատության հետագա բարեհաջող ընթացքին:
Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժությունը գերազանց վիճակում է, այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագետների թվի, թե՛ նրանց պատրաստվածության տեսանկյուններից: Բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու, կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների, ինքդ պետք է անընդհատ աշխատես նորանոր բարձրունքների հասնելու համար: Եվ մենք երբեք չպետք է մոռանանք մեր մասնագիտության առաքելության մասին, չպետք է տրվենք մրցակցությանը, որից կտուժի միայն հիվանդը:
Եվ խորհուրդ կտամ բոլորին` ձգտեք կատարելության, եղեք միշտ առողջ:
Karen Aram Petrosyan
Nationality: Armenian
Citizenship: Republic of Armenia
Place and date of birth: Yerevan, Armenia, 10.08.1978
Profession: Plastic surgeon, microsurgeon.
Work:
- Heratsi, Yerevan, Armenia.
- CMS", head of Department of plastic surgery, Yerevan, Armenia.
Learning:
- the dissertation for the scholar degree of candidate of medical Sciences on the theme: "Possibilities of using the deep inferior epigastric vascular bundle as a source of free microsurgical revascularization of the autografts", in the specialties of surgery 14.00.27.; radiodiagnosis and radiation therapy 14.00.19.; Moscow, Russian Federation.
- 2003-2006, intramural postgraduate studies in the Department of reconstructive microsurgery State institution Russian Scientific Center of Surgery named after Acad. B. V. Petrovsky Russian Academy of Medical Sciences (SI RSCS named after Petrovsky RAMS), Moscow, Russian Federation.
- 2001-2003, clinical residency in the Department of emergency surgery and portal hypertension SI RSCS named after Petrovsky RAMS (on the basis of CCH №Moscow, Russian Federation).
- 1995-2001, Yerevan State Medical University after Mkhitar Heratsi , Yerevan, Armenia.
- 1985-1995 secondary school №132 after ADM. Isakov, Yerevan, Armenia.
Courses, trainings, internships and reports:
- 30-31.01.2001 Symposium "Reconstructive plastic surgery", Moscow, Russian Federation
- 01-03.10.2003 PanArmenian international surgical Congress, Yerevan, Armenia.
- 2003-2005. training in the Department of emergency microsurgery clinical CCH No. 71 (head of dep. Chichkin V. G.), Moscow, Russian Federation.
- 28-29.04.2004 intensive course of plastic and reconstructive surgery (rhinoplasty, augmentation mammoplasty, liposuction), Moscow, Russian Federation.
- 18-19.05.2005: intensive course of plastic and reconstructive surgery (surgical facial rejuvenation, rhinoplasty), Moscow, Russian Federation.
- 25-26.05.2005 International Congress on medicine, men's health, Moscow, Russian Federation.
- 26-27.10.2005 The 8th intensive course in plastic and reconstructive surgery (aesthetic mammoplasty), Moscow, Russian Federation.
- 17-18.05.2006 The 9th intensive course of plastic and reconstructive surgery (ligature surgery of face and breast), Moscow, Russian Federation.
- 12-14.04.2006 The 5th international Congress of plastic, reconstructive and aesthetic surgery, Yerevan, Armenia.
- 20-23.09.2007 The 4th international conference of young scientists, Yerevan, Armenia.
- 02-03.11.2007. 1st congress of plastic, reconstructive and aesthetic surgeons of Armenia, Yerevan, RA.
- “Restylane – therapeutic lifting”, Yerevan, Armenia.
- 06-08.07.2012 The 6th (5th) International Congress of plastic reconstructive aesthetic surgeons and cosmetologists of Georgia and Armenia, Batumi, Georgia.
- 23-26.03.2013 The 7th anniversary Milan masterclass "Facial rejuvenation intensive training camp", Milan, Italy.
- 06-12.04.2013 Intensive course on functional and aesthetic rhinoplasty (with intraoperative training) Tbilisi, Georgia.
- 15-16.10.2013 Conference with the international participation "Modern treatment strategy of early-stages a cancer of a mammary gland ", Moscow, Russian Federation.
- 25-27.10.2013 ISAPS course on rhinoplasty, Sanai, Romania.
- III National Congress of Plastic Surgery, Moscow, Russian Federation.
- 05-08.02.2014 Course of improvement of qualification on "International Congress on cosmetology and aesthetic surgery", Moscow, Russian Federation.
- 12-15.03.2014 The 4th course in open rhinoplasty "The complete rhinoplasty experience", Bergamo, Italy.
- 14-18.05.2014 V anniversary international Symposium on plastic surgery with ISAPS course, Moscow, Russia.
- 04-06.07.2014 The 8th (7th) International Congress of plastic reconstructive aesthetic surgeons and cosmetologists of Georgia and Armenia, Batumi, Georgia.
- 28-29.11.2014г. EASAPS annual conference “Consensus and controversies in facial rejuvenation (C&C), surgical and non-surgical procedures” Madrid, Spain.
- 17-19.02.2015 Conference devoted to the memory of academician of RAS N. O. Milanov "Actual issues of microsurgery", Moscow, Russian Federation.
- 17-21.03.2015 23th advanced course for functional and aesthetic rhinoplasty, Stuttgart, Germany.
- 12-15.10.2015 International Congress dedicated to the 95th anniversary of Yerevan state medical University after M.Heratsi " Relevant issues
- 28-30.10.2015 V International Congress of plastic, reconstructive and aesthetic surgeons and dermatocosmetologists "New horizons in plastic surgery and dermatocosmetology", Yerevan, Armenia.
- 03-05.12.2015 IV National Congress "Plastic surgery, aesthetic medicine and cosmetology", Moscow, Russian Federation.
- Yvoire", Yerevan, Armenia.
- Glytone" in the field of aesthetic dermatology.
- 25-27.05.2016 IV Interdisciplinary Congress on the diseases of the organs of the head and neck, Moscow, Russian Federation.
- 02-05.06.2016 6th International training course for plastic and reconstructive surgeons of ICTPS, St. Petersburg, Russia.
- 08-09.07.2016 10th international Caucasian Congress of plastic surgeons and dermatologists-cosmeticians Colchis 2016, Tbilisi, Georgia.
- Neavia" in the field of aesthetic dermatology.
- 29-30.11.2016 XV Moscow Health Assembly, Moscow, Russian Federation.
- 01-03.12.2016 V National Congress "Plastic surgery, aesthetic medicine and cosmetology", Moscow, Russian Federation.
- 16-18.02.2017 III Conference in memory of Acad. of the RAS N.O. Milanov "Plastic surgery in Russia", Moscow, Russian Federation.
Publications:
More than 63 theses and 6 articles in local and foreign journals, materials of congresses and conferences.
Profile:
plastic reconstructive and aesthetic surgery (blepharoplasty, otoplasty, rhinoseptoplasty (secondary), facelifting, mammoplasty, abdominoplasty, ultrasound and vibration liposuction, etc.), intimate surgery, reconstructive microsurgery (hand and foot microsurgery, replantable).
Languages: Armenian-native, Russian-excellent, English-good.
Computer skills: Windows, Microsoft Word, Microsoft Excel, Adobe Photoshop.
Գեղամ Վարդգեսի Վարդանյան
Սեքսոպաթոլոգ-Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ
Գիտական աստիճան բժշկական գիտությունների թեկնածու
Աշխատավայր` ԵՊԲՀ Ընտանեկան առողջության կլինիկա
Արման Համլետի Կարապետյան
Արման Համլետի Կարապետյան. մանկաբարձ – գինեկոլոգ
Ծնվել է 1973թ-ի հուլիսի 24-ին ք.Երևանում: 2003 թ-ից առ այսօր աշխատում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում է էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:
Մասնագիտական ուղղվածություն
Շնորհիվ տարիների փորձառության եւ բազմաթիվ վերապատրաստումների, ներկայումս վիրահատությունների 90-95% նրա կողմից իրականացվում են էնդոսկոպիկ եղանակով, որի առավելությունները անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով վիրահատությունների հետ: Հայաստանում «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» -ի կողմից ներդրվել եւ էնդոսկոպիկ եղանակով իրականացվում են այնպիսի վիրահատական միջամտություններ, ինչպիսիք են `բնածին արատների շտկում (կոլպոպոեզ , արգանդի միջնապատի հեռացում, խոռոչի ձևավորում), հեշտոցի պատերի իջեցման վերականգնում (սակրովագինոպեքսիա պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ), անպտղության ախտորոշում ու բուժում, ինչպես նաեւ արդի բոլոր գինեկոլոգիական վիրաբուժական միջամտությունները (արգանդի եւ նորագոյացությունների հեռացում ):
Նախկինում արգանդի հեռացմամբ ուղեկցվող վիրահատությունները՝ էնդոմետրիումի հիպերպլաստիկ եւ ատիպիկ փոփոխությունների դեպքում, այժմ իրականացվում են օրգան պահպանողական` հիստերոսկոպիկ եղանակով: Նմանատիպ վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը եւ կյանքի որակի բարելավմանը, ինչն էլ հանդիսանում է մարդու հաջողության հիմնական գրավականը:
Կարապետ Գևորգի Մոմջյան
|
ԱԱՀ/ ФИО/Name Family Name : Կարապետ Մոմջյան |
|
Պաշտոն/Должность/Position: Ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար |
|
Գիտականաստիճան, կոչում, /Научная степень, звание/Scientific degree, title: |
|
Ծննդյան ամսաթիվ/ Дата рождения/Date of birth:08.01.1957 |
|
Ամսաթիվ Дата Date |
Կրթություն Образование Education |
Քաղաք երկիր Город,Страна |
|
1963-1973 |
N39 դպրոց |
Երևան |
|
1973-1979 |
Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության ֆակուլտետ |
Երևան |
|
1979-1980 |
Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության N2 ամբիոն, ինտերնատուրա |
Երևան |
|
1984-1985 |
Թեռների անվան Մանկական Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մասնագիտացում, օրթոպեդիա |
Լենինգրադ, Ռուսաստան |
|
|
Մասնագիտական զարգացումև կարիերա Профессиональнаякарьера Professional Career |
|
|
1980-1985 |
Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոց, “Մոր և Մանկան” ծառայության տնօրենի տեղակալ |
Մարտունի |
|
1986-1993 |
Մանկական Օրթոպեդիայի Հանրապետական Հիվանդանոց, ողնաշարի վիրաբուժության բաժանմունք, վիրաբույժ-օրթոպեդ |
Մասիս |
|
1987 սեպտեմբեր |
Կուրգանի Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, Էլիզարովի մեթոդով բուժման կուրս |
Կուրգան, Ռուսաստան |
|
1988 հոկտեմբեր |
Ողնաշարի Վիրաբուժության կուրս |
Խարկով, Ուկրաինա |
|
1993-1997 |
Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտ, մանկական օրթոպեդիայի բաժանմունք, ավագ գիտ. աշխատող |
Երևան |
|
1997-2012 |
“Սուրբ Աստվածամայր” ԲԿ, մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ |
Երևան |
|
2012-առ այսօր |
“Էրեբունի” ԲԿ, ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար |
Երևան |
|
13.05-14.06 2002 |
Առողջապահության Ազգային Ինստիտուտ, որակի բարձրացում “Բժշկական հաստատությունների աշխատանքի կազմակերպում, ծավալում և պլանավորում խաղաղ և պատերազմական պայմաններում” ծրագրով |
Երևան |
|
2004 դեկտեմբեր |
Մասնակցություն Ֆրանսիայի Օրթոպեդիայի Միության Ամենամյա իջազգային Կոնգրեսին |
Փարիզ, Ֆրանսիա |
|
2006 դեկտեմբեր3-9 |
Մասնակցություն Զալցբուրգի Միջազգային Բժշկական Սեմինարներին: Ոսկրերի և Հոդերի Վիրաբուժություն |
Զալցբուրգ, Ավստրիա |
|
30.05-30.06 2010 |
Որակի բարձրացում “Ողնաշարի հիվանդություններ և վնասվածքներ” ծրագրով |
Մոսկվա, ՌԴ |
|
27.05.2012 |
Конференция “Новая эра в лечении хронической боли в неврологии” |
Երևան |
|
2014 հուլիս 16-19 |
21th international Meeting on Advanced Spine Techniques |
Վալենսիա, Իսպիանիա |
|
|
Մասնագիտական հմտություններ Профессиональныенавыки ProfessionalSkills |
|
|
|
Ողնաշարի դեգեներատիվ ախտահարումների (միջողնային աճառի ճողվածք, ողնաշարային խողովակի ստենոզ, սպոնդիլոլիստեզ և այլն) վիրահատական բուժում Բեխտերևի հիվանդության վիրահատական բուժում Սկոլիոզի վիրահատական բուժում Ողնաշար-ողնուղեղային տրավմաների վիրահատական բուժում Ողնաշարի ծավալային գոյացությունների վիրահատական բուժում Մանկական օրթոպեդիկ պաթոլոգիաների վիրահատական բուժում |
|
|
|
Ակադեմիկ գործունեություն /դասավանդում/ Академическая активность Academic Activity |
|
|
|
Մասնակցություն “Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրին” որպես դասախոս |
|
|
|
Մասնագիտական ասոցիացիաներում անդամակցություն Членство в профессиональных ассоциациях Membership in professional associations |
|
|
|
Հայաստանի տրամատոլոգների և օրթոպեդների ասոցիացիա |
|
|
|
Պարգևներ Награды Awards |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տպագրած աշխատանքներ / քանակը, տիպը/ Печатные труды Publications |
|
|
|
15-ից ավել տպագրված գիտական հոդվածներ և 1 ուսումնական գիրք |
|
|
|
Տիրապետման լեզուներ /գերազանց,լավ, բավարար/ Владение иностранными языками Foreighn language skills |
|
|
|
Հայերեն-մայրենի լեզու, ռուսերեն-գերազանց, անգլերեն-լավ, ֆրանսերեն-լավ |
|
|
|
Համակարգչային ծրագրերի տիրապետում /թվարկել/ Владение компьютерными программами Computer skills |
|
|
|
Internet. MS word, Excel |
|
Տպագրած աշխատանքներ/Список печатных трудов/ Publications
|
N |
Աշխատանքի անվանում/Название/Title of Publication |
Տպագրման տվյալներ Источник /название журнала, номер, год, стр Sources of Publication |
Համահեղինակներ Соавторы Co-authors |
|
1 |
Էնդոկոռեկտորների օգտագործումը երեխաների և դեռահասների սկոլիոզի բուժման ժամանակ |
Երիտասարդ վնասվածքաբանների և օրթոպեդների հանրապետական գիտական համաժողով, Թբիլիսի, 1987 |
Աբրահամյան Ե.Ս. Միխայլով Ս.Ս. |
|
2 |
Ողնաշարի շտկման սարքավորում |
Հեղինակային իրավունք 1991”ՏՍ”1680132 A1 |
Անդրիանով Վ.Լ. Աբրահամյան Ե.Ս. |
|
3 |
Բնածին ծռաթաթության բուժումը երեխաների մոտ |
Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996 |
ՄհոյանԳ.Խ. ՔոլոյանԿ.Ա.
|
|
4 |
Սկոլիոզի վիրահատական բուժումը երեխաների մոտ |
Հայաստանի մանկական վիրաբույժների և անէսթեզիոլոգների 1-ին համաժողով, Երևան, 1996 |
Մհոյան Գ.Խ. Քոլոյան Կ.Ա.
|
|
5 |
Սկոլիոզի ամբողջական, համակցված բուժումը |
Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999 |
|
|
6 |
Մեր փորձը երեխաների մոտ թարմ վեր և միջկոճային կոտրվածքների բուժման գործում |
Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, Երևան, 1999 |
Կարապետյան Ս.Գ. Նուրբեկյան Ա.Գ. |
|
7 |
Լեգգ-Կալվե-Պերտեսի հիվանդության բուժումը երեխաների մոտ |
Գիտաժողով:Մանկական վերականգնողաբանության զարգացումը ՀՀ-ում, էջ-36-37,Երևան, 1999 |
Կարապետյան Ս.Գ. Կարապետյան Գ.Ս. |
|
8 |
Կրծքավանդակի և ողնաշարի դեֆորմացիաները |
Գիրք. Մանկական օրթոպեդիա, էջ16-21, Երևան, 2000 |
Բաբլոյան Ա.Ս. Կարապետյան Ս.Գ. Մհոյան Գ.Խ. Դանիելյան Հ.Ա. |
|
9 |
Treatment of Degenerative Spondylolisthesis by Transpedicular Fixation: Case report |
Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008 |
M.A. Eghunyan T.K. Khachatryan |
|
10 |
Transpedicular Fixation in unstable fractures of thoracic and lumbar spine |
Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008 |
M.A. Eghunyan T.K. Khachatryan |
|
11 |
Padicular screw fixation for the treatment of vertebral fractures |
Congress of trauma and orthopaedic surgeons of Armenia, 2006; Yerevan, Armenia pp. 30-31 |
EgunyanM.A.HovhannesyanA.K. Haroutyunyan A.A. |
|
12 |
Хирургическое лечение повреждений позвонков методом транспедикулярной фиксации |
Вопросы теоретической и клинической медицины; N5(89), 2014; стр.73-75 |
М.А. Егунян В.Г. Тосунян |
Ալինա Չոբանյան-Հովհաննիսյան
Ուռուցքաբան
‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:
Այսօր ուսումնարանի տնօրենն է Լուսինե Բարսեղյանը, ում ղեկավարությամբ աշխատում է մանկավարժական կուռ, ամուր կոլեկտիվ: Ուսումնարանի մանկավարժական կազմն իր ղեկավարության եռանդուն ջանքերի շնորհիվ ծավալում է արդյունավետ և արգասաբեր գործունեություն արվեստի և արհեստի միջին մասնագիտական օղակում:
Տարեցտարի ավելանում է ուսումնարանում սովորել ցանկացող ուսանողների թիվը: Ուսումնարանը հարազատ է դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Ավարտելով ուսումնարանը՝ սաները չեն մոռանում իրենց հարազատ կրթօջախը և պարբերաբար այցելում են իրենց մանկավարժներին:
Ներկայումս ուսումնարանում սովորում է մոտ 340 սովորող:
Յուրաքանչյուր կիսամյակ և ուսումնական տարվա ավարտին սովորողները կազմակերպում են ցուցադրություններ, որտեղ ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, ստեղծագործությունները, որոնք հետագայում համալրում են ուսումնարանի ցուցասրահները:
Հարուստ և հագեցած է ուսումնարանի առօրյան. կազմակերպվում են գրական-գեղարվեստական, սպորտային, ռազմահայրենասիրական միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ, գրադարաններ և պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր:
Ուսումնարանում գործում են գրադարանի և ուսանողական խորհուրդները, որոնք սերտորեն համագործակցում են և կազմակերպում են տարբեր բնույթի միջոցառումներ, զրույցներ և բանավեճեր:
Ուսումնարանը սերտորեն համագործակցում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի և Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ:
Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը:
Ուսումնարան են ընդունվում հիմնական կրթություն ստացած աշակերտները, ովքեր ուսումնարանում ստանում են միջին մասնագիտական կրթություն: Ուսումն անվճար է, երեք տարվա տևողությամբ, սովորողները ստանում են կրթաթոշակ, շրջանավարտներին տրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն (պետական դիպլոմ):
Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները.
- Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, որակավորումը՝ ձևավորող ցուցափեղկերի
- Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ արհեստավոր –մանրանկարիչ
- Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` մետաղյա գեղարվեստական իրերի
- Գեղանկարչություն և քանդակագործություն, որակավորումը՝ փորագրող` փայտյա գեղարվեստական իրերի
- Ոսկերչություն, որակավորումը՝ ոսկերիչ
- Գորգագործություն և ժանյակագործություն, որակավորումը՝ գոբելենագործ
- Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, որակավորումը՝ վարսահարդար
- Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, որակավորումը՝ փականագործ` ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման:
Facebook-Երևանի զարդարվեստի պետական ուսումնարան
«ԴԻԱՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2012թ. բժիշկ Վալերի Աբրահամյանի կողմից: Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները, որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:
Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցումապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:
Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, անգամ` արտերկրից:
Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլորը` առանց տարիքային սահմանափակման:
Ժողովրդական իմաստուն խոսքն ասում է. «Առողջությունն է մարդու ամենամեծ հարստությունը» :Պահպանեք այդ հարստությանը, որում Ձեզ կօգնի ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը:
Հիմնվելով տարիների փորձի վրա՝ <ՎԱՆ> ստոմատոլոգիական կենտրոնն առաջարկում է ժամանակակից մեթոդներով որակյալ ծառայություններ՝ հասանելի բոլորին:
«ԱՎԱՆՏԱ»
<Ավանտա> թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:
2002 թ-ին <Ավանտա> կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:
2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց “Ավանտա” ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնի:
Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին:
Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար:
Այսօր մեր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, սկսած բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ: