Lusine

Lusine

There is no translation available.

«Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»

Ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից են լյարդի հիվանդությունները, և փոխպատվաստումը դրանցից շատերի բուժման ամենաարդյունավետ մեթոդն է, որը սկիզբ է առել 1967 թվականին, երբ Թոմաս Սթարզլը և նրա թիմը իրականացրեցին դիակային լյարդի առաջին բարեհաջող փոխպատվաստումը:Տարիների ընթացքում այս միջամտությունը զարգացել է օրգանների պահպանման, վիրաբուժական տեխնիկայի, նախավիրահատական խնամքի և իմունոսուպրեսիայի կատարելագործման շնորհիվ:Առկա մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, քաղաքականությունը, օրենսդրությունը, հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, նույնիսկ կրոնական հայացքները հանգեցրել են փոխպատվաստման  բարեհաջող իրականացման տարբեր մեթոդների մշակմանը ամբողջ աշխարհում:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝  կենդանի դոնորից ռեցիպիենտին։ 56 տարեկան կնոջ դոնորը եղել է նրա 20-ամյա դուստրը:Վիրահատությունը ամբողջովին անվճար կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ռուս գործընկերների` Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների օգնությամբ,ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:Առողջապահության նախարարությունը, կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը, այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի գործընկերների հետ։Նախատեսվում է նաև 2020 թվականի բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում լյարդի վիրաբուժությունն ունի բավականին երկար տարիների պատմություն, որը սկիզբ է առել դեռևս 80-ական թվականներին: Մեր բաժանմունքը միակն էր մեր երկրում, որը զբաղվում էր պորտալ հիպերտենզիայի վիրաբուժությամբ:Այդ ախտանիշն առաջանում է այն հիվանդների մոտ, որոնք տառապում են լյարդի ցիռոզով:Միշտ երազել ենք լյարդի փոխպատվաստման ուղղությունը զարգացնելու մասին, որովհետև այն կարևորագույն խնդիրներից մեկն է մեր երկրում, ու մեծ դժվարությամբ,փոքր քայլերով առաջ ենք ընթանում»,-պատմում է http://bestgroup.am/ կայքի  զրուցակից` Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԸ:Ապա շարունակում է.

 -Ինչպես ասում են` առաջին քայլը եղավ, և հիմա մենք բավականին ակտիվ այդ ուղղությամբ աշխատում ենք:Նախապատրաստվում ենք հոկտեմբեր ամսին ևս իրականացնել այդ բացառիկ վիրահատության հաջորդ քայլերը, հավանական է` Մոսկվայի մեր գործընկերները օգնեն, քանի որ առաջին վիրահատությունն է, ուզում ենք մեզ կողքից օգնող լինի մինչև մենք համապատասխան փորձ ձեռք բերենք:Դա ինձ համար շատ ուրախալի փաստ է, քանի որ մենք տարիներ շարունակ  խոսում էինք, երազում դրա մասին:Իհարկե, փոխպատվաստման հարցերը լիարժեք լուծված կլինեն այն դեպքում, երբ մենք կարողանանք, տրանսպլանտացիա կատարելով, մահացած մարդուց վերցնել օրգանը:Բայց այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն, քանի որ դա ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական, իրավական լուծումներ է պահանջում:Սակայն հույս ունեմ` մի օր էլ դա կլինի:Մենք հիմա գործ ենք ունենում կենդանի դոնորի հետ, որը համաձայնում է օրգանի կեսը տալ իր հարազատին:Եվ վիրահատության նախապատրաստվողների դոնորները նույնպես հարազատներ են: Իհարկե, մարդկային տեսանկյունից դա շատ հուզիչ փաստ է, բայց դրա տակ բժշկական իմաստով շատ մեծ ռիսկեր կան. պիտի հարազատը լիարժեք համապատասխանի վիրահատվողին, դոնորի մոտ ամեն ինչ պիտի անցնի իդեալական, առանց բարդության:Իսկ այդ ամենը շատ մեծ պատասխանատվություն է պահանջում:Առաջին վիրահատության ժամանակ Հայաստանում չէի, բայց հոկտեմբերին ներկա կլինեմ միանշանակ և մեծ սպասումով:

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով` ի՞նչ մակարդակի վրա եք տեսնում մեր ապագա բժշկությունը:

-Անկեղծ կլինեմ` հակասական. կան փայլուն մասնագետներ և, ցավոք, ուղղակի այս մասնագիտոթյունն ընտրողներ:Մենք ունենք մի շատ մեծ խնդիր, որի մասին բազմիցս խոսել եմ. մենք շատ բժշկական համալսարաններ ունենք:Ես համոզված եմ, որ Հայաստանի պես փոքր երկրին այդքան բժշկական կրթական հաստատություն պետք չէ, որովհետև ոչ մեկը չգիտի, թե ինչ որակի դասավանդում է իրականացվում այնտեղ, ընդհանրապես ինչ են պատրաստում:Եվ ոչ պետական բուհ ավարտած այդ մարդիկ գալիս են, ասենք, կլինիկական օրդինարտուրա ու մեզնից «պահանջում», որ երկու-երեք տարվա ընթացքում իրենց մասնագետ դարձնենք:Մինչդեռ մասնագետ դառնալու համար բավականին երկար ճանապարհ պիտի անցնեն, ի սկզբանե հիմք ունենան, առանց որի ոչնչի չեն կարող հասնել:Նրանք չեն էլ հասկացել` ուր են գնում, ինչի համար:Ջրի հոսքով գնում են, իսկ թե ուր են հասնելու, Աստված գիտի:Կան նաև արտակարգ շնորհալի երիտասարդներ, որոնց հետ հաճելի է շփվել, խոսել, նրանք մարդիկ են, որ պատահական չեն ընտրել այս մասնագիտությունը, այլ սրտանց սիրել են այն և ամեն ինչ անում են լավագույն բժիշկ դառնալու համար:

-Բժիշկ լինելը կոչո՞ւմ է, թե՞մասնագիտություն:

-Ինձ թվում է` երկուսը միաժամանակ:Մարդը պիտի սիրի այս աշխատանքը, հակառակ դեպքում ինքը կամ տանջվելու է ամբողջ կյանքում, կամ ուղղակի դժբախտ մարդ է դառնալու:Այս մասնագիտությունը ամեն մարդու համար չէ, այն Աստծո կողմից տրված պարգև է, շնորհ:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Երեխաներիցս մեկն ընտրել է իմ ուղղությունը, մյուսը` ոչ:Սովորաբար բժիշկների ընտանիքում մեծացած երեխան նախնական պատկերացում է ունենում այս մասնագիտության մասին, և ընտրությունն էլ լինում է գիտակցական:Իհարկե, չեմ ասում, որ բժիշկ ծնող չունեցողների ընտրությունը անգիտակցական է, որ իրենք չեն կարող լավ բժիշկ լինել:Բայց, որպես կանոն, բժիշկների երեխաները մի քիչ ավելի պատրաստված են թեկուզ հոգեպես:

-Իսկ Ձեր ուսուցիչ ո՞ւմ կարող եք համարել:

-Ես սովորել եմ Ռուսաստանում, իմ ուսուցիչներն այնտեղից են, և անուններ տալը, կարծում եմ, անիմաստ է: Հայաստանում աշխատելիս նույնպես ուսուցիչներ ունեցել եմ: Նրանցից էին պրոֆեսոր Թամրազյանը, ակադեմիկոս Միքայելյանը, ում անունը կրում է մեր բուժհաստատությունը:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք ասել պացիենտներին, մեր հասարակությանն ընդհանրապես:

-Պացիենտից պահանջվում է համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին:Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և, եթե բուժումը կրի տարերային բնույթ, այն անօգուտ է:Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը, և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:Ըստ իս, յուրաքանչյուր բժիշկ պետք է ճիշտ ախտորոշի հիվանդին և, ներդնելով այսօրվա պահանջներին համապատասխան հմտություններն ու փորձը, արհեստավարժորեն բուժի նրան, որպեսզի հիվանդներն առողջ վերադառնան իրենց բնականոն կյանքին:

 Ժողովուրդը մտածում է, որ բժիշկը կարող է իրեն առողջություն տալ:Ոչ, բժիշկը կարող է միայն որոշ սինդրոմներ բուժել, առողջությունը պիտի մարդը ինքը վաստակի:Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»:Եվ սա պետք է գիտակցի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ:

There is no translation available.

Ophthalmologist

Professional experience

2018-present: Center of Medical Genetics and Primary Health Care

34/3 Abovian str.,Yerevan, RA

Position: Ophthalmologist

2009 - 2017: Special Polyclinic

Position: Ophthalmologist

Education

 2005 - 2007: National Institute of Health after academic A. Avdalbekian,

Ophthalmology department, Clinical Resident

1999 - 2002: Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

 Department of Family Medicine, Clinical Resident

1993 - 1999: Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

General Medicine Department

Training/conferences

2012 - Tear system pathology, improvement course

2013 - Ocular allergy, improvement course

2014 - Phacoemulsification for cataracts, improvement course

2016 - X international Congress ISSAM

2016 - Medicine of the future, joint approach to the common problem, Conference of Armenian Association of Young Doctors

2017 - Head and Neck Diseases, international conference, Association of Young Ophthalmologists of Armenia

2018 - AECP-CHLA 16th International Conference on Ophthalmology, Neonatology and Endocrinology

2018 - The basics of eye microsurgery, improvement course

2019 - Armenian International Ophthalmology Conference (AIOC) II

2019 - AECP-CHLA 17th International Conference on Ophthalmology, Neonatology and Endocrinology

Professional skills:

Visiometry, ophthalmoscopy, ocular tonometry, biomicroscopy

Experience with ocular diagnostic equipment (autoceratorefractometry, perimetry, B-scan sonographie)

Diagnosis and treatment of eye diseases 

Other Skills

 Languages:                 Armenian (MT), English, Russian

Computer skills:         MS Word, Excel

 Personal information

 Born on February 10, 1977

Married, three children

 

There is no translation available.

Կրթություն
 
1959-1969 Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35  միջնակարգ դպրոց, ավարտել է գերազանց
1969-1975 ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետ
1975-1976 ինտերնատուրա  թիվ 2-րդ կլինիկական հիվանդանոց
1976-1978 Չարենցավանի բուժ-սան մասում որպես նյարդաբան
1978թ. Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն, որպես ավագ լաբորանտ
1987թ. ընտրվել Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի ասիստենտ
1990թ.<<Միկրոցիրկուլյացիայի խանգարումները կապված լիպիդային փոխանակության որոշակի փուլերի հետ իշեմիկ ինսուլտի կլինիկայում և պաթոգենեզում>> թեմայով թեկնածուական թեզի պաշտպանություն ք. Թբիլիսիումª պետական բժշկական ինստիտուտի մասնագիտացված գիտական խորհրդի նիստում:
 
2000թ. Դոկտորական թեզի պաշտպանություն Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ՀՀ ԱԱԻ-ի մասնագիտացված 0.28 գիտ.խորհրդի նիստում հետևյալ թեմայով` <<Արյան բջիջների ագրեգատային վիճակի ազդեցությունը միկրոցիրկուլյացիայի վրա ցերեբրովասկուլյար հիվանդությունների պաթոգենեզում>>:
 
Աշխատանքային փորձ
 
1990թ.Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վերակազմավորումից հետո ընտրվել է  նյարդաբանության, նեյրովիրաբուժության և  մանկական նյարդաբանության ամբիոնում դոցենտի պաշտոնում:
1994թ Ռուսաստանի դաշնության բարձրագույն կրթության պետական կոմիտեի որոշմամբ  շնորհվել է նյարդաբանության ամբիոնի դոցենտի գիտական կոչում:
1996թ. Մրցույթով ընտրվել է ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի նյարդաբանության, նեյրովիրաբուժության և մանկական նյարդաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում:
2001թ. Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի գիտ.խորհրդի որոշմամբ  շնորհվել է պրոֆեսորի կոչում:
2001թ-ից .մինչ օրս ՀՀ ՊՆ ՌԲՎ գլխավոր նյարդաբան
2001թ-ից .մինչ օրս <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> Բկ-ի նյարդաբանության կլինիկայի ղեկավար:
2002թ. Պրոֆեսորի կոչում շնորհվել է ՀՀ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից:
2005թ. – 2018թ ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան
2009թ-ից. մինչ օրս ՀՀ Նյարդաբանների Ասոցիացիայի նախագահ 
2011թ. ՀՀ ԱԱԻ-ի և ԵՊԲՀ-ի միավորումից հետո հանդիսանում եմ  ՀՇԿ ֆակուլտետի  նյարդաբանության ամբիոնի վարիչ:
2011թ Շնորհվել է գնդապետի կոչում, նշանակվել է ներքին անվտագության ավագ տեսուչ:
2015թ Շնորհվել է գեներալ-մայորի կոչում, նշանակվել է ներքին անվտագության 3-րդ ռանգի ավագ խորհրդական:
Օտար լեզուների իմացություն  ռուսերեն, գերմաներեն
տպագրված աշխատանքների քանակ 2 մեթոդական ձեռնարկ,, թեկնածուական և դոկտորական թեզեր, 96 գիտական աշխատանքների հեղինակ
Պարգևներ Կառավարության կողմից պարգևատրվել է <<Անդրանիկ Օզանյան>> ,<<Գարեգին Նժդեհ>> անվան շքանշաններով:Պարգևատրվել է <<Սուրբ Գեորգի Անպարտելի>> ոսկե շքանշանով, <<Գեներալ Պլատով>> ոսկե շքանշանով:Առողջապահության Ազգային ինստիտուտի 50-ամյակի կապակցուոյամբ առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համր:ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնության ցուցաբերման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու նշանակալի ավանդի համար: 
Награждается грамотой руководитель клиники неврологии медицинского центра Святой Григорий Просветитель, профессор Ованисян Гурген Андраникович, за содействие в развитие сотрудничества между пограничным управлением ФСБ России в Республике Армения и медицинским центром “Святой Григорий Просветитель", а также за оказание квалифицированной медицинской помощи сотрудникам пограничного управления.
There is no translation available.

Կրթություն

2018-առ այսօր  Շենգավիթ ԲԿ <<Տեսողության լազերային կորեկցիայի>> բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ

2015թ.- 2018 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկական ակնաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր, շնորհվել է բժիշկ-ակնաբույժի որակավորում

2013-2015թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, շնորվել է բժշկի որակավորում (դիպլոմ թիվ AD № 088620)

2008-2013թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրի աստիճան (դիպլոմ թիվ AB № 176007)

2000-2006թթ. ՀՀ, ք. Էջմիածին, Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց (դիպլոմ գերազանցության)

1998-2008թթ. ՀՀ, ք. Էջմիածին, Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոց (ատեստատ գերազանցության)

Մասնակցություն 

2017թ. «Հետազոտությունների առանձնահատկություն­ները երեխաների մոտ>> ԵԲՀԱ 4-րդ տարեկան գիտական գիտաժողով (զեկուցող)

2016թ. «Հայաստանում նեոնատոլոգիայի զարգա­­­ցումը» թեմայով համաժողով

There is no translation available.

Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է

Սիրտ-անոթային հիվանդությունները մշտապես բազմաթիվ կյանքեր են խլում։ Բժշկության այս ոլորտն անընդհատ զարգացման եւ նոր տեխնոլոգիաների ու դեղորայքների կիրառման կարիք ունեցել է եւ ունի։
Ոլորտի զարգացման համար կարեւորվում են բազմաթիվ խնդիրներ, ու պետք է մասսայականացնել սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելող միջոցառումները եւ մեծացնել առողջ ապրելակերպի մասին տեղեկատվությունը։
Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացմանը,  ապա, սրտաբանների կարծիքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է այդ հիվանդությունների երիտասարդացում, ինչը պայմանավորված է նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ, լարվածությամբ, ինչպես նաեւ ոչ առողջ ապրելակերպով:
Սրտաբանությունը մշտապես զարգանում, վստահորեն ընթանում է նորարարություններին ընդառաջ: Ուրախալի փաստ է  նաեւ այն, որ վերջին տարիներին երիտասարդներն ավելի հետեւողական են եւ հաճախ են անցնում բուժզննում, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդ տարիքում կանխել հիվանդության հետագա զարգացումը:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է սրտաբանության մեջ մեծ ներդրում ունեցող, իր գործի նվիրյալ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ սրտի վիրաբուժության գծով խորհրդական ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԸ: Բժիշկը պատրաստ է օրվա ցանկացած ժամին օգնել իրեն դիմող ցանկացած պացիենտի: Հոյակապ մարդ, որի շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ որի դերը, անձնուրաց նվիրումը անգնահատելի են սրտաբանության զարգացման մեջ:

-Պարոն Հեբոյան, ի՞նչ գործունեություն է ծավալվում բաժանմունքում, եւ ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:

-«Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է Հայաստանում սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ` հայ բժիշկների հետ համատեղ: Ծառայությունը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով եւ հագեցած է նորագույն սարքավորումներով: Կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի սրտի վիրահատություններ` անկախ պացիենտի տարիքից, քաշից եւ հիվանդության բարդությունից (բացառությամբ սրտի փոխպատվաստումը): Բաժանմունքում մատուցվող ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ու պատահական չէ, որ Կենտրոնում բուժում են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա  պացիենտներ: Բաժանմունքը զբաղվում է սիրթ-անոթային բոլոր այն հիվանդություններով, որոնք վիրաբուժության կարիք ունեն թե՛ մեծահասակների, թե՛ մանկական, թե՛ նորածնային խմբերում:

-Բժի՛շկ, կվերհիշե՞ք Ձեր կողմից իրականացված առաջին վիրահատությունը, որը տպավորիչ էր Ձեզ համար:

-Ես առաջին վիրահատությունն իրականացրել եմ բժիշկ Արա Անանյանի գլխավորությամբ: Իհարկե, դա ինձ համար բավականին հուզիչ եւ տպավորիչ պահ էր ու այն դարձել է վառ հիշողություն:

-Ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային աշխատանք, ե՞րբ եւ ինչպե՞ս գնացիք այդ քայլին:

-Անկեղծ ասած, սրտային վիրաբույժ դեռ շատ վաղուց էի որոշել դառնալ, չնայած այդ ժամանակ` դպրոցական տարիներին, երեւի թե, չէի էլ պատկերացնում, թե ինչ մեծ պատասխանատվություն եմ փորձում վերցնել իմ ուսերին: Դպրոցն ավարտելուց հետո ուսանել եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, այնուհետեւ սրտային վիրաբուժության օրդինատուրան անցել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բազայում, ապա նեղ մասնագիտական շարունակական կրթություն ստացել նույն բժշկական կենտրոնում`Հրայր Հովագիմիանի առաջնորդած եւ գլխավորած դպրոցում: Մարդ, ով իմ ուսուցիչն է սրտային վիրաբուժության մեջ (եւ ոչ միայն սրտային վիրաբուժության մեջ): Շնորհակալ եմ նաեւ այն բոլոր ավագ բժիշկներին, որոնք միշտ ինձ աջակից են եղել, ինձ տվել են շատ մեծ գիտելիքների բազա: Կցանկանամ նշել նաեւ, որ շատ շնորհակալ եմ Աստծունայն բանի համար, որ իմ կողքին կան շատ լավ ընտանիք եւ լավ ընկերներ, որոնք ըմբռնումով են մոտենում իմ աշխատանքին, ներողամտորեն վերաբերվում իմ բացակայություններին: Իմ առօրյա գերլարված աշխատանքից հետո իմ անդորրը գտնում եմ ընտանիքում` իմ փոքրիկ տղայի հետ:

-Մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք:

-Այո՛, վիրաբուժության ասոցիացիայի անդամ եմ: Ընդհանրապես ասոցիացիաները բժշկական հասարակության մեջ շատ լուրջ դեր ունեն, մասնագիտական շատուշատ հարցերի հարթակ են համարվում եւ անհրաժեշտ են մասնագիտական զարգացման համար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ կասեք նրանց մասին:

-Մեր ապագա բժշկությունը տեսնում եմ բավականին խոստումնալից դիրքերում եւ հուսալի ձեռքերում, որովհետեւ ունենք բավականին շատ լավ երիտասարդ մասնագետներ, որոնք աչքի են ընկնում ժամանակակից մտածելակերպով, նվիրված են գործին եւ սիրում են իրենց մասնագիտությունը, ունեն շատ մեծ ներուժ: Մնում է միայն, որ պետական մակարդակով այնպիսի հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի մեր համակարգը կարողանա արագ զարգանալ: Ես, լինելով առողջապահության նախարարի սրտային վիրաբուժության մասով խորհրդական, շատ մեծ հույսեր ունեմ առողջապահության նախախարության հետ կապված,  որտեղ տարվող աշխատանքերը եւ դրանցից բխող արդյունքերն արդեն իսկ խոստումնալից են: Բավականին լուրջ գործեր կան արված եւ պլանավորված:

-Բժշիկ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում ձեր ոլորտում:

-Իրականում որոշակի ախտորոշումներ կան, որոնք կյանքի համար սպառնալիք են հանդիսանում: Նկատի ունեմ առաջին հերթին աորտայի շերտազատումը եւ հույս ունեմ` մի օր այնպիսի համակարգ կունենանք, որ աորտայի շերտազատումը պետական հոգածությամբ լուծվելիք խնդիր կդառնա: Բժիշկը եւ պացիենտը վիրահատությունն արագ կազմակերպելու համար շատ կարճ ժամանակ ունեն, որպեսզի հետագայում հիվանդի ապրելու հավանականությունը մեծ լինի: Հետեւաբար, կցանկանամ, որ ֆինանսական հարցեր շատ չծագեն,  իսկ պետության կողմից մշակվի ավտոմատ մեխանիզմ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը հայ հասարակությանը:

-Հորդորս եւ մաղթանքս այն է, որ մեր հասարակությունն առողջական խնդիր ունենալու դեպքում անհապաղ բժշկի դիմի: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ մեզ դիմում են շատ բարձիթողի իրավիճակներում, երբ արդեն թե՛ վիրահատական միջամտության վտանգն է ավելի մեծ, թե՛ կյանքի որակի բարելավման խոստումներն են պակասում: Կցանկանամ, որ լինեն ավելի զգոն, ունենան լուրջ մոտեցում իրենց առողջության նկատմամբ ու բժշկի դիմեն այն դեպքերում, երբ դեպի վտանգ գնացող սահմանագիծը դեռ չեն անցել: Իսկ երբ վտանգները բավականին մեծ են, ակնկալիքները քիչ են լինում: Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է: Եղեք առողջ, սիրեք այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից:

There is no translation available.

 

Education

 The National Institute of Health named after Academician S. Avdalbekyan (15 November - 30 December 2010)

Improvement on "Surgical Interventions in Outpainted-polyclinic Ophthalmology"

Armenian Medical Association (2006)

Regular Member of Armenian Association

Yerevan State Medical University after Mkhitar Heratsi (1997-2000)

Clinical Residency/Ophthalmology

Clinical Internship (1996-1997)

Qualification of the Doctor of Common Practice

Yerevan State Medical University after Mkhitar Heratsi (1990-1996)

Medical Faculty

Yerevan Secondary School No. 132 after Admiral Isakov (1978-1988)

Language Proficiency

 

Armenian       -           Native

Russian           -           Fluent

English            -           Fluent

 Membership of Professional Bodies

 N/A

 Years Within the Firm

 8 years

Key Qualifications (relevant to the project):

 

Physician-ophthalmologist

Professional trainings with students

Professional Experience

Physician-ophthalmologist (2000 - Present)

Ophthalmic Center after S. V. Malayan, Yerevan, Armenia

  • Treatment
  • Microsurgery
  • LASIK with cataract and glaucoma

United States Department of Commerce; Training (8 August - 5 September 2009)

SABITH Hospital Administration Program for the Caucasus and Western Eurasia

Medical Conferences

17th International Ophthalmology Conference (22-23 July 2019)

Yerevan, Armenia

Armenian Ophthalmological Conference and 16th International Ophthalmology Conference (25 September 2018)

Yerevan, Armenia

15th International Ophthalmology Conference (24-25 July 2017)

Yerevan, Armenia

Conference on "Modern Methods of Correction of Refractive Errors" (22 June 2017)

Armenian Association of Ophthalmologists, Yerevan, Armenia

14th International Ophthalmology Conference (1 July 2016)

Yerevan, Armenia

ECRS Conference (2015)

Madrid, Spain

13rd International Ophthalmology Conference (22-23 September 2014)

Yerevan, Armenia

11st EGS Congress (7-11 June 2014)

Nice, France

Round Table on Glaucoma (April 2013)

Dubai, UAE

Round Table on Glaucoma (May 2011)

Prague, Czech Republic

1st Joint Congress on Ophthalmology (28-29 September 2007)

Yerevan State Medical University after Mkhitar Heratsi, Yerevan, Armenia

10th International Ophthalmology Conference (26-27 June 2007)

Ophthalmic Center after S. V. Malayan, Yerevan, Armenia

Panarmenian International Surgical Congress (1-3 October 2003)

Yerevan, Armenia

Related Information - Articles

      The painting of histological changes of trabecular machine with pseudoexfoliative glaucoma associated with cataract.

  • Pseudoexfoliation syndrome-risk development of eye diseases. Ophthalmic surgery problems.
  • Metabolic changes in pseudoexfoliation syndrome. Pharmaco Correction tendency.
  • Prevalence of pseudoexfoliation syndrome in Armenian population.
  • Pseudoexfoliation syndrome-related morphological and functional changes in trabecular networks with glaucoma associated with cataract.
There is no translation available.

Կայացած պետության հիմնական գրավականը առողջ հասարակությունն է

Սրտի անխափան աշխատանքն ու արյունատար անոթների նորմալ գործունեությունը, կարելի է ասել, առողջության գրավականն են, բայց, ցավոք, վերջին տարիներին սրտային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը կտրուկ ավելացել է: Ընդ որում, մեզ մոտ հիվանդությունը գնալով երիտասարդանում է, ինչը սրտաբանները բացատրում են նաեւ այն հանգամանքով, որ հայերը վերջին տարիներին փոխել են իրենց ապրելակերպը. եթե նախկինում շատերն էին զբաղվում ֆիզիկական աշխատանքով եւ առողջ ապրելակերպ էին վարում, ավելի քիչ էին ծխում, ապա հիմա այդ ամենն այլեւս չկա: Բժիշկների ներկայացմամբ, բացի այն, որ մարդիկ հիվանդանում են անտեղյակությունից, մեծ դեր է խաղում նաեւ ժառանգական նախատրամադրվածության գործոնը: Սրտաբանների համոզմամբ, մարդիկ չգիտեն, թե իրենց ապրելակերպից ինչն է խիստ վնասում առողջությանը, տեղյակ լինելու դեպքում էլ անուշադրության են մատնում այդ հանգամանքը: Էկոլոգիան, ծխելը, ճարպային սննդի չարաշահումները, քաշի ավելացումը, սթրեսները, չափից ավելի նստակյաց կյանքը հիմնական պատճառներն են, որոնք հանգեցնում են սրտային հիվանդությունների:

<Աստղիկ> բժշկական կենտրոնը համարվում է մեր հանրապետությունում առաջատար բժշկական կենտրոններից մեկը, որտեղ իրականացվում են տարբեր նեղ մասնագիտական բուժօգնություն, ցանկացած հետազոտություն ու միջամտություն:Ինչքան էլ հարուստ լինեն տեխնիկական ու մասնագիտական հմտությունները, միեւնույն է, լինում են դեպքեր, երբ պացիենտի անհատականությունը առաջ է բերում խնդիրներ: Դրա համար ուշադրություն կենտրոնում են գտնվում հիվանդության կանխարգելումը, դեղորայքային բուժումն ու դինամիկ հսկողությունը: Մեր հանրապետությունում կան շատ լավ սրտաբաններ, բայց, ամեն դեպքում, բժիշկները հաճախ դիմում են երկրորդ կարծիքի օգնությանը, չեն զլանում մի քանի անգամ տարբեր օղակներով ստուգել իրենց: Այսօրվա հիմնահարցերից մեկը պացիենտին կրթելն է: Նա պետք է, այսպես ասած, ճանաչի իր հիվանդությունը, իմանա` ինչից զգուշանալ, ինչին ուշադրություն դարձնել: Պետք է զարգացնել բժշկին, մասնագետին դիմելու մշակույթը, որի պակասը, շատ հաճախ, անդառնալի հետեւանքների է հանգեցնում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <Աստղիկ> բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ ԳԱՅԱՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ:Չնայած բավականին երիտասարդ տարիքին` նա տիրապետում է բժշկի իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջը բնորոշ նուրբ եւ փխրուն հատկությունները:

-Բժշկուհի՛, խոսենք առիթմիայի տեսակների մասին:

-Առիթմիան սրտի ռիթմի բնականոն աշխատանքի խանգարումն է: Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա առիթմիայով օրգանիզմը ազդակ է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, ու մասնագետի դիմելու կարիք կա: Առիթմայի տեսակները շատ բազմազան են. հիմնականում տարբերում ենք վերփորոքային եւ փորոքային առիթմիաներ: Փորոքային առիթմիաները համարվում են ավելի չարորակ առիթմայի տեսակ, իսկ վերփորոքայինը` ոչ: Փորոքային առիթմիաները շատ ավելի բարդ են եւ պատկանում են կյանքին վտանգ սպառնացող առիթմաների դասին:

-Սիրտ - անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ցավոք, պետք է նշեմ, որ սրտի իշեմիկ հիվանդությունը սրտամկանի ինֆարկտի տեսքով հանդիպում է՝ սկսած 22 տարեկան պացիենտների մոտ, ընդ որում, որքան երիտասսրդ է պացիենտը, այնքան շատ է վատ ելքի հավանականությունը:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Բարեբախտաբար, իմ ուսուցիչները շատ են եղել կյանքիս ընթացքում, քանի որ վերապատրաստումներն էլ բավականին շատ են եղել: Հայաստանում ինձ ուսուցիչ համարում եմ Շահեն Խաչատրյանին, որի մոտ անցել եմ օրդինատուրա եւ բավականին լուրջ գիտելիքներ եմ ստացել ինվազիվ սրտաբանության ոլորտում:

-Ի՞նչ տարբերություններ կան մեր եւ արեւմտյան երկրների առողջապահական համակարգերի միջեւ։ Որքանո՞վ է ապահովագրական բժշկությունը կիրառելի մեր երկրում:

-Կարծում եմ՝ ապահովագրությունը ամենամեծ խնդիրն է մեր երկրում: Երբ երկու տարի առաջ Թայվանում վերապատրաստման էի, ինձ շոկի մեջ գցեց այն փաստը, որ, ունենալով Հայաստանի չափ տարածք եւ 23.5 միլիոն բնակչություն, երկու ամսվա ընթացքում այնտեղ գրանցվեց երկու սուր ինֆարկտի դեպք, մինչդեռ մեր հանրապետության միայն <Աստղիկ> բժշկական կետրոնում ամեն օր միջինը գրանցվում է սուր ինֆարկտի երեք դեպք: Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում հասարակությունը թեկուզ պրոֆիլակտիկ բուժզննման նկատառումերով չի դիմում բժշկի, չի անցնում նվազագույն հետազոտությունները, ինչի արդյունքում ունենք ներկայիս պատկերը:

-Ինչպիսի՞ նախանշաններ են լինում առիթմիաների ժամանակ:

-Նկատվում է սրտի անկանոն աշխատանք, ինչպես պացիենտներն են նշում, սրտի կանգի զգացողություն, որից հետո սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, եւ այդ պարագայում արդեն պետք է անպայման դիմել բժշկի, լինել սրտաբանի հսկողության տակ: Դրա պատճառները շատ տարբեր կարող են լինել, եւ պարտադիր չէ, որ այն լինի սրտային խնդիր: Առիթմիաները կարող են ի հայտ գալ արտասրտային, էնդոկրին համակարգի, արյան տարբեր խնդիրների առկայության դեպքերում:

-Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում:

-Առիթմաների դեպքում ռիսկի խմբում գտնվող կին-տղամարդ հարաբերակցությունը համարյա թե հավասար է, ի տարբերություն իշեմիկ հիվանդությունների, որոնց դեպքում ավելի շատ թիրախային խումբ կազմում են տղամարդիկ: Մինչդեռ կան առիթմիաների տեսակներ, որտեղ կանայք մեծամասնություն են կազմում: Տարիքային առումով ռիսկային խումբը, ինչպես բոլոր սրտային հիվանդությունների ժամանակ, քառասունն անց տարիքն է, իսկ չարաշահումների, կենսակերպի առումով՝ ալկոհոլը, ծխախոտը, գիրությունը, ճարպակալումը, էնդոկրին խնդիրների ուղեկցությունը:

-Որքա ՞ն վտանգավոր են առիթմիաները:

-Ինչպես վերեւում նշեցի, գլոբալ առումով երկու տեսակի առիթմիա կա, իսկ ընդհանրապես գոյություն ունեն առիթմիաների մի քանի տասնյակ տեսակներ, որոնց թվում կան վտանգավոր եւ ոչ վտանգավոր տեսակներ, իսկ վտանգավորության աստիճանը կարող է որոշել միայն առիթմոլոգ-սրտաբանը՝ ելնելով հետազոտության արդյունքներից:

-Հնարավո՞ր է դեղորայքով վերահսկել առիթմիան:

-Այո՛, առիթմիայի որոշ տեսակներ հնարավոր է վերահսկել դեղերի միջոցով, բայց, իհարկե, բուժման այլ մեթոդներ նույնպես գոյություն ունեն, օրինակ՝ ռադիոհաղորդչական աբլյացիան, նախապես կատարվում է էլեկտրոֆիզոլոգիական հետազոտություն, որի շնորհիվ հայտնաբերելով առիթմիայի օջախը՝ հնարավորություն ենք ունենում այն այրել: Որոշ առիթմիաների արդյունավետությունը 70/30 տոկոս է, բայց կան ավելի բարդ առիթմիաներ, որոնց բուժման արդյունավետությունը 50/50 է: Իհարկե, կան նաեւ ավելի բարորակ առիթմիաներ, որոնց էֆեկտիվ բուժման դեպքում ստանում ենք 97 տոկոս արդյունավետություն:

-Ինչպե ՞ս է իրականացվում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:

-էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը միջամտական գործընթաց է, որն իրականացվում է տեղային անզգայացմամբ, ազդրային երակի միջոցով, եւ այն կարճ է տեւում:

-Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը անհարմարավե՞տ է:

-Կարծում եմ՝ այն քիչ անհարմավետություն կպատճառի պացիենտին, կարեւորը տեղեկացված լինելն է եւ բուժման գրագետ տակտիկա ընտրելը:

-Ի՞նչ ռիսկեր ունի ռադիոհաճախականային աբլյացիան:

-Ռադիոհաճախականային աբլյացիան, կախված առիթմիայի տեսակից, ռիսկային կարող է լինել այնպես, ինչպես որ բոլոր վիրահատական միջամտությունների բարդությունների դեպքում: Բայց ռիսկերը տարբեր են՝ սկսած ԱՎ հանգույցի այրումից, որը կարող է բերել լրիվ ԱՎ  պաշարման, եւ այն պահանջում է սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա: Կարող են առաջանալ նաեւ այլ խնդիրներ, բայց այդ բարդությունները չեն գերազանցում մեկ տոկոսը, որը բավականին փոքր թիվ է՝ սրտի հետ կապված միջամտությունների համար ամբողջ աշխարհում: Հետեւաբար, բարդությունները շատ քիչ են հանդիպում, քանի որ մեր կլինիկան հագեցած է բոլոր անհրաժեշտ բաժանմունքներով, սարքավորումներով, եւ ցանկացած խնդիր գտնում է իր արագ լուծումը մեր բժիշկների թիմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

-Խոսենք վերապատրաստումներից:

-Ինվազիվ առիթմիոլոգիայի գծով վերապատրաստում 2 ամիս անցել եմ Թայվանում, որտեղ մասնակցել եմ վիրահատությունների, եղել եմ Եվրոպայում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: Այդ երկրներում տեխնիկան ավելի գերհագեցած է, բայց մտածելակերպը, մոտեցումները լրիվ նույնն են, ինչ մեզ մոտ է:

-Ի՞նչ գործունեություն է ծավալվում ձեր բաժանմունքում:

-Քանի որ մեր բաժանմունքը բավականին բազմապրոֆիլ է եւ Հայաստանում ամենահին առիթմիոլոգիական կենտրոնն է եղել, ուստի այն համալրված է բարձրակարգ առիթմոլոգներով, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ունենք առիթմիոլոգիական բաժանմունք, ինվազիվ սրտաբանության, սրտային վիրաբուժական բաժանմունք, ինչպես նաեւ մանկական սրտաբանության բաժանմունք, որտեղ իրականացնում ենք թե վիրահատական, փոքր միջամտական, թե ուղղակի թերապեւտիկ բուժօգնություն, այսինքն՝ բոլոր սիրտ-անոթային խնդիրներով մենք զբաղվում ենք:

-Բժշկուհի, կհիշե՞ք Ձեր առաջին հիվանդին:

-Սրտաբանության ինստիտուտում էի, իսկ պացիենտը Սեւանից էր՝ Սամվել անունով, եւ բուժվում էր սրտային անբավարարության դեմ: Կենտրոնում այդ տարիներին հնարավորությունները շատ քիչ էին, բուժման եւ տեխնիկայի առումով շատ ավելի բարդ էր սկսնակ սրտաբանի համար, քան հիմա է, բայց մեծ հաջողություն էր ինձ համար, որ մեկ ամիս անց հանդիպեցի արդեն ապաքինված պացիենտի հետ: Հիշեցնեմ, որ նրան ընդունել էինք ծայրահեղ ծանր վիճակում:

-Մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք:

-Այո՛, եվրոպական եւ հայկական ասոցիացիաների անդամ եմ: Դրանց շնորհիվ ավելի տեղեկացված ենք լինում բոլոր հնարավոր փոփոխությունների մասին, իսկ բժշկությունը, այդ թվում՝ սրտաբանությունը արագընթաց զարգացում է ապրում, եւ անհրաժեշտ է նորարարություններին համընթաց քայլել թե՛ վիրահատական, թե՛ դեղերի գործածության առումներով: Իսկ մենք առաջնորդվում ենք եվրոպական ուղեցույցներով:

 

There is no translation available.

 

Պաշտոն Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի դոցենտ, Լ.Ա.Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ գիտ.աշխատող, բժիշկ - սրտաբան

Գիտական կոչում  բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ

Կրթություն

1986-1996թթ. - ք. Երևան,  թիվ 172միջն. դպրոց,

1996-2002թթ. - Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ` գերազանցության դիպլոմ

2002-2005թթ. - ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ սրտաբանության ամբիոն՝ կլինիկական օրդինատուրա՝ սրտաբանի որակավորում

2008թ.- ՀՀ ԱՆ ԱԱԻ Սրտաբանության ամբիոնի <<Էխոսրտագրության>>  մասնագիտությամբ մասնագիտացում՝ էխոսրտագրության բժշկի որակավորում

2012-2013թթ.- ԵՊԲՀ  ռադիոլոգիայի ամբիոնի՝ «Սոնոգրաֆիա» մասնագիտությամբ մասնագիտացում՝ բժիշկ-սոնոգրաֆիստի որակավորում

2016թ. - ԵՊԲՀ դասախոսների որակավորման բարձրացման բաժնի ամբողջական ուսումնական ծրագիր

Աշխատանքային գործունեություն

2005-2011թթ. -ՀՀԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ  սրտաբանության ամբիոն՝ ասիստենտ

2011-2014թթ. - ԵՊԲՀ  հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի ասիստենտ

2014թ.-ից - ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի ավագ դասախոս

2005թ.-ից - Լ.Ա. Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ սրտի ռիթմի խանգարման բաժանմունք՝ բժիշկ-սրտաբան, գիտ. աշխատող

 

Գիտական գործունեություն

2011թ. - պաշտպանել  է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով  բժշկական  գիտությունների  թեկնածուի  գիտական  աստիճան

2015թ. - ՀՀ ԲՈՀ որոշմամբ ստացել է դոցենտի  գիտական  կոչում

2017թ. - պաշտպանել  է  դոկտորական  ատենախոսություն՝ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական կոչում

55 հրատարակված գիտական աշխատանքների և 1  ուսումնա-մեթոդական  ձեռնարկի հեղինակ

Հասարակական գործունեություն

2018.-ից «Հանուն Հիվանդությունների Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի»  հիմնադիր նախագահ

Պարգևներ

2013թ. - Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուրքի նախարարության և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» համահայկական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակ

Մասնագիտական  գործունեություն

2004թ.-ից` Հայաստանի և Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի պրոֆեսիոնալ անդամ

2008թ.-ից . Եվրոպայի առիթմոլոգների  ասոցիացիայի անդամ

2015թ.-ից ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության մեթոդական խորհրդի անդամ

2018թ.-ից Լ.Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ մասնագիտական խորհրդի անդամ

Մասնակցություն բազմաթիվ վեհաժողովների և վերապատրաստումների Հայաստանում և արտասահմանում ՝Փարիզ, Մյունխեն, Հռոմ, Բարսելոնա, Լիսաբոն, Աթենք

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1դուստր:

There is no translation available.

Թող ձեր սիրտը մշտապես բաբախի երջանիկ եւ առողջ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններն ունեն։ <<Աստղիկ>> բժշկական կենտրոնն այսօր համարվում է Հայաստանի բժշկագիտության բոլոր ճյուղերի զարգացվածության եւ բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկը, որտեղ երեխաների եւ մեծահասակների համար իրականացվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար եւ դիսպանսեր բժշկական օգնություն, գործում են բուժսպասարկման որակյալ բոլոր ծառայությունները: Իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում եւ մասնագիտացում են անցնում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, միջազգային մասնագիտական կոնգրեսներում: Կլինիկայի սրտաբանները եվրոպական մասնագիտական մի շարք ասոցիացիաների անդամներ են:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի  ընդհանուր, միջամտական սրտաբանության եւ առիթմիոլոգիայի բաժանմունքի միջամտական սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու ՅՈՒՐԻ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:

-Բժի՛շկ Մակարյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում, ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

-Ըստ էության, մեր սրտաբանական ծառայություն կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր առնչվում են սիրտ-անոթային խնդիրների հետ` փոքրիկներից մինչեւ մեծահասակներ, եւ, բնականաբար, մեր կենտրոնում հասանելի են բուժօգնության բոլոր շրջանակները: Մի խոսքով` չկա սրտին առնչվող որեւէ  խնդիր, որին չկարողանանք լուծում տալ: Հիվանդների ու անձնակազմի համար ստեղծված են հարմարավետ եւ Հայաստանում նախադեպը չունեցող պայմաններ, ու արհեստավարժ բժշկական խմբի, ադմինիստրատիվ անձնակազմի, ժամանակակից սարքավորումների ու պարբերաբար արտերկրից հրավիրված մասնագետների շնորհիվ բաժինն արժանացել է իր հիվանդների վստահությանը: Մեր կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով, համալրված է բոլոր անհրաժեշտ նեղ մասնագիտացմամբ մասնագետներով, որոնք բազմիցս վերապատրաստումներ են անցնում: Եվ ես ինձ կարող եմ համարել հաջողակ ու բախտավոր անձանցից մեկը, որն աշխատում է շատ հմուտ եւ արհեստավարժ մասնագետների կողքին՝ բժշկուհի Զառա Կարտոյանի ղեկավարությամբ:

-Բժիշկ, ո՞ր սիրտ-անոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ցավով պետք է նշեմ, որ սրտի իշեմիկ հիվանդությունը ոչ միայն  երիտասարդացում է ապրել, այլեւ, կարծես թե, ագրեսիվացել է: Եթե նախկինում նշվում էր, որ կանանց մոտ ավելի քիչ է հանդիպում այս հիվանդությունը, ապա այսօր պատկերն այլ է: Թերեւս, նաեւ բարձր ճնշմամբ տառապողների դեպքերն են ավելի երիտասարդացել: Ազգաբնակչության կողմից դիմելիությունը եւս ավելացել է: Այսինքն` ավելի վաղ են հայտնաբերվում հիվանդությունները` չնայած կանխարգելիչ բուժում հասկացողությունը մեզ մոտ դեռեւս մի փոքր կաղում է, եւ կարծում եմ` դեռ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր ազգաբնակչության մեջ ձեւավորվի բժշկին ավելի վաղ դիմելու կուլտուրան: Կարծում եմ` մեր երիտասարդությունն այսօր ավելի հեշտ եւ ավելի վստահ է դիմում բժշկի, բայց այդ հարցում մի թեթեւ թերանում է միջին տարիքի պացիենտը: Նշեմ նաեւ, որ այսօր ինտերնետ պորտալի ներգրավվածության դերը բժշկագիտության մեջ երկակի է, եւ պացիենտը չպետք է մոռանա, որ, եթե միայն ինտերնետով հնարավոր լիներ բուժվել, ոչ մեկը տասը տարի չէր սովորի, եւ այսօր բժիշկներ չէին լինի ընդհանրապես:

-Բժի՛շկ, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Եթե խոսենք ընդհանուր սրտաբանությունից, ապա, իհարկե, իմ ուսուցիչը, որի շնորհիվ կատարել եմ իմ առաջին քայլերն այս ոլորտում, Մայրանուշ Դրամփյանն է` <<Արմենիա>> բժշկական  կենտրոնի ղեկավարը, ում ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ: Իսկ ինտերվենցիոն սրտաբանության բնագավառում ուսուցիչներս երկուսն են եղել` Նարինե  Գոջաբաշյանը եւ Միքայել Ադամյանը, մարդիկ, որոնցից ամեն պահ նոր բան կարող ես սովորել: Նարինե Գոջաբաշյանը, ում ղեկավարությամբ հիմա աշխատում եմ, ՀՀ-ում միջամտական սրտաբանության հիմնադիրներից է, եւ հպարտ եմ, որ կարող եմ ինձ համարել նրա աշակերտը: Իսկ գիտական ոլորտում ուսուցիչս Սվետլանա Գրիգորյանն է, ով եղել է իմ գիտական թեզի ղեկավարը եւ ում շնորհիվ հաջողությամբ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս:

-Բժի՛շկ, մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք: Ընդհանրապես ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Ես վստահ եմ, որ ասոցիացիաները մեզ բավականին շատ գիտելիքներ, շփվելու  եւ փորձի փոխանակության հնարավորություն են տալիս, եւ մենք` բժիշկներս, պետք է ավելի ակտիվություն ցուցաբերենք ասոցիացիաներում: Դրանք նաեւ երիտասարդ մասնագետներին հնարավորություն են տալիս անվճար մասնակցել եվրոպական կոնգրեսներին: Հայկական սրտաբանական ասոցիացիան ինձ հնարավորություն է տվել անդամակցել նաեւ եվրոպական ասոցիացիաներին, մասնակցել եմ կոնգրեսների եւ դրամաշնորհներ շահել: Ու այսօր էլ նոր գիտական թեզիսներ եւ հոդվածներ եմ ներկայացնում: Շատ եմ կարեւորում հատկապես մեր սրտաբանների ասոցիացիայի գործունեությունը եւ հույս ունեմ, որ այն ավելի թիրախային  կգործի մոտ ապագայում:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկագիտությունը:

-Անհամեստ թող չհնչի, բայց ես միշտ սրտաբանությունը տարանջատել եմ բժշկագիտության բոլոր մյուս ոլորտներից, որովհետեւ կարծում եմ, որ մեր ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ամենազարգացած, ամենաարագ քայլերով առաջ գնացող ոլորտներից է: Եվ,  բարեբախտաբար, մեր ավագ եւ միջին սերնդի մասնագետները բոլոր բժշկական կենտրոններում շատ բաց են ուսուցանելու, տարբեր պրակտիկ աշխատանքների համար: Ինչ վերաբերում է մեր կենտրոնին, ապա մենք շատ սիրում եւ հաճույքով ընդունում ենք երիտասարդ կադրերին, սովորեցնում ենք նրանց: Ու, եթե ընտրեն սրտաբանության ոլորտը, ապա, իմ կարծիքով, դա նրանց համար կլինի բժշկագիտության ամենահաճելի, գեղեցիկ ու, միեւնույն ժամանակ, ամենապատասխանատու ոլորտներից մեկը: Եվ կցանկանամ, որ շարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե գնան արտերկիր, քանի որ հարազատ երկրում իրենց հոգեպես ավելի բավարարված կզգան՝ գիտակցելով, որ իրենցից շատ բան է կախված: Ընդհանրապես սրտաբանությունը մեզ մոտ շատ քիչ է տարբերվում եվրոպական երկրների սրտաբանությունից՝ զիջելով միայն սարքավորումների եւ նորագույն տեխնոլոգիաների առումով:

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր ծանրաբեռնվածությունից:

-Բնականաբար տուժում է, բայց, բարեբախտաբար, շատ հասկացող եւ ըմբռնող կին ունեմ, ու նույնիսկ փոքրիկներս ըմբռնումով են մոտենում իմ աշխատանքային գրաֆիկին: Եվ ես երջանիկ մարդ եմ, որ օրվա ծանրաբեռնվածությունից հետո միշտ հաճույքով շտապում եմ տուն, ընտանիք, փորձում եմ այնպես անել, որ ո՛չ ընտանիքը տուժի, ո՛չ էլ աշխատանքը:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, ծնողներս, երկու ավագ քույրերս նույնպես բժիշկներ են, եւ կարծում եմ՝ ընտանեկան մթնոլորտը մասնագիտության ընտրության հարցում արդեն իսկ տրամադրող է եղել: Մեր աշխատանքը շատ պատասխանատու է, բայց նաեւ բավականին հաճելի կողմեր ունի, եւ պետք է սիրահարվես քո մասնագիտությանը, որ սիրով աշխատես: Երբ տրվում ես այդ մասնագիտությանը, իսկական նվիրյալ ես դառնում եւ այլ մասնագիտոթյունների մեջ քեզ չես պատկերացնում:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ուզում եմ բոլորին ասել, որ հիվանդության կանխարգելելը շատ ավելի դյուրին է, քան բուժումը, ուստի թող պացիենտներն ավելի վստահաբար դիմեն մեզ, որովհետեւ մենք՝ բժիշկներս, օրնիբուն ջանք չենք խնայում, որպեսզի որակյալ եւ նպատակային բուժօգնություն ցուցաբերենք մեր բոլոր պացիենտներին: Կցանկանամ, որպեսզի ավելի շատ վստահեն ու հարգեն բուժաշխատողներին: Մաղթանքս էլ մշտապես անփոփոխ է. առողջ ապրեք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, սիրեք եւ եղեք սիրված, թող ձեր սիրտը մշտապես բաբախի երջանիկ եւ առողջ:

There is no translation available.

Ophthalmologist

Scientific Degree

Candidate of Medicine Science

Rank

Assistant Professor

Education

1973-1978
Yerevan State Medical University after Mkhitar Heratsi
1979-1980
Clinical residency at Moscow Research Institute of Eye Diseases, RF

Trainings

1993-1994
Doheny Eye Institute, USA

Marital Status

Married

Awards

 
By Yerevan State Medical University after Mkhitar Heratsi and Ministry of Defence
Page 33 of 69

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր